Կնոջը վիճակված է իշխել, տղամարդուն` թագավորել. դրա համար իշխում է կիրքը, իսկ կառավարում է խելքը
ՖՈՏՈԻմանուիլ Կանտը (22.04.1724 – 12.02.1804 թթ.) եղել է գերմանացի փիլիսոփա, գերմանական դասական փիլիսոփայության հիմնադիրը:
1. Կնոջը վիճակված է իշխել, տղամարդուն վիճակված է թագավորել. դրա համար իշխում է կիրքը, իսկ կառավարում է խելքը:
2. Զարմանալի է, որ մարդիկ ցանկանում են շատ ապրել, որպեսզի կյանքի մեծ մասը քնած անցկացնեն:
3. Գեղեցիկը հոգեկան բարության խորհրդանիշն է:
4. Ճշտախոսությունը մարդու պարտքն է իր առջև՝ որպես բարոյական էակի: Ստել նշանակում է ոչնչացնել քո մեջ մարդկային արժանապատվությունը:
5. Մարդը և ընդհանրապես ցանկացած բանական էակ գոյություն ունի ինքնին որպես նպատակ: