Սի Ծինփինի հետ հանդիպումը կարևոր է աշխարհի համար․ Թրամփ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հետ հանդիպման ժամանակ ցանկացել է լուծել բազմաթիվ խնդիրներ: Այս մասին նա հայտարարել Է լրագրողներին Հարավային Կորեա մեկնելու ճանապարհին, փոխանցում է Lenta-ն։
«Ես կարծում եմ, որ մենք հիանալի հանդիպում կունենանք, շատ խնդիրներ կլուծվեն», - ասել է քաղաքական գործիչը: Նա հավելել է, որ հանդիպման նախաշեմին լավատեսորեն է տրամադրված և Չինաստանի հետ հարաբերությունները շատ լավ է անվանել:
Նրա խոսքով՝ Սի Ծինփինի հետ հանդիպումը կարևոր դեր կխաղա աշխարհի համար։