Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հուսով եմ` ազատությունից զրկված բոլոր անձինք կվերադառնան. ՄԻՊ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է է Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիների խնդրին:

Անդրադառնալով օրերս ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Դաֆնե Մարեի հետ հանդիպմանը, ՄԻՊ-ը նշել է, որ առաջին հերթին քննարկվել  է գտնվելու վայրն անհայտ անձանց հետ կապված խնդիրները,  հարցին առնչվող և ոլորտին վերաբերելի միջազգային գործընկերների քայլերի կարևորությունը և,  գերիների, Ադրբեջանում ազատությունից զրկված հայերի հետ կապված հարցեր։

«Այս հարցերի քննարկումը հատուկ կարևորություն է ձեռք բերում, քանի որ ԿԽՄԿ գրասենյակն այլևս Ադրբեջանում չի գործելու, ինչը, իհարկե, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող անձանց և կազմակերպությունների տեսանկյունից մտահոգիչ տեղեկություն է, քանի որ այն ուղղակի ազդեցություն ունի նշված անձանց իրավունքների պաշտպանության տեսանկյունից։ Ես, ըստ էության, մշտապես խոսում եմ այն մասին, որ միջազգային գործընկերները պետք է ամեն ջանք գործադրեն, որպեսզի նշված անձանց իրավունքների պաշտպանությունը պատշաճ ձևով հնարավոր լինի երաշխավորել։ Իհարկե, գործընկերները նաև պարբերաբար տեղեկատվություն են ներկայացնում, թե իրենք ինչ են փորձում իրականացնել` իրավունքների պաշտպանության այս գործընթացը երաշխավորելու առումով։ Բայց քանի որ նրանց գործունեությունը խորհրդապահական է, ես չեմ կարող էթիկական ստանդարտներ խախտել և խոսել նրանց կողմից իրականացվող գործողությունների մասին»։

Խոսելով  ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի գործունեության դադարեցմանը վերաբերյալ   իրավապաշտպանների և գերիների ընտանիքների  մտահոգությունների մասին, ՄԻՊ-ը շեշտում է, որ պետք է փորձել առաջին հերթին աշխատել նաև հարազատների հետ։

«Շատ բնական է, որ երբ ազատությունից զրկված անձինք գտնվում են մի պետությունում, որը նաև կոնֆլիկտի կողմ է հանդես եկել, մտահոգում է թե՛ նրանց, թե՛ հարազատներին։ Պետք է փորձել առաջին հերթին աշխատել նաև հարազատների հետ, այդ թվում` այս խնդիրները կանոնակարգելու, հաղթահարելու ուղղությամբ, և բնականաբար, շատ կարևոր է, որ այդ միջազգային ներկայությունը երաշխավորված լինի նաև իրավունքների պաշտպանության դիտանկյունից։ Ի սկզբանե ես առաջարկել եմ այս հարցով հաղորդակցվել Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարի հետ` առանձնացնելով մարդասիրական, մարդու իրավունքների հետ կապված հարցերը, որոնցով առնվազն ապաքաղաքական և անկախ մարմինները պետք է ունենան հաղորդակցություն, բայց այս պահին նշված հաղորդակցությունը չկա; Ըստ էության, ես նախաձեռնություն ցուցաբերել եմ անմիջապես հենց իմ ընտրությունից հետո։ Մենք որևէ արձագանք երբևէ չենք ունեցել»։,- շեշտել է նա

Անդրադառնալով  Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից հետո  շփումներում և ընդհանրապես գերիների հարցում հնարավոր առաջընթացի վերաբերյալ հարցին, Անահիտ Մանասյանը նշել է, որ  կանխատեսումներ չի կարող անել, որովհետև քաղաքական գործիչ չէ և քաղաքական մարմին չի ներկայացնում։

