Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հորոսկոպի որ նշանի հետ ձեզ մոտ ոչ մի կերպ հարաբերություններ չեն դասավորվի

ՖՈՏՈ

Խոյ
Հակացուցված է՝ Այծեղջյուր

 

Խոյերը սիրում են կանոններ խախտել, իսկ Այծեղջյուրները՝ կանոններ հաստատել: Դուք շարունակ քննադատությունների եք արժանանալու ձեր այդ ապրելակերպի համար, որն անհանգստություն է պատճառելու լավ և «ճիշտ» պահվածք ցուցաբերող Այծեղջյուրին: Սպոնտանությունը ձեր հատկանշական գիծն է, իսկ Այծեղջյուրն անգամ ռեստորան չի կարող գնալ առանց նախապես սեղան ամրագրելու: Դուք երկուսդ էլ նպատակասլաց եք, սակայն Այծեղջյուրն ասես ամուսնացած լինի իր աշխատանքի հետ: Նրա հետ դուք ստիպված եք լինելու ապրել իր կարգած կանոններով: Դա ձեզ պե՞տք է:

Ցուլ
Հակացուցված է՝ Ջրհոս

 

Ո՛չ, ո՛չ, ո՛չ մի հաշվարկ, ո՛չ մի կանոն, չնայած որ դուք սիրում եք ձեր կանոններն ու ավանդույթները, Ջրհոսը դրանց ենթարկվել չի պատրաստվում: Բացի այդ՝ հարաբերություններում դուք ջերմ եք, սիրում եք շոկոլադ-ծակեփունջային ամեն բան, մինչդեռ Ջրհոսը իրենից ներկայացնում է տրամաբանության և ապստամբ ոգու պարադոքսալ համադրություն: Նրանք չափազանց հավասարակշռված են խենթ ու խելառ գնումներ անելու համար: Ձեզ նրանց հետ չափազանց բարդ կլինի:

Երկվորյակներ
Հակացուցված է՝ Կարիճ

 

Ձեր միջև ակնհայտ է սեքսուալ ձգողությունը, սակայն լուրջ հարաբերություններում ամեն բան բարդանում է: Ձեզ համար դա ուղղակի ֆլիրտ է, իսկ Կարիճն էքսկլյուզիվություն և հավատարմություն է պահանջում հենց սկզբից, անգամ մինչև առաջին համբույրը: Կարիճին հատուկ մանիպուլյատիվ բնավորության շնորհիվ նա կփորձի ձեզ ենթարկեցնել իրեն:

Խեցգետին
Հակացուցված է՝ Աղեղնավոր

 

Ազատատենչ Աղեղնավորը տորնադոյի պես ներխուժում է ձեր կյանք և փոթորկում ձեր հոգին: Երբեմն մի փոքրիկ փոթորկումը հենց այն է, ինչ ձեզ անհրաժեշտ է, սակայն դուք այդպես ապրել չեք կարող: Դուք ձեր բնույթով զգայուն եք, և դա հնարավոր չէ փոխել, իսկ Աղեղնավորը մշտապես կատակներ է անում: Եվ նա պարզապես չի հասկանա, թե ինչու դուք նեղացաք, երբ ինքը կատակեց այն պահին, երբ դուք ձեր հոգին էիք մերկացնում նրա առջև: Դուք պարզապես տարբեր մոտեցումների և մտածելակերպների տեր մարդիկ եք և, ցավոք, ունակ չեք միմյանց հասկանալու:

Առյուծ
Հակացուցված է՝ Ձկներ

 

Ձկների երազկոտությունն ազդում է ձեր նյարդերի վրա, սակայն որոշ հարցերում ձեր ընդհանուր նախասիրություններն ի վերջո կարող են օգնել նրան արժանանալ ձեր համակրանքին: Նրա հետ գուցե և հետաքրքիր լինի զրուցել կամ ժամանակ անցկացնել, սակայն Ձկների տրամադրության կտրուկ անկումներին դուք դիմանալ չեք կարող: Դուք պարզապես հունից դուրս կգաք, երբ, իր դեպրեսիվ մտքերով պարփակված, նա արհամարհի ձեր նամակները և թույլատրելիից ուշ պատասխանի ձեզ: Սա ուշադրության կենտրոնում լինել սիրող Առյուծի համար պարզապես աններելի է:

Կույս
Հակացուցված է՝ Կշեռք

 

Վերջապես դուք հանդիպեցիք մեկին, ով ի վիճակի է գնահատելու և հասկանալու ձեր նուրբ և բարձրաշխարհիկ ճաշակը: Սկզբի մի քանի ժամադրությունները պարզապես երանություն կլինեն, սակայն... Դուք սիրում եք կայունություն, իսկ Կշեռքը տատանողական է: Մինչ հարաբերություններ սկսելը դուք ուզում եք վստահ լինել, որ ամեն բան լուրջ է և կանոնակարգված, իսկ Կշեռքն անգամ ընթրիքը չի պլանավորում: Եվ ժամանակի հետ այդ անկայունությունն ու սպոնտանությունը ձեզ կսկսի հունից հանել, մինչև մի օր դուք ուղղակի պայթեք:

Կշեռք
Հակացուցված է՝ Կույս

 

Կարդացած և կիրթ Կույսն առաջին հայացքից հենց այն է, ինչ ձեզ հարկավոր է, հատկապես, որ շատ հարցերում ձեր ճաշակը համընկնում է: Սակայն շարունակ կատարելագործվելու մոլուցքով տառապող և վերջնական արդյունքի վրա կենտրոնացած Կույսը կսկսի նյարդայնացնել թեթև և աշխարհին վարդագույն ակնոցներով նայող Կշեռքին: Բացի այդ՝ Կույսերը առատաձեռն և շռայլ են միայն իրենք իրենց հանդեպ, ինչը ձեզ դուր չի գա, իսկ երբ նա սկսի ձեզ էլ քննադատական հայացքով նայել և փորձել վերափոխել, դուք հունից դուրս կգաք և վերջ կտաք այդ ամենին:

Կարիճ
Հակացուցված է՝ Երկվորյակներ

 

Դուք անշրջելիորեն զմայլվում եք Երկվորյակներով, սակայն նրանց սանձելն ու ենթարկեցնելը անհնար է: Նրա հետ հարաբերություններում դուք կվերածվեք խանդոտ խելագարի, որը շարունակ ստուգելու է ձեր հեռախոսը, զանգերը, նամակները և այլն: Դուք պարզապես չեք դիմանա այդ հոգեկան տվայտանքներին:

Աղեղնավոր
Հակացուցված է՝ Խեցգետին

 

Կրթված Խեցգետինների հետաքրքիր ընկերներ են, սակայն հարկավոր է նրանց պահել հենց այդ ընկերական գոտում: Հարաբերությունների մեջ նրանք դառնում են քաղցր-մեղցր, կպչուն մարդիկ, իսկ դա ձեզ չի կարող դուր գալ: Նրանց այդ սենտիմենտալությունը և հումորից զուրկ լինելը ձեզ խելագարության կհասցնի:

Այծեղջյուր
Հակացուցված է՝ Խոյ

 

Խոյը հորոսկոպի մանկիկ է, իսկ դուք՝ ծնողը: Սա կարող է աշխատել միայն այն դեպքում, երբ սիրային հարաբերություններում ծնողի կերպարում հանդես գալը ձեզ դուր գա, սակայն սա քիչ հավանական է: Դուք սիրում եք կարգ ու կանոն, իսկ Խոյը փոքրիկ երեխայի կամակորությամբ համառորեն խախտում է բոլոր կանոնները: Բացի այդ՝ նա հակված է մի քանի րոպեում վատնելու ձեր քրտնաջան աշխատանքով վաստակված գումարը, իսկ սա դուք արդեն հաստատ չեք հանդուրժի:

Ջրհոս
Հակացուցված է՝ Ցուլ

 

Գուցե սկզբի մի քանի րոպեների ընթացքում ձեզ դուր գան Ցլի ռոմանտիկ հակումները, սակայն դուք շատ արագ դրանից կհոգնեք: Դուք պարզապես չեք հասկանում, թե ինչու է նրան հարկավոր ամեն անգամ լսել «ես քեզ սիրում եմ» բառերը: Ցուլը պատրաստ է մեծ գումարներ ծախսել ինչ-որ թանկ ուտեստների վրա, իսկ դուք այդ ընթացքում մտածում եք, թե քանի բարեգործական ֆոնդի կարելի կլիներ այդ գումարը հանձնել: Ակնհայտ է արժեհամակարգերի կտրուկ տարբերություն, որի հետ դուք հաստատ հաշտվել չեք կարող:

Ձկներ
Հակացուցված է՝ Առյուծ

 

Դուք պարզապես ունակ չեք դիմանալու Առյուծի աննկարագրելի խարիզմային և էներգետիկային, դե իսկ ո՞վ կարող է: Դուք պատրաստ եք երկրպագել նրան ասես աստվածային մի էակի: Ձեր բնույթի համաձայն՝ դուք սկսում եք խորանալ ձեր մտքերի մեջ, վերլուծել ձեզ խենթացնող Առյուծին և պարզում, որ նրանք դրամայի արքաներ են: Առյուծը շարունակ խաղում է՝ անկախ նրանից՝ հանդիսատես կա, թե ոչ: Իսկ դուք տանջվում եք, տառապում: Հպարտ ու ինքնավստահ Առյուծն ունակ չէ հանդուրժելու նման խոցելի պահվածք: Դուք պարզապես անհամապատասխան եք:

Ի՞նչ «գործիքներ» են կիրառում իշխանությունները. «Փաստ»Հիշողության կորո՞ւստ, թե՞ դիտավորություն. «Փաստ»«Լակմուսի թուղթ»՝ ընդդիմադիր դաշտի ու ընտրողների համար. «Փաստ»Իրանը պահպանել է նավթի արտահանման բարձր տեմպերը. Bloomberg Ռուսաստանի Պետդուման խստացնում է աշխատանքային միգրանտների համար պահանջներըԻրանը ոչ թե կրակի դադարեցում, այլ պшտերազմի ավարտ է ուզում. Արաղչի Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը uպանվել էՍենեգալի ֆուտբոլի ֆեդերացիան կբողոքարկի Աֆրիկայի գավաթից զրկելու CAF-ի որոշումը Իրանում հայտարարել են ութ դեղագործական գործարանների վնաuման մասին Louis Vuitton-ը թողարկել է 250 եվրո արժողությամբ շոկոլադե պայուսակ՝ ուտելի շքեղություն Զատկի համար Մենք անհանգստացած ենք, որ քաղաքացիություն ստանալու ծավալները քիչ են. Փաշինյանը՝ արցախցիների մասին«Կհանդիպենք 10 ամսից». Գոռ Հակոբյանի որդուն՝ Ֆելիքսին ճանապարհեցին Գերմանիա 22-ամյա 3 տղաները տեղում մահացել են, 21-ամյա տղան հիվանդանոցում է. նրանց հայտնաբերել են մեքենայից դուրս. նոր մանրամասներ ողբերգական վթարից Մերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայթայթման աղբյուրների. ԶելենսկիԻրանը hարվածներ չի hասցնում քաղաքացիական օբյեկտներին. Արաղչի Ադրբեջանը Իրան է ուղարկել հումանիտար օգնության հերթական խմբաքանակը Հայտնաբերել են կեղծ օղի և ծխախոտ իրացնող տղամարդուն Շվեյցարիայում բողոք է ներկայացվել SOCAR Trading-ի դեմ՝ Լեռնային Ղարաբաղի հայության դեմ Ադրբեջանի արշավը ֆինանսավորելու գործում ունեցած դերակատարության համար Ալի Լարիջանիի սպանությունը չի ազդի երկրում իշխանության կայունության վրա․ Իրանի ԱԳ նախարար Իրանում մահապատժի են ենթարկել Իսրայելի օգտին լրտեսության մեջ մեղադրվող անձին «Կերոն» զարգացման հիմնադրամը և «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը համագործակցում են՝ հանուն երիտասարդ տաղանդներիՃՏՊ Կոտայքի մարզում Ծանոթ ու միաժամանակ անհայտ … սահնակային սպորտ Ավստրիան արտաքսված քաղաքացիներով ինքնաթիռ է ուղարկել Հայաստան և ՎրաստանՌուսաստանը դատապարտում է Իրանի ղեկավարների սպանությունները. Պեսկով Փաշինյանի պարանոյան հասավ ԶԼՄ–ներին ու հասարակ քաղաքացիներինԻրանը պահպանել է նավթի արտահանման բարձր տեմպերը. BloombergԻրանի նոր գերագույն առաջնորդը մերժել է միջնորդների՝ լարվածության թուլացման առաջարկները․ Reuters ԿԳՄՍ նախարարը նյարդային է արձագանքում Գզոյանի հեռացմանը Փաշինյանը օրակարգը լցնում է եղինջով ապուրով․ Չխաղալ նրա փնթի խաղը Լիբանանում իսրայելական հարվածներից լրագրող է զոհվել Հայաստան - Իրան. Շախմատի մրցաշար՝ Երեւանում Պարեկները գիշերային ծառայության ժամանակ ապօրինի պահվող լիցքավորված ատրճանակ են հայտնաբերել Մահացու վթար․ մայրը և իր 2 երեխաները մահացել են․ ՌԴԳերմանիայից ուղարկված Patriot համակարգը տեղակայվել է Թուրքիայի Ադանա նահանգում Դատարանը թույլատրեց Միքայել Սրբազանին մասնակցել պատարագներին, սակայն ինքը պատարագ չի կարող մատուցել Արման Ծառուկյանը կրկին աշխարհի 15 լավագույն մարտիկների շարքում է Առաջիկա օրերի եղանակըԱվտովթար՝ Արագածոտնի մարզում. կան վիրավորներ Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր Արտառոց դեպք՝ Մալաթիա-Սեբաստիայում, մի դպրոցից 11-ամյա աղջնակ է ծեծի հետևանքով տեղափոխվել հիվանդանոցԽորթ մայրը շուրջ 1 ու կես ամիս բռնության է ենթարկել 1 տարեկան երեխային Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Անկում տարադրամի շուկայում«ՀՀ վարչապետը պատրաստվում է զավթել իշխանությունը օգտագործելով «մոլդովական մոդելը»»Իրանական պատերազմը Հայաստանը վերածում է ռազմական լարվածության կենտրոնի»  Տնտեսական զարգացման նոր օրակարգ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Կիպրոսի հետ․ պատմության այս օրը (18 մարտ)Երբ ջուրը դառնում է արտագաղթի պատճառ Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
Ամենադիտված