Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Դաշնակիցները» Պուտինի ծննդյան օրվա համար «նվեր» են պատրաստել. Ռուսաստանի հաշվին կստեղծվի հակա–ՀԱՊԿ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մինչ Ռուսաստանը մղում է իր պատերազմը, նրա ետևում նոր թեժ կետ է հասունանում։ Ժամանակի ընթացքում երկրի հարավային սահմաններում առաջացող թարախակույտը դատապարտված է պայթելու։ Այդ դրամայի խաղացողները կլինեն նախկին ԱՊՀ անդամները՝ Ղազախստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը և Ադրբեջանը։ Թուրքիան է նրանցից կազմում  թյուրքալեզու ժողովուրդների դաշինք, գրում է novorosinform.org–ը։ 

Հոկտեմբերի 7-ին Թուրքալեզու պետությունների կազմակերպության ղեկավարների 12-րդ գագաթնաժողովը տեղի ունեցավ ադրբեջանական փոքրիկ Գաբալա քաղաքում։ Այսպիսով, ՀԱՊԿ «դաշնակիցները» Վլադիմիր Պուտինի ծննդյան օրվա համար «նվեր» մատուցեցին։ Մենք «դաշնակիցներ» բառը չակերտների մեջ ենք դնում, քանի որ չնայած հանդիպումը կոչվում է «Տարածաշրջանային խաղաղություն և անվտանգություն», իրականում դրա նպատակները դժվար թե խաղաղություն և բարգավաճում են նախատեսում այլ ժողովուրդների համար։ Գագաթնաժողովի գլխավոր հյուրը Թուրքիայի նախագահ Էրդողանն էր։

«Թուրքը իրավունք չունի թշնամաբար վերաբերվել մեկ այլ թուրքի», - իր ողջույնի խոսքում ասել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը մեջբերելով ադրբեջանցի բանաստեղծ և այդ վայրի բնիկ Բախտիյար Վահաբզադեին։

Այս տողերը հարց են առաջացնում։ Եթե թուրքերի հետ ամեն ինչ պարզ է, ապա ի՞նչ կասեք ռուսների մասին։ Այսպիսով, թույլատրելի՞ է թշնամաբար վերաբերվել նրանց։ Հատկապես հաշվի առնելով այն, որ Ղազախստանն ու Ղրղզստանը մեզ հետ կապված են  նաև ՀԱՊԿ ռազմական պայմանագրով։ Ըստ էության, ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան Ռուսաստանի հարավային սահմաններում աննկատ կերպով ձևավորում է մի տեսակ հակա–ՀԱՊԿ։ Եվ, պետք է արժանին մատուցել նրանց, այդ դաշինքի մասնակիցները զգալիորեն ավելի շատ ընդհանուր հիմքեր կունենան, քան բավականին կամայական, ազատ և անօգուտ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում։ Նրանք ունեն նման լեզուներ, գերիշխող կրոն և գրեթե ամբողջությամբ արևմտյան կողմնորոշմամբ էլիտաներ։

Հանդիպումը, որին մասնակցել են հանրապետությունների նախագահները, ավարտվել է, այսպես կոչված, Գաբալայի հռչակագրի ստորագրմամբ։ Դրա բովանդակությունը դեռևս չի հրապարակվել, բայց պարզ է, որ այլ նախաձեռնությունների շարքում նախատեսվում է նաև ռազմական համագործակցություն։ Սակայն այն փաստը, որ երկրները ամրապնդում են համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ (Թուրքիայի միջոցով), հստակ երևում է նույնիսկ առանց որևէ փաստաթղթի։ «Հնարավո՞ր է, որ պետական գործիչներից մեկը, ով զբաղվում է ամեն ինչի վերաբերյալ օգտակար արգելքներով, հայտարարի, որ ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի երկրների միջև որևէ ռազմական համագործակցություն ընդհանրապես չպետք է գոյություն ունենա», - հարց է հնչեցրել «Երկու մեծեր» Telegram ալիքը։

Ընդամենը մի քանի շաբաթ առաջ էլ տեղի որ ունեցել «Անսահման եղբայրություն – IV» հատուկ նշանակության զորքերի լայնածավալ զորավարժությունները։ Մասնակցում էին Ղազախստանի, Կատարի, Ուզբեկստանի և Թուրքիայի հատուկ նշանակության զորքերը։ Մարտական վերնախավը մարզվում էր դիպուկահարային կրակոցներով, գրավում էր ամրոցներ և շահագործում անօդաչու թռչող սարքեր։ «Թյուրքական պետությունների» միջև համատեղ զորավարժությունները, ըստ էության, անընդհատ են։ Օրինակ անցյալ ամռանը Աստանայի և Բաքվի միջև համատեղ ռազմածովային զորավարժությունները՝ «Կասպյան քամի 2025»-ը, հազիվ էին ավարտվել, երբ սկսվեց նոր զորավարժություն, այս անգամ օդում՝ «Թարլան 2025»-ը։ Եվ մասնակիցների թվում կրկին կային նախկին ԱՊՀ-ի նույն այդ թյուրքական պետությունները։

Ավելացրեք դրան այս երկրների բանակների աստիճանական անցումը ՆԱՏՕ-ի զենքերին։ Թուրքիան կարողացել է զգուշորեն վերակողմնորոշել մեր ենթադրյալ գործընկերներին։ Այժմ նրանք զենք են գնում Թուրքիայից, այլ ոչ թե Ռուսաստանից։ Սա ևս Թուրքական միություն ստեղծելու նախագծի կարևոր մասն է՝ ընդհանուր լեզու, ընդհանուր մշակույթ, նույն զենքերով ընդհանուր բանակ։

Բաքուն չի թաքցնում, որ կազմակերպությունը նախատեսում է դառնալ ուժային կենտրոն։ պարզ է, որ ռազմական բաղադրիչ չունեցող ուժը դատարկ արտահայտությունների և ամբարտավան կոչերի հավաքածու է։ Ադրբեջանական CBC հեռուստաալիքով իրավաբանական գիտությունների դոկտոր Ազեր Մամեդովը անկեղծորեն հայտարարել է. «Աշխարհը չափազանց անկայուն է, լարվածության օջախները բազմապատկվում են, և այս ամենը պահանջում է արագ լուծում։ Երբ հիմնական միջազգային կառույցները միշտ չէ, որ պատրաստ են հակամարտությունների լուծմանը, տարածաշրջանային միավորումների դերն է մեծանում։ Թուրքական աշխարհը հսկայական է և ամեն օր ավելի ու ավելի գրավիչ կդառնա։ Կարևոր է հասկանալ, որ ոչ միայն թուրքական աշխարհը, այլ նաև իսլամական աշխարհը, էապես միավորված են ընդհանուր արժեքներով»։

Ի՞նչն է էությունը։ Նման կազմակերպությունները միշտ ունեն ոչ թե մեկ, այլ մի քանի նպատակներ, և դրանք կարող են որոշ տեղերում համընկնել, իսկ մյուսներում՝ զուգահեռ անցնել։ Երբեմն դրանք նույնիսկ հակասում են միմյանց։ Արևմուտքը կարիք ունի Ռուսաստանի ներքին շերտերում ձևավորվող թյուրքական միավորումների իր «Անակոնդա» ծրագիրն իրականացնելու համար։ Այն նախատեսում է մեր երկիրը շրջապատել թշնամական պետությունների գոտիով և այնուհետև խեղդել այն։ Ինչպիսի՞ն է Ադրբեջանը ռազմական առումով։ Ռուսաստանի համար ոչինչ։ Բայց ի՞նչ անել, եթե այն լինի Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, թուրքական զենքի և ՆԱՏՕ-ի հետախուզության ընկերակցության մեջ։ Դա այլ հարց է։ Այդ նպատակը զուգահեռ է Անկարայի հավակնոտ ծրագրին, այն է ստեղծել Մեծ Թուրան՝ թյուրքական կայսրություն, որը կներառի ռուսական Սիբիրի և Վոլգայի շրջանի զգալի մասը։ Այդ գաղափարը ներկայիս Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մոլուցքն է, և նա այն ներկայացնում է գրեթե բացահայտորեն։
Այս ֆոնին անհասկանալի է, թե ինչու է Ռուսաստանը շարունակում հսկայական գումարներ ծախսել որոշակի հանրապետություններին աջակցելու համար։ Օրինակ Ուզբեկստանից միգրանտներին տեղավորում է մեր սոցիալական ապահովագրության համակարգում։ Ընդ որում նրանց դրամական փոխանցումները հիմք են հանդիսանում ամբողջ երկրի տնտեսական կայունության համար։ Ինչո՞ւ ենք մենք թույլ տալիս ադրբեջանական սփյուռքին Ռուսաստանում զավթել ամբողջական բիզնես ոլորտներ։ Ինչո՞ւ ենք մենք հանդուրժում Ղազախստանի երկիմաստ դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ։ Ամփոփելով ասենք, որ կան բազմաթիվ հարցեր։ Ի վերջո, եթե խորը մտածեք այս ամենի մասին, ապա պարզ է, որ իրավիճակը աբսուրդային է. հակա–ՀԱՊԿ-ը կստեղծվի ռուսների հաշվին։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Կամո Խաչիկյանը
www.1or.am

Ծառուկյան-Ռուֆի մենամարտին ընդառաջ կայացել է հայացքների մենամարտը Հայաստանի պետական կամերային նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Հնդկաստանում և Չինաստանում Պակիստանը խնդրել է Իրանին զսպել հութիների հարձակումները Սաուդյան Արաբիայի վրա. FT Ողբերգական դեպք, գվարդիայի աշխատակիցը «ՎԱԶ»-ով բախվել է ձիու և հայտնվել այգումԴե լա Ֆուենտեն հրապարակել է Իսպանիայի հավաքականի կազմը Ազգերի լիգայի համար Հայաստանի բնակիչը հացադուլ է հայտարարել՝ Մոսկվայից պահանջելով վերադարձնել իր 3 երեխաներին Դմիտրի Իշխանովը Չեխիայի Պարդուբիցեի բեմում առաջինը հնչեցրեց նոր «Steinway»-ը Իրավապահները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գnղություն Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ԳԱԶ 53»-ը Մաhաgել է երգիչ, արցախյան երգարվեստի նվիրյալ Տիգրան Մկրտչյանը Վլադիմիր Պուտինը Պետդումայի ընտրություններում քվեարկել է առցանց Կանադան չի կարող որևէ դերի հավակնել Ուկրաինայի հարցով խաղաղ գործընթացում․ ՌԴ դեսպան Ռուսաստանում սկսվել են Պետդումայի ընտրությունները. դրանք կտևեն երեք օր Գազ չի լինի մինչեւ 18:00-ն Պակիստանում մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյnւնի հետևանքով զnhվել է 15 մարդ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Պաստիս օղիԽառնել, ուրիշ օդանավ էի նստել․ Փաշինյան «Աշխարհաքաղաքական անհեթեթություն. Արդյո՞ք Երևանը որոշել է ռուսական 102-րդ ռազմակայանը վերածել եկամտի աղբյուրի»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Հրշեջ-փրկարարները կանխել են բնակարանում բռնկված հրդեհի տարածումը Արարատում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրն ու տեղափոխվել է հիվանդանոցԱբովյանում 2 տղամարդիկ ծեծի են ենթարկել 36-ամյա տղամարդուԻՀՊԿ-ն hարվածել է Տոգոյի դրոշի ներքո նավարկող լցանավին «Բաքուն գազային առաջարկ է անում Երևանին»Ծնվել է աշխարհահռչակ աստղագետ և աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանը․ պատմության այս օրը․ սեպտեմբեր 18Ջուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ NBC. ԱՄՆ-ը կարող է մեկ երրորդով կրճատել իր ռազմական ներկայությունը Եվրոպայում «Հրապարակ»․ Օրվա «հերոսն» էլ է ճամբարափոխներից ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են «Հրապարակ»․ Ռազմաբազան ՝ պահեստ «Որ խելքներդ չի հասնում, ծպտուն մի հանեք». Փաշինյանը սաստել է նոր պատգամավորներին․ «Իրավունք» Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունել հատվածում իրականացվում է միջին նորոգում Ջերմաստիճանը կնվազի՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 18-ից 22-ըԱՄՆ-ը վիզաներ է տրամադրել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համարԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված մարմինՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնՍոխումի՝ Սոչիի փոխարեն. ՌԴ ավիաընկերությունը փոխում է թռիչքուղինՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմեբերի 18/22-ինՆոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար ՀՀ–ում կգործեն 14, իսկ հաջորդ տարեսկզբին՝ 23 գրասենյակներԱլյասկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելԽաչանովը կարծում է, որ կարիերայի լավագույն մարզավիճակում էՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 18/19-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՁորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբԱՄԷ-ի իշխանությունները դուրս են բերել անհետ կորած համարվող ռուս նավաստու մարմինըՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»
Ամենադիտված