Ձերբակալել են Իջևանի նախկին քաղաքապետին ու որդուն
ԻՐԱՎՈՒՆՔՀակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է Իջևանի նախկին քաղաքապետը։ Այս մասին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:
Վերջինս մեղադրվում է փողերի լվացման և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Նույն քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է նաև նախկին քաղաքապետի որդին։