Փաշինյանն ու Պուտինը հանդիպել են Չինաստանում
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՓաշինյանն ու Պուտինը հանդիպել են Չինաստանում, ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Հանդիպումը տեղի է ունեցել ՇՀԿ գագաթնաժողովին ժամանած պատվիրակությունների ղեկավարների, ինչպես նաև Սի Ցինփինի հրավիրած հյուրերի պատվին կազմակերպված ընդունելության ավարտից հետո։
Սկզբում Պուտինի ժամանակացույցը, որը հրապարակել էր Ուշակովը, չէր ներառում բանակցություններ Փաշինյանի հետ։ Սակայն Ռուսաստանի առաջնորդի օգնականը զգուշացրել է, որ դրանում կարող են փոփոխություններ կատարվել։