Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գոգիդ նստեմ, միրուքդ փիտեմ. ի՞նչ են արժենում ժողովրդին նախընտրական «խոնարհումները». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եթե փորձենք խիստ հակիրճ ու հանրամատչելի բնութագրել Փաշինյանի ու նրա գլխավորած ՔՊ-ի վարվելակերպը Հայաստանի ժողովրդի հետ, ապա ամենից դիպուկն ու հարմարը հայտնի ասացվածքն է. «Գոգիդ նստեմ, միրուքդ փիտեմ»: Բայց, ի տարբերություն ասացվածքի, քպական իշխանությունը ժողովրդի ոչ միայն, պատկերավոր ասած, միրուքն է փետրում, այլ ամենաուղիղ իմաստով՝ կաշին է քերթում:

Օրերս Նիկոլ Փաշինյանը նորից որոշել էր «խոնարհվել», «ծնկի գալ», նույնիսկ այս «խոնարհումային» ցուցադրականությունն էին խցկել կուսակցության ինչ-որ հռչակագրի մեջ: Ճիշտ է, մի դեպքում խոնարհվում էր իր կուսակցականների առջև, մյուս դեպքում՝ նահատակների առջև էր ծնկի գալիս, բայց կարող եք չկասկածել, որ առաջիկա ամիսներին ինքն ու իր կուսակիցներն օրումեջ «խոնարհվելու» են ժողովրդի առաջ: Կխոնարհվեն, բա ի՞նչ կանեն: Առջևում ընտրություններ են: Այն էլ այնպիսի ընտրություններ, որոնցից կախված է իրենց ճակատագիրը: Ընդ որում՝ ոչ միայն քաղաքական:

Այնպես որ, այո, պիտի խոնարհվեն: Ավելի ճիշտ՝ կխոնարհվեն էլ, փայլփլուն խոստումներ էլ կտան, ականջ շոյող բաներ էլ կասեն: Ի՞նչ է, առաջին անգա՞մն է: Հիմա ո՞վ է հիշում, որ «պողպատե մանդատը», որ ի դեմս մուրճի, ավելի ու ավելի հաճախ են սկսել թափահարել ժողովրդի վրա, նրանք 2021-ին ստացել կամ «պլոկել» էին՝ խոստանալով Հադրութի և Շուշիի դեօկուպացիա, Արցախի ինքնորոշման իրավունքի իրացում, այլ ոչ թե Արցախի հիմնովին հայաթափում, նոր տարածքների հանձնում և այլն, և այդպես շարունակ: Լավ, իսկ ի՞նչ են արել անցած 5-7 տարիներին, որ հիմա նորից որոշել են «խոնարհվել»: Ի՞նչ է արել ՔՊ-ն ժողովրդի համար, որի անունը անողոքաբար շահարկում է ու չարաշահում:

Նախ՝ ՔՊ-ն ժողովրդին ու մարդկանց դիտարկել է որպես «տուգանքի մատերիալ» ու դարձրել է հենց տուգանքի մատերիալ: Տուգանք՝ տուգանքի վրա: Ու նոր տուգանքների սահմանումն էլ հերթի մեջ է: Մտցրել են եկամուտների համընդհանուր հայտարարագրման խայտառակագույն համակարգը, որով հանրությանն ուղղակիորեն տոտալ վերահսկողության տակ են ցանկանում դնել, մարդկանց գրպանի ու քարտային հաշվի ամեն մի լուման հաշվել, դրա մի մասը «կլպելու» նպատակով, բնականաբար:

Էլ ինչի՞ է հասել ՔՊ-ն: Չէ, այն մասին չենք խոսում, թե անձամբ քպականներն ինչի են հասել, նրանք ամեն ինչի հասել են: Այս դեպքում «հասել» բառը չակերտներում էր պետք վերցնել: Էապես ավելացրել է հարկային բեռը, ըստ որում՝ թե՛ անհատ գույքատերերի համար, թե բիզնեսի, հատկապես՝ փոքր ու միջին բիզնեսի, որն ուղղակիորեն շնչահեղձ է լինում: Փոխարենը քպականներն ու իրենց մերձակայքում հայտնվածները կտրուկ հարստացել են այս տարիներին, իսկ ժողովուրդը, հասարակությունը աղքատացել են: Աղքատության աստիճանը շարունակում է բարձր մնալ, դեռ չենք խոսում ծայրահեղ աղքատության մասին:

Հակիրճ՝ իրենք՝ քպական իշխանավորները, հարստացել են, ժողովուրդը աղքատացել է:

Հասարակությունը կանգնած է սոցիալական և տնտեսական տապալման շեմին, որքան էլ որ «գլամուրային» համերգներով ու այլ զիզի-բիզի փիարային փուչիկներով շեղեն:

Դե, նրանց մեծագույն «հաջողությունն», իհարկե, Արցախի կորուստն էր, որն իր գլոբալ ողբերգականությամբ նաև իր սոցիալտնտեսական ծանր հետևանքներն է ունեցել: Խոսքը միայն հայրենազրկման, տարածքային կորստի ու շուրջ 150 հազար արցախցիների բռնի տեղահանության ու գաղթականության մասին չէ:

Քպական քարոզչությունը մարդկանց մտապատկերում մեխել է մի «պատկեր», թե Արցախը գոյություն ուներ բացառապես Հայաստանի բյուջեից արվող խոշոր հատկացումների շնորհիվ: Բացի այն, որ բարոյական տեսանկյունից դա խիստ խոցելի թեզ է, տնտեսական իրականության մեջ այն խիստ միակողմանի է ու վիճելի:

Արցախը, բացի ամեն ինչից, գյուղատնտեսության, գյուղմթերքի վերամշակման, հանքային արդյունաբերության, տուրիզմի ոլորտում, առևտրի բնագավառում, կապի ու հեռահաղորդակցության գործող բազմաթիվ ընկերություններ էին: Լիներ դա գինեգործություն, ոգելից ու ոչ ոգելից խմիչքների, հյութերի արտադրություն, ծխախոտագործություն, փոքր ՀԷԿ-եր, հյուրանոցային բիզնես...

Եվ ո՞ւր է այդ ամենը: Ու քանի՞ միլիարդ դոլարով կարելի է այդ ամենն արտահայտել:

Դեռ չենք խոսում այն մասին, որ Արցախի հանձնումն ուղղակիորեն կործանարար հետևանքներ ունեցավ Սյունիքի մարզի գյուղատնտեսության, հատկապես՝ հացահատիկային մշակաբույսերի ու անասնապահության համար:

Բայց միայն սոցիալականն ու տնտեսականը չեն, չնայած դրանք կարևոր են:

ՔՊ-ն կառավարում է՝ հասարակության վրա թքած ունենալով: Երբեք ոչ մի կարևոր հարց հասարակության հետ չի քննարկվում: Ինչ ուզում՝ անում են: Ինչ ուզում՝ հանձնում են, ինչ ասես՝ պայմանավորվում են թշնամիների հետ: Ոչ մի անգամ հասարակությանը չեն հարցնում: Իսկ եթե հասարակությունը դժգոհության ձայն է հանում, ապա ՔՊ-ի ոստիկանությունը, ռեպրեսիվ մարմինները մահակներով, աքացիներով, հայհոյանքներով, բեկորային նռնակներով, արցունքաբեր գազերով կատաղի հարձակվում են ժողովրդի վրա, խեղում, հաշմում, բանտարկում, կալանավորում...

Դրա համար էլ ազնվորեն արձանագրում ենք. մարդկանց կաշիները քերթում են, իսկ ընտրություններից քիչ առաջ ելել, բեմերում դերասանություն են անում, թե՝ խոնարհվում ենք:

Պարզ է՝ քվե են ուզում: Իշխանություն են ուզում: Չեն ուզում կորցնել իշխանությունը, ժողովրդի հաշվին «չաղ ու բախտավոր ապրելու» հազիվ բռնած «երազը», չեն ուզում զրկվել էլիտար բնակարաններից, ճոխ մեքենաներից, հարկատուների հաշվին արտասահմաններում «ֆռֆռալու» հնարավորություններից: Իրենց անփառունակ անցյալն են հիշում ու ոչ պակաս անփառունակ ապագան են պատկերացնում: Այ, դրա համար էլ... խոնարվում են:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ազատությունից զրկված անձանց՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում. նախագիծ. «Փաստ»Յուրաքանչյուր քաղաքացու ուսերին դրված պարտքը շարունակաբար ավելանում է. «Փաստ»Երբ ընտրություններին մասնակցության մակարդակը դառնում է առանցքային գործոն. «Փաստ»Ո՞ւմ են ուզում վստահել. «Փաստ»Գնացել ու «դրսում» բողոքում է Եկեղեցուց և ընդդիմությունից. յուրատեսակ «հաշվետվություն». «Փաստ»Դա, վնասից բացի, այլ բան չի տալիս. «Փաստ»Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համար«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահին«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին Իրանում պшտերազմը կարող է վերածվել Երրnրդ համաշխարhայինի. Զելենսկի «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել Սպիտակ տունը կարծում է, որ կարող է հանդուրժել նավթի բարձր գները մոտ երեքից չորս շաբաթ, նախքան դրանք կդառնան լուրջ քաղաքական խնդիրԻրանը պայմաններ է առաջադրել ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար․ Al Mayadeen WTA-1000. Արինա Սաբալենկան պարտության մատնեց Նաոմի Օսակային Հայտնի են գարնանային արձակուրդի օրերը«Սատանայական բան կար մեջը, պետք է սպանեի նրան»․ մանրամասներ՝ Շենգավիթի սպանությունիցԳազամատակարարման վթարային դադարեցում կլինիԵրևանի սուրճի արտադրամասերից մեկի պահեստում հրդեհ է բռնկվել «Ռոսատոմ»-ի 150 աշխատակից Հայաստանի տարածքով Իրանից տարհանվել է Ռուսաստան Ցեղասպանության հուշահամալիրի տնօրենին հեռացնում են «Արցախ» բառի համար Հրազդանի համայնքային ոստիկանները զինամթերք են հայտնաբերել «Turkish Airlines»-ն այսօրվանից կանոնավոր չվերթներ կմեկնարկի Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ուղղությամբ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Վարչական դատարան 2 հայց է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ-ի Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Կյանքից հեռացել է Նինա Տիտանյանի հայրըՓաշինյանը ժամանել է ՍտրասբուրգՊուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել Կասեցվել է Grill.am ընկերությանը պատկանող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Մասկատ-Երևան թռիչքով ՀՀ է վերադարձել ևս 32 քաղաքացի 40-ամյա տղամարդը փորձել է գողանալ Սիսիանի սուպերմարկետներից մեկում տեղադրված վճարային տերմինալը Սպասվում են տեղումներՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ԲԸՏՄ-ն առգրավել է որսորդական hրացաններ և ապօրինի որսված 159 արտույտ Ծեծկռտուք՝ ԱբովյանումԿԲ. Հուլիսի 1-ից հնարավոր կլինի մոբայլ բանկինգով արգելափակել առցանց վարկի ձևակերպումըԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում 26-ամյա Արմեն Ա.-ն մահացել է․ նոր մանրամասներ140 զինծառայող վիրավորվել է, 7-ը՝ զոհվել է․ Պենտագոնը թվեր է հրապարակել Կիմ Չեն Ընը թևավոր հրթիռների փորձարկում է դիտել Արտակարգ դեպք՝ «Զվարթնոց» օդանավակայանումԾանոթ ու միաժամանակ անհայտ … Եկեղեցական հերալդիկա ԱՄՆ ռազմածովային ուժերը հրաժարվում են ուղեկցել առևտրային նավերը Հորմուզի նեղուցում Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի հանդիպումների արդյունքները | 1-ին խաղ Մեծ պահք. այսօր միջինք է
Ամենադիտված