Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը խելագարորեն սլանում է Ռուսաստանի հետ հարաբերություններում անդառնելիության կետին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական հակառուսական հայտարարությունների շարքն է արել: «ԱզերԹաջ» պետական գործակալությանը տված հարցազրույցում նա ասել է, որ Ադրբեջանի 1920 թվականին ԽՍՀՄ մտնելը օկուպացիա էր: Ռուսաստանում Ադրբեջանի նախագահին անմիջապես հիշեցրել են, որ իր հայրը՝ Հեյդար Ալիևը, ղեկավարել է Ադրբեջանական ԽՍՀ ՊԱԿ-ը և ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի անդամ է եղել, նրա հրամանով ձերբակալվել են անկախության համար պայքարողներ՝ թուրքական հետախուզության կողմից հավաքագրված խորհրդային բանակի դասալիքներ, ահաբեկչական կազմակերպությունների ներկայացուցիչներ, իրանական և ամերիկյան հատուկ ծառայությունների գործակալներ: Ավելին, Ադրբեջանի առաջին նախագահն ինքն է հպարտությամբ հիշել դա: Սակայն այս հակասությունները Բաքվում ոչ մեկին չեն անհանգստացնում: Խաղաղության և ժողովրդավարության կովկասյան ինստիտուտի կոնֆլիկտոլոգիայի և միգրացիայի բաժնի ղեկավար Արիֆ Յունուսովն է այդ մասին ասել «Դոժդ» արտասահմանյան գործակալ հեռուստաալիքին տված հարցազրույցում, գրում է politnavigator.news-ը:

«Խորհրդային Միության տարածքում ռուսական զորքերի կողմից Ադրբեջանի օկուպացիայի մասին հայտարարությունը ոչ միայն նորություն չէ Ադրբեջանի համար, այլ նաև այդ մասին գրված է մեր դասագրքերում 90-ականների սկզբից։ Մեր երեխաները մեծացել են դրանով։ Երևի սա նորություն է Ռուսաստանի համար։ Հետևաբար, նման արձագանքը մեզ զարմացրել է», - ասել է Յունուսովը։

Նա կարծում է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների շարունակական վատթարացման մասին ավելի շատ վկայում են Ուկրաինային աջակցելու մասին Ալիևի վերջին հայտարարությունները։ Յունուսովը պնդել է, որ Բաքուն ընտրել է ԱՄՆ-ի հետ մերձեցման ուղին և աստիճանաբար Ռուսաստանին դուրս կմղի Կովկասից։ Անդարձելիության կետը կանցնի, երբ Ադրբեջանում կհայտնվի ամերիկյան ռազմական բազա։

«Սա հիմնված է Հարավային Կովկասում ԱՄՆ-ի նման աշխարհաքաղաքական խաղացողի ի հայտ գալու վրա։ Ակնհայտ է, որ Ռուսաստանը այնտեղ տեղ չի ունենա։ Հայաստանում արդեն իսկ ընթանում են բողոքի ցույցեր Շիրակում ռուսական ռազմական բազայի դեմ։ Մենք պետք է հասկանանք, որ այս ամենը նույն շղթայի օղակներն են։ Ռուսաստանը հիանալի հասկանում է, թե ինչպես կավարտվի այս ամենը իր համար։ Մենք սպասում ենք Ռուսաստանի արձագանքին», - ասել է Յունուսովը։

Հնարավոր է, որ Ռուսաստանի արձագանքն արդեն իսկ եղել է։ Վերջերս Մոսկվայում ձերբակալվել է Ալիևի անձնական ընկերը՝ «Սատիրա» թատրոնի նախկին տնօրեն Մամեդալի Աղաևը։ Դրանից առաջ էլ Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարարությունը հայտնել էր «Դելտա-Տելեկոմ» ինտերնետային ցանցի վրա լայնածավալ D-Dos հարձակման մասին, որը հանգեցրել էր բջջային ինտերնետի աշխատանքի զանգվածային խափանումների։ Խնդիրներ են թաքնված նաև Բաքվի հարավում։ Իրանը կալանավորում է Նախիջևանից Ադրբեջան ուղևորվող ադրբեջանական ծանր բեռնատարները։ Հիմա ոչ ոք նույնիսկ չի հիշում Օդեսայում Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի օբյեկտների վրա հրթիռային հարձակումները։ «Ալիև կրտսերը վաղ թե ուշ կստանա իր ցանկալի բաց հակամարտությունը Ռուսաստանի հետ, որը, անկասկած, տխուր կավարտվի նրա համար», - իր TGC-ում կանխատեսել է «Ցարգրադ» հեռուստաալիքի սյունակագիր Ալեքսեյ Պիլկոն։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Թուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանըՈսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամԿԳՄՍ փոխնախարարը ծանոթացել է երիտասարդական կենտրոնների գործունեությանը Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը և «Լանգ Լանգ» միջազգային հիմնադրամը հրավիրում են դաշնակահարներին դիմելու Lang Lang Young Scholars հեղինակավոր ծրագրինԿյանքից հեռացել է բիաթլոնի օլիմպիական խաղերի և աշխարհի կրկնակի չեմպիոն Սերգեյ Չեպիկովը Ստեփանավանի ԲԿ–ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է. 25 մլն դրամ հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է ԱՄՆ-ն ու Եվրոպան շահագրգռված են Ռուսաստանի և Իրանի դիրքերի թուլացմամբ և Հարավային Կովկասում սեփական կանոնների հաստատմամբ. Շոյգու Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Խուլիգանություն «Դելիս» գիշերային ակումբում, 4 անձ ձերբակալվել էՍահմանազատման գործընթացը պետք է ցույց տա՝ կա՞ Քյարքիի հարցով հանրաքվեի անհրաժեշտություն. Փաշինյան Արևմուտքն անամnթաբար միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին. Շոյգու «Երևանը վազում է դեպի Արևմուտք». Ինչպես է Ռուսաստանը կորցնում Հարավային Կովկասի ճարտարապետի իր դերըՓորձագետ. Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները կարող են դառնալ անբարյացակամԺամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև Քաղաքագետ Դուդչակ. ԵՄ-ի հետ մերձեցումը սպառնում է Հայաստանին գազի գների վեցապատիկ աճովՌԴ ԶՈւ-ն գիշերվա ընթացքում խnցել է 641 ուկրաինական ԱԹՍ. ՌԴ ՊՆ Փաշինյանը կպառկի Էրդողանի տակ. Ինչպես է Հայաստանի վարչապետը պատրաստում իր ժողովրդին Թուրքիային ծառայելու համարՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 9 գոլ, 3 նշանակված 11-մետրանոց մեկ խաղում, «Բարսելոնա»-ն հաղթել է «Ռասինգ»-ին Պետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ»Իրանը ձգտում է ԱՄՆ-ի հետ գործարքի, բայց դեռ պատրաստ չէ դրան. Թրամփ Իշխանությունն ասում է, որ հանուն ադրբեջանական քմահաճության՝ սրա տակ հասկանալ իշխանության երկարաձգումը, պատրաստ ենք շարունակաբար զիջել, կորցնել և nւրանալ. Տիգրան Աբրահամյան Միավորված Ազգերի Կազմակերպության և Հայաստանի միջև Նյու Յորքում պայմանագիր է ստորագրվել․ պատմության այս օրը․ սեպտեմբեր 17Ի՞նչ է հուշում վրացական փորձը. «Փաստ»Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ»Վթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 17/18-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Հայաստանի հավաքականները վստահ հաղթանակներով են մեկնարկել 2026 թվականի շախմատի համաշխարհային օլիմպիադան «Եղբայրս աշխույժ էր, ճարպիկ, ընկերասեր ու շփվող». Վահագն Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ»«Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ»Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ»Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ»Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ»Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ»Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ»Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործեն
Ամենադիտված