Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ապրելու ուժը վերևից է գալիս». կամավոր Տիգրան Գասպարյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ես հինգ տղա ունեմ, Տիգրանն ամենակրտսերն է։ Բոլորս իրեն միշտ փայփայել ենք։ Լսող երեխա էր։ Որպես տան փոքր՝ ավագ եղբայրները հաճախ էին խնդրում այս կամ այն բանն անել իրենց համար, օրինակ՝ խանութ գնալ, նա էլ սիրով ամեն ինչ անում էր։ Շատ կապված էր իր մեծ եղբայրների հետ, նրանց համար անհնարինը կաներ՝ անգամ իրեն նեղություն տալով։ Ամենամեծ եղբոր հետ Տիգրանի տարիքային տարբերությունը 12 տարի է, մյուս եղբայրների տարիքային տարբերությունը երեքական տարի է։ Հետաքրքիր է նաև, որ երբ արդեն մեծացել էր, բոլոր եղբայրներից ամենահասուն դատողը, կարծես, Տիգրանը լիներ, ուզում էր բոլորին պաշտպանել, թույլ չտալ, որ ընկնեն ինչ-որ փորձանքների մեջ. մեր բոլոր տղաները շատ ակտիվ են եղել։ Նման բնավորություն ուներ։ Չափահաս տարիքում դարձավ բոլորի պաշտպանը։ Ժպտացող աչքերով իմ բարի տղան է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Նարինեն՝ Տիգրանի մայրիկը։ Նշում է՝ մոտ 30 տարի մանկապարտեզում է աշխատել. «Մեր Բ3 թաղամասի բոլոր երեխաները, ինչպես ասում են, իմ «ձեռքի տակով» անցան, մեծացան ու կյանք մտան։ Մեկս մյուսիս շատ լավ ենք ճանաչում, մեծ հարգանք ենք վայելել այս թաղամասում»։

Տիգրանը ծնվել է Երևանում։ 2005-2013 թթ. սովորել է Դավիթ Հովսեփյանի անվան թիվ 191 ավագ դպրոցում։ «Ֆուտբոլով է զբաղվել երկար տարիներ, ուզում էր ֆուտբոլիստ դառնալ, բայց հետո որոշումը փոխեց, մենք էլ չպնդեցինք, ամեն հարցում առաջնորդվում էինք երեխաների ցանկությամբ։ Ինքս ժամանակին սպորտսմեն եմ եղել և մշտապես ցանկացել եմ, որ իմ երեխաներն էլ սպորտով զբաղվեն, իրենց ուղղորդել եմ տարբեր խմբակներ, ցանկացել եմ, որ սպորտսմեն դառնան։ Սպորտի հաճախել են, բայց ինչ-որ մի փուլում կիսատ են թողել։ Տիգրանը, բացի ֆուտբոլը, դպրոցում նաև շախմատի խմբակ է հաճախել։ Դպրոցական առարկաներից ռազմագիտությունն էր շատ սիրում։ Իրենից երեք տարով մեծ եղբայրը բանակում չի ծառայել, ու երբ Տիգրանին բանակ էին զորակոչում, ցանկանում էինք, որ մեծ եղբայրն էլ իր հետ գնա, միասին ծառայեն։ Տիգրանն ընդդիմանում էր, կատակում՝ ինքը չի կարող ծառայել, ես կընկնեմ կրակի մեջ»։

2017 թվականի հունվարին Տիգրանը զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության։ Ծառայել է Արմավիրի ուսումնական զորամասում։ Ամիսներ անց տեղափոխվել է Արցախի Հանրապետության Ստեփանակերտի «ՑՈՐ» զորամաս։ 2019 թվականին զորացրվել է ծառայությունից։ «Ոգևորված մեկնեց ծառայության, ասում էր՝ բա ոնց, պետք է անպայման ծառայեմ։ Բանակում ծառայելու տարիներին ընկերական մեծ շրջապատ էր ձեռք բերել»։ Գասպարյանների ընտանիքն, ավաղ, 2018 թվականին դժբախտ դեպքի հետևանքով կորցնում է իր որդիներից մեկին՝ Գոռին։ Չնայած մեծագույն ցավին, նրանք կարողանում են ոտքի կանգնել, միմյանց թև ու թիկունք լինել։

Ընտանիքն ապրում էր իր առօրյա կյանքով, Տիգրանն աշխատում էր, չնայած չէր հասցրել դպրոցն ավարտելուց հետո մասնագիտություն ձեռք բերել, աշխատում էր տարբեր ոլորտներում։ Բայց սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմն ամեն ինչ փոխեց, Տիգրանը որոշեց կամավոր մեկնել Արցախ։ «Ասում էր. «Տանը հիգ տղամարդ կա, մեկս չգնա՞ պատերազմ, որ հետո ես գլուխս կախ ման չգամ փողոցում»։ Ամեն ինչ արեցինք, որ չգնա։ Մեկ անգամ գնաց, մեկ օր էր մնացել, հետ եկավ ու ինձ ասաց. «Մա՛մ, դա պատերազմ չէր, դա չգիտեմ, թե ինչ էր»։ Դա տեսնելով, հասկանալով, թե ինչ է կատարվում, միևնույնն է, նորից գնաց»։

Հոկտեմբերի 16-ին Տիգրանն արդեն Արմավիրի զորամասում էր։ Այդտեղ նա վերապատրաստում է անցնում ու տասն օր անց մեկնում ռազմաճակատ՝ որպես տանկի նշանառու։ Պատերազմի տարբեր թեժ կետերում է եղել։ Վերջին մարտը Շուշիում էր։ «Իրեն ասում էի՝ Տիգրա՛ն, իմացիր՝ որ օրը դու չզանգեցիր, ես գալիս եմ Ղարաբաղ։ Ամեն առավոտ ժամը յոթին, մեկ էլ երեկոյան պարտաճանաչ զանգում էր՝ մա՛մ, ես այստեղ եմ, ես կամ։ Երբ նոյեմբերի 7-ի երեկոյան չզանգեց, մտածեցինք՝ գուցե տեղը հարմար չէ, ոչինչ, առավոտյան կզանգի։ Բայց երբ հաջորդ օրվա առավոտյան էլ չզանգեց, արդեն հասկացանք, որ մի բան այն չէ։ Տղաներս մեքենա վերցրեցին ու ճանապարհ ընկան Ղարաբաղ։ Ամենուր եղել էին, բայց, ավաղ, որևէ բան ճշտել չէին կարողացել»։

Տիգրանն անմահացել է Շուշիում նոյեմբերի 7-ին։ «Իրենց տասը հոգանոց խմբում նա տարիքով ամենափոքրն է եղել։ Վիրավորվել է, մտածել են՝ իրեն շուտ ճանապարհեն, որ փրկվի։ Մեքենայով վիրավորներին ճանապարհում են, մեքենան, ըստ երևույթին, ճանապարհին հայտնվում է կրակոցների տակ։ Վարորդն ասել է՝ իջեք ու փախեք, ինչպես կարող եք։ Մեքենայից իջել են, չորս-հինգ հոգի վիրավոր են եղել, մինչև կկողմնորոշվեին, թե որ ուղղությամբ գնային, դիպուկահարը թիրախավորել է իրենց։ Հավանաբար, չեն պատկերացրել, որ դիպուկահարները դիրքավորված են։ Շուշիում դիպուկահարների կրակոցներից զոհվածները շատ են»։ Իսկ Տիգրանի խումբը որոշ ժամանակ հետո անվնաս իջել է դիրքերից։

Ամիսներ շարունակ ընտանիքը լուր չի ունեցել Տիգրանից։ «2021 թվականի փետրվարին մեզ զանգեցին, ասացին, որ ԴՆԹ-ով համընկնում կա։ Գնացինք, բայց մարմին չկար, մասունքներ էին։ Հուղարկավորեցինք իրեն, երեկոյան մեզ զանգահարեցին ու հայտնեցին, որ մեր որդուն չենք հուղարկավորել։ Պատկերացնո՞ւմ եք մեր վիճակը։ Բայց այդ պահին մեր մեջ հույս արթնացավ, մտածում էինք՝ ուրեմն ողջ է, գուցե գերեվարված է։ Դա մեզ համար հույսի շող էր։ Հետո ևս մեկ անգամ զանգահարեցին մարտին, ուրախացանք, մտածեցինք՝ լավ լուր է։ Բայց, ավաղ... Միայն ուրախ ենք, որ իր մարմինն ամբողջական ենք գտել, առանց խոշտանգման հետքերի, չնայած ամիսներ էին անցել։ Կանչեցին տղայիս ճանաչելու։ Տղաներս ինձ թույլ չտվեցին ներս մտնել։ Իրենք են ճանաչել եղբորը, ինքնությունը հաստատել, մարմնի ամեն միլիմետրը զննել են, իր մարմնին նաև խաչեր կային դաջված, դրանցով ևս հաստատվեց, որ Տիգրանս է»։

Ապրելու ուժի մասին։ «Գոռս 26 տարեկան էր, Տիգրանս՝ 22։ Բոլորն ինձ հարցնում են՝ ինչպե՞ս ես դիմանում։ Սկզբում ես էլ նման մտքեր ունեի՝ ինչպե՞ս եմ քնում, ինչո՞ւ եմ հաց ուտում, ինչպե՞ս կարող եմ ապրել, երբ իմ երեխաները չկան։ Հիմա կարող եմ ասել, որ ուժը վերևից է գալիս, շատ ուժեղ մարդ եմ։ Դժվարությունների միջով եմ անցել, հինգ երեխա մեծացնելը հեշտ չէ։ Տղաների մամաները պետք է ուժեղ լինեն, ես այդ ուժը նաև իմ տղաներին եմ փոխանցել, միշտ ասել եմ՝ չխեղճանաք, իմացեք, որ ես ձեր կողքին եմ։ Իմ փոխանցած ուժն իրենց միշտ ուղեկցել է»։

Հ. Գ.- Տիգրան Գասպարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Երևանի «Շահումյան-2» գերեզմանատանը՝ եղբոր կողքին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ճապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունըՏեսա երեխուն, վերցրի գիրկս. 44-օրյա պատերազմի կամավորական Նարեկը հուզվում է, երբ հիշում է նորածնինԵվրասիական տնտեսական հանձնաժողովում քննարկվել են տնտեսական ինտեգրման արդիական հարցերըՀայտնի են Հայաստանի գավաթի նախնական փուլի զույգերն ու ժամանակացույցըՊռոշյանում մոտոցիկլը բախվել է թիթեղապատ դիսպետչերական կետին․ մոտոցիկլավարն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոցՀալաբյանում երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ-ն մանրամասնում է ընթացակարգըԼիբանանը դարձել է մահապատիժը վերացրած առաջին արաբական երկիրըՊետական դավաճանության մեջ մեղադրվող կալանավորը ինքնասպանության փորձ է կատարել. մամուլԱրտառոց դեպք՝ Երևանում․ 37-ամյա տղամարդուն նախ ծեծի են ենթարկել, ապա նրանից 17 մլն դրամ պահանջել, իսկ 27 մլն դրամով գնված «Mercedes»-ը քարշակով տարել են ավտոկայանատեղիից՝ անհայտ ուղղությամբԱՄՆ-ում զինամթերքի հետ կապված խնդիրները ստեղծել է Բայդենը՝ Կիևին աջակցելով. ԹրամփՑավալի դեպք՝ 67 համար ավտոբուսում. ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, քիչ անց նա մահացել էՀունգարիայի խորհրդարանը նոր նախագահ է ընտրում․ թեկնածուն մեկն է Եվրասիական զարգացման բանկում կանխատեսել են, թե որքան կկազմի գնաճը Հայաստանում տարվա վերջին «Յուվենտուսի» հաղթանակը Ռոզա Բաբայանը նշանակվել է սոցապնախարարի տեղակալ Դոլարի փոխարժեքը մի փոքր աճել է. եվրոն էժանացել է Ռուսական զորքերը հայտարարում են նոր առաջխաղացման մասին Պակիստանի և Իրանի արտգործնախարարները քննարկել են Մեքքայի համաձայնագիրը Ռուսաստանից հացահատիկի արտահանումը գրեթե 40%-ով նվազել է «Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել «Ինտերի» ավագին 2027 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի շրջանառության վերաբերյալ նոր պահանջներ Սեպտեմբերի 1-ին և հետո ծնված երեխայի դեպքում ծննդյան միանվագ նպաստի չափը կկազմի 500,000 դրամ ՖԻՖԱ-ն uարսափելի սխալ թույլ կտա, եթե որևէ պատճառով նույնիսկ մտածի նախագահ Ջանի Ինֆանտինոյին փոխարինելու մասին. Թրամփ «Երբեք ոչնչից չեմ վախեցել». Պուտին «Ֆրեսկո» փառատոնը կբացվի հայոց պատմության հինգ նշանավոր թագուհիների մասին պատմող պարային ներկայացմամբ Երեխա է ծնվել, բնակարանի հիփոթեք ունեք. պետությունը կարող է մարել մինչև 2 միլիոն դրամ «Հայաստանի օրերը Մոնակոյում»․ հայկական ոսկերչությունը, մշակույթը, բիզնեսն ու գինին՝ Մոնտե-Կառլոյի սրտում Կասեցվել է «Արեգակ» ապրանքանիշի ըմպելիքների արտադրությունը Կապանում ավտովթարից տուժածներից 3-ը երեխաներ են, նրանցից մեկը տեղափոխվել է Երևան Լիբանանը դեռևս չի որոշել Իսրայելի հետ բանակցությունների նոր փուլի ժամկետները. Al Araby Լքված նորածինը վստահաբար ծնվել է օգոստոսի 10–ին և ոչ հիվանդանոցային պայմաններում. բժիշկ Իրանը հաջորդ ամիս կհյուրընկալի Կասպից ծովի ափամերձ համաժողովը․ պաշտոնական Րոպեների ընթացքում ԱԱԾ տեսանյութը հայտնվում է համացանցում, սա՞ է իրավական պետությունը. Քոչարյան Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ Կասեցվել է «Նավուր Լիմոնադ»-ի արտադրությունը. ՍԱՏՄ Վրաստանից 113 օտարերկրյա քաղաքացի է արտաքսվել, այդ թվում՝ Հայաստանից Ռուսաստանը հրթիռներով և ավելի քան 120 անօդաչու թռչող սարքով հարվածել է Կիևին և Զապորոժիեին Բուժհիմնարկում չի ծնվել երեխան, մարմինը սառած էր, բայց կյանքին սպառնացող վտանգ չկա. Արշակ Ջերջերյան Հայաստանը դառնում է ԱՄՆ հաշվողական ենթակառուցվածքային համակարգի մասԱՄՆ-ում զինաшթերքի հետ կապված խնդիրները ստեղծել է Բայդենը՝ Կիևին աջակցելով. Թրամփ Երևանում նորածին երեխա են գտել՝ երկաթյա թիթեղների տակ․ ինչպե՞ս է այժմ երեխայի առողջական վիճակը ՃՏՊ՝ Կապանում․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն Կռացա, աձյալը բացեցի՝ տեսնեմ երեխա է մեջը. նորածին աղջկան փրկած երիտասարդը մանրամասներ է պատմում Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևան և Գյումրի քաղաքներում Երևան-Վանաձոր ավտոճանապարհին կայանված «Volkswagen»-ի մոտ տղամարդու մարմին է հայտնաբերվել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ «Բուրջուա» գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը կասեցվել է «Եվ ձկնիկ ուտել, և եղևնու վրա բարձրանալ». Հայաստանում խստորեն քննադատում են Փաշինյանին ԵԱՏՄ-ի վերաբերյալ իր խոսքերի համարՈղբերգական դեպք՝ Կոտայքի մարզումՍիրիայի դատարանը նախկին նախագահ Բաշար Ասադին դատապարտել է հեռակա մաhապատժի
Ամենադիտված