Հակամարտություններն ավարտելն ավելի դժվար է, քան դրանք սկսելը․ Էրդողան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիան շարունակելու է նպաստել Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը։ Հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է Lenta-ն։
«Եկեք քննարկենք Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հակամարտությունը։ Ի՞նչ եք կարծում, միայն այս երկու երկրներ են վնասներ կրում: Այնտեղ գնում է մի գործընթաց, որը վնաս է բերում բոլորին։ Մենք գիտենք այդ ճշմարտությունը, ուստի ցանկանում ենք, որ պատերազմները փոխարինվեն խաղաղությամբ, իսկ հակամարտությունները՝ հանգստությամբ և կայունությամբ», - նշել է Թուրքիայի ղեկավարը։
Էրդողանն ընդգծել է՝ հակամարտություններն ավարտելն ավելի դժվար է, քան դրանք սկսելը։ Ընդ որում, նա հավաստիացրել է՝ Թուրքիան կշարունակի ձգտել խաղաղության հասնել բոլոր տարածաշրջաններում, առաջին հերթին՝ իրեն շրջապատող հակամարտությունների գոտիներում: