Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Բանտ քահանայի համար. Հայաստանի իշխանությունները խեղդում են ապստամբ եկեղեցին»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ձերբակալված արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանի փաստաբան Արա Զոհրաբյանը հայտարարել է, որ իր թիմը կբողոքարկի Երևանի դատարանի որոշումը, ըստ որի հոգևորականին մեղավոր է ճանաչվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչ անելու մեջ։ Հիշեցնենք, որ դատավոր Արմինե Մելիքսեթյանը հաստատել էր  կալանքը՝ առանց փոխելու նախնական կալանքի կարգավիճակը, գրում է pravda.ru–ն։ Զոհրաբյանը դատավճիռը որակել է որպես կանխատեսելի և անօրինական ընդգծելով, որ վերջնական դատավճիռը կկայացվի սեպտեմբերի 29-ին։ Նա կարծում է, որ իշխանությունները մտադիր են արքեպիսկոպոսին պահել ճաղերի հետևում մինչև 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները, ինչը հավասարազոր է ազատազրկման։ Այդ հոդվածով նախատեսված պատիժը կարող է լինել մինչև հինգ տարի ազատազրկում։ Պաշտպանությունը նախկինում պնդել էր լիակատար արդարացման վրա՝ դատավարությունը համարելով ոչ օրինական։ Միևնույն ժամանակ, մեղադրող Վահան Հարությունյանը պնդել էր մեղավորության և խիստ պատժի վրա հղում անելով լրատվամիջոցների և առցանց հարթակների օգտագործումը ենթադրյալ խախտումներում։

ՀՀ կառավարության և Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) միջև լարվածությունը սրվել է այն բանից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի վերջին սոցիալական ցանցերում հրապարակել էր նյութեր, որոնք պարունակում էին հոգևորականության դեմ կոպիտ հարձակումներ, այդ թվում անպարկեշտ լեզվով: Ավելի ուշ նա առաջարկել էր եկեղեցու ընտրական գործընթացի բարեփոխում՝ այդ հարցում պետության ավելի մեծ ազդեցությամբ:
ՀԱԵ-ին աջակցելու համար ձերբակալվել է գործարար և բարերար Սամվել Կարապետյանը, ինչը բողոքի ցույցեր է առաջացրել ամբողջ աշխարհի հայության շրջանում: Մարդիկ դատապարտում են եկեղեցու և նրա պաշտպանների վրա ճնշումը դա համարելով անընդունելի: Նմանապես ձերբակալվել է նաև «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը, ով 2024 թվականին գլխավորել էր Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ցույցերը: Հունիսի վերջին էլ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ներխուժել էին Էջմիածնի կաթողիկոսի նստավայր Աջապահյանին ձերբակալելու համար, սակայն հանդիպել էին ծխականների և հոգևորականության դիմադրությանը: Ինքը՝ հոգևորականը, մեղադրանքները որակում է որպես հորինված:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Խուլիգանություն «Դելիս» գիշերային ակումբում, 4 անձ ձերբակալվել էՍահմանազատման գործընթացը պետք է ցույց տա՝ կա՞ Քյարքիի հարցով հանրաքվեի անհրաժեշտություն. Փաշինյան Արևմուտքն անամnթաբար միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին. Շոյգու «Երևանը վազում է դեպի Արևմուտք». Ինչպես է Ռուսաստանը կորցնում Հարավային Կովկասի ճարտարապետի իր դերըՓորձագետ. Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները կարող են դառնալ անբարյացակամԺամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև Քաղաքագետ Դուդչակ. ԵՄ-ի հետ մերձեցումը սպառնում է Հայաստանին գազի գների վեցապատիկ աճովՌԴ ԶՈւ-ն գիշերվա ընթացքում խnցել է 641 ուկրաինական ԱԹՍ. ՌԴ ՊՆ Փաշինյանը կպառկի Էրդողանի տակ. Ինչպես է Հայաստանի վարչապետը պատրաստում իր ժողովրդին Թուրքիային ծառայելու համարՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 9 գոլ, 3 նշանակված 11-մետրանոց մեկ խաղում, «Բարսելոնա»-ն հաղթել է «Ռասինգ»-ին Պետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ»Իրանը ձգտում է ԱՄՆ-ի հետ գործարքի, բայց դեռ պատրաստ չէ դրան. Թրամփ Իշխանությունն ասում է, որ հանուն ադրբեջանական քմահաճության՝ սրա տակ հասկանալ իշխանության երկարաձգումը, պատրաստ ենք շարունակաբար զիջել, կորցնել և nւրանալ. Տիգրան Աբրահամյան Միավորված Ազգերի Կազմակերպության և Հայաստանի միջև Նյու Յորքում պայմանագիր է ստորագրվել․ պատմության այս օրը․ սեպտեմբեր 17Ի՞նչ է հուշում վրացական փորձը. «Փաստ»Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ»Վթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 17/18-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Հայաստանի հավաքականները վստահ հաղթանակներով են մեկնարկել 2026 թվականի շախմատի համաշխարհային օլիմպիադան «Եղբայրս աշխույժ էր, ճարպիկ, ընկերասեր ու շփվող». Վահագն Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ»«Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ»Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ»Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ»Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ»Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ»Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ»Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենԼիտվայի երկնքում խոցված ԱԹՍ-ն ռուսական էր. նախագահ ՆաուսեդաԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումՌուսաստանն ու ԱՄՆ-ն առանձին շփումներ են վարում. Լավրով Մաhացել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայրը Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ՏրամվայԿյանքից անժամանակ հեռացել է Տիգրան Ղազարյանը
Ամենադիտված