«Բայց վստահաբար կարող եմ նշել, որ խաղաղությունն ինքնին մարդու իրավունքների տեսանկյունից շատ կարևոր իրավիճակ է, որովհետև ցանկացած պատերազմ ուղղակի ազդեցություն է ունենում նաև մարդկանց և մարդկանց իրավունքների վրա։ Բայց նաև շատ կարևոր է, որ խաղաղության ցանկացած գործընթացի համատեքստում առաջնահերթ ուշադրության արժանանան մարդու իրավունքները, և այս համատեքստում գտնվելու վայրն անհայտ անձանց և ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանությունը, բնականաբար, ունի առաջնահերթ դերակատարություն։ Ես հույս ունեմ, որ ազատությունից զրկված բոլոր անձինք կվերադառնան, որովհետև բազմիցս եմ նշել, որ կոնֆլիկտի կողմ հանդիսացող պետությունը, ըստ էության, մի փոքր դժվար տրամաբանությամբ կարող է անկախ և անաչառ դատավարություններ իրականացնել։ Եվ նաև բազմիցս եմ ասել, որ այս դատավարությունների համատեքստում խախտվում է թե՛ անմեղության կանխավարկածի, թե՛ արդար դատավարության սկզբունքը։ Շատ կարևոր է նաև հաշվի առնել ընդհանուր առմամբ հայատյացության քաղաքականությունը, որը պետք է որպես խաղաղության ցանկացած գործընթացի վերջնարդյունք հաղթահարվի»,- ասել է նա։

Ողբերգական դեպք, գվարդիայի աշխատակիցը «ՎԱԶ»-ով բախվել է ձիու և հայտնվել այգումԴե լա Ֆուենտեն հրապարակել է Իսպանիայի հավաքականի կազմը Ազգերի լիգայի համար Հայաստանի բնակիչը հացադուլ է հայտարարել՝ Մոսկվայից պահանջելով վերադարձնել իր 3 երեխաներին Դմիտրի Իշխանովը Չեխիայի Պարդուբիցեի բեմում առաջինը հնչեցրեց նոր «Steinway»-ը Իրավապահները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գnղություն Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ԳԱԶ 53»-ը Մաhաgել է երգիչ, արցախյան երգարվեստի նվիրյալ Տիգրան Մկրտչյանը Վլադիմիր Պուտինը Պետդումայի ընտրություններում քվեարկել է առցանց Կանադան չի կարող որևէ դերի հավակնել Ուկրաինայի հարցով խաղաղ գործընթացում․ ՌԴ դեսպան Ռուսաստանում սկսվել են Պետդումայի ընտրությունները. դրանք կտևեն երեք օր Գազ չի լինի մինչեւ 18:00-ն Պակիստանում մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյnւնի հետևանքով զnhվել է 15 մարդ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Պաստիս օղիԽառնել, ուրիշ օդանավ էի նստել․ Փաշինյան «Աշխարհաքաղաքական անհեթեթություն. Արդյո՞ք Երևանը որոշել է ռուսական 102-րդ ռազմակայանը վերածել եկամտի աղբյուրի»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Հրշեջ-փրկարարները կանխել են բնակարանում բռնկված հրդեհի տարածումը Արարատում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրն ու տեղափոխվել է հիվանդանոցԱբովյանում 2 տղամարդիկ ծեծի են ենթարկել 36-ամյա տղամարդուԻՀՊԿ-ն hարվածել է Տոգոյի դրոշի ներքո նավարկող լցանավին «Բաքուն գազային առաջարկ է անում Երևանին»Ծնվել է աշխարհահռչակ աստղագետ և աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանը․ պատմության այս օրը․ սեպտեմբեր 18Ջուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ NBC. ԱՄՆ-ը կարող է մեկ երրորդով կրճատել իր ռազմական ներկայությունը Եվրոպայում «Հրապարակ»․ Օրվա «հերոսն» էլ է ճամբարափոխներից ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են «Հրապարակ»․ Ռազմաբազան ՝ պահեստ «Որ խելքներդ չի հասնում, ծպտուն մի հանեք». Փաշինյանը սաստել է նոր պատգամավորներին․ «Իրավունք» Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունել հատվածում իրականացվում է միջին նորոգում Ջերմաստիճանը կնվազի՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 18-ից 22-ըԱՄՆ-ը վիզաներ է տրամադրել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համարԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված մարմինՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնՍոխումի՝ Սոչիի փոխարեն. ՌԴ ավիաընկերությունը փոխում է թռիչքուղինՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմեբերի 18/22-ինՆոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար ՀՀ–ում կգործեն 14, իսկ հաջորդ տարեսկզբին՝ 23 գրասենյակներԱլյասկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելԽաչանովը կարծում է, որ կարիերայի լավագույն մարզավիճակում էՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 18/19-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՁորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբԱՄԷ-ի իշխանությունները դուրս են բերել անհետ կորած համարվող ռուս նավաստու մարմինըՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»Ինձ պայքարից դուրս մնացած համարող ծաղրածուներին ասում եմ, որ ես այստեղ եմ․ ՏոպուրիաԹուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանըՈսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ
Ամենադիտված