Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտակ Բեգլարյանը հայտարարել է, որ Արցախը լքել են, կամ բնակության վայրը փոխել են 70 հազար մարդ․ պատմության այս օրը (07 հոկտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ

Ճարտարապետության համաշխարհային օր, Հայաստան՝ գրադարանավարի օր, Ռուսաստան՝ ներքին գործերի աշխատողների օր, նախկին ԽՍՀՄ՝ բրեժնևյան սահմանադրության օր։


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1919 - Հայաստանի վարչապետ և արտգործնախարար Ալեքսանդր Խատիսյանը, հաշվի առնելով Զանգեզուրի շուրջ ծագած լարված իրավիճակը, դիմել է Ադրբեջանի արտգործնախարար Մամեդ Յուսուֆ Ջաֆարովին՝ կազմակերպելու խաղաղության գագաթնաժողով։

1926 - ծնվել է ճարտարագետ Մարտունի Պողոսյանը։

1927 - ծնվել է դերասան, կինոռեժիսոր Էդուարդ Աբալյանը։

1937 - ծնվել է նշանավոր քանդակագործ Ռաֆիկ Խաչատրյանը։

1937 - վախճանվել է բանասեր, մանկավարժ, թարգմանիչ Գևորգ Ասատուրը։

1944 - վախճանվել է արձակագիր, դերասան Միքայել Մանվելյանը։

1947 - ծնվել է ամերիկահայ ճարտարագետ Արմեն Տեր-Կյուրեղյանը։

1954 - ծնվել է թատերագետ, թատերագիր Լևոն Մութաֆյանը։

1993 - Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Զամբիայի հետ։

2001 - չեչեն գրոհայինները գնդակահարել են Աբխազիայի հայկական Նաա գյուղի 14 խաղաղ բնակչի։

2001 - վախճանվել է թավջութակահար Լևոն Գրիգորյանը։

2007 - Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող «32 ատամ» հաղորդումն ընդհատվել է սկանդալային միջադեպի պատճառով։ Հաղորդավարը, բեմից իջնելով դահլիճ, ծեծկռտուքի մեջ է մտել հանդիսատեսներից մեկի հետ, որը ողջ եթերի ընթացքում պարբերաբար ռեպլիկներ է նետել, և վեճն այնքան է զարգացել, որ ուղիղ եթերը անմիջապես ընդհատվել է։

2011 - Երևանը երկու նշանակալի մշակութային ձեռքբերում է ունեցել՝ բացվել է Շառլ Ազնավուրի թանգարանը, և քաղաքի կենտրոնում հանգրվանել է Օգյուստ Ռոդենի հեղինակած արձաններից մեկը։

2013 - վիճահարույց վերանորոգում-վերակառուցումից հետո վերաբացվել է Փակ շուկան, իսկ Փակ շուկայի շենքի՝ որպես ճարտարապետական հուշարձան, աղճատման դեմ ամիսներ ի վեր պայքարած ակտիվիստները շենքի մոտ որևէ ակցիա չեն անցկացրել։

2016 - առաջին անգամ, համաձայն նոր Սահմանադրության, Ազգային ժողովը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ է ընտրել փակ գաղտնի քվեարկությամբ, ընտրվել է Տիգրան Մուկուչյանը։

2017 - Կապանի օդակայանում մեկնարկել է ուղևորային համալիրի շինարարությունը։

2019 - Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, քանի որ մարզպետի օգնականը մեղադրվել է մի սպայի դաժան ծեծի ենթարկելու մեջ, և չնայած Տրդատ Սարգսյանը հերքել է իր առնչությունը այդ միջադեպին, բայց որոշել է թողնել պաշտոնը՝ ի նշան քաղաքական պատասխանատվության։

2020 - Երկրորդ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ ԼՂՀ-ի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտարարել է, որ Արցախը լքել են կամ բնակության վայրը փոխել են 70 հազար մարդ։

2022 - քաղաքական գործիչ Արթուր Ղազինյանը հայտարարել է իր քաղաքական գործունեությունը դադարեցնելու մասին։

  • Վահագն Հովակիմյանը ընտրվել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ։


ԱՇԽԱՐՀՈՒՄ

3761 մ․թ․ա․ - ըստ հուդայիզմի, սա աշխարհի ստեղծման օրն է, և այդ օրվանից է հաշվարկվում հետագա ժամանակագրությունը։

312 մ․թ․ա․ - ըստ մակեդոնական օրացույցի, այդ օրվանից սկսվում է Սելևկիդների դարաշրջանի հաշվարկը, քանի որ Ալեքսանդր Մակեդոնացու զորավար Սելևկ Ա Նիկատորը գրավել է Բաբելոնը և հիմնադրել Սիրիական թագավորությունը, որը գոյատևել է մինչև մ․թ․ա․ 64 թվականը։

1571 - Հոնիական ծովում տեղի է ունեցել Լեպանտոյի ծովամարտը, որի ժամանակ Սրբազան լիգան հաղթանակ է տարել Օսմանյան կայսրության նկատմամբ։

1604 - վրացական թագաժառանգ Գեորգիի բանակը և Տատիշևի մոսկովյան նետաձիգների բանակը Զագեմի տակ պարտության են մատնել օսմանական բանակին։

1737 - կանադական Սենտ-Մորիսում (Քվեբեկ) արտադրվել է Կանադայում առաջին պողպատը։

1793 - ֆրանսիական Ռեյմսում բոլորի աչքի առաջ ջարդել են Սուրբ անոթը, որի մեռոնով օծվել են ավելի քան 30 ֆրանսիական թագավորներ, ինչպես նաև, ըստ լեգենդի, 5-րդ դարում դրանով օծվել է ֆրանկների թագավոր Խլոդվիգ Ա-ը։

1806 - Անգլիայում արտոնագրվել է պատճենահանող թուղթը՝ կոպիրովկան։

1826 - ԱՄՆ-ի Մասաչուսետս նահանգում բացվել է ԱՄՆ-ի առաջին երկաթուղին։

1849 - վախճանվել է ամերիկացի գրող, գրաքննադատ, խմբագիր Էդգար Ալան Պոն, որը համարվում է դետեկտիվ ժանրի գրականության հիմնադիրը։

1879 - Վիենայում կնքվել է ավստրո-գերմանական պայմանագիրը։

1885 - ծնվել է դանիացի գիտնական, ֆիզիկոս Նիլս Բորը։

1903 - կանադական Օնտարիոյում հայտնաբերվել են արծաթի հանքեր։

1905 - Ռուսաստանում, Առաջին հեղափոխության ժամանակ, սկսվել է համառուսաստանյան քաղաքական գործադուլը։

1920 - առաջին անգամ 100 կանանց են ընդունել Օքսֆորդի համալսարան։

1944 - ԱՄՆ-ի Դումբարտոն-Օքսե քաղաքում կայացած համաժողովում ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Չինաստանը համաձայնություն են ձեռք բերել Ազգերի լիգան փոխարինել Միավորված ազգերի կազմակերպությամբ՝ ՄԱԿ-ով։

1949 - ստեղծվել է Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունը։

1952 - ծնվել է ռուս պետական և քաղաքական գործիչ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

1960 - Նիգերիան անդամագրվել է ՄԱԿ-ին։

1967 - ծնվել է ամերիկացի երգչուհի Թոնի Բրեքսթոնը։

1971 - Օմանը անդամագրվել է ՄԱԿ-ին։

1977 - ԽՍՀՄ-ում ընդունվել է բրեժնևյան սահմանադրությունը։

1987 - սիկհերը հայտարարել են Հնդկաստանից անկախ Խալիստան պետություն ստեղծելու մասին։

1988 - Ռիգայում 1940 թվականից ի վեր առաջին անգամ բարձրացվել է Լատվիայի դրոշը։

1993 - Ռուսաստանում №1 պահակակետը Լենինի դամբարանից տեղափոխվել է Անհայտ զինվորի հուշահամալիր։

1996 - եթեր է հեռարձակվել «Fox News Channel» ամերիկյան նորությունների հեռուստաալիքը։

1999 - հայտնաբերվել է աշխարհում առաջին համակարգչային վիրուսը, որը ներդրվել է Windows NT համակարգային դրայվերի մեջ, որն էլ նրան դարձրել է դժվար հասանելի բուժման համար։

