Բելգիայում անհայտ դրոններ են հայտնվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲելգիական ռազմաբազայի վրա անհայտ դրոններ են նկատել։ Այս մասին հայտնում է VRT հեռուստառադիոընկերությունը։
«Էլզենբորնում՝ Լիեժ նահանգի արևելքում գտնվող բելգիական ռազմաբազայի վրա նկատվել է 15 անօդաչու թռչող սարք», - ասված է հրապարակման մեջ:
Դրոնների հայտնվելու մասին տեղեկությունը հաստատել է Բելգիայի պաշտպանության նախարար Թեո Ֆրանկենի աշխատակազմը։ Միջադեպը տեղի է ունեցել ռազմաբազայում փորձարկումների ժամանակ։