Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թրամփը մերժել է Զելենսկուն «Թոմահավքերի» հարցում և հայտարարել, որ իր համար կարևոր չէ Ուկրաինայի տարածքների հարցը․ WSJ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հասկացրել է Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկուն, որ իր համար միևնույն է, թե որտեղով կանցնեն Ուկրաինայի նոր սահմանները, միայն թե երկիրը Ռուսաստանի հետ խաղաղության մասին պայմանավորվի, գրում է The Wall Street Journal-ը։ Ամերիկացի պաշտոնյաների խոսքով՝ Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ Սպիտակ տան ղեկավարն ասել է, որ ինքը չի ձգտում որևէ կոնկրետ տարածքային արդյունքի. իր հիմնական առաջնահերթությունը պատերազմի ավարտն է։ Թրամփը նաև հայտնել է Զելենսկուն, որ Ուկրաինան մոտ ապագայում չպետք է հույս դնի «Tomahawk» տեսակի հեռահար հրթիռների վրա։

Պարբերականի զրուցակիցների խոսքով՝ Մոսկվան և Կիևը դեռ հեռու են պատերազմի ավարտից, իսկ տարածքային հարցերը դեռևս մնում են բանակցությունների կենտրոնում։ Առաջին պլանում Դոնբասի ճակատագիրն է։ Թրամփի հետ վերջին հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կրկին պահանջել է հրադադարի պայմանով իրեն հանձնել Դոնեցկի մարզի մնացած 22%-ը, մինչդեռ Ուկրաինան և եվրոպացի գործընկերները կտրականապես մերժել են նման զիջումները։ Կիևում նշել են, որ դա հակասում է Սահմանադրությանը և որ Մոսկվան, ստանալով ամբողջ տարածաշրջանը, այն որպես հենակետ կօգտագործի նոր նվաճումների համար։

WSJ-ի աղբյուրները նշել են, որ ուրբաթ օրը Զելենսկու հետ հանդիպման ժամանակ Թրամփը կտրուկ է եղել, հրաժարվել է նայել մարտական գործողությունների քարտեզներին և հայտարարել է, որ Դոնբասի վերադարձը Ուկրաինային առաջնահերթություն չէ՝ նշելով, որ Ռուսաստանն արդեն վերահսկում է տարածաշրջանի մեծ մասը կամ 78%-ը։ Պաշտոնյաների խոսքով՝ ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ շահագրգռված է պատերազմի շուտափույթ կարգավորմամբ և իրեն չի անհանգստացնում, թե վերջնական արդյունքում ում ինչ կհասնի։ «Նրանք պետք է պարզապես կանգ առնեն այնտեղ, որտեղ գտնվում են։ Մնացածը շատ դժվար է համաձայնեցնել», - ասել է նա կիրակի օրը Fox News-ի եթերում։

Լրագրողների հետ զրուցելիս, Թրամփը խոստովանել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի ավարտը շատ ավելի բարդ է ստացվել, քան ինքն էր ակնկալում։ «Դա տհաճ է, քանի որ դուք ունեք երկու ղեկավար, որոնք իսկապես ատում են միմյանց», - նշել է նա՝ նկատի ունենալով Զելենսկուն և Պուտինին։

Թրամփը զգուշացրել է, որ եթե Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության հասնել չհաջողվի, ապա «շատերը մեծ գին կվճարեն»։ Զելենսկին պաշտպանել է նրա կոչը՝ դադարեցնել կրակը ճակատային գծով և միայն դրանից հետո պայմանավորվել վերջնական խաղաղության մասին։ Ի պատասխան՝ Կրեմլում հայտարարել են, որ Ռուսաստանը դեռևս դեմ է մարտական գործողությունները սառեցնելուն, քանի որ իրեն «կարևոր է հասնել իր նպատակներին, որոնք քաջ հայտնի են բոլորին»։

Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված մարմինՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնՍոխումի՝ Սոչիի փոխարեն. ՌԴ ավիաընկերությունը փոխում է թռիչքուղինՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմեբերի 18/22-ինՆոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար ՀՀ–ում կգործեն 14, իսկ հաջորդ տարեսկզբին՝ 23 գրասենյակներԱլյասկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելԽաչանովը կարծում է, որ կարիերայի լավագույն մարզավիճակում էՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 18/19-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՁորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբԱՄԷ-ի իշխանությունները դուրս են բերել անհետ կորած համարվող ռուս նավաստու մարմինըՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»Ինձ պայքարից դուրս մնացած համարող ծաղրածուներին ասում եմ, որ ես այստեղ եմ․ ՏոպուրիաԹուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանըՈսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամԿԳՄՍ փոխնախարարը ծանոթացել է երիտասարդական կենտրոնների գործունեությանը Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը և «Լանգ Լանգ» միջազգային հիմնադրամը հրավիրում են դաշնակահարներին դիմելու Lang Lang Young Scholars հեղինակավոր ծրագրինԿյանքից հեռացել է բիաթլոնի օլիմպիական խաղերի և աշխարհի կրկնակի չեմպիոն Սերգեյ Չեպիկովը Ստեփանավանի ԲԿ–ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է. 25 մլն դրամ հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է ԱՄՆ-ն ու Եվրոպան շահագրգռված են Ռուսաստանի և Իրանի դիրքերի թուլացմամբ և Հարավային Կովկասում սեփական կանոնների հաստատմամբ. Շոյգու Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Խուլիգանություն «Դելիս» գիշերային ակումբում, 4 անձ ձերբակալվել էՍահմանազատման գործընթացը պետք է ցույց տա՝ կա՞ Քյարքիի հարցով հանրաքվեի անհրաժեշտություն. Փաշինյան Արևմուտքն անամnթաբար միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին. Շոյգու «Երևանը վազում է դեպի Արևմուտք». Ինչպես է Ռուսաստանը կորցնում Հարավային Կովկասի ճարտարապետի իր դերըՓորձագետ. Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները կարող են դառնալ անբարյացակամԺամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև Քաղաքագետ Դուդչակ. ԵՄ-ի հետ մերձեցումը սպառնում է Հայաստանին գազի գների վեցապատիկ աճովՌԴ ԶՈւ-ն գիշերվա ընթացքում խnցել է 641 ուկրաինական ԱԹՍ. ՌԴ ՊՆ Փաշինյանը կպառկի Էրդողանի տակ. Ինչպես է Հայաստանի վարչապետը պատրաստում իր ժողովրդին Թուրքիային ծառայելու համարՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 9 գոլ, 3 նշանակված 11-մետրանոց մեկ խաղում, «Բարսելոնա»-ն հաղթել է «Ռասինգ»-ին Պետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ»Իրանը ձգտում է ԱՄՆ-ի հետ գործարքի, բայց դեռ պատրաստ չէ դրան. Թրամփ Իշխանությունն ասում է, որ հանուն ադրբեջանական քմահաճության՝ սրա տակ հասկանալ իշխանության երկարաձգումը, պատրաստ ենք շարունակաբար զիջել, կորցնել և nւրանալ. Տիգրան Աբրահամյան Միավորված Ազգերի Կազմակերպության և Հայաստանի միջև Նյու Յորքում պայմանագիր է ստորագրվել․ պատմության այս օրը․ սեպտեմբեր 17Ի՞նչ է հուշում վրացական փորձը. «Փաստ»Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ»Վթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 17/18-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Հայաստանի հավաքականները վստահ հաղթանակներով են մեկնարկել 2026 թվականի շախմատի համաշխարհային օլիմպիադան «Եղբայրս աշխույժ էր, ճարպիկ, ընկերասեր ու շփվող». Վահագն Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ»«Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ»Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ»Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ»Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ»Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ»Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ»Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնա
Ամենադիտված