2001 - ԱՄՆ-ը պատերազմ է սկսել Աֆղանստանում։

2023 - ՀԱՄԱՍ-ի կողմից սկսվել է լայնամասշտաբ ներխուժումը Իսրայել։

Կ. Խաչիկյան

«Պտուղներ է տալիս». Հայաստանը ռուսների զանգվածային ձերբակալություններով հետևում է Ուկրաինայի օրինակինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի 2026-28թթ կառավարության ծրագիրը երկիրը փորձելու է տանել դեպի թուրք-ադրբեջանական վերահսկողություն. Արտակ Զաքարյան «Ժողովրդավարության Բաստիլը». Հայաստանում քննադատվել է Երևանի հակառուսական դիրքորոշումըՈչ միայն Հայաստանը. ԱՄՆ-ն ստեղծում է ֆինանսական գործիք Միջին միջանցքի համարԱՄՆ-ը չի փոխանցել Զելենսկու առաջարկները hակամարտnւթյան ավարտի վերաբերյալ․ ՌԴ ԱԳ փոխնախարար Հայտնաբերվել է զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի մարմինը. ՊՆ Արմեն Գրիգորյանն ազատվելու է ԱԽ քարտուղարի պաշտոնից Սեպտեմբերի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստը կդառնա 500 հազար դրամ Փրկարարներն օգնության են հասել կողաշրջված ավտոմեքենայի վարորդին Երկու աթոռները, որոնց վրա նստած էր ՀՀ վարչապետը, ճաքեցին. Կրեմլը հարվածել է Փաշինյանի ձեռքերինՍուպերհամակարգիչը հաշվարկել է «Բարսելոնա»-ի և «Ռեալ»-ի չեմպիոնության շանսերը Լա լիգայում Տավուշի մարզի Դովեղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Ֆրանսիայի նման երկրները պետք է դադարեն աշխարհին դասեր տալ «մարդու իրավունքների» վերաբերյալ. Արաղչի Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Toyota Corolla»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավnրներ Ծնվել է կինոյի և թատրոնի դերասան Ազատ Գասպարյանը. պատմության այս օրը (13 օգոստոս)9 մարզպետ վերանշանակվել են իրենց պաշտոններում Ճապոնիան Ռուսաստանին բողոք է հայտնել Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ կատարած այցի պատճառով ՄԱԿ-ը կորցնում է իր արդիականությունը և դանդաղ մաhանnւմ է․ Գրոսսի Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 13-ին Ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել Բաշկիրիայի արդյունաբերական գոտու տարածքում գտնվող Wildberries-ի պահեստում ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Վթարային ջրանջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 13-ին ԱՄՆ-Իրան շարունակվող կոշտ դիմակայnւթյան պայմաններում TRIPP նախագծի իրագործումն ուղիղ անվտանգային uպառնալիքներ է պարունակում ՀՀ-ի համար․ Տիգրան Աբրահամյան Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ օգոստոսի 13/14-ինԹուրքիայում F-16 ուսումնամարզական ինքնաթիռ է կործանվելԵղանակը կցրտի՞ առաջիկա օրերին․ ի՞նչ ջերմաստիճան է սպասվում՝ օգոստոսի 13-ից 17-ըԿենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան ամբողջ շաբաթՀարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 13-ինԱՄՆ-ում ստեղծվել է աշխատանքային խումբ «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար. ՌուբիոՀայ դպրոցականները երկու բրոնզե մեդալ են նվաճել արհեստական բանականության միջազգային օլիմպիադայումՏարածվել է մանիպուլատիվ հերթական տեղեկատվությունը․ տղամարդը վայր է ընկել ավտոտնակի տանիքից և մահացելWildberries հավելվածը հասանելի չէ ամերիկյան App Store-ումՊուտինը կդադարեցնի պատերшզմը․ մենք ծրագիր ունենք․ ԶելենսկիԻջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին «Honda»-ն բшխվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Ford»-ին․ կա 5 վիրшվոր2026 թվականի օգոստոսը հավակնում է սահմանել գլոբալ ջերմաստիճանի նոր ռեկորդ․ Լևոն ԱզիզյանԵղեգնաձորում տանտիրուհու դստեր ընկերուհին գտած բանալիով մտել է տուն և գողություն կատարելՌուսաստանը պատրաստ է փոխանակել դատապարտված ավելի քան 220 ուկրաինացիներիԱֆղանստանում ձերբակալվել են ՄԱԿ-ի աշխատակիցներՓրկարարները հայտնաբերել են մոլորված 12 քաղաքացիներինՌոնալդուն աջակցության խոսքեր է հղել Լիոնել ՄեսսիինԵրիտասարդության միջազգային օրվա շրջանակում բազմաբնույթ միջոցառումներ են անցկացվել ՀՀ շուրջ 50 համայնքներումՎայոց ձորի քրեական ոստիկանները բացահայտեցին բնակարանային գողությունըՊուտինը ներում է շնորհել Ռուսաստանում դատապարտված ԱՄՆ քաղաքացունՕգոստոսի 14-ից Կիևյան կամրջով երթևեկությունը կվերականգնվի և կամրջի հարակից ճանապարհահատվածներում կգործեն երթևեկության կազմակերպման նախկին կարգավորումներըՀետախուզական տվյալները հաստատել են, որ Ռուսաստանն աշնանը պատրաստվում է զորահավաքի. Զելենսկի«Գութան» փառատոնը կհամախմբի հայկական երգի և պարի լավագույն խմբերին՝ նվիրված Գագիկ Գինոսյանի 60-ամյակին Ալիևը հայտարարել է Բաքվի՝ եվրոպական էլեկտրաէներգիայի շուկա մուտք գործելու մտադրության մասին Հույս ունեմ՝ ՀՀ ԱԳՆ-ն որևէ կերպ չի քննադատի Ալիևի երեկվա հայտարարությունները, մասնավորապես՝ ՀՀ ներքին գործերին միջամտելու վերաբերյալ ասված խոսքերը. ադրբեջանագետ Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի՝ «հավի շաուրմա»-ի արտադրությունը
Ամենադիտված