Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Երևանյան արքունիքի գաղտնիքները. արդյո՞ք Արմեն Գրիգորյանը կփոխարինի Նիկոլ Փաշինյանին որպես Հայաստանի վարչապետ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երկու տարի առաջ մենք գրել էինք Երևանյան իշխանական միջանցքներում շրջանառվող ծրագրերի մասին, այն է՝ փոխարինել «իր գործը կատարած մավրին» և չափազանց զգացմունքային Նիկոլ Փաշինյան-վարչապետին ապացուցված արևմտյան մարդու, բազմաթիվ արևմտյան ՀԿ-ների «թռչնակ», Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Եվ չնայած այդ ժամանակվանից ի վեր Հայաստանի իշխանական կառուցվածքում էական տեղաշարժեր տեղի չեն ունեցել, այնուամենայնիվ, կան հիմքեր ենթադրելու, որ նման ծրագրերը հեռու են հեռավոր դարակ գցված լինելուց, գրում է politobzor.net-ը։

Նկատի ունենանք, որ սա լիովին համապատասխանում է «գունավոր հեղափոխությունների» տրամաբանությանը, որոնք միշտ էլ ունեն ընդհանուր գիծ։ Առաջնագծում է հայտնվում «ժողովրդական տրիբունը», ով կոչված է ջախջախելու հին կարգը, «զրոյացնելու» նախկին էլիտաներին, վարկաբեկելու հակառակորդներին և բացելու երկիրը նոր տիրոջ համար։ Վրաստանում դա Միխեիլ Սաակաշվիլին էր, Ուկրաինայում՝ սկզբում Վիկտոր Յուշչենկոն, 2013-2014 թվականների արյունալի «Մայդանի» կազմակերպիչները, ապա Զելենսկին, իսկ Հայաստանում էլ Նիկոլ Փաշինյանը՝ Մոնթե Մելքոնյանի կերպարով։

Նման խամաճիկը պահանջված է լինում փլուզման փուլի համար․ բողոքի ցույցեր, ռազմական գործողություններ, տարածքային և մարդկային կորուստներ, որոնցում մեղավորը «Կրեմլն է իր կայսերական մեքենայություններով», կտրուկ շրջադարձ դեպի Արևմուտք, ցավոտ բարեփոխումներ, հին կապերի հնարավորինս փլուզում։ Սակայն նման առաջնորդը միշտ էլ ունի իր օգտագործման ժամկետը։ Վաղ թե ուշ ժողովուրդը հոգնում է պարտություններից և քաոսից, էլիտաները փնտրում են ուրիշին, և արտաքին հովանավորները չեն կարող անվերջ խաղադրույք կատարել արդեն թունավոր դարձած կերպարի վրա։ Եվ այդ ժամանակ էլ հրապարակ է մտնում երկրորդ դեմքը՝ այսպես ասած «ճիշտ մենեջերները», «ամբողջովին սպիտակ», նախորդներին հրապարակավ դատապարտող, «կարգուկանոնը վերականգնելու» խոստումներով, բայց իրականում նախկին ուղուն հետևող։ Այդպես էր Վրաստանում, որտեղ ավելի չափավոր «Վրացական երազանքը» 2012 թվականին փոխարինեց «խելագար Միշիկոյին»։ Այսպես էր (հիշեք «ցինիկ Բանդերա» Պորոշենկոյին) և այդպես կլինի նաև Ուկրաինայում, և, ենթադրաբար, դա այն է, ինչ հիմա կատարվում է Հայաստանում։

Բնիկ Լեռնային Ղարաբաղցի Արմեն Գրիգորյանը մեծացել և դաստիարակվել է օտարերկրյա դոնորների միջավայրում, աշխատել Counterpart International և Transparency International Armenia կազմակերպություններում, որոնք անմիջականորեն ֆինանսավորվում էին USAID-ի դրամաշնորհներով։ Այնտեղ նա սովորել է ոչ միայն անգլերեն (նա ռուսերեն սովորել է ավելի ուշ և շատ ավելի քիչ է տիրապետում դրան), այլ նաև լիակատար և արտաքին վերահսկողության հմտություններ, ուղեղների «գրանտային» լվացման միջոցով հասարակությանը մանիպուլյացիայի ենթարկելու մեթոդներ։ Այդ մարդը, անկասկած, արևմտյան ինստիտուցիոնալ ճարտարապետության մեջ «յուրային» է։ 2018 թվականի «թավշյա հեղափոխությունից» հետո Գրիգորյանը դարձավ Անվտանգության խորհրդի քարտուղար, իսկ 2021 թվականին նաև որոշ ժամանակով արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար։ Տեխնոկրատ, ով կարող է ՀԿ-ների հետ քննարկել ընտրությունները և շահառուների գրանցամատյանները, հաջորդ օրը բանակցել գեներալների հետ, ապա թռչել Բրյուսել կամ Թեհրան, Բեռլին կամ Մոսկվա (կամ չթռչել, ինչը նույնպես հստակ ազդանշան է)։ Մինչդեռ Փաշինյանը բռնի հեղափոխության, աշխարհաքաղաքական ծանր պարտությունների և տարածքային կորուստների դեմքն է։ Գրիգորյանը գործում է այլ կերպ, հակված չէ անպարկեշտ ելույթների, նա վաղուց է անձնական կապեր հաստատել նրանց հետ, ովքեր իսկապես ձևավորում են «Չորրորդ Հանրապետության» ներկան և ապագան։

2023 թվականին Գրիգորյանը Լոնդոնում հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետի ազգային անվտանգության խորհրդական սըր Թիմ Բարոուի հետ, իսկ 2024 թվականին Երևանում հյուրընկալել է USAID-ի ադմինիստրատոր Սամանտա Փաուերին, ի թիվս այլ բաների Բրյուսելում գաղտնի բանակցություններ է վարել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի, իսկ Բեռլինում և Փարիզում՝ Գերմանիայի և Ֆրանսիայի հետախուզական ծառայությունների ղեկավարների հետ։ Սրանք ընդամենը դրվագներ են ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի խիտ բանակցային գրաֆիկից, և սրանք միայն պաշտոնական այցեր չեն։ Խոսքը որոշումների կայացման կենտրոններ մուտք գործելու մասին է։ Միևնույն ժամանակ, Հայաստանում ձևավորվում է ենթակառուցվածք, որը կատարելապես է համապատասխանում արևմտյան գաղութային ձևաչափերին, և որոնցում Արմեն Գրիգորյանը հիմնական օղակն է։

Բոլոր ժամանակակից օրինակներում, լինի դա «ուկրաինական մայդան», թե Վրաստան, Կոսովո, թե Իրաք, նույն օրինաչափությունն է նկատվում․ նախ բարեփոխումների կարգախոսներ և «կոռուպցիայի դեմ պայքար», ապա դրսից պարտադրված կեղծ-իրավական սխեմաներ, որին հաջորդում է ֆինանսական խեղդումը վարկերի և պատժամիջոցների տեսքով, և վերջապես կարևոր որոշումների փոխանցումը արևմտյան «իրավաբանների» և «խորհրդականների» ձեռքը։ Այսպիսով, ինքնիշխան պետության «ֆասադը», կարծես, պահպանվում է․ հիմնը, դրոշը և զինանշանը առկա են, բայց սեփականության և հաստատությունների նկատմամբ իրական վերահսկողությունը աստիճանաբար, բայց հաստատուն կերպով անցնում է արտաքին խաղացողներին։

Այլևս այնքան էլ ժողովրդականություն չվայելող Փաշինյանը ծառայել է իր նպատակին, և համակարգը կարիք ունի վերահսկող օպերատորի, որի դերին Գրիգորյանը լավ է համապատասխանում։ Որպես արևմտյան խամաճիկ լավ հայտնի լինելով՝ նա հեշտությամբ կարող է ներկայանալ որպես ադմինիստրատոր, ով կարող է հարցերը կարգավորել «առանց աղմուկի»։ «Հյուծված» Փաշինյանի փոխարեն վարչապետին փոխարինում է մի գործիչ, ով կարող է պահպանել վերահսկողությունը առանց աղմկոտ բողոքների կամ հանրահավաքների։ Թվում է, թե հենց դա է պատճառը, որ խաղադրույքը դրված է Գրիգորյանի՝ այդ «արդյունավետ կառավարչի» վրա, ով կարող է ավարտին հասցնել իր նախորդների աշխատանքը, այն է՝ Հայաստանի արտաքին կառավարումը կատարելության հասցնելը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Վրաստանում թմրամիջոցների մաքսանենգության և իրացման գործով Թուրքիայի և Ճապոնիայի քաղաքացիներ են ձերբակալվելՊայծառ կապույտ մազեր և փիրսինգ. Նորթ Ուեսթը զարմացրել է Փարիզի նորաձևության շաբաթվա հանդիսատեսինՄեսսին Հորդանանի դեմ խաղը կսկսի պահեստայինների նստարանից ԱՄՆ ԶՈւ-ն հայտնել են Իրանին hարվածելու մասին Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին ՀՀ ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչի մոտ ախտորոշվել է հաստ աղիքի քաղցկեղ Ս. Տրդատ թագավորի, Աշխեն թագուհու և Խոսրովիդուխտ կույսի հիշատակության օրն է այսօր TRIPP նախագծի իրականացման արժեքը․ ֆինանսների փոխնախարարը մանրամասնում է Արենիի ավագ սերնդի ներկայացուցիչներն այսուհետ ունեն ժամանցի նոր վայր. դռներն է բացել «Գտնված երազ» երկրորդ ակումբը Հային հայո՞վ․ Կրասնոդարը որոշել է Սպերցյանի հավանական փոխարինողին Փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են ավտոմեքենա և տղամարդու դի Արտակարգ դեպք՝ Երևանում. հաջողվել է փրկել 3 քաղաքացիների կյանքըՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգումը կավարտվի դեկտեմբերին. նախարար Պուտինը ստորագրել է միգրանտների համար տուրքերը 5-12 անգամ բարձրացնելու մասին օրենքը Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով մաhացել է առնվազն 920 մարդ Իրանը պնդում է, որ ԱՄՆ-ն խախտել է հակամարտության կարգավորման վերաբերյալ հուշագրի 2 կետ Անձրևները կլինեն հորդառատՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Արարատի մարզումՂրիմում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել Հարավային Կորեան հայտարարել է, որ իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է 10 ռուսական և չինական ինքնաթիռներ Փոխվել է դրոշմանիշային վճարի ավելի վճարված գումարի վերադարձի կարգը. ի՞նչ է փոխվումՍահմանադրական դատարանը միաձայն մերժել է «Միասնության թևեր»-ի դիմումը Սյունիքում «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին. փրկարարները հատուկ ճոպանների միջոցով փորձում են դուրս բերել ափ Ուկրաինայում նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը Գերմանիան ու Ֆրանսիան իմացել են իրենց մրցակիցներին ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆում Տարադրամի փոխարժեքները` այսօրԽոշոր ավտովթար Լոռու մարզումՆախկին պատգամավոր. Լատվիան չի փոխարինի Ռուսաստանի շուկան Հայաստանի համար Հայերը պնդում են, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման պատճառով իրենց երկիրը վերածվում է թուրքական բենզալցակայանիԳալիս են «փրկելու». գործող իշխանությունը կշարունակի՞ հակառուսական ուղղությունը. «Փաստ»Վրաստանի համար ի՞նչ կնշանակի Ռուսաստանի և Հայաստանի միջև բեռնափոխադրումների կրճատումըԱրևմտյան աջակցության արդյունքը՝ ժողովրդավարության ոչնչացում, բռնաճնշումներ, հետապնդումներ. «Փաստ»Արդյո՞ք Էրդողանը կգրավի Հայաստանը Եվրոպայի փոխարեն. Փաշինյանին չեն ներելու. Ռուսաստանից հեռանալը թանկ կարժենաՄահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա ՄկրտչյանըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ «Մեր ապրելու ուժը Նարեկին ապրեցնելն է». հրետանավոր Նարեկ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 26-ին Մարտունիում. «Փաստ»Արցախյան առաջին պատերազմի ժամանակ հայկական զինված ուժերը գրավել են Մարտակերտ քաղաքը. պատմության այս օրը (27 հունիս)Հստակեցումներ կարվեն արտադպրոցական ծրագրերի իրականացման գործընթացում. ի՞նչ գործնական խնդիրներ են ի հայտ եկել. «Փաստ»ՔՊ-ն ամենաբարձր արդյունքը գրանցել է Վայոց Ձորի մարզում. «Ժողովուրդ» Ամառային զորակոչից առաջ Էդվարդ Ասրյանը ստուգել է հանրապետական հավաքակայանի պատրաստվածությունը Նիկոլ Փաշինյանը մամուլի նոր խոսնակ կունենա. «Հրապարակ» ՔՊ-ում պաշտոնների կռիվ է․ «Հրապարակ» «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ»Պայմանագրային զինծառայող է մահացել Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ»Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ»Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ»Կառավարության նախաձեռնությամբ հուլիսի 2-ին ԱԺ արտահերթ նստաշրջան կգումարվի. օրակարգում թեժ հարցեր են Թվային տոտալ վերահսկողություն քաղաքացիների նկատմամբ. իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ»
Ամենադիտված