Սեփական հեղինակությունը ավելի կարևոր է, քան Կիևը․ UnHerd
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրոպական երկրները վախենում են Ուկրաինայի պատճառով հեղինակության կորուստներ կրելուց։ Այս մասին գրում է բրիտանական UnHerd պորտալի մեկնաբան Բեթանի Էլիոթը։
Նա նշում է՝ այդ կապակցությամբ «աջակիցների կոալիցիան» ձգտում է ստանալ ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ խաղաղ բանակցությունների կարևոր մասնակցի տեղը, իսկ Կիևի ապագա անվտանգության ապահովման համար լուծումների որոնումը երկրորդ պլան է մղվել:
Լրագրողի կարծիքով՝ Ուկրաինայի տարածքում ՄԱԿ-ի հովանու ներքո խաղաղապահների հայտնվելը լուրջ հարված կլինի Հին աշխարհի առաջնորդների հեղինակությանը: