Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարված գմբեթին. ինչի՞ կհանգեցնի Փաշինյանի պայքարը Հայ եկեղեցու հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մի փոքր լռությունից հետո Հայաստանում վերսկսվել է կառավարության և եկեղեցու միջև դիմակայությունը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով խորհրդարանում, հայտարարել է, որ կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ «գործողությունների գագաթնակետը» կլինի առաջիկա վեց շաբաթվա ընթացքում։ Նա հայտարարել է, որ Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր և վարչական կենտրոնի՝ Էջմիածնի վանքի կենտրոնական հրապարակում պատրաստվում է լայնածավալ բողոքի ակցիա, գրում է iz.ru–ն։

Կառավարության ղեկավարը նշել է, որ միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերին կամ հոկտեմբերին, և ներկայումս քննարկվում են կազմակերպչական տարբեր մանրամասներ։ «Փոխզիջում չի լինի։ Կտրիճ Ներսիսյանը [կաթողիկոսի աշխարհիկ անունը] պետք է հրաժարական տա։ Որքան շուտ դա տեղի ունենա, այնքան լավ։ Ոչինչ չի փրկի նրան», - հայտարարել է Փաշինյանը հավելելով, որ Էջմիածնում կայանալիք հանրահավաքը, իբր, «հոգևոր բնույթի» կլինի։ Ավելին, իշխող կուսակցության համագումարում Փաշինյանը հայտարարել է, որ Գարեգին Բ-ն, ով  ընտրվել է ցմահ կաթողիկոս, պետք է կամավոր հրաժարական տա։ «Ինձ համար անընդունելի է, որ հավատք չունեցող, հոգևոր կյանքի հետ կապ չունեցող մեկը մնա Հայ եկեղեցու առաջնորդ», - նշել է նա հավելելով, որ Հայ Առաքելական եկեղեցին պատմականորեն գործել է «կայսերական տրամաբանությամբ», բայց հիմա ժամանակն է ուշադրությունը սևեռել պետության վրա։

Պետք է ասել, որ կաթողիկոսն ինքն էլ բավականին ակտիվ է։ Օգոստոսի վերջին նա հանդիպել է միլիարդատեր և բարերար Սամվել Կարապետյանի կողմից հիմնադրված «Մեր ձևով» նոր ընդդիմադիր շարժման առաջնորդների հետ։ Պաշտոնական մամուլի ծառայության հայտարարության մեջ նշվել է, որ Գարեգին Բ-ն օրհնել է իր զրուցակիցներին և գործարարին անվանել անօրինական բանտարկված։ Ավելին, սեպտեմբերի կեսերին Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդը Վատիկանում հանդիպել է Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ։ Էջմիածնի հայտարարության համաձայն Գարեգին Բ-ն մատնանշել է Ղարաբաղում հայկական հոգևոր ժառանգության ոչնչացման սպառնալիքը, ադրբեջանական բանտերից բանտարկյալներին և գերիներին ազատ արձակելու անհրաժեշտությունը, ինչպես նաև խոսել է Ղարաբաղը հարկադիր լքած հայերի ճակատագրի մասին: Սրանք բոլորը չափազանց զգայուն թեմաներ են Հայաստանի իշխանությունների համար, որոնցից նրանք փորձում են խուսափել։

Կառավարության և եկեղեցու միջև կատաղի առճակատումը Հայաստանում բռնկվել էր դեռ ամռան սկզբին, երբ Նիկոլ Փաշինյանը աննախադեպ քննադատությամբ հարձակվել էր Հայ Առաքելական Եկեղեցու ղեկավարության վրա: Սկզբում վարչապետը հայտարարել էր, որ երկրի եկեղեցիները լի են աղբով, և որ «ծխականները փնտրում են հոգևոր սնունդ, բայց տեսնում են ցեմենտի պարկեր և ամեն տեսակի աղբ»: Այնուհետև նա հիշեցրել էր, որ Հիսուսը տաճարներից վռնդեց «բոլոր գնորդներին և վաճառողներին», ապա քննարկել էր քահանաների կողմից կուսակրոնության երդման խախտման հարցը: Ի վերջո նա հարձակվել էր Գարեգին Բ-ի վրա պնդելով, որ եկեղեցու առաջնորդը ևս խախտել է կուսակրոնության կանոնները երեխա ունենալով: «Եթե դա իսկապես այդպես է, ապա նա չի կարող կաթողիկոս լինել: Սա հոգևոր և պետական անվտանգության հարց է», - ընդգծել էր վարչապետը։

Հունիսի վերջին գործարար և բարերար Սամվել Կարապետյանը ձերբակալվել էր Երևանում հոգևորականության վրա հարձակվելու համար «իշխող փոքր խմբին» քննադատելուց հետո: Միաժամանակ, անվտանգության ուժերը արքեպիսկոպոսներ Բագրատ Գալստանյանին և Միքայել Աջապահյանին, ինչպես նաև «Սուրբ պայքար» շարժման և «Դաշնակցություն» կուսակցության կողմնակիցներին նախնական կալանքի տակ են վերցրել պետական հեղաշրջման փորձի մեղադրանքով:

Մասնագետները ենթադրություններ են անում հակամարտության պատճառների մասին: Մի տեսության համաձայն իշխանությունները դժգոհ են Հայ Առաքելական Եկեղեցու անկախությունից և նրա հայրենասիրական դիրքորոշումից: Վերջին շրջանում Հայ Եկեղեցին իսկապես բազմիցս է դարձել  բողոքի տրամադրությունների հենարան, և Գարեգին II-ը հնարավորություն ունի արտահայտվելու ոչ միայն երկրի ներսում, այլ նաև միջազգային մակարդակներում:

Ավելին, հաջորդ տարի երկրում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ: Հայ Առաքելական Եկեղեցին վայելում է բնակչության վստահությունը, և նրա աջակցությունը կարող է մեծացնել ընդդիմադիրների հաղթանակի հնարավորությունները: Հնարավոր է, որ հոգևորականությանը վարկաբեկելու արշավը սկսվել է նման սցենարը կանխելու համար: Վերջապես, դավադրության տեսությունը պնդում է, որ Ադրբեջանն ու Թուրքիան՝ Անգլիայի աջակցությամբ, ստիպել են Փաշինյանին հարձակվել հայկական ինքնության գլխավոր պատվարի վրա: Ամեն դեպքում, սկզբնական հարձակումից հետո կրքերը որոշ չափով հանդարտվեցին, և ամռան երկրորդ կեսին աշխարհիկ և հոգևորական իշխանությունների միջև թշնամանքը մղվեց երկրորդ պլան։ Ավելին, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վերլուծեց Փաշինյանի հայտարարությունները և եզրակացրեց, որ դրանք խախտել են պետական ծառայողների վարքագծի կանոնները։ Վարչապետը դրանից հետո ստիպված եղավ ներողություն խնդրել։

Մի քանի տեղեկությունների համաձայն, իշխանությունները հետագայում դանդաղեցրել են իրենց քայլերը, քանի որ փնտրում էին նոր կաթողիկոսի թեկնածու։ Ըստ երևույթին, այդ որոնումները հաջողությամբ են պսակվել, քանի որ սեպտեմբերի վերջին սկսվեցին հրապարակային հայտարարություններ հնչել Կաթողիկոսի մասին։

Հովհաննավանքի քահանա Արամ Ասատրյանը վերջերս տված հարցազրույցում ասել է, որ այլևս չի կարող լռել եկեղեցու խնդիրների մասին։ Նրա խոսքով Հայ Առաքելական Եկեղեցու ղեկավարությունը չի սիրում հավատացյալներին, և հոգևորականության շրջանում վախի մթնոլորտ է տիրում։ Այս ֆոնին «Ժողովուրդ» թերթը հրապարակել է մի հոդված, որում պնդվում է, որ Փաշինյանը ցանկանում է Ասատրյանին դարձնել նոր կաթողիկոս։ Թերթի տվյալներով քահանան, իբր, ներկայացվում է որպես եկեղեցու ներկայիս ղեկավարության կողմից հետապնդվող։ Միևնույն ժամանակ, «Հրապարակ» թերթը հաղորդել է, որ իշխանությունները բանակցություններ են վարում բարձրաստիճան հոգևորականների հետ՝ փորձելով որոշներին գրավել ֆինանսական աջակցությամբ։

Կովկասագետ Արթուր Աթաևը կարծում է, որ աշխարհիկ և հոգևոր իշխանությունների միջև պայքարը կարևոր է Հայաստանի ապագայի համար։ «Փաշինյանը հասկանում է, որ եկեղեցին իրական ընդդիմությունն է։ Հայ Առաքելական Եկեղեցին իր բնույթով ունի խիստ հիերարխիա, ճանաչված առաջնորդ և իր ցանկալի ապագայի հստակ տեսլական. այս ամենը նրան տարբերակում է իշխող կուսակցության դանդաղաշարժ և անհամախմբված քաղաքական հակառակորդներից: Փաշինյանը կանգնած է պարզ ընտրության առաջ. կամ նա ջախջախում է ՀԱԵ ղեկավարությանը և պահպանում իշխանությունը, կամ եկեղեցին, ի վերջո, կհեռացնի նրան», - բացատրել է մասնագետը, սակայն, հավելելով, որ աշխարհիկ իշխանությունները, հավանաբար, չեն կարողանա հաղթել հոգևորականությանը: Աթաևի խոսքով Գարեգին II-ը իր ետևում ունի մարդիկ, ովքեր պատրաստ են գնալ մինչև վերջ, մինչդեռ Փաշինյանն ունի շատ ավելի քիչ նման մարդիկ։

Հայ քաղաքագետ Տիգրան Քոչարյանն էլ ասել է, որ Փաշինյանը իսկապես չունի ՀԱԵ-ի վրա ազդելու լծակներ, ուստի փորձում է վախեցնել կաթողիկոսին։ «Նախ, Փաշինյանը բավարար փողոցային աջակցություն չունի, որպեսի սպառնա իսկական զանգվածային բողոքի ցույցերով։ Երկրորդ, օրենքը նրան լիազորություն չի տալիս փոխելու Հայ Առաքելական եկեղեցու ղեկավարությանը։ Եթե իրավական մարտահրավեր լինեն, Սահմանադրական դատարանը, չնայած իշխանություններից կախվածությանը, որոշում կկայացնի հոգևորականության օգտին։ Երրորդ, Հայ Առաքելական եկեղեցին լավ հարաբերություններ ունի աշխարհի այլ քրիստոնեական եկեղեցիների հետ։ Եկեղեցում բռնի կերպով իշխանափոխությունը  կհանգեցնի միջազգային խոշոր սկանդալի», - պնդել է նա։

Մասնագետի խոսքով նման պայմաններում ամեն ինչ կախված է հենց կաթողիկոսից։ «Փաշինյանը հասկանում է իր դիրքորոշման խոցելիությունը, ուստի նա փորձում է Գարեգին II-ին ստիպել կամավոր հրաժարական տալ սպառնալիքների և ճնշման միջոցով։ Բայց եթե նա մնա անսասան և չտրվի ճնշմանը, ապա ոչ ոք ոչինչ չի անի նրա հետ։ Եթե նա վախենա՝ հեղաշրջումը կդառնա իրականություն», - պնդել է Քոչարյանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Հումքից դեպի պատրաստի արտադրանք․ Սամվել Կարապետյանը ներկայացրել է գյուղատնտեսության զարգացման իր տեսլականը Մակրոնի և Փաշինյանի նպատակների մասին. Վտարել բոլոր ռուսներին և վաճառել Հայաստանը Թուրքիային Աշտարակի գյուղերից մեկում 5-ամյա երեխան ծանր այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոցԵվրոպան՝ «պատի» առջև. մարտահրավերներ ու հակասություններ. «Փաստ»Պլանային անջատումներ՝ նշված հասցեներում «Նիկոլի՝ Հայաստանում իշխանության մնալը օդ ու ջրի նման անհրաժեշտ է թուրք-ադրբեջանական տանդեմին». «Փաստ»Ադրբեջանցիները Վարդենիսի Վերին Շորժա բնակավայրի մոտ առաջ են շարժվել 3 կիլոմետր խորոնալով Հայաստանի տարածքի և սկսել խրամատներ փորել․ պատմության այս օրը (12 մայիս)Հայաստանում YouTube-ի մոնետիզացիան այսօրվանից հասանելի է․ Մխիթար Հայրապետյան Սպասվում է անձրև և ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազիՄեր՝ էությամբ հայ քրիստոնյաներիս խնդիրն է ձևավորել ազգային իշխանություն. «Փաստ»Տավուշում վագոն-տնակ է այրվել Կտրուկ շրջադարձի առարկայական վտանգները. «Փաստ»Սեմինարիայի շենքը հայոց թեմին է վերադարձվել Սամվել Կարապետյանի աջակցությամբ. «Փաստ»Արտերկրում ուսանող կուրսանտների համար ՊՆ-ն կվարձակալի բնակելի տարածություն. որքա՞ն գումար կպահանջվի պետբյուջեից. «Փաստ»Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի. «Փաստ»Քաղծառայողներն էլ են ներգրավվել. «Հրապարակ» «Հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարը կոչնչացնի ցանկացած իշխանության լեգիտիմությունը». «Փաստ»Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը Սյունիքից դժգոհ ու հիասթափված են եկել. «Հրապարակ» Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ»Մայիսի 28-ի զորահանդեսը՝ քաղաքական ցուցադրություն. «Ժողովուրդ» Անմխիթար ցուցանիշներ՝ ագրարային համալսարանում. «Հրապարակ» Սարերի ու ձորերի տարբերություն. «Փաստ»57-ամյա Շիոն ընտրվել է Վրաստանի նոր պատրիարք Մաhացու hանտավիրուսով վարակվածների թիվը շարունակում է աճել Վտանգավոր թեյնիկներ են հայտնաբերվել հայկական շուկայում Բախվել են Վանաձոր-Սպիտակ-Լեռնավան երթուղին սպասարկող «Գազել»-ը ու «ՈւԱԶ»-ը․ կա 6 վիրավոր Ժամանակն է, որ բրիտանական կողմն իր համար սանիտարներ հրավիրի․ Զախարովա Որպես անհետ կորած որոնվում է 89-ամյա Ժորժիկ Սիմոնյանը Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր Ուկրաինական պատվիրակությունն ԱՄՆ-ում քննարկել է պատերազմի դադարեցման հարցը Եկեղեցին մեկ այցով խուճապի մատնեց իշխանությանըՄաhացել է Տիգրան Վարդանյանը Կիևի հռչակավոր «Սուրբ Սոֆիա» տաճարը գործարկել է հայալեզու աուդիոէքսկուրսիա Սպառնալի՞ք, թե՞ զգուշացում Մոսկվայից ՆԳՆ-ն առաջարկում է 16 տարին լրացած անձանց համար պարտադիր դարձնել նույնականացման քարտ ունենալը Խոշոր ավտովթար՝ Երևանում. վարորդներից մեկը ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել Քրեական հետապնդում 4 անձանց նկատմամբ, որոնցից 2-ը Նոր Նորքի ղեկավարի աշխատակազմի պաշտոնյաներ են Սպասվում է անձրև և կարկուտ«Հայաստան. Կողմ և դեմ» Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջյան հատվածում․ կա տուժած Ծանոթ ու միաժամանակ անհայտ … գինու շշի խցանում Լիտվայի պետական արխիվի կայքէջում վերականգնվել են Հայոց gեղաuպանnւթյան մասին արխիվային հրապարակումները Mövenpick-ը գալիս է Հայաստան1-ին դասարան ընդունվող երեխաների համար նախատեսված ժամանակացույց. ինչ պետք է անել Ինչու է Վրաստանը տեղափոխում Հայաստան եկող գազատարի մի հատվածը. մանրամասներ Ադրբեջանը բացահայտ աջակցություն է ցուցաբերում Նիկոլ Փաշինյանին Turkish Airlines ավիաընկերության ինքնաթիռը վայրէջք կատարելու ժամանակ բռնկվել է«Երրորդ պարտադրված պատերազմը» կնշանավորի Ամերիկյան կայսրության վերջը Մերձավոր Արևելքում․ Վելայաթի Քարոզարշավ առանց հավասար պայմանների
Ամենադիտված