Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հրդեհ է բռնկվել  «Նաիրիտ»-ի 6 բետոնե պահեստարաններից մեկում. պատմության այս օրը ( 22 օգոստոս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Որոշ տոներ - Ռուսաստան` Դրոշի օր։

Հայաստանում

1865 - վախճանվել է Ամենայն հայոց կաթողիկոս Մատթեոս Ա Կոստանդնուպոլսեցին։

1892 - վախճանվել է նշանավոր գրող և մտավորական Ռափայել Պատկանյանը։

1894 - ծնվել է ԽՍՀՄ հայազգի ծովակալ Հովհաննես Իսակովը։

1917 - ծնվել է գրականագետ, թարգմանիչ Մարգարիտ Աթաբեկյանը, որը եղել է բանաստեղծ Լևոն Աթաբեկյանի դուստրը և բանաստեղծ Աշոտ Գրաշու կինը։

1919 - Ղարաբաղցիների ընդհանուր ժողովը ժամանակավոր հրադադար է կնքել Ադրբեջանի հետ։

1938 - ծնվել է արձակագիր, լրագրող Ռաֆայել Ղազանչյանը։

1939 - ծնվել է հոգեբան, ազգագրագետ և փիլիսոփա Ալբերտ Նալչաջյանը։

1940 - ծնվել է քանդակագործ Դավիթ Երևանցին (Բաբայան)։

1979 - Շվեյցարական Ժնևում թուրքական հյուպատոս Նիազի Ադալի ավտոմեքենայում ռումբ է պայթել, որից վերջինս չի տուժել, սակայն վիրավորվել են երկու անցորդ շվեյցարացիներ։ Ահաբեկչական գործողության պատասխանատվությունը իր վրա է վերցրել ԱՍԱԼԱ-ն։

1993 - Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ հայկական զինված խմբավորումները ազատագրել են Ֆիզուլի քաղաքը։ Հայերը սկզբում երեք կողմից օղակել են քաղաքը և թույլ տվել խաղաղ բնակչությանը լքել այն, ապա նոր մտել քաղաք։

2002 - Հայաստանի նախագահի հրամանագրով ստեղծվել են մի շարք Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ։

2002 - Հրդեհ է բռնկվել «Նաիրիտ»-ի 6 բետոնե պահեստարաններից մեկում, ուր պահվել է մոտ 100 տոննա հեղուկ քիմիական նյութ՝ էթինոլ լաք, որը բարձր ջերմաստիճանի տակ կարող է ինքնահրկիզվել։

2008 - վախճանվել է ակադեմիկոս Սերգեյ Մերգելյանը։

2011 - վաղ առավոտյան Աբովյան փողոցի գերակա շահ ճանաչված հատվածում հիմնովին քանդվել է «Միլանո» խանութի եռահարկ շենքը։

2013 - Ղարաբաղյան պատերազմի մասնակից ազատամարտիկները հանրահավաք են անց կացրել, որտեղ հնչեցրել են Հայաստանում տիրող ամենաթողության մթնոլորտը, կոռուպցիան և անարդարությանը վերջ տալու կոչեր։

2017 - Գյումրիում շահագործման են հանձնվել առաջին սոցիալական բնակարանները։ Ծրագրի հիմնական ֆինանսավորողը եղել է ամերիկահայ բարերար Սարգիս Սեբեջյանի ընտանիքը, իսկ 15 տոկոսի ներդրում կատարել է Գյումրիի քաղաքապետարանը։


Աշխարհում

1456 - Վալախիայի թագաժառանգ է դարձել Վլադ Դրակուլան, որը հայտնի է վամպիրների մասին լեգենդներից։

1584 - վախճանվել է լեհ բանաստեղծ Յան Կոխանովսկին։

1794 - հիմնադրվել է Օդեսա քաղաքը։

1796 - Գրաֆֆ-Ռեգենտ բուրական հանրապետությունը իր ոչ երկար գոյությունից հետո օկուպացվել է Մեծ Բրիտանիայի կողմից և միացվել Կապյան գաղութին։

1849 - օղակված Վենեցիայի վրա ավստրիացիները աէրոստատների օգնությամբ վառվող ռումբեր են նետել, որը հանդիսանում է աշխարհում առաջին օդային ռմբակոծությունը։

1862 - ծնվել է ֆրանսիացի նշանավոր երգահան, երաժշտական քննադատ Կլոդ Դեբյուսին։

1864 - ստորագրվել է առաջին Ժնևյան կոնվենցիան, ստեղծվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն։

1865 - Ուիլյամ Շեպպերդը արտոնագրել է հեղուկ օճառը։

1909 - Ռեյմսում սկսվել է աշխարհում առաջին ավիաշոուն, որին մասնակցել են 38 աէրոպլաններ, որոնցից միայն 23-ին է հաջողվել երկինք բարձրանալ։

1914 - Ռուսաստանում կապված պատերազմի հետ արգելվել է սպիրտային խմիչքների վաճառքը։

1920 - ծնվել է ամերիկացի նշանավոր ֆանտաստ գրող Ռեյ Բրեդբերին։

1922 - սպանվել է իռլանդացի զինվորական, քաղաքական գործիչ և հեղափոխական, Իռլանդիայի անկախության մարտիկ Մայքլ Ջոն Կոլլինզը։

1932 - Բի-Բի-Սին սկսել է իր առաջին փորձնական հեռարձակումը։

1942 - ԽՍՀՄ-ի Չելյաբինսկի գործարանում սկսել են արտադրել հանրահայտ Т-34 տանկեր։

1962 - Ֆրանսիայի նախագահ Շառլ դը Գոլի դեմ անհաջող մահափորձ է իրականացվել։

1989 - ամերիկյան Voyager-2 տիեզերական սարքը լուսանկարել է Նեպտունի օղակները։

  • Ղազախերենը հայտարարվել է Ղազախստանի պետական լեզու։

1991 - Ռուսաստանը ընդունել է իր պետական դրոշը՝ եռագույնը։

1991 - ինքնասպանություն է գործել քաղաքական և պետական գործիչ, ԳԿՉՊ-ի անդամ Բորիս Պուգոն։

1999 - վախճանվել է ռուս խորհրդային դերասան Ալեքսանդր Դեմյանենկոն՝ Շուրիկը։

2000 - վախճանվել է Ադրբեջանի 2-րդ նախագահ Աբուլֆազ Էլչիբեյը։

2006 - Անապայից Սանկտ Պետերբուրգ թռչող Պուլկովյան ավիաուղիների Տու-154 ինքնաթիռը վթարի է ենթարկվել Դոնեցկ քաղաքի մոտ, ինչի արդյունքում զոհվել է 160 մարդ։

2023 - վախճանվել է իտալացի երգիչ, կոմպոզիտոր Սալվադորե (Տոտո) Կուտունիոն։

Կ. Խաչիկյան

Կասեցվել է «ՍԱՐԳ Վայենտորգ» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ-ն մանրամասնում է Ռուսաստանից ցորենի ևս մեկ խմբաքանակ կուղարկվի Հայաստան Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. պատգամավորները բանավիճել են և դուրս եկել նիստերի դահլիճից (տեսանյութ) «Պտուղներ է տալիս». Հայաստանը ռուսների զանգվածային ձերբակալություններով հետևում է Ուկրաինայի օրինակինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի 2026-28թթ կառավարության ծրագիրը երկիրը փորձելու է տանել դեպի թուրք-ադրբեջանական վերահսկողություն. Արտակ Զաքարյան «Ժողովրդավարության Բաստիլը». Հայաստանում քննադատվել է Երևանի հակառուսական դիրքորոշումըՈչ միայն Հայաստանը. ԱՄՆ-ն ստեղծում է ֆինանսական գործիք Միջին միջանցքի համարԱՄՆ-ը չի փոխանցել Զելենսկու առաջարկները hակամարտnւթյան ավարտի վերաբերյալ․ ՌԴ ԱԳ փոխնախարար Հայտնաբերվել է զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի մարմինը. ՊՆ Արմեն Գրիգորյանն ազատվելու է ԱԽ քարտուղարի պաշտոնից Սեպտեմբերի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստը կդառնա 500 հազար դրամ Փրկարարներն օգնության են հասել կողաշրջված ավտոմեքենայի վարորդին Երկու աթոռները, որոնց վրա նստած էր ՀՀ վարչապետը, ճաքեցին. Կրեմլը հարվածել է Փաշինյանի ձեռքերինՍուպերհամակարգիչը հաշվարկել է «Բարսելոնա»-ի և «Ռեալ»-ի չեմպիոնության շանսերը Լա լիգայում Տավուշի մարզի Դովեղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Ֆրանսիայի նման երկրները պետք է դադարեն աշխարհին դասեր տալ «մարդու իրավունքների» վերաբերյալ. Արաղչի Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Toyota Corolla»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավnրներ Ծնվել է կինոյի և թատրոնի դերասան Ազատ Գասպարյանը. պատմության այս օրը (13 օգոստոս)9 մարզպետ վերանշանակվել են իրենց պաշտոններում Ճապոնիան Ռուսաստանին բողոք է հայտնել Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ կատարած այցի պատճառով ՄԱԿ-ը կորցնում է իր արդիականությունը և դանդաղ մաhանnւմ է․ Գրոսսի Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 13-ին Ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել Բաշկիրիայի արդյունաբերական գոտու տարածքում գտնվող Wildberries-ի պահեստում ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Վթարային ջրանջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 13-ին ԱՄՆ-Իրան շարունակվող կոշտ դիմակայnւթյան պայմաններում TRIPP նախագծի իրագործումն ուղիղ անվտանգային uպառնալիքներ է պարունակում ՀՀ-ի համար․ Տիգրան Աբրահամյան Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ օգոստոսի 13/14-ինԹուրքիայում F-16 ուսումնամարզական ինքնաթիռ է կործանվելԵղանակը կցրտի՞ առաջիկա օրերին․ ի՞նչ ջերմաստիճան է սպասվում՝ օգոստոսի 13-ից 17-ըԿենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան ամբողջ շաբաթՀարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 13-ինԱՄՆ-ում ստեղծվել է աշխատանքային խումբ «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար. ՌուբիոՀայ դպրոցականները երկու բրոնզե մեդալ են նվաճել արհեստական բանականության միջազգային օլիմպիադայումՏարածվել է մանիպուլատիվ հերթական տեղեկատվությունը․ տղամարդը վայր է ընկել ավտոտնակի տանիքից և մահացելWildberries հավելվածը հասանելի չէ ամերիկյան App Store-ումՊուտինը կդադարեցնի պատերшզմը․ մենք ծրագիր ունենք․ ԶելենսկիԻջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին «Honda»-ն բшխվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Ford»-ին․ կա 5 վիրшվոր2026 թվականի օգոստոսը հավակնում է սահմանել գլոբալ ջերմաստիճանի նոր ռեկորդ․ Լևոն ԱզիզյանԵղեգնաձորում տանտիրուհու դստեր ընկերուհին գտած բանալիով մտել է տուն և գողություն կատարելՌուսաստանը պատրաստ է փոխանակել դատապարտված ավելի քան 220 ուկրաինացիներիԱֆղանստանում ձերբակալվել են ՄԱԿ-ի աշխատակիցներՓրկարարները հայտնաբերել են մոլորված 12 քաղաքացիներինՌոնալդուն աջակցության խոսքեր է հղել Լիոնել ՄեսսիինԵրիտասարդության միջազգային օրվա շրջանակում բազմաբնույթ միջոցառումներ են անցկացվել ՀՀ շուրջ 50 համայնքներումՎայոց ձորի քրեական ոստիկանները բացահայտեցին բնակարանային գողությունըՊուտինը ներում է շնորհել Ռուսաստանում դատապարտված ԱՄՆ քաղաքացուն
Ամենադիտված