Հարավային Կորեան սկսել է զենիթային հրթիռի նոր մոդիֆիկացիայի մշակումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿորեայի Հանրապետության պաշտպանական գնումների ծրագրերի վարչությունը սկսել է միջին հեռահարության նոր M-SAM Block-III զենիթային հրթիռի նախագծի մշակումը: Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը։
Նախագծի արժեքը գնահատվում է 624 մլն դոլար։ Ենթադրվում է՝ նոր համալիրը կկարողանա հայտնաբերել և որսալ թիրախները ավելի երկար հեռավորությունների վրա և ավելի բարձր բարձրության վրա՝ քան նախորդները:
Մշակումները նախատեսվում է ավարտել 2030 թվականին։ Նոր համալիրը պետք է դառնա պաշտպանության բազմամակարդակ համակարգի մի մասը: