Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մա՛մ, գիտե՞ք, թե ինչ հողեր են, եթե կորցնենք, չեք պատկերացնում, թե ինչեր կկորցնենք». Էրիկ Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Մարտունիում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Չարաճճի էր, ինչ անեին, նա պետք է ներկա լիներ։ Թախծոտ աչքերով երեխա էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Արուսը՝ Էրիկի մայրիկը։ Էրիկը ծնունդով Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղից է։ Դպրոցական տարիների մասին խոսելիս մայրիկը նշում է՝ որդին շատ էր սիրում «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» առարկաները։ «Լավ առաջադիմություն ուներ, միայն օտար լեզուներն էին իրեն հետ թողնում գերազանցիկ լինելուց։ Իններորդ դասարանից հետո ցանկանում էր ուսումը Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում շարունակել, բայց թույլ չտվեցի։ Փոքրուց սեր է ունեցել զենքի հանդեպ։ Մանկապարտեզում, դպրոցում անգամ իր մոտ պետք է «զենք» լիներ՝ մատիտներից, քանոններից պատրաստված։ Ամուսինս զինվորական է եղել, շատ լավ էի հասկանում, որ իրեն բարդ կյանք է սպասվում։ Ասում էի՝ Էրո՛ ջան, երկրորդ անգամ չեմ ուզում նույն դժվարությունների միջով անցնենք։ Դեռ չգիտեի, թե ինչ է լինելու»։ Դպրոցն ավարտելուց հետո Էրիկը որոշում է՝ կգնա բանակ, կվերադառնա, բարձրագույն կրթություն կստանա։ Մայրիկի խոսքով, ծրագրավորում էր սովորելու։ «Բանակ գնալուն երևի վեց ամիս էր մնացել, որոշեց, որ պետք է վարորդական վկայական ստանա։ Մեքենա վարել շատ էր սիրում, իրեն «Շումախեր» էին ասում։ Սովորեց, քննությունը գերազանց հանձնեց, ծառայության ժամանակ էլ վարորդ էր»։

2020 թվականի հունվարի 19-ին Էրիկը զորակոչվում է ժամկետային զինծառայության։ Ծառայում էր Մարտունի 2-ում։ «Այնքան ուրախ է մեկնել ծառայության։ Իրեն պետք է 2019 թվականի դեկտեմբերին զորակոչեին, հետաձգեցին։ Երջանիկ էի, որ Ամանորը մեզ հետ է անցկացնելու։ Նա նեղվել էր՝ շուտ կգնայի, շուտ կվերադառնայի։ Արցախում ծառայելու ժամանակ երեք ամիս՝ հունիսից օգոստոս, դիրքերում էին մնացել, քանի որ համավարակ էր։ Ինձ ասում էր. «Մա՛մ, չեմ էլ ուզում իջնել դիրքերից, այստեղ է ծառայությունը։ Այստեղ ես զգում, որ տղամարդ ես»։ Երանության գրկում էր»։

Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ «Մինչ դա մեծ տղայիս ասել էր, որ պատերազմ է սկսվելու։ 27-ի առավոտյան արթնացանք, մեր առօրյա գործերով էինք զբաղված, մեծ տղաս եկավ՝ մա՛մ, Արցախում պատերազմ է։ Ամեն ինչ թողած՝ իրեն էինք զանգում։ Հեռախոսը ձեռքիս սպասում էի իր զանգին, «մամ» բառին էի սպասում։ Երեկոյան ժամը յոթի կողմերն էր, հեռախոսի էկրանին «Բալես» գրվեց, երկրորդ զանգին չսպասեցի, պատասխանեցի՝ Էրո՛ս, ո՞նց ես, ի՞նչ կա։ «Մամ, ի՞նչ է եղել, ինչո՞ւ ես իրար խառնվել»։ Ու լիաթոք ծիծաղով սկսեց խոսել՝ մի երկու հատ կրակոց էր, անցավ։ Բայց հեռուստացույցով հետևում էինք լուրերին, պարզ էր, որ պատերազմ է։ Էրիկս ասաց, որ Մարտունիում հանգիստ է։ Խաբեց, այդ պահին արդեն դիրքերում էր։ Ինձ իբր հանգստացրեց։ Զանգահարել էր եղբորը. «Դիրքերում ենք, լայնածավալ պատերազմ է, Արցախում ոչ մի տեղ էլ հանգիստ չէ։ Բայց հանգիստ եղեք, ամեն ինչ լավ է լինելու, պատրաստ ենք պատերազմին»։ Եվ այդպես ամեն օր սպասում էի իր զանգին։ Զանգում էր, խոսում էինք, հետո նորից նույն վիճակն էր, կրկին իր զանգին էի սպասում։ Երբ հարմար չէր լինում, չէր զանգում, այդ օրը մեռած մարդիկ էինք»։

