Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արհեստական բանականությունը կարող է դառնալ Հայաստանի տնտեսական առաջընթացի շարժիչ ուժը․ Տարոն Աճեմօղլու

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը դեռևս չի կարողացել լիարժեք բացահայտել իր տնտեսական և մարդկային ներուժը․ այս մասին հոկտեմբերի 11-ին կայացած «Մեր ձևով» շարժման առաջին հաշվետու ժողովում հայտարարել է աշխարհահռչակ տնտեսագետ, Նոբելյան մրցանակակիր Տարոն Աճեմօղլուն՝ ընդգծելով, որ երկրի տնտեսական առաջընթացի առանցքային գործոն կարող է դառնալ արհեստական բանականության և նոր տեխնոլոգիաների զարգացումը։

Նրա խոսքով՝ Հայաստանի տնտեսական զարգացման հիմնական ուղղությունը ժողովրդավարության ամրապնդումն ու ներդրումային հավասարակշռությունն է։ «Հայաստանի ժողովրդավարությունը պետք է ամրապնդվի և գտնի ճիշտ հավասարակշռություն պետության, իշխանության և տեղական ու օտարերկրյա ներդրումների խթանման միջև։ Գույքային իրավունքի պաշտպանությունը վճռորոշ նշանակություն ունի, հատկապես տեխնոլոգիական ոլորտում»,– ասել է տնտեսագետը։

Աճեմօղլուի համոզմամբ՝ առանց կանխատեսելի և վստահելի իրավական համակարգի հնարավոր չէ ոչ միայն ներգրավել ներդրումներ, այլև խթանել տեղական նորարարությունը։ «Հայաստանն իր բնական պաշարների զարգացման արդյունքներից պետք է ունենա արդար բաժին, սակայն դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ գործում է գույքային իրավունքի հստակ և հետևողական համակարգ։ Սա նուրբ, բայց կենսական հավասարակշռություն է»,– ընդգծել է նա։

Տնտեսագետը նկատել է, որ Հայաստանի աշխարհագրական սահմանափակումները կարելի է հաղթահարել թվային տեխնոլոգիաների միջոցով։ «Թվային ծառայությունների վրա հիմնված տնտեսությունը Հայաստանին տալիս է առանձնահատուկ առավելություն։ Արհեստական բանականության ոլորտում ներդրումները կարող են դառնալ տնտեսական աճի շարժիչ ուժը, եթե դրանք ճիշտ ուղղությամբ օգտագործվեն»,– նշել է նա՝ հավելելով, որ միջազգային փորձի և գիտելիքի ներգրավումը պետք է դառնա պետական ռազմավարության անբաժան մաս։

Անդրադառնալով ՀԷՑ-ի «ազգայնացմանը»՝ Աճեմօղլուն զգուշացրել է, որ նման քայլերը կարող են խաթարել ներդրումային միջավայրը։ «Յուրաքանչյուր պետության համար գույքային իրավունքի պաշտպանությունը կենսական նշանակություն ունի։ Ամենակարևորն այն է, որ ստեղծվի վստահելի և կանխատեսելի միջավայր օտարերկրյա ներդրողների համար»,– ասել է նա։

Աճեմօղլուի գնահատմամբ՝ Հայաստանը կանգնած է պատմական ընտրության առաջ՝ կամ այն կկարողանա համադրել ժողովրդավարությունը, իրավունքի գերակայությունը և տեխնոլոգիական նորարարությունը՝ դառնալով տարածաշրջանային առաջատար, կամ կմնա ցածր աճի և սոցիալական անհավասարության արանքում։ «Արհեստական բանականությունը կարող է դառնալ ոչ թե սպառնալիք, այլ Հայաստանի տնտեսական վերածննդի իրական հնարավորություն»,– ամփոփել է Նոբելյան մրցանակակիրը։

ԱՄՆ ԶՈւ-ն հայտնել են Իրանին hարվածելու մասին Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին ՀՀ ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչի մոտ ախտորոշվել է հաստ աղիքի քաղցկեղ Ս. Տրդատ թագավորի, Աշխեն թագուհու և Խոսրովիդուխտ կույսի հիշատակության օրն է այսօր TRIPP նախագծի իրականացման արժեքը․ ֆինանսների փոխնախարարը մանրամասնում է Արենիի ավագ սերնդի ներկայացուցիչներն այսուհետ ունեն ժամանցի նոր վայր. դռներն է բացել «Գտնված երազ» երկրորդ ակումբը Հային հայո՞վ․ Կրասնոդարը որոշել է Սպերցյանի հավանական փոխարինողին Փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են ավտոմեքենա և տղամարդու դի Արտակարգ դեպք՝ Երևանում. հաջողվել է փրկել 3 քաղաքացիների կյանքըՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգումը կավարտվի դեկտեմբերին. նախարար Պուտինը ստորագրել է միգրանտների համար տուրքերը 5-12 անգամ բարձրացնելու մասին օրենքը Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով մաhացել է առնվազն 920 մարդ Իրանը պնդում է, որ ԱՄՆ-ն խախտել է հակամարտության կարգավորման վերաբերյալ հուշագրի 2 կետ Անձրևները կլինեն հորդառատՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Արարատի մարզումՂրիմում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել Հարավային Կորեան հայտարարել է, որ իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է 10 ռուսական և չինական ինքնաթիռներ Փոխվել է դրոշմանիշային վճարի ավելի վճարված գումարի վերադարձի կարգը. ի՞նչ է փոխվումՍահմանադրական դատարանը միաձայն մերժել է «Միասնության թևեր»-ի դիմումը Սյունիքում «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին. փրկարարները հատուկ ճոպանների միջոցով փորձում են դուրս բերել ափ Ուկրաինայում նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը Գերմանիան ու Ֆրանսիան իմացել են իրենց մրցակիցներին ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆում Տարադրամի փոխարժեքները` այսօրԽոշոր ավտովթար Լոռու մարզումՆախկին պատգամավոր. Լատվիան չի փոխարինի Ռուսաստանի շուկան Հայաստանի համար Հայերը պնդում են, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման պատճառով իրենց երկիրը վերածվում է թուրքական բենզալցակայանիԳալիս են «փրկելու». գործող իշխանությունը կշարունակի՞ հակառուսական ուղղությունը. «Փաստ»Վրաստանի համար ի՞նչ կնշանակի Ռուսաստանի և Հայաստանի միջև բեռնափոխադրումների կրճատումըԱրևմտյան աջակցության արդյունքը՝ ժողովրդավարության ոչնչացում, բռնաճնշումներ, հետապնդումներ. «Փաստ»Արդյո՞ք Էրդողանը կգրավի Հայաստանը Եվրոպայի փոխարեն. Փաշինյանին չեն ներելու. Ռուսաստանից հեռանալը թանկ կարժենաՄահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա ՄկրտչյանըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ «Մեր ապրելու ուժը Նարեկին ապրեցնելն է». հրետանավոր Նարեկ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 26-ին Մարտունիում. «Փաստ»Արցախյան առաջին պատերազմի ժամանակ հայկական զինված ուժերը գրավել են Մարտակերտ քաղաքը. պատմության այս օրը (27 հունիս)Հստակեցումներ կարվեն արտադպրոցական ծրագրերի իրականացման գործընթացում. ի՞նչ գործնական խնդիրներ են ի հայտ եկել. «Փաստ»ՔՊ-ն ամենաբարձր արդյունքը գրանցել է Վայոց Ձորի մարզում. «Ժողովուրդ» Ամառային զորակոչից առաջ Էդվարդ Ասրյանը ստուգել է հանրապետական հավաքակայանի պատրաստվածությունը Նիկոլ Փաշինյանը մամուլի նոր խոսնակ կունենա. «Հրապարակ» ՔՊ-ում պաշտոնների կռիվ է․ «Հրապարակ» «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ»Պայմանագրային զինծառայող է մահացել Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ»Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ»Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ»Կառավարության նախաձեռնությամբ հուլիսի 2-ին ԱԺ արտահերթ նստաշրջան կգումարվի. օրակարգում թեժ հարցեր են Թվային տոտալ վերահսկողություն քաղաքացիների նկատմամբ. իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ»ՔՊ-ում սպասվում են փոփոխություններ նաև խմբակցության ղեկավար կազմում. «Ժողովուրդ» Իշխանությունները հետընտրական հաշվեհարդար են սկսել. «Հրապարակ» Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ»
Ամենադիտված