Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լարված իրավիճակ՝ Ձորաղբյուրում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ օգոստոսի 29-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում։  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ձորաղբյուր գյուղի մոտ 200-ից ավելի տների բնակիչներ ի նշան բողոքի փակել էին Ձորաղբյուր գյուղի գլխավոր ճանապարհը. խաչմերուկն ամբողջությամբ կաթվածահար էր եղել։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում բողոքի ակցիայի մասնակիցներն ասում էին. «Էլ չգիտենք՝ ում դիմենք, որ կառույցը մեզ թիկունք կլինի, ամառվա այս տապին 4 օր է խմելու ջուր ընդհանրապես չենք ստանում։ Դիմել ենք տարբեր ատյանների։

Մեկը մյուսի վրա է գցում, հիմնական պատասխանատուն «Վեոլիա ջուրն» է, բայց այդ կառույցը ավելի շատ մեր գլխին պատուհաս է դարձել, քան ու օգուտ է տալիս։

21-րդ դարն է, բայց քարե դարում ենք ապրում, չնայած քարե դարում նման խնդիր հաստատ չի եղել, հիմա ի՞նչ անենք, զգուշացրել ենք, խնդրել ենք, հորդորել ենք, որ ըստ պայմանագրի ինչպես մեզ հետ կնքել եք, ջուրը ժամանակին տվեք։

Եթե նախկինում կիսատ-պռատ էին տալիս, այս վերջին 4 օրերին ընդհանրապես մեր ծորակներից ջուր չի գալիս, բացում ենք՝ օդ է։

Ամոթն էլ է լավ բան։ Ասում եք՝ որակ ենք ապահովում։ Եթե սա է ձեր որակը, ուրեմն դուք մազոխիստ եք։ Տներում կան նորածիններ, անչափահասներ, ավագ սերնդի ներկայացուցիչներ ու նրանց միշտ պետք է ջուր, խնամք, պիտի միշտ պահենք նրանց հիգիենան, բայց 4 օր է՝ ամբողջ Ձորաղբյուրը ջրի կարոտ է մնացել։

Այս պահին ավելի կտրուկ միջոցների չենք դիմում, բայց եթե դրա անհրաժեշտությունը լինի, թե՛ «Վեոլիա ջուրը», թե՛ Կոտայքի մարզպետարանը, թե՛ մյուս կառույցները թող լավ իմանան, որ գյուղ կանգնի, գերան կկոտրի։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ժամանել էին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի և օրվա պատասխանատու, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Բնակիչները մոտ 2 ժամ իրենց բողոքի ակցիան իրականացրեցին և երբ ժամանեց Ձորաղբյուր բնակավայրի վարչական ղեկավարը, ով բանակցություններ վարեց բնակիչների հետ և վերջինները ժամանակվորապես դադարեցրին բողոքի ակցիան, սակայն հայտնեցին, որ եթե 1-2 օրվա ընթացքում խնդիրը չկարգավորվի և կանոնավոր չստանան ջուր, դիմելու են ավելի կտրուկ միջոցների, իսկ հետո պատասխանատուները չասեն «Դավիթ գող-գող եկավ, գող-գող գնաց»։

Սանկտ Պետերբուրգում փակվել է Գերմանիայի գլխավոր հյուպատոսությունը Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին «Յուվենտուս»-ը ու «Քրիսթալ Փելաս»-ը հաղթանակներով սկսեցին ԵԼ մրցաշարը. այլ արդյունքներ Ծառուկյան-Ռուֆի մենամարտին ընդառաջ կայացել է հայացքների մենամարտը Հայաստանի պետական կամերային նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Հնդկաստանում և Չինաստանում Պակիստանը խնդրել է Իրանին զսպել հութիների հարձակումները Սաուդյան Արաբիայի վրա. FT Ողբերգական դեպք, գվարդիայի աշխատակիցը «ՎԱԶ»-ով բախվել է ձիու և հայտնվել այգումԴե լա Ֆուենտեն հրապարակել է Իսպանիայի հավաքականի կազմը Ազգերի լիգայի համար Հայաստանի բնակիչը հացադուլ է հայտարարել՝ Մոսկվայից պահանջելով վերադարձնել իր 3 երեխաներին Դմիտրի Իշխանովը Չեխիայի Պարդուբիցեի բեմում առաջինը հնչեցրեց նոր «Steinway»-ը Իրավապահները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գnղություն Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ԳԱԶ 53»-ը Մաhաgել է երգիչ, արցախյան երգարվեստի նվիրյալ Տիգրան Մկրտչյանը Վլադիմիր Պուտինը Պետդումայի ընտրություններում քվեարկել է առցանց Կանադան չի կարող որևէ դերի հավակնել Ուկրաինայի հարցով խաղաղ գործընթացում․ ՌԴ դեսպան Ռուսաստանում սկսվել են Պետդումայի ընտրությունները. դրանք կտևեն երեք օր Գազ չի լինի մինչեւ 18:00-ն Պակիստանում մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյnւնի հետևանքով զnhվել է 15 մարդ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Պաստիս օղիԽառնել, ուրիշ օդանավ էի նստել․ Փաշինյան «Աշխարհաքաղաքական անհեթեթություն. Արդյո՞ք Երևանը որոշել է ռուսական 102-րդ ռազմակայանը վերածել եկամտի աղբյուրի»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Հրշեջ-փրկարարները կանխել են բնակարանում բռնկված հրդեհի տարածումը Արարատում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրն ու տեղափոխվել է հիվանդանոցԱբովյանում 2 տղամարդիկ ծեծի են ենթարկել 36-ամյա տղամարդուԻՀՊԿ-ն hարվածել է Տոգոյի դրոշի ներքո նավարկող լցանավին «Բաքուն գազային առաջարկ է անում Երևանին»Ծնվել է աշխարհահռչակ աստղագետ և աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանը․ պատմության այս օրը․ սեպտեմբեր 18Ջուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ NBC. ԱՄՆ-ը կարող է մեկ երրորդով կրճատել իր ռազմական ներկայությունը Եվրոպայում «Հրապարակ»․ Օրվա «հերոսն» էլ է ճամբարափոխներից ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են «Հրապարակ»․ Ռազմաբազան ՝ պահեստ «Որ խելքներդ չի հասնում, ծպտուն մի հանեք». Փաշինյանը սաստել է նոր պատգամավորներին․ «Իրավունք» Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունել հատվածում իրականացվում է միջին նորոգում Ջերմաստիճանը կնվազի՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 18-ից 22-ըԱՄՆ-ը վիզաներ է տրամադրել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համարԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված մարմինՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնՍոխումի՝ Սոչիի փոխարեն. ՌԴ ավիաընկերությունը փոխում է թռիչքուղինՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմեբերի 18/22-ինՆոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար ՀՀ–ում կգործեն 14, իսկ հաջորդ տարեսկզբին՝ 23 գրասենյակներԱլյասկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելԽաչանովը կարծում է, որ կարիերայի լավագույն մարզավիճակում էՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 18/19-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՁորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբ
Ամենադիտված