Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Այս իշխանությունը «հաջողել» է ունենալ աննախադեպ թվով քաղբանտարկյալներ, կալանքը դարձել է բացառապես պատժիչ միջոց ընդդիմադիրների նկատմամբ». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սեպտեմբերի 24-ին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին դատարանը մեղավոր ճանաչեց, նրա գործով ունենք մեղադրական վերդիկտ։ Շարունակվում է «18 արդարների» գործը, մի քանի մեղադրյալի դեպքում առկա է խափանման միջոցի փոփոխություն։ Գործարար Սամվել Կարապետյանը շարունակում է մնալ կալանքի տակ։ Օրերս պիտի քննարկվի խափանման միջոցի փոփոխության հարցը։ Բոլոր գործերով ներգրավված փաստաբաններն ընդգծում են՝ այս իրավիճակում արդարադատություն իրականացնելն անհնար է, քանի որ նշված բոլոր գործերում բացակայում է օրենքը, իրավունքը և ողջախոհությունը։

«Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի» համահիմնադիր, իրավապաշտպան-սահմանադրագետ Գոհար Մելոյանի համար ակնհայտ է՝ այս բոլոր գործերի միջով կարմիր թելով անցնում է այն հանգամանքը, որ մեղադրանքներն առաջադրված են, մարդկանց նկատմամբ ամենածայրահեղ խափանման միջոցը՝ կալանքը, կիրառված է բացառապես քաղաքական նպատակահարմարությամբ, հրահանգավորվածությամբ և ճնշման ու վախի մթնոլորտ ձևավորելու նպատակով։ «Հերթով քննարկենք օրինակները։ Բարերար Սամվել Կարապետյանին ընդամենն իր խոսքի ազատության դրսևորման համար անմիջապես ձերբակալեցին, հետո կալանավորեցին՝ զուգակցված վարչապետի գնահատողական ստատուս-մեկնաբանություններով իր պաշտոնական էջով։ Հաջորդիվ Միքայել Սրբազանի ազատազրկումը, Բագրատ Սրբազանի դեմքով «18 արդարների» գործը։ Կարծում եմ՝ ցանկացած, անգամ իշխող ուժի համակիր հանդիսացող քաղաքացուն, երբ հարցնեք, բոլորը միանշանակ կպնդեն, որ այս մարդիկ ազատազրկված են իշխող ուժի և հենց կոնկրետ պաշտոնյայի կամքով թելադրված։ Ցավոք, ունենք կյանքի չկոչված իրավական անվտանգության հայեցակարգ, որն ամբողջ աշխարհի հիմնարար իրավական սկզբունքների ի կատար ածման ձևաչափից էր որդեգրված։

Ի՞նչ է ենթադրում պետության իրավական անվտանգությունը։ Ենթադրում է իրավունքի գերակայության հանրամատչելիությունը և համատարած կիրառումը, երկրում գործող իրավունքի կիրառելիության միասնականությունն ու կանխատեսելիությունը։ Մեր երկրում ընդհանրապես կանխատեսելիության, որոշակիության, համաչափության սկզբունքները, իսկ վերջին երկուսը սահմանադրական բարեփոխումների արդյունքում մեր Սահմանադրության մեջ հստակ ամրագրված են, խարխլված են, որովհետև երկրում տիրում են երկակի ստանդարտներ, ընտրովի արդարադատություն։ Մարդկանց նկատմամբ արդարադատությունն իրականացվում է՝ ուղղակի պայմանավորված նրանց քաղաքական հայացքներով, ընդդիմադիր կեցվածքով, ընդդիմադիր գործունեությամբ։ Մեր քաղաքացիների իրավագիտակցությունը պետք է զարգացնել, նրանք պետք է իմանան, որ, անկախ նրանից, թե մարդն ում է համակրում, իշխանության կողմնակից է, թե ոչ, կարող է և իրավունք ունի ունենալ իրարից տարբերվող քաղաքական հայացքներ։ Դրանք մարդկանց հիմնարար իրավունքների խումբ են, որոնց երաշխավորումն ու ապահովումը պետության պարտականությունն է՝ այդ պահին գործող իշխանության տեսքով։ Իսկ իշխանությունը որդեգրել է քաղաքականություն՝ հետապնդելու ընդդիմադիր գործիչներին ու քաղաքական ուժերին, դրանք ուղղակիորեն զուտ խոսքեր չեն, դա փաստագրված իրողություն է, որովհետև այսօր բոլոր ընդդիմադիր ուժերի նկատմամբ, սկսած ատելությունից, քարոզվող հետապնդումներից մինչև հարուցված գործեր, ուղղորդում է տեղի ունենում, ընդհուպ մինչև, օրինակ՝ ոչ ցանկալի կուսակցության փակման նարատիվ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մելոյանը։

Ընդգծում է՝ սա հարված է մեր պետության իրավական ու ժողովրդավար տարրերին։ «Այս գործելաոճով իշխանությունը հարվածում է առաջին հերթին մեր պետության զարգացման ընթացքին, որովհետև պետության ժողովրդավարությունն ու իրավական բաղադրիչը երկարատև աշխատանքի արդյունք է։ Զարգացող աշխարհում պետք է տեմպի մեջ մնաս ու մոտենաս այդ բնութագրիչներին։ Իսկ այս իշխանության պարագայում սրընթաց նվազող ցուցիչներ են գրանցվում, օրինակ՝ երբ վարչապետը, լինելով գործադիր իշխանության ղեկավար, կոչ է անում շրջապատել օրենսդիր մարմինը, այնուհետև դատարանները։ Դրանք իշխանության տարանջատման, օրինականության սկզբունքի ուղղակի ոտնահարումներ են։ Այս իշխանությունը նաև «հաջողել» է ունենալ աննախադեպ թվով քաղբանտարկյալներ։ Մեր նշած բոլոր գործերում կարմիր թելով անցնում է խափանման միջոցի հարցը։ Խափանման միջոցի ամենածանր տեսակը՝ կալանքը, պետք է կիրառվեր ըստ գործի փաստական հանգամանքների, ըստ անհրաժեշտության, օրինակ՝ եթե դատարանը ենթադրություն ունենար, որ մեղադրյալը կարող է վկաների վրա ազդեցություն ունենալ կամ գործի քննության ընթացքը խարխլել։ Մեր երկրում կալանքը դարձել է բացառապես պատժիչ միջոց ընդդիմադիրների նկատմամբ։ Այս մարդկանց ոչ միայն մեկուսացնում են կալանքի միջոցով, այլև ամենածանր տարրերով են ուղեկցում այդ կալանքը, մասնավորաբար՝ տեսակցության արգելքներով և այլն։ Մարդուն ամբողջովին մեկուսացնում են իր բնականոն միջավայրից։ Այս բոլոր օրինակներում ակնհայտ է, որ կարող էին տնային կալանք կիրառել, վարչական վերահսկողություն։ Ասեմ ավելին, անգամ դրանք տեղին չէին, որովհետև առնվազն այս երեք գործում չկար հանցակազմ։ Միքայել Սրբազանը հարցազրույց էր տվել, իր կարծիքն արտահայտել։ Որպեսզի դա իրենից Քրեական օրենսգրքով սահմանված բռնության կոչ ենթադրեր, մեղադրող կողմը պետք է կարողանար ապացուցել, որ մարդն իր խոսքերին ուղղված որոշակի գործողություններ է կատարել, իսկ ցանկացած անկողմնակալ դիտորդ, դատաքննություններին հետևելով, համոզվեց, որ մեղադրող կողմը որևէ փաստական հանգամանքով չհամալրեց իր մեղադրանքը, ու հենց դրանով պայմանավորված էլ մարդկանց մոտ օբյեկտիվորեն վրդովմունք ստեղծվեց այս ողջ պրոցեսի նկատմամբ»,-նշում է մեր զրուցակիցը։

Հայաստանում ընթացող դատական գործընթացներին զուգընթաց՝ «դատավարություններ» են ընթանում նաև Բաքվում։ Դրանց վերաբերյալ ինֆորմացիայի միակ աղբյուրն ադրբեջանական լրատվամիջոցներն են։ Իրավապաշտպան-սահմանադրագետը շեշտում է՝ ունենք փաստացի իրողություն, որ մեր հայրենակիցները գերու կարգավիճակում գտնվում են թշնամի պետությունում։ «Ունենք իրողություն, որ 2020 թվականից ի վեր գործող իշխանությունն ասում է՝ մի շտապեցրեք, աշխատում ենք, վերադարձնում ենք։ Իրողություն է նաև հանգամանքը, որ այս իշխանությունն այդ ամենը զուգակցում է 2020 թվականից ի վեր Բաքվին ոչ միայն նրանց գերիների, այլև Հայաստանի Հանրապետությունում գտնվող ադրբեջանցի ռազմական հանցագործների վերադարձն ապահովելով։ Հայկական կողմը Բաքվին վերադարձրեց ռազմական հանցագործներին, հայկական կողմը 2020 թվականից ի վեր, ըստ Նոյեմբերի 9-ի փաստաթղթի, Բաքվին է հանձնել տարածքներ, որոնք գտնվում էին հայկական զինված ուժերի վերահսկողության ներքո, հայկական կողմը Բաքվին երկու անգամ տրամադրեց ականապատված տարածքների քարտեզներ։ Սրանցից յուրաքանչյուրը խաղաքարտ էր, որը կարող էր ապահովել գերիների վերադարձի անվերապահ նախապայմանը։ Եվ, վերջապես, հայկական կողմը բազմաթիվ պայմանագրեր է ստորագրել՝ սկսած Պրահայից, վերջացրած վաշինգտոնյան եռակողմ հռչակագրով։ Գնալով խաղաղության, ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ տարածքային ամբողջականության մեջ ներառելով Լեռնային Ղարաբաղը՝ պատմական խայտառակություն և ողբերգություն է, որ հայկական կողմի ղեկավարը կարող է նման փաստաթուղթ ստորագրել, այս ամենի հետ մեկտեղ առնվազն չի երաշխավորվում գերիների վերադարձը։ Տեսել ենք հայտնի երկխոսությունը, երբ անգամ Թրամփն է համարում, որ այդ պայմանագրի ստորագրման նախապայման պետք է լինի գերիների վերադարձը, ասում՝ ես դա կանեմ, իսկ մեր երկրի ղեկավարը, աչքերը փախցնելով, խուսափում է պնդելուց կամ այդ խոսակցությունը վերջնակետին հասցնելուց՝ օգտվելով ընձեռված հնարավորությունից։ Առաջին՝ կարելի է ենթադրություն անել, որ այս իշխանությունն ընդհանրապես չունի քաղաքական կամք ապահովելու գերիների վերադարձը, դա ոչ միայն Թրամփ-Փաշինյան երկխոսությունից ենք դատում, այլ այն հանգամանքից, որ միջազգային կոնվենցիոնալ իրավունքներով, միջազգային իրավունքով, գործընկերային դիվանագիտական հարաբերություններով ունենալով մի շարք գործիքակազմեր, հայկական իշխանությունն այդ ուղղությամբ լռում է, ոչինչ չի անում։ Երկրորդ՝ հեղինակավոր մասնագետ, Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը նրա գործով փորձում էր Հայաստանի Հանրապետության իշխանությունների հետ բանակցություններ վարել, որպեսզի Վարդանյանի գործով որևէ իրավական շարժ ապահովեր։ Այդ մարդը բազմաթիվ հաջող դեպքեր էր ունեցել, նույնիսկ նա չդիմացավ և հայտնի գրառումն արեց թվիթերյան հարթակում, որ նման նախադեպ չի տեսել, ու գերիների վերադարձը բացառապես տվյալ պետության իշխանության հետ համագործակցության արդյունքում է հնարավոր։ Այդ մարդը, փորձելով գնալ երկխոսության՝ այս հարցին որևէ դրական ընթացք տալու համար, արձանագրել էր, որ հայկական կողմի իշխանությունն անդրդվելի է և չունի որևէ շահագրգռվածություն թեման օրակարգ դարձնելու հարցում։ Միանշանակ է՝ այն թեզը, որ իրենք խաղաղություն են բերում մեր երկրին, սին է»,-եզրափակում է Գոհար Մելոյանը՝ հավելելով, որ խաղաղության գնացող պետությունը՝ այս դեպքում Ադրբեջանը, պետք է գոնե Հայաստանին վերադարձներ գերիներին, ինչը, սակայն, տեղի չի ունենում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ալբանիայում ձերբակալվել է արհեստական բանականությամբ գեներացված նախարարը Կալլասը ցանկանում է հեռու մնալ ԵՄ կոռուպցիոն սկանդալից. Berliner Zeitung 75 տարեկանում կյանքից հեռացել է «Mօrtal Konbat» սերիալի դերասան Քարի-Հիրոյուկի ՏագավանԽաղացողները մեքենա չեն․ «Արսենալի» գլխավոր մարզիչը դժգոհ է խաղային խիտ գրաֆիկից Ադրբեջանական մշակութային ժառանգության վերականգնումն ու պաշտպանությունը Հայաստանում մեր ժողովրդի օրինական պահանջն է. Ալիև Ադրբեջանցիները վնասել են Արցախի Սուրբ Ամենափրկիչ Վանքը․ մանրամասներ Դիվանագիտական նորմերի խախտում. Ռուսաստանից արձագանքել են Փաշինյանին Արտակարգ դեպք, ՎարդաշենումՁյուն, ձնախառն անձրև, մառախուղ. եղանակն առաջիկայում Ադրբեջանը Եվրոպայում խաղաղասեր է ձևանում, բայց հակառակն է անում Կանխել են քաղաքացու ինքնաuպանության փորձը Հաղթանակ կամրջից․ ինչ է հայտնի Խոշոր վթար՝ ԵրևանումՈ՞վ է uպանության համար ձերբակալվածըԱրքեպիսկոպոս Արշակ Խաչատրյանին տեղափոխել են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ Արշակ սրբազանը կալանավորվեց 2 ամսով Փաշինյանական իշխանությունը նույնիսկ քրգործերն է փնթի կարում Ստեփանավանում 30-ամյա վարորդը «Ford»-ով վրաերթի է ենթարկել ամուսիններիԿորեայի ձորի ճանապարհը փակ է երթևեկության համարՄահվան ելքով վթար՝ Արմավիրի մարզումՎաշինգտոնյան հուշագրի իրական գինն ու Հայաստանի համար աճող վտանգները Փաշինյանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը եկեղեցու վրա Գործի գնալուց սև ավտո է նստել ու կապը կորել է. մանրամասներ՝ 42-ամյա կնոջ սպանության դեպքից«Փաշինյանը կմնա Մայա Սանդուի սցենարի գործարկմամբ. Կալլասը խոստացել է, որ Հայաստանում ընտրությունները կանցկացվեն այնպես, ինչպես Մոլդովայում» «Հայաստան-ԵՄ. «Քաղաքական արդիականացում» հարաբերություններում» Բաքվում ցրել են Ղարաբաղի համար անցկացվող ցույցը. պատմության այս օրը (05 դեկտեմբեր)Անջատումներ՝ նշված հասցեներում Ռուբլին թանկացել էՓաշինյանը գնում է կաթողիկոսին ձերբակալելու ճանապարհով. սցենարի հետքերով. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ-ն վերածել է քաղաքական գործիքի․ «Հրապարակ» Ինչ են քննարկել Արցախի նախագահի հետ Քննչական կոմիտեում. «Ժողովուրդ» Դիլիջանի անտառները նորից կարող են բռնկվել․ «Հրապարակ» Սուրճի կանոնավոր օգտագործումը կարող է նվազեցնել լյարդի ցիռոզի առաջացման ռիսկը․ F&FՀնդկաստանը համաձայնել Է Ռուսաստանից 2 մլրդ դոլարով ատոմային սուզանավ վարձել Արտաքին քամիներ միշտ եղել են ու կան, բայց մենք կայուն 7 տոկոսանոց աճը ապահովել ենք. ՓաշինյանԲրյուսովի անվան համալսարանում միմյանց հարվածած 5 ուսանողուհիներից 2-ը հարազատ քույրեր են63 տարեկանը փոքր բիզնես սկսելու լավագույն տարիքն է, դա մարդու համար շատ ծաղկուն տարիք է. Նիկոլ ՓաշինյանՄոգերինին փոքրիկ մժեղ է մեծ նավերի համեմատ. Զախարովան՝ Եվրոպայի կոռուպցիոն uկանդալի մասինՀայտնաբերվել է նոր եկեղեցի Կեչառիսի վանական համալիրի տարածքումՌուսաստանն, այս կամ այն կերպ, կազատագրի Դոնբասը և Նովոռոսիան. Պուտին 10 կգ թմրամիջոցը մաքսանենգությամբ ՀՀ տեղափոխելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱվստրալիան և Նոր Զելանդիան միացել են Ուկրաինայի համար զենքի մատակարարման ծրագրին. ՌյուտեՆեյմարի հեթ-տրիկը 3.5 տարվա դադարից հետո․ բրազիլացին խոսել է իր ապագայի մասին «Հասուն տարիքում պետք է ունակ լինել ինքնագնահատման և ընդունելու սեփական բացերը». Հասմիկ ԿարապետյանԱնհետ կորած 61-ամյա տղամարդը հայտնաբերվեց Իրաքը պատժամիջոցներ է կիրառել իր կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլլահի» և Եմենի հուսիթների դեմ Զինծառայությունը 1,5 տարի դարձնելու նախաձեռնությունն ունի մեկ նպատակ՝ ՀՀ բանակը օր առաջ դարձնել պրոֆեսիոնալ. Պապիկյան Բրյուսովի անվան համալսարանում վիճաբանության մասնակցած 5 կասկածյալներից 2-ը քույրեր ենՆալբանդյան փողոցի հետ կապված կանգառի փոփոխություն կլինի Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել Այս պահին Հակակոռուպցիոն կոմիտեն գործընթաց է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի եղբոր մասով․ կան ձերբակալվածներ
Ամենադիտված