Էրիկն անմահացել է Մարտունիում հոկտեմբերի 29-ին՝ իր ծննդյան օրվանից երկու օր առաջ։ «Անընդհատ ասում էի՝ երանի զինադադար լինի, հասնեմ քո մոտ։ Էրիկս իր ծննդյան օրն անչափ շատ էր սիրում։ Դեռ օրեր առաջ հյուրերի ցուցակը կազմում էր, մեզ էլ ասում էր, թե քանի հոգու է հրավիրել։ Պատերազմի թոհուբոհի մեջ ասաց. «Հիշում ես, չէ՞, մա՛մ, հոկտեմբերի 31-ին ծնունդս է»։ Հարցրեցի՝ ո՞նց կարող եմ տորթը հասցնել, որ դրանով ուրախանաք, նշեք ծնունդդ։ Էրոս ասաց. «Մամ, հիմա ծննդյան օրերին պեչենիների վրա ենք մոմ դնում և փչում։ Դե, սալ յուտն էլ անպակաս է»»։

Էրիկը պատերազմի օրերին եղել է Հադրութում, Ջրականում, Դրմբոնում, Վարանդայում։ Վարորդ լինելով՝ զորքի հետ ամենաթեժ կետերում է եղել։ «Հրամանատարն ասում էր՝ կարծես Մոնթեն լիներ, կարողանում էր բոլորին կառավարել։ Զինվորները նայում էին Էրոյին՝ կարո՞ղ ենք անցնել այս հատվածը։ Եվ անցնում էին կրակների միջով։ Բազմիցս շրջափակման մեջ էին ընկել ու դուրս եկել։ Հոկտեմբերի 23-ին Վարանդայում (Ֆիզուլի) ընկել էին շրջափակման մեջ։ Վիրավորվել էր, բայց բուժկետ չէր գնացել. «Քերծվածքների համար բուժկետ չեմ գնա, ձեզ հետ դիրքեր եմ բարձրանալու»։ Մեքենաներն ու զենքերը մնացել էին չեզոք գոտում։ Կա՛մ զոհվելու էին, կա՛մ պետք է մի ճար անեին։ Էրիկը կարողանում է զենքով լի մեքենան դուրս բերել այդ գոտուց և տղաներին հանել շրջափակումից։ Այդտեղ զոհվել էր իրենց հրամանատարը։ Ասաց՝ մեզ պահող ու պաշտպանող հրամանատարն էր։ Հոկտեմբերի 26-ին շրջափակումից դուրս էին եկել, հասել Մարտունի։ Այդ բոլոր մանրամասները նա միայն եղբորն է ասել, այն էլ՝ նրա համար, որ եթե իրեն մի բան պատահի, եղբայրն իմանա, թե որտեղ իրեն փնտրի»։

Վերջին անգամ Էրիկն ընտանիքի անդամների հետ զոհվելուց մի քանի ժամ առաջ է զրուցել։ «Իր հորեղբոր որդին էլ էր զոհվել, նա էլ կամավոր էր։ Հազիվ էինք իր հետ երկու բառ կարողանում խոսել։ Զրույցների ժամանակ հարցնում էր, թե պապան ուր է։ Ամուսինս Ջրականում է եղել, փորձեց իրեն հասնել, բայց Էրոս իր տեղը չէր ասում. «Բոլորիդ տեղն այստեղ եմ, սա ձեր 90-ականների կռիվը չէ»։ Ընկերը պատմեց՝ վերջինը Նարեկի՝ մեծ տղայիս հետ են խոսել, հետո հեռախոսներն անջատել են ու գրոհը սկսվել է. «Կրակներից ամբողջ Մարտունին լուսավորվում էր»։ Լուսաբացին է Էրիկս զոհվել։ Սնարյադն ընկել է, խրամատում եղել են Նորիկը, Էրիկն ու Արտակը։ Նորոն տեղում զոհվել է, Էրոն թիկունքից վիրավորում է ստացել։ Իջեցրել են իրեն, ասել է՝ ինձ թողեք, լավ եմ, Նորոյին իջեցրեք, որ մարմինը չմնա վերևում։ Մտերիմ ընկերներ էին։ Նահանջ հրաման է եղել։ Տղաներն ասում են՝ Էրոյին թողել ենք Ալեքսի մոտ, բարձրացել Ուլ յանասար կոչվող բարձունքը. «Բարձրանում էինք, ներքևում պայթյուններ էին»։ Մինչ տղաները իջել են, Էրիկն արդեն զոհված է եղել ականի պայթյունից»։

Ընտանիքին Էրիկն ասել էր՝ գուցե կապ չլինի, չի կարող զանգահարել, բայց թող հանգիստ լինեն։ Իսկ մայրիկն ասում է՝ երբ որդին ծննդյան օրը մայրիկին չի զանգահարել, կասկածները սկսել են անհանգստացնել նրան։ «Իր հեռախոսահամարն անհասանելի էր, սկսեցինք զանգահարել ընկերներին, ոչ ոք մեզ ճիշտը չէր ասում։ Հրամանատարը պատմեց՝ վիրավորները շատ էին, փորձում էինք իրենց օգնել։ Որոշում են կայացնում տղաների մարմինները փաթաթել և պահել։ Նոյեմբերի 7-ն էր, տեղեկություն չկար։ Ամուսինս, տղաս և եղբայրս մեկնեցին Արցախ։ Իրենց չէին ասել, որ տղաները զոհվել են, ասել էին, որ սպասում են նրանց իջնելուն, դիրքը բարձր է, կապ չկա։ Որոշ ժամանակ հետո մեկը մոտեցել էր ավագ որդուս և ցավակցել, այդ պահին ամեն ինչ պարզ էր դարձել: Նոյեմբերի 9-ին հրադադարը կնքեցին, այդ ժամանակ ասացին, որ չեզոք գոտում են տղաները մնացել։ Նոյեմբերի 21-ին Կարմիր խաչը մտավ այդ հատված, Էրիկիս դուրս էին բերել։ Հետո սպասում էինք ԴՆԹ հետազոտության պատասխանին։ Չնայած մեր երեխային ճանաչել էինք, բայց ասացին, որ առանց հետազոտության մարմինը մեզ չեն տա։ Դատաբժիշկը մեզ իր գլխի հատվածը ցույց չտվեց՝ ինչպես գիտեք ձեր սիրուն Էրիկին, այդպես հիշեք իրեն։ Իր մարմինն էր, գրպանում իր իրերն էին, զինգրքույկը։ Դեկտեմբերի 17-ին պաշտոնապես հաստատվեց իր ինքնությունը։ Ամուսնուս ասում էի՝ ծանոթներ ունես, դիմիր, գիտենք, որ մեր երեխան է, թող շուտ անեն հետազոտությունը։ Ամուսինս ասաց՝ երբ գնում եմ ու այդքան մայրերի ու հայրերի եմ տեսնում, որոնք պատասխանի են սպասում, չեմ կարող նման բան անել»։

Ընտանիքի երեք զավակներն են Նարեկը, Էրիկը և Արեգը։ «Երբ տղաներս դռնից ներս են մտնում, սպասում եմ, որ հիմա Էրիկս էլ է ներս մտնելու։ Ապրելուս ուժը Էրիկս է։ Ապրում եմ, որ իրեն ապրեցնեմ։ Էրիկս գիտակցված մահվան է գնացել։ Երբ իրեն ասում էի՝ Է՛ր ջան, քեզ խնայիր, արձագանքում էր. «Մա՛մ, գիտե՞ք, թե ինչ հողեր են։ Եթե կորցնենք, չեք պատկերացնում, թե ինչեր կկորցնենք։ Սրանք Մոնթեի դիրքերն են, իսկ Մոնթեի դիրքերը միշտ անառիկ պետք է մնան՝ թեկուզ մեր կյանքի գնով։ Եթե զոհվենք, բոլորս ենք զոհվելու»։ Երբ շրջափակումից դուրս էր գալիս, ասում էր. «Մա՛մ ջան, աղոթիր, քո աղոթքի շնորհիվ եմ ես ողջ մնացել»։ Բայց այդքան պայքարելուց հետո...»։

Հ. Գ. - Էրիկ Գալստյանը ծառայության ժամանակ պարգևատրվել է «Տիգրան Մեծ», հետմահու՝ «Մարտական ծառայություն» մեդալներով։ Հուղարկավորված է Ակնալիճի պանթեոնում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում  

Արտառոց դեպք՝ Երևանում․ 37-ամյա տղամարդուն նախ ծեծի են ենթարկել, ապա նրանից 17 մլն դրամ պահանջել, իսկ 27 մլն դրամով գնված «Mercedes»-ը քարշակով տարել են ավտոկայանատեղիից՝ անհայտ ուղղությամբԱՄՆ-ում զինամթերքի հետ կապված խնդիրները ստեղծել է Բայդենը՝ Կիևին աջակցելով. ԹրամփՑավալի դեպք՝ 67 համար ավտոբուսում. ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, քիչ անց նա մահացել էՀունգարիայի խորհրդարանը նոր նախագահ է ընտրում․ թեկնածուն մեկն է Եվրասիական զարգացման բանկում կանխատեսել են, թե որքան կկազմի գնաճը Հայաստանում տարվա վերջին «Յուվենտուսի» հաղթանակը Ռոզա Բաբայանը նշանակվել է սոցապնախարարի տեղակալ Դոլարի փոխարժեքը մի փոքր աճել է. եվրոն էժանացել է Ռուսական զորքերը հայտարարում են նոր առաջխաղացման մասին Պակիստանի և Իրանի արտգործնախարարները քննարկել են Մեքքայի համաձայնագիրը Ռուսաստանից հացահատիկի արտահանումը գրեթե 40%-ով նվազել է «Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել «Ինտերի» ավագին 2027 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի շրջանառության վերաբերյալ նոր պահանջներ Սեպտեմբերի 1-ին և հետո ծնված երեխայի դեպքում ծննդյան միանվագ նպաստի չափը կկազմի 500,000 դրամ ՖԻՖԱ-ն uարսափելի սխալ թույլ կտա, եթե որևէ պատճառով նույնիսկ մտածի նախագահ Ջանի Ինֆանտինոյին փոխարինելու մասին. Թրամփ «Երբեք ոչնչից չեմ վախեցել». Պուտին «Ֆրեսկո» փառատոնը կբացվի հայոց պատմության հինգ նշանավոր թագուհիների մասին պատմող պարային ներկայացմամբ Երեխա է ծնվել, բնակարանի հիփոթեք ունեք. պետությունը կարող է մարել մինչև 2 միլիոն դրամ «Հայաստանի օրերը Մոնակոյում»․ հայկական ոսկերչությունը, մշակույթը, բիզնեսն ու գինին՝ Մոնտե-Կառլոյի սրտում Կասեցվել է «Արեգակ» ապրանքանիշի ըմպելիքների արտադրությունը Կապանում ավտովթարից տուժածներից 3-ը երեխաներ են, նրանցից մեկը տեղափոխվել է Երևան Լիբանանը դեռևս չի որոշել Իսրայելի հետ բանակցությունների նոր փուլի ժամկետները. Al Araby Լքված նորածինը վստահաբար ծնվել է օգոստոսի 10–ին և ոչ հիվանդանոցային պայմաններում. բժիշկ Իրանը հաջորդ ամիս կհյուրընկալի Կասպից ծովի ափամերձ համաժողովը․ պաշտոնական Րոպեների ընթացքում ԱԱԾ տեսանյութը հայտնվում է համացանցում, սա՞ է իրավական պետությունը. Քոչարյան Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ Կասեցվել է «Նավուր Լիմոնադ»-ի արտադրությունը. ՍԱՏՄ Վրաստանից 113 օտարերկրյա քաղաքացի է արտաքսվել, այդ թվում՝ Հայաստանից Ռուսաստանը հրթիռներով և ավելի քան 120 անօդաչու թռչող սարքով հարվածել է Կիևին և Զապորոժիեին Բուժհիմնարկում չի ծնվել երեխան, մարմինը սառած էր, բայց կյանքին սպառնացող վտանգ չկա. Արշակ Ջերջերյան Հայաստանը դառնում է ԱՄՆ հաշվողական ենթակառուցվածքային համակարգի մասԱՄՆ-ում զինաшթերքի հետ կապված խնդիրները ստեղծել է Բայդենը՝ Կիևին աջակցելով. Թրամփ Երևանում նորածին երեխա են գտել՝ երկաթյա թիթեղների տակ․ ինչպե՞ս է այժմ երեխայի առողջական վիճակը ՃՏՊ՝ Կապանում․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն Կռացա, աձյալը բացեցի՝ տեսնեմ երեխա է մեջը. նորածին աղջկան փրկած երիտասարդը մանրամասներ է պատմում Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևան և Գյումրի քաղաքներում Երևան-Վանաձոր ավտոճանապարհին կայանված «Volkswagen»-ի մոտ տղամարդու մարմին է հայտնաբերվել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ «Բուրջուա» գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը կասեցվել է «Եվ ձկնիկ ուտել, և եղևնու վրա բարձրանալ». Հայաստանում խստորեն քննադատում են Փաշինյանին ԵԱՏՄ-ի վերաբերյալ իր խոսքերի համարՈղբերգական դեպք՝ Կոտայքի մարզումՍիրիայի դատարանը նախկին նախագահ Բաշար Ասադին դատապարտել է հեռակա մաhապատժի ՀՀ տարածքի 57 քկմ-ը ո՞ր թղթով է վերացել, ու՞մ է գնացել. Արթուր Խաչատրյանը՝ Արուսյակ Ջուլհակյանին Մի ամբողջ բուհ եւ ընդամենը 29 առաջին կուրսեցի. «Հրապարակ» Արցախի ԱԺ-ն նոր նախագահ կունենա՞․ քննարկվելու է նաև Արցախի նախագահի ընտրության հարցը․ «Ժողովուրդ» Եվրոպական Միության ճնշման տակ Հայաստանը կարող է վիզաներ մտցնել Ռուսաստանի քաղաքացիների համարԱռողջապահության փոխնախարարի պաշտոնը հարցականի տակ է․ Նանուշյանն արձակուրդում է․ «Ժողովուրդ» Ստամբուլում հայ տղամարդ է uպանվել Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունը «Արգամ Աբրահամյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է, իսկ ձերբակալության ընթացքում կիրառվել է անհամաչափ ուժ»․ փաստաբան. «Փաստ»
Ամենադիտված