Լիտվան փակել է Բելառուսի հետ իր վերջին անցակետերը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼիտվայի կառավարությունը որոշել է փակել Բելառուսի հետ գործող վերջին երկու սահմանային անցակետերը։ Այս մասին Facebook-ում հայտարարել է Լիտվայի վարչապետ Ինգա Ռուգինիենեն։
«Ստեղծված իրավիճակի պատճառով Պետական սահմանապահ ծառայությունը մինչև վաղը ժամը 12:00-ն փակել է Բելառուսի հետ Շալչինինկայ և Մեդինինկայ սահմանային անցակետերը», - ասվում է քաղաքական գործչի գրառման մեջ։
Լիտվան այս որոշումը բացատրել է եղանակային օդապարիկների հետ կապված միջադեպով, որոնք, ըստ Բալթյան հանրապետության իշխանությունների, օգտագործվել են Բելառուսից ծխախոտի մաքսանենգության համար։