Տղամարդու սրամիտ պատասխանը ստիպել է շիկահեր կնոջը փոխել տեղը ինքնաթիռում
ՖՈՏՈԻնքնաթիռում երբեմն չափազնաց հետաքրքիր դեպքեր են գրանցվում: Բորտուղեկցորդները և օդաչուները դժվարությամբ են ընդհանուր լեզու գտնում տարբեր ուղևորների հետ: Բորտուղեկցորդուհին պատմում է, որ մեկ անգամ Նյու Յորք թռչելիս հետաքրքիր դեպք է պատահել: Վերջինս պատմում է, թե ինչպես է առաջին կարգում գտնվող տեղ զբաղեցնող մի շիկահեր (այն դեպքում, երբ իրավունք չուներ) վեճի բռնվում մի տղամարդու հետ: Երբ ուղևորները շիկահեր կնոջը հորդորել են ազատել նստարանը, շիկահեր կինը պատասխանել է, որ ինքը գեղեցիկ է և իրավունք ունի այդտեղ նստելու: Երկար ժամանակ տղամարդը չէր կարողանում զբաղեցնել իր տեղը, մինչև երկրորդ օդաչուն որոշեց մոտենալ շիկահեր կնոջը:
Երկրորդ օդաչուն ինչ-որ բան շշնջաց կնոջ ականջին, որից հետո շիկահեր կինն արագ փոխեց իր զբաղեցրած տեղը: Թռիչքի ավարտից հետո բորտուղեկցորդուհին հետաքրքրվեց է, թե ինչ ասաց օդաչուն, որից հետո ուղևորուհին արագ փոխեց իր զբաղեցրած տեղը: Պարզվում է, օդաչուն հայտնել էր, որ այդ նստարանը Նյու Յորք չի թռչում: