Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հակամարտություն Հայաստանում. ինչո՞ւ է Փաշինյանը եկեղեցուն դեմ դուրս գալիս»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում իշխանությունների և Հայ Առաքելական եկեղեցու միջև առճակատումը սրվում է: Ո՞րն է դրա պատճառը, և արդյո՞ք հակամարտությունն ունի քաղաքական բաղադրիչ, գրում է dw.com-ը: Իրավապահ մարմինները լայնածավալ խուզարկություններ են անցկացրել Արագածոտնի թեմում՝ ձերբակալելով ավելի քան 10 հոգևորականների, այդ թվում՝ կաթողիկոսի եղբորորդուն՝ եպիսկոպոս Մկրտիչ Պռոշյանին։ Չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 16-ին կայացած ճեպազրույցի ժամանակ վստահեցրել էր, որ իրավապահ մարմինները գործում են «միայն օրենքի շրջանակներում» և որ այդ գործողությունները ուղղված չեն Եկեղեցու՝ որպես ինստիտուտի դեմ, բայց շատերի համար սա խորհրդանշում է կառավարության կողմից Եկեղեցու վրա այն ճնշումների աճը, որը նախկինում հայտարարված նպատակին հասնելու համար է, այն է՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը իր հերթին մեղադրել է Հայաստանի իշխանություններին եկեղեցական կյանքին կոպտորեն միջամտելու և «հանրության վստահությունը խաթարելու» մեջ։ Հոգևորականների վերաբերյալ քրեական գործ է հարուցվել այն բանից հետո, երբ Արագածոտնի թեմի քահանա Արամ Ասատրյանը սեպտեմբերի 16-ին հեռուստատեսային հարցազրույցում հայտնել էր, որ որոշ քահանաների 2021 թվականին ստիպել են մասնակցել ընդդիմության հանրահավաքներին։ Դրանից հետո «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ղեկավար Դանիել Իոաննիսյանը բողոք էր ներկայացրել դատախազություն, որի արդյունքում էլ հետաքննություն է սկսվել։ Քննչական կոմիտեն, սակայն, հերքում է գործի քաղաքական դրդապատճառները։ Գործակալությունը պնդում է, որ քրեական հետաքննությունը, այլ հանցագործությունների շարքում, ներառում է «ժողովներին մասնակցելուն խոչընդոտելը և վստահված գույքի գողությունը»։

Այս ամենից հետո վարչապետ Փաշինյանն ընդունել է Կիլիկիայի կաթողիկոսության ներկայացուցիչ արքեպիսկոպոս Շահան Սարգսյանին, ով փոխանցել է կաթողիկոս Արամ Ա-ի անձնական ուղերձը։ Այս քայլը տարբեր մեկնաբանություններ է առաջացրել. ոմանք դա համարել են երկխոսության, իսկ մյուսները՝ Կիլիկիայի կողմից Սուրբ Էջմիածնից հեռանալու նշան։ Մասնագետների կարծիքով Փաշինյանի հանդիպումը արքեպիսկոպոսի հետ, կարծես թե, «ինստիտուցիոնալ կամուրջներ» վերականգնելու և առճակատման մակարդակը նվազեցնելու փորձ է։ Սակայն նրանք կասկածում են, որ մոտ ապագայում հնարավոր է փոխզիջում, քանի որ փոխադարձ անվստահությունը չափազանց խորը է, իսկ ձերբակալությունները միայն սրել են առճակատումը։

Այս հակամարտությունը համընկել է ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանի դեմ բարձր մակարդակի քրեական գործի հետ։ Գործարարը ձերբակալվել է այս տարվա հունիսին՝ սահմանադրական կարգի դեմ հրապարակավ հարձակման կոչ անելու մեղադրանքով։ Հետագայում քննիչները ընդլայնել են մեղադրանքները՝ ավելացնելով նաև պաշտոնական դիրքն օգտագործելով փողերի լվացման մեղադրանքներ։ Մեղադրանքներն առաջադրվել են Կարապետյանի կողմից կառավարության հետ դիմակայության մեջ Հայ Առաքելական Եկեղեցուն աջակցելու մասին հայտարարությունից կարճ ժամանակ անց, որտեղ նա հայտարարել էր, որ եթե քաղաքական ուժերը չկարողանան դադարեցնել կառավարության ճնշումը եկեղեցու վրա, ապա «մենք կմիջամտենք մեր ձևով»։

Հետաքննիչների կարծիքով այդ արտահայտությունը պարունակում է իշխանության բռնի զավթման հրահրման տարրեր։ Կարապետյանն ինքը կտրականապես հերքում է բոլոր մեղադրանքները և իր հետապնդումը անվանում է քաղաքական դրդապատճառներով՝ պնդելով, որ պատժվել է եկեղեցուն բացահայտ աջակցելու համար։ Նրա փաստաբանները կարծում են, որ հետաքննությունը հիմնված է համատեքստից դուրս բերված մեջբերումների վրա և զուրկ է հավաստի ապացույցներից։

Միևնույն ժամանակ Կարապետյանի կալանքի ժամկետի երկարաձգումից հետո հայազգի հայտնի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևն է ձերբակալվել Ֆեյսբուքում արված հուզիչ գրառման համար, որով նա կտրուկ քննադատել էր քննիչներին և դատախազներին՝ հոգևորականներին կալանավորելու համար։ Նրա ձերբակալությունը առաջացրել է գործընկերների և մարդու իրավունքների պաշտպանների բողոքները. նրանք դա համարում են իրավաբանական համայնքին վախեցնելու փորձ։

Արդյո՞ք կարող է կառավարության և եկեղեցու միջև հակամարտությունը ազդել ընտրությունների վրա։ Հայ վերլուծաբան Բորիս Նավասարդյանը dw.com-ի հետ զրույցում նշել է, որ Հայաստանում կառավարության և եկեղեցու միջև առճակատումը դարձել է ակնհայտորեն քաղաքական։ Նրա խոսքով լարվածությունը սկսել է սրվել դեռ 2020 թվականին՝ ղարաբաղյան պատերազմի ավարտից հետո, երբ կառավարությունը սկսել էր հոգևորականությանը ընկալել որպես պոտենցիալ քաղաքական մրցակից։ «Պատերազմից հետո եկեղեցու ներսում կուտակվել է դժգոհություն Փաշինյանի քաղաքականությունից, - կարծում է Նավասարդյանը, - իշխանություններն էլ իրենց հերթին եկեղեցին ընկալում են որպես հանրությանը մոբիլիզացնելու ունակ հակառակորդ»։

Մասնագետը նշել է, որ գործարար Սամվել Կարապետյանի քաղաքական շարժումը նախկինում ստացել էր Գարեգին Բ կաթողիկոսի օրհնությունը՝ փաստացի ձևավորելով ոչ պաշտոնական դաշինք եկեղեցու և խոշոր բիզնեսի միջև։ Նավասարդյանի խոսքով իշխանությունները այդ դաշինքը ընկալում են որպես պոտենցիալ սպառնալիք 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ։

Նա նաև կարծում է, որ հակամարտությունը կարող է ազդել իշխանությունների հեղինակության և ընտրությունների արդյունքների վրա, որը, սակայն, կախված կլինի ընտրողների մասնակցությունից։ Ընդդիմադիր տրամադրված քաղաքացիների բարձր մասնակցության դեպքում իշխող կուսակցության դիրքերը կարող են թուլանալ, մինչդեռ ցածր մասնակցության դեպքում նրա հիմնական ընտրազանգվածի աջակցությունը բավարար կլինի խորհրդարանում մեծամասնությունը կրկին պահպանելու համար։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Կամո Խաչիկյան

www.1or.am

Իրանը պայմաններ է առաջադրել ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար․ Al Mayadeen WTA-1000. Արինա Սաբալենկան պարտության մատնեց Նաոմի Օսակային Հայտնի են գարնանային արձակուրդի օրերը«Սատանայական բան կար մեջը, պետք է սպանեի նրան»․ մանրամասներ՝ Շենգավիթի սպանությունիցԳազամատակարարման վթարային դադարեցում կլինիԵրևանի սուրճի արտադրամասերից մեկի պահեստում հրդեհ է բռնկվել «Ռոսատոմ»-ի 150 աշխատակից Հայաստանի տարածքով Իրանից տարհանվել է Ռուսաստան Ցեղասպանության հուշահամալիրի տնօրենին հեռացնում են «Արցախ» բառի համար Հրազդանի համայնքային ոստիկանները զինամթերք են հայտնաբերել «Turkish Airlines»-ն այսօրվանից կանոնավոր չվերթներ կմեկնարկի Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ուղղությամբ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Վարչական դատարան 2 հայց է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ-ի Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Կյանքից հեռացել է Նինա Տիտանյանի հայրըՓաշինյանը ժամանել է ՍտրասբուրգՊուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել Կասեցվել է Grill.am ընկերությանը պատկանող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Մասկատ-Երևան թռիչքով ՀՀ է վերադարձել ևս 32 քաղաքացի 40-ամյա տղամարդը փորձել է գողանալ Սիսիանի սուպերմարկետներից մեկում տեղադրված վճարային տերմինալը Սպասվում են տեղումներՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ԲԸՏՄ-ն առգրավել է որսորդական hրացաններ և ապօրինի որսված 159 արտույտ Ծեծկռտուք՝ ԱբովյանումԿԲ. Հուլիսի 1-ից հնարավոր կլինի մոբայլ բանկինգով արգելափակել առցանց վարկի ձևակերպումըԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում 26-ամյա Արմեն Ա.-ն մահացել է․ նոր մանրամասներ140 զինծառայող վիրավորվել է, 7-ը՝ զոհվել է․ Պենտագոնը թվեր է հրապարակել Կիմ Չեն Ընը թևավոր հրթիռների փորձարկում է դիտել Արտակարգ դեպք՝ «Զվարթնոց» օդանավակայանումԾանոթ ու միաժամանակ անհայտ … Եկեղեցական հերալդիկա ԱՄՆ ռազմածովային ուժերը հրաժարվում են ուղեկցել առևտրային նավերը Հորմուզի նեղուցում Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի հանդիպումների արդյունքները | 1-ին խաղ Մեծ պահք. այսօր միջինք է Վթար է եղել․ ջրանջատումներ կլինեն«Փաշինյանը «մեջքից հարված» է պատրաստում. ռուսական զորքերը սպառնալիքի տակ են Հայաստանում»Արման Ծառուկյանն ու Մուհամադ Մոկաևը հայացքների մենամարտ են անցկացրել «Նախիջևանում անօդաչու թռչող սարքերի ընկնելը պատահական չէ. արդյո՞ք Թրամփը լքում է Հայաստանը միջանցքի համար»Ադրբեջանում գերության մեջ գտնվող Մարալ Նաջարյանը վերջապես ազատ է արձակվել. պատմության այս օրը (11 մարտ)Ռուսաստանից 1023 տոննա հացահատիկ կհասցվի Հայաստան՝ Ադրբեջանով Դեղորայքի գների իջեցում և տնտեսական վերափոխում. «Ուժեղ Հայաստանի» ծրագրային առաջարկները Իրանը սկսել է ականապատել Հորմուզի նեղուցը. ամերիկյան հետախուզություն Քարոզարշավի ձևականությունը և իրական օրակարգի բացակայությունը Մահվան ելքով վթար՝ Երևան-Երասխ ճանապարհին Դոլարն ու ռուբլին թանկացել ենԱնահիտ Ավանեսյանին հրավիրել են ԱԺ՝ բժիշկների հարցը քննարկելու . «Հրապարակ» Կանխիկ միլիոններ, փոխառություններ, շինարարություն. Կոտայքի փոխմարզպետի հայտարարագրի հետքերով 2 ամսում Տավուշի մարզպետարանում ավելի քան 15 միլիոն դրամ պարգեւավճար է բաժանվել. «Հրապարակ» ՔՊ-ական 29 պատգամավորներ այլևս մանդատ չեն ունենա. ովքեր են նրանք. «Ժողովուրդ» ՀԱԿ-ը համագումար է հրավիրել. «Հրապարակ» Փոխնախարար Նանուշյանը պասիվացել է հեգնանքի տեսանյութից հետո. «Ժողովուրդ» Իշխանությունը Քրիստինե Գրիգորյանի բերանով զգուշացնում է. «Հրապարակ»
Ամենադիտված