Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«ԱՄՆ-ում հայտարարել են Ռուսաստանին Չինաստանից և Կենտրոնական Ասիայից դուրս մղելու ծրագրերի մասին»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի և Հայաստանի միջև հաշտեցումը ձեռնտու է ԱՄՆ-ին՝ Տրանսկասպյան (Միջին) միջանցքի միջոցով ռեսուրսներով հարուստ Կենտրոնական Ասիայում իր ազդեցությունը ընդլայնելու համար։ Այդ մասին Հելսինկյան հանձնաժողովի նիստում հայտարարել է Կասպյան քաղաքականության կենտրոնի ավագ գիտաշխատող Էրիկ Ռուդենշիլդը, գրում է politnavigator.news-ը։

«Ռուսաստանի «Հյուսիսային միջանցքի» փոխարեն «Միջին միջանցքը» Կենտրոնական Ասիայի տնտեսական անկախության ուղին է, որը, հավանաբար, ի հայտ չէր գա, եթե չլիներ Ուկրաինայի պատերազմը։ Այս նոր առևտրային ուղին ճանապարհային, երկաթուղային և ծովային հաղորդակցության բազմամոդալ ցանց է, որը Կենտրոնական Ասիան կապում է Եվրոպայի հետ՝ Կասպից ծովի և Հարավային Կովկասի միջոցով», – նշել է նա։

Այս երթուղով բեռնափոխադրումների ծավալը շարունակաբար աճում է, քանի որ կառավարություններն ու ներդրողները փնտրում են Ռուսաստանից անկախ այլընտրանքային ուղիներ։ Սակայն «Միջին միջանցքը» միայն տրանսպորտային նախագիծ չէ։ «Սա ռազմավարական քայլ է Ռուսաստանի գերիշխանության դեմ, հակակշիռ է Չինաստանի մենաշնորհին և հարթակ է տարածաշրջանային համագործակցության ու, ի վերջո, ինքնիշխանության համար։ Բայց այս երթուղու ամբողջ ներուժը իրացնելու համար անհրաժեշտ է կայունություն Հարավային Կովկասում։ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը Ուկրաինայի պատերազմի կողմնակի հետևանք էր, որը թույլ տվեց Բաքվին ու Երևանին բանակցել առանց Ռուսաստանի միջամտության։ Ներկայումս բեռնափոխադրումները կատարվում են երկաթուղով Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։ Եթե գործարկվի երկրորդ, վերականգնված երկաթուղային գիծը, միջանցքի թողունակությունը կկրկնապատկվի, ինչը կարևոր ներդրում կլինի խաղաղության համար։ ԱՄՆ-ի ներգրավվածությունը այստեղ ոչ միայն դիվանագիտական քայլ է, այլև ներդրում Եվրոպայից մինչև Կենտրոնական Ասիա ձգվող կայուն տնտեսական ցանցի ձևավորման գործում», – ընդգծել է Ռուդենշիլդը։

Նրա խոսքով՝ «անկախ Կենտրոնական Ասիան զսպող գործոն է, որը սահմանափակում է Ռուսաստանի ազդեցությունը, այլընտրանք է ստեղծում չինական վերահսկողությանը և ապահովում համաշխարհային առևտրի անվտանգությունը։ Դա հիմք է ԱՄՆ-ի հետ ավելի սերտ համագործակցության և ներդրումների նոր դարաշրջանի համար։ Կենտրոնական Ասիան հարուստ է նավթով, բնական գազով, ուրանով, ռազմավարական հանքանյութերով և հազվագյուտ հողային տարրերով, ինչը բացում է լայն հնարավորություններ Միացյալ Նահանգների հետ համագործակցության համար»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Ջուր չի լինելու մի քանի ժամ «Բեռլինից կոչ են արել Հայաստանին «ընդունել իրականությունը և շարժվել առաջ»»Ինչո՞ւ է ձախողվել «մեղմ ուժը», և ի՞նչ կպատահի Հայաստանի հետ. «Փաստ»Բոլոր ընտրություններից ամենա... «աշխարհաքաղաքականը». «Փաստ»Մոսկվայի կոշտացող ուղերձները և Հայաստանի առջև կանգնած ռիսկերը «Վաճառեցին՝ զվարճացան, հաշվեցին՝ արցունքներ թափեցին». Փաշինյանը փոխել է Հայաստանի աշխարհագրական դիրքը «Հովհաննեսից հետո մեր մխիթարությունն ու ուժը մեր մյուս երեխաները դարձան». Հովհաննես Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... մոտ երեք ամիս անց. «Փաստ»Հումքից դեպի պատրաստի արտադրանք․ Սամվել Կարապետյանը ներկայացրել է գյուղատնտեսության զարգացման իր տեսլականը Մակրոնի և Փաշինյանի նպատակների մասին. Վտարել բոլոր ռուսներին և վաճառել Հայաստանը Թուրքիային Աշտարակի գյուղերից մեկում 5-ամյա երեխան ծանր այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոցԵվրոպան՝ «պատի» առջև. մարտահրավերներ ու հակասություններ. «Փաստ»Պլանային անջատումներ՝ նշված հասցեներում «Նիկոլի՝ Հայաստանում իշխանության մնալը օդ ու ջրի նման անհրաժեշտ է թուրք-ադրբեջանական տանդեմին». «Փաստ»Ադրբեջանցիները Վարդենիսի Վերին Շորժա բնակավայրի մոտ առաջ են շարժվել 3 կիլոմետր խորոնալով Հայաստանի տարածքի և սկսել խրամատներ փորել․ պատմության այս օրը (12 մայիս)Հայաստանում YouTube-ի մոնետիզացիան այսօրվանից հասանելի է․ Մխիթար Հայրապետյան Սպասվում է անձրև և ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազիՄեր՝ էությամբ հայ քրիստոնյաներիս խնդիրն է ձևավորել ազգային իշխանություն. «Փաստ»Տավուշում վագոն-տնակ է այրվել Կտրուկ շրջադարձի առարկայական վտանգները. «Փաստ»Սեմինարիայի շենքը հայոց թեմին է վերադարձվել Սամվել Կարապետյանի աջակցությամբ. «Փաստ»Արտերկրում ուսանող կուրսանտների համար ՊՆ-ն կվարձակալի բնակելի տարածություն. որքա՞ն գումար կպահանջվի պետբյուջեից. «Փաստ»Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի. «Փաստ»Քաղծառայողներն էլ են ներգրավվել. «Հրապարակ» «Հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարը կոչնչացնի ցանկացած իշխանության լեգիտիմությունը». «Փաստ»Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը Սյունիքից դժգոհ ու հիասթափված են եկել. «Հրապարակ» Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ»Մայիսի 28-ի զորահանդեսը՝ քաղաքական ցուցադրություն. «Ժողովուրդ» Անմխիթար ցուցանիշներ՝ ագրարային համալսարանում. «Հրապարակ» Սարերի ու ձորերի տարբերություն. «Փաստ»57-ամյա Շիոն ընտրվել է Վրաստանի նոր պատրիարք Մաhացու hանտավիրուսով վարակվածների թիվը շարունակում է աճել Վտանգավոր թեյնիկներ են հայտնաբերվել հայկական շուկայում Բախվել են Վանաձոր-Սպիտակ-Լեռնավան երթուղին սպասարկող «Գազել»-ը ու «ՈւԱԶ»-ը․ կա 6 վիրավոր Ժամանակն է, որ բրիտանական կողմն իր համար սանիտարներ հրավիրի․ Զախարովա Որպես անհետ կորած որոնվում է 89-ամյա Ժորժիկ Սիմոնյանը Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր Ուկրաինական պատվիրակությունն ԱՄՆ-ում քննարկել է պատերազմի դադարեցման հարցը Եկեղեցին մեկ այցով խուճապի մատնեց իշխանությանըՄաhացել է Տիգրան Վարդանյանը Կիևի հռչակավոր «Սուրբ Սոֆիա» տաճարը գործարկել է հայալեզու աուդիոէքսկուրսիա Սպառնալի՞ք, թե՞ զգուշացում Մոսկվայից ՆԳՆ-ն առաջարկում է 16 տարին լրացած անձանց համար պարտադիր դարձնել նույնականացման քարտ ունենալը Խոշոր ավտովթար՝ Երևանում. վարորդներից մեկը ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել Քրեական հետապնդում 4 անձանց նկատմամբ, որոնցից 2-ը Նոր Նորքի ղեկավարի աշխատակազմի պաշտոնյաներ են Սպասվում է անձրև և կարկուտ«Հայաստան. Կողմ և դեմ» Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջյան հատվածում․ կա տուժած Ծանոթ ու միաժամանակ անհայտ … գինու շշի խցանում Լիտվայի պետական արխիվի կայքէջում վերականգնվել են Հայոց gեղաuպանnւթյան մասին արխիվային հրապարակումները
Ամենադիտված