Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոստիկանության և փրկարար ծառայության հեռախոսահամարները կմիավորվեն, կստեղծվի զանգերի միասնական կենտրոն, կգործարկվի մեկ հեռախոսահամար. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է լրացումներ կատարել «Ոստիկանության մասին», «Փրկարար ծառայության մասին» և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքներում։

Ինչպես նշվում է նախագծի հիմնավորման մեջ, Հայաստանի արտակարգ իրավիճակների կանչերի համակարգը գործում է ամենօրյա ռեժիմով (գործում են արտակարգ իրավիճակների ազգային հեռախոսահամարները՝ 101, 102 և 103, ինչպես նաև 112 և 911 հեռախոսահամարները), սակայն այն ունի զգալի թույլ կողմեր, և առանց լուրջ վերակազմավորման հնարավոր չէ բարձրացնել կանչերի արձագանքման և մշակման համակարգի կամ ճգնաժամային արձագանքման գերատեսչությունների համագործակցության արդյունավետությունը: Գործող համակարգի հիմնական թերություններից է այն, որ մեծ թվով արտակարգ իրավիճակների կանչերի հեռախոսահամարները հանգեցնում են նրան, որ օգնության կարիք ունեցողների համար կարող է դժվար լինել արագ կողմնորոշվել, թե որ շտապ կանչի համարով պետք է զանգահարել կոնկրետ դեպքում, իսկ սխալ համարով զանգահարելը կարող է հանգեցնել օգնության հետաձգման։ Կարող են լինել նաև իրավիճակներ, երբ անձն, անհրաժեշտությունից ելնելով, զանգեր է կատարում միևնույն միջադեպի առնչությամբ մի քանի շտապ կանչերի հեռախոսահամարներով, ինչը լրացուցիչ ծանրաբեռնվածություն առաջացնող իրավիճակ է, որը պետք է բացառել։ Մեկ այլ խնդիր է նաև տարբեր գերատեսչությունների ենթակայության տակ գտնվող և միմյանցից անկախ գործող կարգավարական կենտրոնների միջև ոչ արդյունավետ հաղորդակցությունը այն իրավիճակներում, երբ մի քանի ծառայություններ պետք է միաժամանակ արձագանքեն ճգնաժամին (օրինակ՝ ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում)։

Նախագծերով նախատեսվում է ՆԳՆ կազմում գրասենյակի կարգավիճակով օպերատիվ կառավարման կենտրոնի (ՕԿԿ) և Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի (ՓԾ ՃԿԱԿ) միավորման գործընթաց, որի արդյունքում կստեղծվի միասնական զանգերի կենտրոն։ Երկու կենտրոնի միավորման արդյունքում ահազանգերի ընդունման համար կգործարկվի «112» հեռախոսահամարը, որի ներքո կմիավորվեն երկու մարմինների՝ ոստիկանության և փրկարար ծառայության հեռախոսահամարները («1-02», «1-01», «911»)։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում    

Գնացել ու «դրսում» բողոքում է Եկեղեցուց և ընդդիմությունից. յուրատեսակ «հաշվետվություն». «Փաստ»Դա, վնասից բացի, այլ բան չի տալիս. «Փաստ»Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համար«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահին«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին Իրանում պшտերազմը կարող է վերածվել Երրnրդ համաշխարhայինի. Զելենսկի «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել Սպիտակ տունը կարծում է, որ կարող է հանդուրժել նավթի բարձր գները մոտ երեքից չորս շաբաթ, նախքան դրանք կդառնան լուրջ քաղաքական խնդիրԻրանը պայմաններ է առաջադրել ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար․ Al Mayadeen WTA-1000. Արինա Սաբալենկան պարտության մատնեց Նաոմի Օսակային Հայտնի են գարնանային արձակուրդի օրերը«Սատանայական բան կար մեջը, պետք է սպանեի նրան»․ մանրամասներ՝ Շենգավիթի սպանությունիցԳազամատակարարման վթարային դադարեցում կլինիԵրևանի սուրճի արտադրամասերից մեկի պահեստում հրդեհ է բռնկվել «Ռոսատոմ»-ի 150 աշխատակից Հայաստանի տարածքով Իրանից տարհանվել է Ռուսաստան Ցեղասպանության հուշահամալիրի տնօրենին հեռացնում են «Արցախ» բառի համար Հրազդանի համայնքային ոստիկանները զինամթերք են հայտնաբերել «Turkish Airlines»-ն այսօրվանից կանոնավոր չվերթներ կմեկնարկի Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ուղղությամբ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Վարչական դատարան 2 հայց է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ-ի Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Կյանքից հեռացել է Նինա Տիտանյանի հայրըՓաշինյանը ժամանել է ՍտրասբուրգՊուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել Կասեցվել է Grill.am ընկերությանը պատկանող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Մասկատ-Երևան թռիչքով ՀՀ է վերադարձել ևս 32 քաղաքացի 40-ամյա տղամարդը փորձել է գողանալ Սիսիանի սուպերմարկետներից մեկում տեղադրված վճարային տերմինալը Սպասվում են տեղումներՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ԲԸՏՄ-ն առգրավել է որսորդական hրացաններ և ապօրինի որսված 159 արտույտ Ծեծկռտուք՝ ԱբովյանումԿԲ. Հուլիսի 1-ից հնարավոր կլինի մոբայլ բանկինգով արգելափակել առցանց վարկի ձևակերպումըԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում 26-ամյա Արմեն Ա.-ն մահացել է․ նոր մանրամասներ140 զինծառայող վիրավորվել է, 7-ը՝ զոհվել է․ Պենտագոնը թվեր է հրապարակել Կիմ Չեն Ընը թևավոր հրթիռների փորձարկում է դիտել Արտակարգ դեպք՝ «Զվարթնոց» օդանավակայանումԾանոթ ու միաժամանակ անհայտ … Եկեղեցական հերալդիկա ԱՄՆ ռազմածովային ուժերը հրաժարվում են ուղեկցել առևտրային նավերը Հորմուզի նեղուցում Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի հանդիպումների արդյունքները | 1-ին խաղ Մեծ պահք. այսօր միջինք է Վթար է եղել․ ջրանջատումներ կլինեն«Փաշինյանը «մեջքից հարված» է պատրաստում. ռուսական զորքերը սպառնալիքի տակ են Հայաստանում»Արման Ծառուկյանն ու Մուհամադ Մոկաևը հայացքների մենամարտ են անցկացրել «Նախիջևանում անօդաչու թռչող սարքերի ընկնելը պատահական չէ. արդյո՞ք Թրամփը լքում է Հայաստանը միջանցքի համար»
Ամենադիտված