Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հիմա, երբ թոռնիկիս անունն եմ տալիս, կարծես նաև իմ Հակոբին կանչեմ». Հակոբ Քարտաշյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ չարաճճի, անհանգիստ, բարի, ազնիվ երեխա էր Հակոբս։ Նոր-նոր սկսել էր խոսել, ինձ «մամանիկ» էր կանչում։ Վառարանով էինք այն ժամանակ տունը տաքացնում։ Ցախանոցից փայտը բերում էր տուն, երկու տարեկան էլ չկար։ Մեկ էլ դռան մոտ կանգնած բղավում էր. «Մամանի՛կ, բաց դուռը»։ Դուռը բացում էի, փայտերը ձեռքին կանգնած էր։ Շատ աշխատասեր էր, հիմա իր աշխատասիրությունը փորձում եմ գտնել շրջապատի երեխաների, նաև թոռնիկներիս մեջ։ Մանկության տարիներին իրեն չարաճճիությունն էր բնորոշ, դրա պատճառով կարող էր փորձանքի մեջ հայտնվել։ Բայց հետո հասունացավ, կարծես լրիվ ուրիշ մարդ լիներ՝ զուսպ, հավասարակշռված»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Մանուշակը՝ Հակոբի մայրիկը։ Հակոբը ծնունդով Արագածավան համայնքից է։ Այստեղ դպրոց է հաճախել։ Մայրիկն ասում է՝ սովորելու հետ սեր չուներ, բայց շատ պարտաճանաչ էր. «Երեխաներ կան, որոնց ստիպելով են դպրոց ուղարկում, բայց Հակոբը միշտ առավոտյան արթնանում էր, հագնվում և գնում դպրոց։ Իր համար յուրահատուկ առարկա էր ֆիզկուլտուրան, դա էլ՝ երևի իր շարժունությամբ պայմանավորված»։

2015 թվականին Հակոբի ընտանիքը որոշում է տեղափոխվել Գերմանիա։ «Դպրոցն այդ ժամանակ դեռ չէր ավարտել։ Նա այնտեղ ընդհանրապես չհարմարվեց։ Անընդհատ մտածում էր Հայաստան վերադառնալու մասին, ասում՝ սխալ բան արեցինք, որ եկանք այստեղ։ Եվ նա պատճառ դարձավ, որ վերադարձանք Հայաստան։ Այդ ընթացքում, երբ Գերմանիայում էինք, հայրիկի հետ աշխատում էր։ Շինարարության մեջ արդեն բավականին լավ հմտություններ ուներ։ 2019 թվականի սեպտեմբերին վերադարձանք Հայաստան։ Իրեն անգամ ծանուցագիր չէր էլ եկել։ Գնաց Թալին՝ զինկոմիսարիատ, թե իմ տարեկիցներն արդեն վերադարձել են, ես էլ պետք է գնամ։ Իրեն ծանուցագիրը չէին տալիս, ասում էին՝ սպասիր, կուղարկեն։ Բայց համառեց՝ իմ ծանուցագիրը տվեք, շուտ գնամ, պարտքս տամ։ Շատ ազնիվ ու պարտաճանաչ էր»։

2020 թվականի հունվարի 28-ին Հակոբը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության։ Ծառայում էր Եղնիկներում։ «Վստահաբար, դժվարություններ ևս եղել են, բայց միակ խնդիրը, որի մասին լսել ենք Հակոբից, ջրի խնդիրն էր։ Իր ծառայության ընթացքն էլ համընկավ կարանտինի հետ, չկարողացանք իր մոտ գնալ, չկարողացա իրեն որևէ բան ուղարկել, մի պահ թույլատրվեց, իրեն քաղցր ուղարկեցի։ Ասում են՝ զենքերը սարերի վրա էին, հսկում էին դրանք։ Տղաներն են պատմել՝ այնքան հոգնածություն կար Հակոբի մոտ։ Երեք ամիս սարերում էին, երբ զանգահարում էի, ասում էր՝ զենքերն ենք հսկում։ Ականանետ զենքին էր տիրապետում, հաշվարկներ անում։ Դեռ նախքան պատերազմը միշտ հարցնում էր մեզ. «Մա՛մ, պա՛պ, եթե պատերազմ լինի, առաջինն այդ զենքերն են թիրախավորում, ուրիշ զենք խնդրե՞մ»։ Մենք էլ իրեն ասացինք՝ չէ, մի փոխիր զենքդ, ծառայիր։ Թե մեր մտքով ինչ անցավ, դա էլ չգիտեմ»։

Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ «Երեք օր իրենից ընդհանրապես զանգ չենք ստացել, բայց սիրտս մի տեսակ հանգիստ էր, զգում էի՝ ողջ է, իրեն ոչինչ չի եղել։ Հետո զանգեց. «Մա՛մ, ես կամ, մեր հետի տղաներից զոհեր ունենք։ Սարսափելի տեսարան էր, մեծ թվով զորք լցվեց անտառը, հույս չունեինք, որ կփրկվենք»։ Քյոխն իրենց հրամանատարն է եղել, ասաց՝ նա մեզ օգնեց, իր շնորհիվ եմ ողջ մնացել։ Մի տեսակ հանգստացանք։ Ավելին ասեմ՝ սկզբում այդ վախերը չկային, բնականաբար, գիտես, որ պատերազմ է, ինչ է կատարվում։ Բայց որքան պատերազմը շարունակվում էր, այնքան վախերս ավելանում էին։ Հակոբս շարունակում էր մեզ հանգստացնել։ Իր զինակից ընկերներից մեկի հայրն Արցախում էր, իրենց մոտ։ Երբ Հակոբի հեռախոսն անհասանելի էր, զանգահարեցի իրեն։ Ասաց՝ ծանր օր ենք ունեցել, Հակոբը հանգստանում է, արթնացնե՞մ, թե՞ քնի։ Ես թույլ չտվեցի, որ արթնացնի, ասացի՝ երբ կարթնանա, թող այն ժամանակ զանգի, ձայնը լսեմ։ Մի քանի րոպե հետո զանգեց, ձայնս լսել էր։ Ուզում էր ինչ-որ բան պատմել, թույլ չտվեցի, որ հանկարծ իր տեղը չֆիքսեին։ Հիմա այնքան եմ ափսոսում. այդպես էլ չիմացանք, թե ինչ էր ուզում ասել։ Էլի մի քանի օր անցավ, զանգեց. «Մա՛մ, պա՛պ, առաջ ենք շարժվում, տեղը փոխում ենք, կարող է կապ չլինել, իմ զանգին չսպասեք, չեմ կարող զանգել»։ Իր հետ կապ չկար։ Կրկին զանգեցինք իր զինակից ընկերոջ հայրիկին։ Հակոբս պատասխանեց զանգին։ Լաց էի լինում, Հակոբս ասաց. «Մա՛մ ջան, ինչի՞ ես լացում, դու մեզ պիտի «դուխ» տաս»։ Դա մեր վերջին զրույցը եղավ։ 25 օրվա ընթացքում երևի յոթ-ութ օր ենք իր ձայնը լսել, մնացած ժամանակ լռություն էր։ Նորություն չունեինք Հակոբիցս։ Հիշում եմ՝ մի անգամ պատերազմի ժամանակ ասաց. «Մա՛մ, ինչ եղավ, եղավ, ինձ համար միևնույնն է»։ Երևի այնքան նեղություն, դժվարություն էր տեսել։ Ամեն զանգելուց ասում էր՝ այնքան հոգնած եմ։ Անընդհատ խրամատ էին փորում»։

Հոկտեմբերի 21-ին է անմահացել Հակոբը։ «Չեմ մոռանում, որ երբ լուր չունեի Հակոբից և արդեն անասելի անհանգիստ էի, տան դուռը բացեցի, և անշնչացած ծիտը տան շեմին ընկած էր։ Նույն պահին զգացողություն ունեցա՝ Հակոբիցս վատ լուր է գալու։ Դա կարծես նշան լիներ»։

Հակոբի լուրը գյուղ է հասնում, բայց մայրիկից այն գաղտնի են պահում, հետո, իհարկե, հայտնում են բոթը։ Հակոբը շուտ է տուն «վերադառնում»։ «Իմ տղան ճանաչելի էր, իր մարմնին ոչինչ չէր եղել։ Վիրավորումը գլխից էր, աչքն էր վնասվել։ Նախքան պատերազմի սկսվելը տղես մի օր ասել է. «Պատերազմ պիտի լինի, ես էլ պետք է զոհվեմ»։ Ով ողջ էր մնացել, մեզ պատմեց դա։ Հիմա իր գերեզմանաքարի վրա այդ խոսքերն են գրված»։

Ապրելու ուժի մասին։ «Ես ու ամուսինս մեր թոռներով ենք սփոփվում։ Տղաս որդի ունեցավ, Հակոբ անվանակոչեց։ Սկզբում թոռնիկիս անունը, կարծես, չկարողանայի տալ, ծանր պահ էր, բայց հաղթահարեցի դա։ Հիմա, երբ թոռնիկիս անունն եմ տալիս, կարծես նաև իմ Հակոբին կանչեմ։ Երեխաները մեզ սփոփեցին»։

Հ. Գ. - Հակոբ Քարտաշյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Արագածավանի գերեզմանատանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում    

Վթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին «Ոչ մի զիջում». Զատուլինը բացահայտել է այն, թե ինչպես կփոխվի Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Վճարե՛ք, կամ հեռացե՛ք. Փաշինյանն ակնարկում է Հայաստանում ռուսական ռազմակայանից եկամուտ ստանալու ցանկության մասինԱլիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Իրանը Զանգեզուրի հարցում լարվածություն է ստեղծում, սակայն պայմանավորվում Հայաստանի հետ. Ո՞րն է Իրանի նպատակը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով 6 տարի առաջ այս օրը սկսվեց 44–օրյա պատերազմը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 27)Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՌшզմական հանցագnրծների տեղը ՄԱԿ-ի ամբիոնը չէ, այլ դատարանի դահլիճը․ Էրդողանը՝ Նեթանյահուի մասին Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր ՀԱՊԿ զորակազմերը զորավարժությունների համար ժամանել են Ռուսաստան «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդը չի կարողանա սեփական նախաձեռնությամբ հեռանալ ակումբից Կոնգոյի զինված ուժերի սպաներին տեղափոխող ինքնաթիռ է կործանվել, զոհվել է առնվազն 17 մարդ Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Կիլիան Մբապեն ծնկի վնաuվածք է ստացել․ նա ստիպված է բաց թողնել հավաքի մնացած հատվածը․ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել Ադրբեջանը Թուրքիային մեղադրել է իր դեմ հիբրիդшյին պшտերազմ վարելու մեջ․ ադրբեջանագետ
Ամենադիտված