Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խաղաղությունը երբեմն ավելի հեռու է, քան թվում է. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս պահի դրությամբ Ուկրաինայի պատերազմը մնում է ժամանակակից աշխարհակարգի ամենախոր ճգնաժամերից մեկը՝ հաշվի առնելով, որ այն ոչ թե մնացել է որպես ուղղակի տարածաշրջանային հակամարտություն, այլ վերածվել է համաշխարհային քաղաքականության առանցքային նյարդային հանգույցի։ Այսօր արդեն պատերազմն իր բնույթով դարձել է ոչ միայն տարածքային կամ ռազմավարական պայքար, այլև քաղաքական կամքի, միջազգային հեղինակության և աշխարհաքաղաքական հավասարակշռության հարց։

Հոկտեմբերի վերջին նախատեսված բուդապեշտյան հանդիպումը, որի հետ միջազգային հանրությունը հույս էր կապում՝ որպես հնարավոր դիվանագիտական շրջադարձի կետ, չեղարկվեց։ Համենայնդեպս, մոտ ապագայում ռեալ չի համարվում այդ հանդիպման անցկացումը։ Սա ինչ-որ տեսանկյունից խաղաղության հեռանկարին ուղղված խորհրդանշական հարված է։ Բուդապեշտում սպասվում էր Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի դեմ առ դեմ հանդիպումը, Հունգարիայի մայրաքաղաք պետք է ժամաներ նաև Վոլոդիմիր Զելենսկին։ Ու այս նախաձեռնությունը դիտվում էր որպես պատմական հնարավորություն՝ գոնե քննարկելու Ուկրաինայի պատերազմի դադարեցման տարբերակները, սակայն, ինչպես տեսնում ենք, այս սպասումը չիրականացավ։ Սպիտակ տունը հաստատեց, որ նախապատրաստական աշխատանքները դադարեցվել են՝ հղում անելով կողմերի «բավարար պատրաստակամության բացակայությանը»։ Թրամփի բնորոշմամբ, «չարժե ժամանակ կորցնել մի բան քննարկելով, որի շուրջ կողմերը դեռ պատրաստ չեն իրական զիջումների»։ Այս հայտարարությունն ինքնին վկայում է, որ Միացյալ Նահանգների նոր վարչակազմը չի պատրաստվում ներքաշվել այնպիսի բանակցությունների մեջ, որտեղ հնարավոր արդյունքը սահմանափակված է ձևականությամբ։

Բուդապեշտի հանդիպման տապալումը, սակայն, ունի ավելի խոր ենթատեքստ։ Դեռ Ռուբիո-Լավրով հեռախոսազրույցից հետո Մոսկվան սկսել էր ցույց տալ զսպված վերաբերմունք՝ հայտարարելով, թե «հանդիպման հստակ ժամկետներ երբեք չեն եղել», իսկ դիվանագիտական գործընթացը «չպետք է դիտարկվի որպես արագ լուծման ճանապարհ»։ Լավրովի մեկնաբանություններում հնչեց գլխավոր միտքը՝ Ռուսաստանը չի պատրաստվում կանգնել, քանի դեռ լուծված չեն այն հիմնարար խնդիրները, որոնք, իր գնահատմամբ, հանգեցրել են պատերազմի։ Այդ խնդիրների շարքում առանցքային է Ուկրաինայի չեզոք կարգավիճակը, ՆԱՏՕ-ին չմիանալու երաշխիքը և ոչ միջուկային պետության իրավական ամրագրումը։ Մոսկվայի այս դիրքորոշումն, ըստ էության, վերածվել է դիվանագիտական պատի, որը արգելափակում է ցանկացած իրական առաջընթաց։

Միաժամանակ, Վաշինգտոնի դիրքորոշումը՝ Թրամփի ղեկավարությամբ, փոփոխության է ենթարկվել։ ԱՄՆ նախագահը, որն իր քաղաքական գործունեության ընթացքում հաճախ հանդես է գալիս գործարքային տրամաբանությամբ, այս անգամ էլ փորձեց հարցին մոտենալ գործնական տեսանկյունից։ Նա, ըստ ամերիկյան աղբյուրների, անգամ քննարկել է Դոնբասի հարցը որպես «տարածքային փոխզիջման օրինակ», ինչը, սակայն, առաջացրել է մեծ անորոշություն։ Թեև Թրամփը երբեք բացահայտ չի ասել, որ Դոնբասը պետք է «տրվի Ռուսաստանին», բայց այն փաստը, որ այդ թեման բարձրացվել է Պուտինի հետ հոկտեմբերի 16-ի հեռախոսազրույցում, իսկ հաջորդ օրը նա ընդունել է Զելենսկուն Սպիտակ տանը, վկայում է, որ ԱՄՆ-ն փորձում է վերադասավորել իր մոտեցումները։ Զելենսկին, ինչպես հաղորդում են ուկրաինական աղբյուրները, այդ հանդիպման ժամանակ հստակ ընդգծել է, որ «Ուկրաինան չի սկսել այս պատերազմը և չի կարող լինել այն կանգնեցնողը»։ Այս միտքը դարձավ ուկրաինական պետական դիրքորոշման խորհրդանիշ՝ մերժելով ցանկացած պարտադրող «խաղաղություն»։

