Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Համաշխարհային պարտքային ճգնաժամն ու Հայաստանի վտանգավոր եզրագիծը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին տասնամյակներում համաշխարհային տնտեսությունը կանգնած է պարտքային նոր ճգնաժամի առաջ, որն իր բարդությամբ, ծավալով և հնարավոր հետևանքներով գերազանցում է նախորդ տասնամյակների բոլոր նմանատիպ զարգացումները։ Պարտքի ընդհանուր մակարդակը թե՛ զարգացած, թե՛ զարգացող երկրների համար հասել է ռեկորդային չափերի։

Ըստ հեղինակավոր միջազգային ֆինանսական կառույցների, համաշխարհային պետական, կորպորատիվ և անձնական պարտքն այսօր գերազանցում է շուրջ 315 տրիլիոն դոլարը։ Այս թվերը միայն վիճակագրական տպավորիչ ինդիկատոր չեն, այլ վկայում են համակարգային այնպիսի խնդիրների մասին, որոնք սպառնում են ինչպես առանձին երկրների ֆինանսական կայունությանը, այնպես էլ ամբողջ միջազգային տնտեսական համակարգի հավասարակշռությանը։

Համաշխարհային պարտքային ճգնաժամի խորքային արմատները բազմաշերտ են։ Առաջին հերթին՝ վերջին տասնամյակների ընթացքում համաշխարհային ֆինանսական քաղաքականությունն ուղղված էր էժան վարկային միջոցների հասանելիության ընդլայնմանը, իսկ կենտրոնական բանկերը տարիներ շարունակ պահպանում էին աննախադեպ ցածր տոկոսադրույքներ՝ խթանելու համար տնտեսական ակտիվությունը, սպառումը և ներդրումները։ Այս քաղաքականությունը, սակայն, հանգեցրեց նրան, որ թե՛ պետությունները, թե՛ կորպորացիաները, թե՛ տնային տնտեսություններն սկսեցին զանգվածաբար օգտագործել վարկային լծակները՝ հաճախ առանց ռիսկերի խորքային գնահատման։ Սրա արդյունքում ձևավորվեց պարտքային փուչիկ, որի պայթյունի վտանգը հատկապես ակնառու դարձավ COVID-19 համավարակի և դրան հաջորդած գլոբալ տնտեսական ցնցումների ժամանակ։

Պարտքային ճգնաժամի երկրորդ հիմնական պատճառը գլոբալ տնտեսական աճի դանդաղումն է։ Զարգացած երկրներում տնտեսական աճի տեմպերի երկարաժամկետ նվազումը, բնակչության ծերացումը, արտադրողականության բարեփոխումների սահմանափակ հնարավորությունները հանգեցրին պետական բյուջեների դեֆիցիտի խորացմանն ու պարտքի կուտակմանը։ Զարգացող երկրներում, ընդհակառակը, չնայած արագ աճի որոշ ժամանակահատվածներին, արտաքին շուկաների ցնցումները, արժութային տատանումները, ներդրումային ռիսկերը և կառավարման թերությունները բերեցին պարտքային բեռի անընդհատ ավելացման։ Հատկանշական է, որ արդեն պարտքի սպասարկման բեռն աճում է ոչ միայն ՀՆԱ-ի հետ համեմատ, այլև պետական բյուջեների՝ հարկաբյուջետային ճկունության սահմանափակումների հաշվին։

Միջազգային ֆինանսական կազմակերպությունները, հատկապես Արժույթի միջազգային հիմնադրամը և Համաշխարհային բանկը վերջին տարիներին անընդհատ ահազանգում են պարտքային ճգնաժամի խորացման մասին։ Ուշագրավ է, որ ԱՄՀ-ի վերջին զեկույցներում նշվում է, որ աշխարհի ավելի քան 55 երկիր գտնվում է պարտքի սպասարկման լուրջ ռիսկի տակ, իսկ տասնյակ պետություններ արդեն իսկ չեն կարողանում ժամանակին կատարել իրենց արտաքին պարտավորությունները։ Սա հատկապես ակներև է Աֆրիկայի, Հարավային Ասիայի, Լատինական Ամերիկայի և որոշ եվրոպական երկրների համար, որտեղ պետական պարտքի մակարդակը գերազանցում է ՀՆԱ-ի 100 %-ը, իսկ վարկային ռեսուրսների արժեքը շարունակում է աճել՝ կենտրոնական բանկերի տոկոսադրույքների բարձրացման ֆոնին։

Զարգացած տնտեսություններում պարտքի աճը նոր որակ է ստանում։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ»Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ»Թվային տոտալ վերահսկողություն քաղաքացիների նկատմամբ. իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ»Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ»Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ»Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգըԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը Ձերբակալել են սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողիՇիրակի մարզում Mitsubishi-ն բախվել է բետոնե սյանը և հայտնվել ձորակում․ մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՍբ Պողոս-Պետրոս եկեղեցին հայտնվել է ջրի տակ ՅՈՒՆԻՍԵՖ-ը Վենեսուելա կուղարկի 48 տոննա մարդասիրական օգնություն Արարատի և Արմավիրի համայնքային ոստիկանները թմրամիջnց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել«Ռիհաննա, փախիր նրանից». Սոցցանցերը պահանջում են երգչից հրաժարվել A$AP Rocky-ից՝ Արիզոնայում նրա հակասական պոռթկումից հետո ԵՄ խորհուրդը մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջnցներըՄեյվեզերն ընդդեմ Թայսոնի. բռնցքամարտի լեգենդների ցուցադրական մենամարտի ամսաթիվը հայտնի էԻրանի ապասառեցված ակտիվները կուղղվեն ԱՄՆ-ից ցորեն և եգիպտացորեն գնելուն. ԹրամփԿասեցվել է կեղծ uիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը Մեյվեզեր ընդդեմ Թայսոնի. բռնցքամարտի լեգենդների ցուցադրական մենամարտի ամսաթիվը հայտնի է Վանաձորում հաց և հացաբուլկեղենի արտադրամասի գործունեություն է կասեցվել Բասկետբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը ԵԱ կիսաեզրափակչում է Եվրահանձնաժողովի նախագահը կժամանի Հարավային Կովկաս՝ քննարկելու խաղաղության գործընթացը Թեհրանը պնդում է, որ Հորմուզի նեղուցով անցումը հնարավոր չէ ապահովել առանց Իրանի հետ համաձայնեցման Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում ՍԴ-ի կողմից ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշման վերջնաժամկետը հուլիսի 4-ն է Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը Աբովյանի սկզբնամասում բախվել են Mercedes-ն ու «ՎԱԶ 2107»-ը. վերջինս էլ բախվել է կամրջի հենապատին. կա վիրավորՆորայր Նիկոյանի առաջին հրապարակումը քույրիկի ողբերգական մшհից հետո Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ նոր հետապնդում է հարուցվել Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին Հայտնի է հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱդրբեջանից Հայաստան է ուղարկվել բենզինով լի 18 և դիզելային վառելիքով լի 8 վագոն Քննարկվել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորություններին առնչվող հարցեր ԱՀԿ-ն ցածր է համարում հանտավիրուսի համաճարակի ռիսկը Գազ չի լինելուՎճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել Արագածոտնի թեմի քահանաներին բերման ենթարկելու հարցով բողոքը Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ռեգբի ԱՄՆ-ն դադարեցնում է փախստականների ընդունելությունը․ ինչ է պետք իմանալ Երևանում բախվել են բուժառուի տեղափոխող շտապօգնության մեքենա և «Toyota»Վթար է․ ջուր չի լինելուՎրաերթ՝ Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհին․ անչափահաս է հոսպիտալացվել«Ռուսաստանը կոշտ պատասխան է պատրաստում Հայաստանին»«Դավաճանության փաթեթը. ինչու է ֆոն դեր Լեյենը «փրկում» Հայաստանը Մոսկվայից»Վերաքննիչ դատարանը կասեցրել է Մարզահամերգային համալիրի աճուրդը. պատմության այս օրը (26 հունիս) Հայաստանը երկու տարի չի փոխանցում ՀԱՊԿ-ին նախատեսված 10% վճարումը․ Վասիլև Անկում տարադրամի շուկայումՀորդառատ անձրևներ են սպասվումՌուսաստանը սահմանափակել է Հայաստանից ձկնային արտադրանքի ներմուծումը Պաշտոնակռիվը սկսված է. ով է լինելու ՔՊ խմբակցության ղեկավարը. «Հրապարակ» Այսօր կմեկնարկի ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների քննությունը Եթե ԵԱՏՄ-ն ուղիղ կամ «նամյոկով» կասի՝ «մենք չկանք», ի՞նչ կարող ենք անել, չկան-չկան. Փաշինյան
Ամենադիտված