Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գոգիդ նստեմ, միրուքդ փիտեմ. ի՞նչ են արժենում ժողովրդին նախընտրական «խոնարհումները». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եթե փորձենք խիստ հակիրճ ու հանրամատչելի բնութագրել Փաշինյանի ու նրա գլխավորած ՔՊ-ի վարվելակերպը Հայաստանի ժողովրդի հետ, ապա ամենից դիպուկն ու հարմարը հայտնի ասացվածքն է. «Գոգիդ նստեմ, միրուքդ փիտեմ»: Բայց, ի տարբերություն ասացվածքի, քպական իշխանությունը ժողովրդի ոչ միայն, պատկերավոր ասած, միրուքն է փետրում, այլ ամենաուղիղ իմաստով՝ կաշին է քերթում:

Օրերս Նիկոլ Փաշինյանը նորից որոշել էր «խոնարհվել», «ծնկի գալ», նույնիսկ այս «խոնարհումային» ցուցադրականությունն էին խցկել կուսակցության ինչ-որ հռչակագրի մեջ: Ճիշտ է, մի դեպքում խոնարհվում էր իր կուսակցականների առջև, մյուս դեպքում՝ նահատակների առջև էր ծնկի գալիս, բայց կարող եք չկասկածել, որ առաջիկա ամիսներին ինքն ու իր կուսակիցներն օրումեջ «խոնարհվելու» են ժողովրդի առաջ: Կխոնարհվեն, բա ի՞նչ կանեն: Առջևում ընտրություններ են: Այն էլ այնպիսի ընտրություններ, որոնցից կախված է իրենց ճակատագիրը: Ընդ որում՝ ոչ միայն քաղաքական:

Այնպես որ, այո, պիտի խոնարհվեն: Ավելի ճիշտ՝ կխոնարհվեն էլ, փայլփլուն խոստումներ էլ կտան, ականջ շոյող բաներ էլ կասեն: Ի՞նչ է, առաջին անգա՞մն է: Հիմա ո՞վ է հիշում, որ «պողպատե մանդատը», որ ի դեմս մուրճի, ավելի ու ավելի հաճախ են սկսել թափահարել ժողովրդի վրա, նրանք 2021-ին ստացել կամ «պլոկել» էին՝ խոստանալով Հադրութի և Շուշիի դեօկուպացիա, Արցախի ինքնորոշման իրավունքի իրացում, այլ ոչ թե Արցախի հիմնովին հայաթափում, նոր տարածքների հանձնում և այլն, և այդպես շարունակ: Լավ, իսկ ի՞նչ են արել անցած 5-7 տարիներին, որ հիմա նորից որոշել են «խոնարհվել»: Ի՞նչ է արել ՔՊ-ն ժողովրդի համար, որի անունը անողոքաբար շահարկում է ու չարաշահում:

Նախ՝ ՔՊ-ն ժողովրդին ու մարդկանց դիտարկել է որպես «տուգանքի մատերիալ» ու դարձրել է հենց տուգանքի մատերիալ: Տուգանք՝ տուգանքի վրա: Ու նոր տուգանքների սահմանումն էլ հերթի մեջ է: Մտցրել են եկամուտների համընդհանուր հայտարարագրման խայտառակագույն համակարգը, որով հանրությանն ուղղակիորեն տոտալ վերահսկողության տակ են ցանկանում դնել, մարդկանց գրպանի ու քարտային հաշվի ամեն մի լուման հաշվել, դրա մի մասը «կլպելու» նպատակով, բնականաբար:

Էլ ինչի՞ է հասել ՔՊ-ն: Չէ, այն մասին չենք խոսում, թե անձամբ քպականներն ինչի են հասել, նրանք ամեն ինչի հասել են: Այս դեպքում «հասել» բառը չակերտներում էր պետք վերցնել: Էապես ավելացրել է հարկային բեռը, ըստ որում՝ թե՛ անհատ գույքատերերի համար, թե բիզնեսի, հատկապես՝ փոքր ու միջին բիզնեսի, որն ուղղակիորեն շնչահեղձ է լինում: Փոխարենը քպականներն ու իրենց մերձակայքում հայտնվածները կտրուկ հարստացել են այս տարիներին, իսկ ժողովուրդը, հասարակությունը աղքատացել են: Աղքատության աստիճանը շարունակում է բարձր մնալ, դեռ չենք խոսում ծայրահեղ աղքատության մասին:

Հակիրճ՝ իրենք՝ քպական իշխանավորները, հարստացել են, ժողովուրդը աղքատացել է:

Հասարակությունը կանգնած է սոցիալական և տնտեսական տապալման շեմին, որքան էլ որ «գլամուրային» համերգներով ու այլ զիզի-բիզի փիարային փուչիկներով շեղեն:

Դե, նրանց մեծագույն «հաջողությունն», իհարկե, Արցախի կորուստն էր, որն իր գլոբալ ողբերգականությամբ նաև իր սոցիալտնտեսական ծանր հետևանքներն է ունեցել: Խոսքը միայն հայրենազրկման, տարածքային կորստի ու շուրջ 150 հազար արցախցիների բռնի տեղահանության ու գաղթականության մասին չէ:

Քպական քարոզչությունը մարդկանց մտապատկերում մեխել է մի «պատկեր», թե Արցախը գոյություն ուներ բացառապես Հայաստանի բյուջեից արվող խոշոր հատկացումների շնորհիվ: Բացի այն, որ բարոյական տեսանկյունից դա խիստ խոցելի թեզ է, տնտեսական իրականության մեջ այն խիստ միակողմանի է ու վիճելի:

Արցախը, բացի ամեն ինչից, գյուղատնտեսության, գյուղմթերքի վերամշակման, հանքային արդյունաբերության, տուրիզմի ոլորտում, առևտրի բնագավառում, կապի ու հեռահաղորդակցության գործող բազմաթիվ ընկերություններ էին: Լիներ դա գինեգործություն, ոգելից ու ոչ ոգելից խմիչքների, հյութերի արտադրություն, ծխախոտագործություն, փոքր ՀԷԿ-եր, հյուրանոցային բիզնես...

Եվ ո՞ւր է այդ ամենը: Ու քանի՞ միլիարդ դոլարով կարելի է այդ ամենն արտահայտել:

Դեռ չենք խոսում այն մասին, որ Արցախի հանձնումն ուղղակիորեն կործանարար հետևանքներ ունեցավ Սյունիքի մարզի գյուղատնտեսության, հատկապես՝ հացահատիկային մշակաբույսերի ու անասնապահության համար:

Բայց միայն սոցիալականն ու տնտեսականը չեն, չնայած դրանք կարևոր են:

ՔՊ-ն կառավարում է՝ հասարակության վրա թքած ունենալով: Երբեք ոչ մի կարևոր հարց հասարակության հետ չի քննարկվում: Ինչ ուզում՝ անում են: Ինչ ուզում՝ հանձնում են, ինչ ասես՝ պայմանավորվում են թշնամիների հետ: Ոչ մի անգամ հասարակությանը չեն հարցնում: Իսկ եթե հասարակությունը դժգոհության ձայն է հանում, ապա ՔՊ-ի ոստիկանությունը, ռեպրեսիվ մարմինները մահակներով, աքացիներով, հայհոյանքներով, բեկորային նռնակներով, արցունքաբեր գազերով կատաղի հարձակվում են ժողովրդի վրա, խեղում, հաշմում, բանտարկում, կալանավորում...

Դրա համար էլ ազնվորեն արձանագրում ենք. մարդկանց կաշիները քերթում են, իսկ ընտրություններից քիչ առաջ ելել, բեմերում դերասանություն են անում, թե՝ խոնարհվում ենք:

Պարզ է՝ քվե են ուզում: Իշխանություն են ուզում: Չեն ուզում կորցնել իշխանությունը, ժողովրդի հաշվին «չաղ ու բախտավոր ապրելու» հազիվ բռնած «երազը», չեն ուզում զրկվել էլիտար բնակարաններից, ճոխ մեքենաներից, հարկատուների հաշվին արտասահմաններում «ֆռֆռալու» հնարավորություններից: Իրենց անփառունակ անցյալն են հիշում ու ոչ պակաս անփառունակ ապագան են պատկերացնում: Այ, դրա համար էլ... խոնարվում են:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լենինգրադի մարզում հինգ տոպրակի մեջ անդամահատված մարմին են հայտնաբերելՊաշտոնապես հաստատվեց. Զելենսկին վաղը գալիս է ՀայաստանRange Rover SV Ultra 2027. Ուլտրա-լյուքս ամենագնաց, որը հասանելի է միայն հրավերով Զելենսկին Թուրքիայում Ռուսաստանի հետ բանակցություններ է նախապատրաստում՝ ԱՄՆ դերի նվազման ֆոնին․ PoliticoԻրանն աշխարհում միակ երկիրն է, որտեղ ոչ ոք չի ուզում առաջնորդ լինել․ Թրամփ Իրանում մահապատժի են ենթարկել Իսրայելի համար լրտեսություն անելու մեջ մեղադրվող երկու տղամարդուՎիրաբույժը բացահայտել է, թե ինչ պլաստիկ վիրահատություններ կարող է կատարած լինել Ալլա ՊուգաչովանՌուսաստանը փորձում է ճնշել Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը զանգվածային հшրձակումներով․ ԶելենսկիԱրտաշատի խճուղում բшխվել են «Suzuki»-ն և «Mercedes»-ը․ կան վիրшվորներ Թրամփը պլանավորում է Իրանի հետ հակամшրտության ավարտից հետո նավատորմ ուղարկել ԿուբաԻրանը պատրաստ է դիվանագիտական միջոցառումներ սկսել, եթե ԱՄՆ-ն փոխի իր uպառնալից հռետորաբանությունը և uադրիչ գործողությունները․ ԱրաղչիԱրմանը շատ լավ մակարդակ ունի, նրա հետ մարզվելը հիանալի է․ Խամզաթ Չիմաևը՝ Արման Ծառուկյանի մասինՄայիսի 5-ին Գյումրիում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ Փաշինյանը միտումնավոր սրում է ՀԷՑ-ի շուրջ վեճը Դեսպան Համբարձումյանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հյուսիսային Մակեդոնիայի փոխնախարարին Արևմուտքն ամեն ինչ անելու է Փաշինյանի վերարտադրությունն ապահովելու համարՍևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Toyota»-ն և «Mitsubishi»-նԲաքուն սպառնում է շարունակել իր ջարդարարությունները Մայիսի 3-ին կայանալիք «Նոա»-«Փյունիկ» հանդիպմանը կգործի հյուրասիրություն Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը կժամանի ՀայաստանՍևանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա համեմատ ցածր էԱրտաշատի խճուղում մեքենաներ են բախվել, վարորդները հոսպիտալացվել են Հայտնի են Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները Փաշինյանն իր ձախողումների մեղքը գցում է ընդդիմության վրա Բարսելոնան կարող է կորցնել երեք խաղացողի Ռեալ Մադրիդի դեմ խաղից առաջ Մակրոնը Գյումրիում կմասնակցի համերգի․ փողոցներ կփակվեն․ մանրամասներ Թրամփը խոսել է Օբամայի և Բայդենի մասին Հայաստանում ամենատաք մայիսը դիտվել է 2021 թվականին Կենսաչափական նոր անձնագրերը տպագրվում են ՆիդեռլանդներումԱրտակարգ դեպք՝ ԵրևանումԻրանում մաhապատժի են ենթարկվել «Մոսսադ» գործակալության հետ համագործակցած տղամարդիկ Ինչպես է մայիսի 5-ին Կենտրոնում գործող հաստատությունների աշխատանքը կազմակերպվելու Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ կան վիրավորներ․ բժիշկները պայքարում են 23-ամյա վարորդի կյանքի համար Հայ օգտատերերի փակված էջերի հարցով՝ դիմում միջազգային հարթակներին Ադրբեջանում ազատությունից զրկված բոլոր հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն. ՄԻՊ Նախկին նախագահ. Փաշինյանը հմտորեն ուղղորդեց ժողովրդական դժգոհությունը դեպի Ռուսաստան Զելենսկին և Ալիևը միասին կաշխատեն Ռուսաստանի, Իրանի և Հայաստանի դեմ Հայաստանը արտաքին շահերի գծում Հայաստան և ԵՄ. Նոր առաքելություն հիբրիդային հարձակումներից պաշտպանվելու համար Քարոզչական ճնշումների ֆոնին՝ սրվող քաղաքական պայքար ՊՊԾ-ը աշխատակիցները հսկողության տակ են պահում բնակիչների տները. ԿիրանցԵՄ գագաթնաժողովը՝ որպես շրջադարձային ռիսկ. արտաքին խաղերի գինը Հայաստանի համար Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան՝ այսօրՎախճանվել է գրող Հրաչյա Քոչարը․ պատմության այս օրը (02 մայիս) Երբ կնշվի ՎարդավառըՋուր հավաքեք. մինչև 20։00-ն ջուր չի լինելուՊլանային անջատումներ՝ մայիսի 5-ին, 6-ին և 7-ին լույս չի լինելուԵՄ-Հայաստան գագաթնաժողովի օրերին Երեւանում զանգվածային բողոքի ակցիաներ են ծրագրվում. «Հրապարակ» Անվտանգության խորհրդի նիստին հրահանգ է իջեցվել. «Հրապարակ» Արցախցիներին անձնագիրը տալու են հունիսի 10-ին, որ քվեարկությանը չմասնակցեն. «Հրապարակ»
Ամենադիտված