Այս համատեքստում Բուդապեշտի հանդիպման չեղարկումը Կիևում ընդունվեց ոչ թե որպես հիասթափություն, այլ որպես սպասելի իրադարձություն։ Վերլուծաբանների մեծ մասը շեշտում է, որ դիվանագիտական գործընթացի վերագործարկումը այժմ ոչ միայն անարդյունավետ, այլև վտանգավոր կլիներ Ուկրաինայի համար՝ սպառնալով ներքին համախմբվածությանը և արտաքին աջակցության շարունակականությանը։

Արևմուտքում, մասնավորապես Եվրամիության շրջանակում նույնպես նկատվում է որոշակի հիասթափություն, բայց ոչ անակնկալ։ Բրյուսելում հասկանում են, որ առանց Ռուսաստանի քաղաքական կամքի, իսկ այժմ նաև Չինաստանի ոչ պաշտոնական միջամտության, ցանկացած բանակցային հարթակ դատապարտված է ձախողման։ Պատերազմի շարունակությունը նաև վերաձևում է գլոբալ քաղաքական հարաբերությունները։ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև վստահության բացակայությունը, Եվրոպայի աճող հոգնածությունը, Չինաստանի «չեզոք, բայց ազդեցիկ» դիրքավորումը և Թուրքիայի տարածաշրջանային հավակնությունները ստեղծում են խիստ անկայուն համաշխարհային մթնոլորտ։ Ռուսաստանի համար Ուկրաինան դարձել է ոչ միայն ռազմավարական գոտի, այլև ռուսական ինքնության վերաիմաստավորման տարածք, իսկ Թրամփի համար՝ արտաքին քաղաքական հաշվարկների գործիք, որով նա փորձում է վերականգնել ամերիկյան գերիշխանության վերահսկելի պատկերը։

Եվ համաշխարհային ուժերի բախման դաշտում Ուկրաինան հանդես է գալիս ոչ թե սուբյեկտ, այլ հաճախ որպես օբյեկտ, որը դեռ որոշակի ազդեցություն ունի տեղի ունեցող գործընթացների վրա։ Պատերազմի գինը, սակայն, ամեն օր վճարվում է հենց այս երկրի ու նրա բնակիչների հաշվին՝ ավերված քաղաքներով, անհետ կորած զինվորների և հազարավոր անօթևան քաղաքացիների ճակատագրերով։ Թրամփը կարող է կոչ անել կողմերին մտածել, Պուտինը՝ շարունակել իր «պատմական առաքելությունը», իսկ Եվրոպան՝ պատրաստել նոր պատժամիջոցային փաթեթներ, բայց իրականությունն այն է, որ ուկրաինական հողում ամեն շաբաթ կորսվում են հազարավոր կյանքեր։

Սա պատերազմ է, որը վաղուց դուրս է եկել դասական ռազմական տրամաբանությունից և վերածվել գոյաբանական պայքարի՝ պետությունների, հասարակությունների, իսկ ավելի լայն իմաստով՝ արժեքային համակարգերի միջև։ Այս իրավիճակում Բուդապեշտի չեղարկված հանդիպումը դառնում է ոչ թե վերջակետ, այլ խորհրդանշական հիշեցում այն մասին, որ խաղաղությունը երբեմն ավելի հեռու է, քան թվում է։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում   

Հունգարիայի խորհրդարանը նոր նախագահ է ընտրում․ թեկնածուն մեկն է Եվրասիական զարգացման բանկում կանխատեսել են, թե որքան կկազմի գնաճը Հայաստանում տարվա վերջին «Յուվենտուսի» հաղթանակը Ռոզա Բաբայանը նշանակվել է սոցապնախարարի տեղակալ Դոլարի փոխարժեքը մի փոքր աճել է. եվրոն էժանացել է Ռուսական զորքերը հայտարարում են նոր առաջխաղացման մասին Պակիստանի և Իրանի արտգործնախարարները քննարկել են Մեքքայի համաձայնագիրը Ռուսաստանից հացահատիկի արտահանումը գրեթե 40%-ով նվազել է «Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել «Ինտերի» ավագին 2027 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի շրջանառության վերաբերյալ նոր պահանջներ Սեպտեմբերի 1-ին և հետո ծնված երեխայի դեպքում ծննդյան միանվագ նպաստի չափը կկազմի 500,000 դրամ ՖԻՖԱ-ն uարսափելի սխալ թույլ կտա, եթե որևէ պատճառով նույնիսկ մտածի նախագահ Ջանի Ինֆանտինոյին փոխարինելու մասին. Թրամփ «Երբեք ոչնչից չեմ վախեցել». Պուտին «Ֆրեսկո» փառատոնը կբացվի հայոց պատմության հինգ նշանավոր թագուհիների մասին պատմող պարային ներկայացմամբ Երեխա է ծնվել, բնակարանի հիփոթեք ունեք. պետությունը կարող է մարել մինչև 2 միլիոն դրամ «Հայաստանի օրերը Մոնակոյում»․ հայկական ոսկերչությունը, մշակույթը, բիզնեսն ու գինին՝ Մոնտե-Կառլոյի սրտում Կասեցվել է «Արեգակ» ապրանքանիշի ըմպելիքների արտադրությունը Կապանում ավտովթարից տուժածներից 3-ը երեխաներ են, նրանցից մեկը տեղափոխվել է Երևան Լիբանանը դեռևս չի որոշել Իսրայելի հետ բանակցությունների նոր փուլի ժամկետները. Al Araby Լքված նորածինը վստահաբար ծնվել է օգոստոսի 10–ին և ոչ հիվանդանոցային պայմաններում. բժիշկ Իրանը հաջորդ ամիս կհյուրընկալի Կասպից ծովի ափամերձ համաժողովը․ պաշտոնական Րոպեների ընթացքում ԱԱԾ տեսանյութը հայտնվում է համացանցում, սա՞ է իրավական պետությունը. Քոչարյան Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ Կասեցվել է «Նավուր Լիմոնադ»-ի արտադրությունը. ՍԱՏՄ Վրաստանից 113 օտարերկրյա քաղաքացի է արտաքսվել, այդ թվում՝ Հայաստանից Ռուսաստանը հրթիռներով և ավելի քան 120 անօդաչու թռչող սարքով հարվածել է Կիևին և Զապորոժիեին Բուժհիմնարկում չի ծնվել երեխան, մարմինը սառած էր, բայց կյանքին սպառնացող վտանգ չկա. Արշակ Ջերջերյան Հայաստանը դառնում է ԱՄՆ հաշվողական ենթակառուցվածքային համակարգի մասԱՄՆ-ում զինաшթերքի հետ կապված խնդիրները ստեղծել է Բայդենը՝ Կիևին աջակցելով. Թրամփ Երևանում նորածին երեխա են գտել՝ երկաթյա թիթեղների տակ․ ինչպե՞ս է այժմ երեխայի առողջական վիճակը ՃՏՊ՝ Կապանում․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն Կռացա, աձյալը բացեցի՝ տեսնեմ երեխա է մեջը. նորածին աղջկան փրկած երիտասարդը մանրամասներ է պատմում Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևան և Գյումրի քաղաքներում Երևան-Վանաձոր ավտոճանապարհին կայանված «Volkswagen»-ի մոտ տղամարդու մարմին է հայտնաբերվել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ «Բուրջուա» գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը կասեցվել է «Եվ ձկնիկ ուտել, և եղևնու վրա բարձրանալ». Հայաստանում խստորեն քննադատում են Փաշինյանին ԵԱՏՄ-ի վերաբերյալ իր խոսքերի համարՈղբերգական դեպք՝ Կոտայքի մարզումՍիրիայի դատարանը նախկին նախագահ Բաշար Ասադին դատապարտել է հեռակա մաhապատժի ՀՀ տարածքի 57 քկմ-ը ո՞ր թղթով է վերացել, ու՞մ է գնացել. Արթուր Խաչատրյանը՝ Արուսյակ Ջուլհակյանին Մի ամբողջ բուհ եւ ընդամենը 29 առաջին կուրսեցի. «Հրապարակ» Արցախի ԱԺ-ն նոր նախագահ կունենա՞․ քննարկվելու է նաև Արցախի նախագահի ընտրության հարցը․ «Ժողովուրդ» Եվրոպական Միության ճնշման տակ Հայաստանը կարող է վիզաներ մտցնել Ռուսաստանի քաղաքացիների համարԱռողջապահության փոխնախարարի պաշտոնը հարցականի տակ է․ Նանուշյանն արձակուրդում է․ «Ժողովուրդ» Ստամբուլում հայ տղամարդ է uպանվել Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունը «Արգամ Աբրահամյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է, իսկ ձերբակալության ընթացքում կիրառվել է անհամաչափ ուժ»․ փաստաբան. «Փաստ» Հայաստանում կարծում են, որ Փաշինյանի Պուտինին ուղղված զանգը միայն սրել է տեղի ֆերմերների խնդիրներըԼևանդովսկին՝ «Բարսելոնայի» լեգենդների թվում ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ամենադիտված