Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


71,5 տոկոսը Սամվել Կարապետյանին համարում է քաղբանտարկյալ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի իշխանությունները տարիներ շարունակ փորձել են և՛ քաղաքացիներին, և՛ միջազգային հանրությանը համոզել, թե Հայաստանում քաղբանտարկյալներ չկան։ Որոշ դեպքերում Նիկոլ Փաշինյանին նույնիսկ հաջողվել է «ժողովրդավարության բաստիոնի» մասին հայտարարություններով ապահովել սեփական հակաժողովրդավարական կառավարման քողածածկույթը՝ պնդելով, թե կալանավորված ընդդիմադիրները քաղաքական բանտարկյալներ չեն։ Սակայն հայ հասարակությունն արդեն վաղուց լուրջ չի վերաբերվում այդ թեզերին․ օրեցօր ավելի է ամրապնդվում այն գիտակցումը, որ Հայաստանում իրականում քաղբանտարկյալներ կան։

GALLUP International Association-ի հայաստանյան ներկայացուցչության հարցումների վերջին տվյալները դրա վառ ապացույցն են։ Օգոստոսի 25-30-ը անցկացված սոցիոլոգիական հարցման շրջանակում 1101 քաղաքացիներից 62 տոկոսը դրական է պատասխանել հարցին՝ «Հայաստանում քաղբանտարկյալներ կա՞ն», 18 տոկոսը տվել է բացասական պատասխան, իսկ 20 տոկոսը դժվարացել է պատասխանել։

Հարցվածների մեծ մասը՝ 71,5 տոկոսը, բարերար և գործարար Սամվել Կարապետյանին համարել է քաղբանտարկյալ։ Բագրատ Սրբազանին քաղբանտարկյալ է համարում 38,5 տոկոսը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին՝ 37,8 տոկոսը։

Հարցումն անդրադարձել է նաև Սամվել Կարապետյանի կալանավորմանը և իշխանությունների գործելակերպին քաղաքացիների վերաբերմունքին։ Պարզվել է, որ միայն 12,6 տոկոսն է դրական գնահատում գործարարի ձերբակալությունը, 5,9 տոկոսը՝ «ավելի շուտ դրական»։ «Ավելի շուտ բացասական» են համարել 16,4 տոկոսը, իսկ 48 տոկոսն ամբողջությամբ բացասական է վերաբերվում։ Ընդհանուր առմամբ, 64,4 տոկոսը քննադատում է Կարապետյանի կալանավորումը, ինչը բավական բարձր և մտահոգիչ ցուցանիշ է իշխանությունների համար։

Հիշեցնենք, Սամվել Կարապետյանը հայտնվեց իշխանությունների և իրավապահների թիրախում Հայ Առաքելական եկեղեցին պաշտպանելուց ընդամենը ժամեր անց։ Ոստիկանությունը շրջափակեց ու խուզարկեց նրա առանձնատունը, իսկ հաջորդ օրը գործարարը կալանավորվեց։ Դրան հաջորդեց Հայաստանի ամենամեծ մասնավոր ակտիվի՝ «Հայաստանի էլեկտրական ցանցերի» ապօրինի պետականացման գործընթացը։

Այսօր էլ Կարապետյանը շարունակում է մնալ կալանքի տակ․ դատարանները պարբերաբար երկարաձգում են նրա կալանքը՝ ավելացնելով ապօրինությունների շարքը։ Այնուամենայնիվ, նույնիսկ կալանավայրում նա շարունակում է իր բարեգործական և գործարար նախաձեռնությունները, որոնք դրական են ընդունվում հասարակության կողմից։

Թուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանըՈսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամԿԳՄՍ փոխնախարարը ծանոթացել է երիտասարդական կենտրոնների գործունեությանը Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը և «Լանգ Լանգ» միջազգային հիմնադրամը հրավիրում են դաշնակահարներին դիմելու Lang Lang Young Scholars հեղինակավոր ծրագրինԿյանքից հեռացել է բիաթլոնի օլիմպիական խաղերի և աշխարհի կրկնակի չեմպիոն Սերգեյ Չեպիկովը Ստեփանավանի ԲԿ–ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է. 25 մլն դրամ հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է ԱՄՆ-ն ու Եվրոպան շահագրգռված են Ռուսաստանի և Իրանի դիրքերի թուլացմամբ և Հարավային Կովկասում սեփական կանոնների հաստատմամբ. Շոյգու Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Խուլիգանություն «Դելիս» գիշերային ակումբում, 4 անձ ձերբակալվել էՍահմանազատման գործընթացը պետք է ցույց տա՝ կա՞ Քյարքիի հարցով հանրաքվեի անհրաժեշտություն. Փաշինյան Արևմուտքն անամnթաբար միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին. Շոյգու «Երևանը վազում է դեպի Արևմուտք». Ինչպես է Ռուսաստանը կորցնում Հարավային Կովկասի ճարտարապետի իր դերըՓորձագետ. Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները կարող են դառնալ անբարյացակամԺամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև Քաղաքագետ Դուդչակ. ԵՄ-ի հետ մերձեցումը սպառնում է Հայաստանին գազի գների վեցապատիկ աճովՌԴ ԶՈւ-ն գիշերվա ընթացքում խnցել է 641 ուկրաինական ԱԹՍ. ՌԴ ՊՆ Փաշինյանը կպառկի Էրդողանի տակ. Ինչպես է Հայաստանի վարչապետը պատրաստում իր ժողովրդին Թուրքիային ծառայելու համարՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 9 գոլ, 3 նշանակված 11-մետրանոց մեկ խաղում, «Բարսելոնա»-ն հաղթել է «Ռասինգ»-ին Պետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ»Իրանը ձգտում է ԱՄՆ-ի հետ գործարքի, բայց դեռ պատրաստ չէ դրան. Թրամփ Իշխանությունն ասում է, որ հանուն ադրբեջանական քմահաճության՝ սրա տակ հասկանալ իշխանության երկարաձգումը, պատրաստ ենք շարունակաբար զիջել, կորցնել և nւրանալ. Տիգրան Աբրահամյան Միավորված Ազգերի Կազմակերպության և Հայաստանի միջև Նյու Յորքում պայմանագիր է ստորագրվել․ պատմության այս օրը․ սեպտեմբեր 17Ի՞նչ է հուշում վրացական փորձը. «Փաստ»Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ»Վթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 17/18-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Հայաստանի հավաքականները վստահ հաղթանակներով են մեկնարկել 2026 թվականի շախմատի համաշխարհային օլիմպիադան «Եղբայրս աշխույժ էր, ճարպիկ, ընկերասեր ու շփվող». Վահագն Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ»«Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ»Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ»Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ»Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ»Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ»Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ»Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործեն
Ամենադիտված