Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կատարի վարչապետը դատապարտել է Իսրայելի հարձակումը Դոհայի վրա՝ այն անվանելով «պետական ահաբեկչություն»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Կատարի վարչապետը կոշտ քննադատության է ենթարկել Իսրայելի կողմից Դոհայի վրա իրականացված վերջին հարձակումը՝ այն կոչելով «պետական ահաբեկչություն»։ Վարչապետը նաեւ հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պետք է «դատարանի առաջ կանգնի»։

Իր հերթին Նեթանյահուն չորեքշաբթի օրը մեղադրել է Կատարին «ահաբեկիչներին աջակցելու եւ թաքցնելու» մեջ՝ հայտարարելով․ «Ես ասում եմ Կատարին եւ բոլոր այն պետություններին, որոնք ապաստան են տալիս ահաբեկիչներին՝ կամ արտաքսեք նրանց, կամ դատի տվեք։ Եթե չանեք, ապա դա կանենք մենք»։

Այդ նույն օրը տրված հարցազրույցում Կատարի վարչապետ Մոհամեդ Բին Աբդուլրահման Ալ Թանին արձագանքել է այդ հայտարարություններին․ «Մենք չենք ընդունում նման սպառնալիքներ նման մարդու կողմից, ինչպիսին Նեթանյահուն է։ Նա ինքն է հետախուզվում Հաագայի Միջազգային քրեական դատարանի կողմից»։

Վարչապետը շեշտել է, որ պաղեստինյան առաջնորդների ներկայությունը Դոհայում միջնորդական գործընթացների շրջանակում «լիովին հայտնի էր թե՛ Իսրայելին, թե՛ ԱՄՆ-ին»։ Նրա խոսքով՝ Իսրայելը եւ ԱՄՆ-ն տարիներ շարունակ օգտագործել են Կատարին որպես հաղորդակցման  միջոց  Գազայի հետ։

Ալ Թանին նաեւ ընդգծել է, որ Իսրայելի կողմից Կատարի ինքնիշխանության խախտումը «նվազագույն բարոյականության ու վարքի սահմանները հատող քայլ է», հավելելով, որ ԱՄՆ-ն իր երկիրն այս հարձակման մասին տեղեկացրել է «չափազանց ուշ»։

«Իսրայելը սպանել է ցանկացած հույս, որն առկա էր Գազայում մնացած գերիների ազատման հարցում։ Հարձակման օրը առավոտյան ես հանդիպել էի պատանդներից մեկի ընտանիքի հետ։ Նրանք ամբողջ հույսը դրել էին այս հրադադարի միջնորդության վրա։ Այլ հույս չունեն», — ասել է Ալ Թանին։

Կատարի արտաքին գործերի նախարարությունը նույնպես խստորեն դատապարտել է Իսրայելի վարչապետի խոսքերը՝ հայտարարության մեջ դրանք անվանելով «ամոթալի փորձ արդարացնելու Կատարի տարածքի դեմ ուղղված վախկոտ հարձակումը, ինչպես նաեւ պետության ինքնիշխանության ապագա խախտումների բաց սպառնալիքներ»։

«Նեթանյահուն շատ լավ գիտի, որ ՀԱՄԱՍ-ի գրասենյակի Դոհայում գտնվելը իրականացվել է ԱՄՆ-ի եւ Իսրայելի խնդրանքով՝ Կատարի միջնորդական ջանքերի շրջանակում», — նշվում է հայտարարության մեջ։

ՀԱՄԱՍ-ն էլ հաստատել է, որ իրենց բարձր մակարդակի պատվիրակությունը ողջ է մնացել հարձակման ժամանակ, սակայն հինգ անդամ է զոհվել։ Նրանց թվում են՝ Ջիհադ Լաբադը (ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյա Խալիլ Ալ-Հայյայի գրասենյակի տնօրենը), Համամ Ալ-Հայյան (Խալիլ Ալ-Հայյայի որդին), Աբդուլլա Աբդուլ Վահիդը, Մոումեն Հասունան եւ Ահմեդ Ալ-Մամլուքը՝ պատվիրակության ուղեկցող անդամներ։

Կատարի անվտանգության սպա Բադր Սաադ Մուհամեդ Ալ-Հումայդին նույնպես նահատակվել է հարձակման ժամանակ։

Հիշեցնենք, որ միայն վերջին երեք օրվա ընթացքում Իսրայելը հարվածներ է հասցրել Գազային, Լիբանանին, Եմենին, Սիրիային, Թունիսին եւ Կատարին։

ԱՄԷ նախագահ շեյխ Մոհամեդ Բին Զայեդ Ալ Նահյանը հայտարարել է․ «Տարածաշրջանի համատեղ արձագանքն անխուսափելի է»։ Նա նաեւ հաստատել է, որ առաջիկա օրերին Դոհայում կկայանա արաբա-իսլամական գագաթնաժողով՝ պատասխան քայլերը քննարկելու նպատակով։

ԱՄՆ-ը վիզաներ է տրամադրել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համարԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված մարմինՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնՍոխումի՝ Սոչիի փոխարեն. ՌԴ ավիաընկերությունը փոխում է թռիչքուղինՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմեբերի 18/22-ինՆոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար ՀՀ–ում կգործեն 14, իսկ հաջորդ տարեսկզբին՝ 23 գրասենյակներԱլյասկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելԽաչանովը կարծում է, որ կարիերայի լավագույն մարզավիճակում էՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 18/19-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՁորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբԱՄԷ-ի իշխանությունները դուրս են բերել անհետ կորած համարվող ռուս նավաստու մարմինըՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»Ինձ պայքարից դուրս մնացած համարող ծաղրածուներին ասում եմ, որ ես այստեղ եմ․ ՏոպուրիաԹուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանըՈսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամԿԳՄՍ փոխնախարարը ծանոթացել է երիտասարդական կենտրոնների գործունեությանը Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը և «Լանգ Լանգ» միջազգային հիմնադրամը հրավիրում են դաշնակահարներին դիմելու Lang Lang Young Scholars հեղինակավոր ծրագրինԿյանքից հեռացել է բիաթլոնի օլիմպիական խաղերի և աշխարհի կրկնակի չեմպիոն Սերգեյ Չեպիկովը Ստեփանավանի ԲԿ–ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է. 25 մլն դրամ հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է ԱՄՆ-ն ու Եվրոպան շահագրգռված են Ռուսաստանի և Իրանի դիրքերի թուլացմամբ և Հարավային Կովկասում սեփական կանոնների հաստատմամբ. Շոյգու Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Խուլիգանություն «Դելիս» գիշերային ակումբում, 4 անձ ձերբակալվել էՍահմանազատման գործընթացը պետք է ցույց տա՝ կա՞ Քյարքիի հարցով հանրաքվեի անհրաժեշտություն. Փաշինյան Արևմուտքն անամnթաբար միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին. Շոյգու «Երևանը վազում է դեպի Արևմուտք». Ինչպես է Ռուսաստանը կորցնում Հարավային Կովկասի ճարտարապետի իր դերըՓորձագետ. Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները կարող են դառնալ անբարյացակամԺամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև Քաղաքագետ Դուդչակ. ԵՄ-ի հետ մերձեցումը սպառնում է Հայաստանին գազի գների վեցապատիկ աճովՌԴ ԶՈւ-ն գիշերվա ընթացքում խnցել է 641 ուկրաինական ԱԹՍ. ՌԴ ՊՆ Փաշինյանը կպառկի Էրդողանի տակ. Ինչպես է Հայաստանի վարչապետը պատրաստում իր ժողովրդին Թուրքիային ծառայելու համարՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 9 գոլ, 3 նշանակված 11-մետրանոց մեկ խաղում, «Բարսելոնա»-ն հաղթել է «Ռասինգ»-ին Պետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ»Իրանը ձգտում է ԱՄՆ-ի հետ գործարքի, բայց դեռ պատրաստ չէ դրան. Թրամփ Իշխանությունն ասում է, որ հանուն ադրբեջանական քմահաճության՝ սրա տակ հասկանալ իշխանության երկարաձգումը, պատրաստ ենք շարունակաբար զիջել, կորցնել և nւրանալ. Տիգրան Աբրահամյան Միավորված Ազգերի Կազմակերպության և Հայաստանի միջև Նյու Յորքում պայմանագիր է ստորագրվել․ պատմության այս օրը․ սեպտեմբեր 17Ի՞նչ է հուշում վրացական փորձը. «Փաստ»Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ»Վթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 17/18-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Հայաստանի հավաքականները վստահ հաղթանակներով են մեկնարկել 2026 թվականի շախմատի համաշխարհային օլիմպիադան «Եղբայրս աշխույժ էր, ճարպիկ, ընկերասեր ու շփվող». Վահագն Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ»«Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ»Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ»Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ»Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ»Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ»Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ»
Ամենադիտված