Պուտինը Թրամփի հետ զրույցում պահանջել է, որ Կիևը հրաժարվի Դոնեցկի մարզից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պահանջել է, որ Կիևը լիովին հրաժարվի Դոնեցկի շրջանի վերահսկողությունից՝ որպես պատերազմի ավարտի պայման, հաղորդում է The Washington Post-ը։
Թերթի աղբյուրների համաձայն՝ Պուտինը նաև պատրաստակամություն է հայտնել հրաժարվել Զապորոժիեի և Խերսոնի շրջանների մի մասից՝ Դոնեցկի շրջանի լիակատար վերահսկողության դիմաց: