Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես են սիրահարվում հորոսկոպի տարբեր նշանների տղամարդիկ և կանայք

ՖՈՏՈ

Խոյ տղամարդ
Խոյ տղամարդը վայրկենապես վառվում է և սկսում է ակտիվ քայլեր ձեռնարկել համակրանքի օբյեկտին նվաճելու համար: Հենց նա հասկանա, որ սիրահարված է, առանց հապաղելու կտեղեկացնի սիրո օբյեկտին դրա մասին: Խոյ տղամարդն անգամ մի պահ չի մտածում, որ կարող է մերժվել: Եթե աղջիկը փոխադարձություն ցուցաբերի, ապա նա կսկսի պատմել իր առնականության և հզորության մասին: Խոյ տղամարդը սիրո մեջ խոչընդոտներ չի նկատում, իսկ եթե հանկարծ մերժվի, ապա երկար չի տառապի, քանի որ շատ արագ նոր զբաղմունք կգտնի:

 

Խոյ կին
Այս ինքնավստահ կանայք ունակ են անգամ առաջին քայլն անելու: Նրանք չեն սիրում պայմանականություններ և սիրում են ամեն ինչ միանգամից ստանալ, անհամբեր են: Եթե Խոյ կինը փոխադարձություն չի տեսնում, չի հանձնվում, նա սկսում է ամեն կերպ գայթակղել սիրո օբյեկտին՝ դիմելով ամենախենթ և համարձակ քայլերին (մինի կիսաշրջազգեստները զգեստապահարանի անբաժանելի մասն են դառնում): Նա սովոր չէ նստել թախտին՝ սպասելով բախտին:

Ցուլ տղամարդ
Սիրահարված Ցուլ տղամարդն ամեն կերպ փորձում է զվարճացնել սիրո օբյեկտին: Հիմնականում կատակներն առանձնապես ծիծաղելի կամ բարձրամակարդակ չեն, սակայն եթե հավանում եք նրան, ապա ծիծաղեք հնարավորինս բնական և կոկետային եղանակով: Ցուլ տղամարդկանց հաջողվում է գեղեցիկ և հետաքրքիր ժամադրություններ կազմակերպել, այնպես որ, չեք փոշմանի: Եթե ծաղկեփունջային-կոնֆետային փուլը ձգվում է, նրբորեն ակնարկեք, որ ցանկանում եք հարաբերություններն ավելի լուրջ փուլ տեղափոխել:

 

Ցուլ կին
Ցուլ կանայք հիմնականում դիմում են գրավչության դասական մթոդներին՝ գեղեցիկ հագուստ, օծանելիք, բարձրակրունկներ: Բացի այդ՝ նրանք հրաշալի կերպով են արտահայտում սիրո օբյեկտով իրենց հիացմունքը, ի դեպ, դա կարող են անել անգամ առանց բառ արտասանելու. նրանք այնքան կլանված ձեզ կլսեն, որ ամեն բան պարզ կլինի: Եվս մեկ դրական հատկանիշ՝ Ցուլ կանայք հիմնականում շատ համեղ են պատրաստում: Սակայն եթե լուրջ հարաբերությունների չեք ձգտում, ապա ավելի լավ է նրանցից հեռու մնաք, քանի որ օրերից մի օր նրանք շատ ուղիղ կարող են հարցնել «Իսկ մատանին ո՞ւր է»:

Երկվորյակ տղամարդ
Սիրահարված Երկվորյակ տղամարդն ունակ չէ գոնե մեկ վայրկյանով կտրվելու սիրո օբյեկտից: Նրա պահվածքն անգամ կարող է հետապնդումներ հիշեցնել: Իսկ ի՞նչ էիք ուզում: Եթե դուք գրավում են նրա ողջ մտքերը, ապա պատրաստ եղեք, որ նա կսկսի հայտնվել բոլոր հնարավոր և անհնար վայրերում՝ ձեր կողքին: Սակայն նրանք հաճախ սիրահարվում են ոչ թե հենց բուն աղջկան, այլ իրենց պատկերացումներին, որ ունեն նրա հետ կապված:

 

Երկվորյակ կին
Սիարհարված Երկվորյակ կինը դառնում է չափազանց շատախոս. խոսում է անդադար, ամեն ինչից, անգամ այն բաներից, որոնց մասին արժեր լռել: Նրանք հիմնականում լայն մտահորիզոնի տեր կանայք են, այնպես որ, եթե դուք նրան դուր եք գալիս, ապա նա, միանշանակ, այնպես կանի, որ դուք կարծեք, թե բազմաթիվ ընդհանրություններ ունեք: Երկվորյակ կանայք շատ են սիրում հեռախոսով խոսել, այնպես որ, պատրաստվեք ժամերով գամված լինելու հեռախոսին: Հավանաբար նա միանգամից կծանոթացնի ձեզ իր ընկերուհիների հետ և կցանկանա ծանոթանալ ձեր ընկերների և մտերիմների հետ:

Խեցգետին տղամարդ
Ընտանեկան արժեքները Խեցգետին տղամարդու համար առաջին տեղում են, այդ իսկ պատճառով նա ջանում է համակրանքի օբյեկտին ցուցադրել իր դրական կողմերը՝ հավատարմություն, փորձառություն: Կարևորը նրան համոզել, որ դուք էլ եք կիսում նույն մոտեցումներն ու սկզբունքները ընտանիքին և կյանքին վերաբերող հարցերում: Դրա հետ մեկտեղ Խեցգետին տղամարդիկ չեն շտապում լուրջ քայլերի դիմել, նրանք պարզապես ուզում են համոզվել, որ դուք ճիշտ ընտրություն եք:

 

Խեցգետին կին
Սիրահարված Խեցգետին կինն իր սիրո օբյեկտի համար բազմաթիվ համեղ բաներ է պատրաստում. այդպես է նա արտահայտում իր սերը: Սակայն նրանք շատ ամաչկոտ են և հանրության առջև չեն կարողանում ցույց տալ իրենց զգացմունքները: Նրանք ամեն կերպ շրջապատում են սիրելիին ջերմությամբ և քնքշանքով: Բացի այդ՝ շատ զգայուն են դիմացինի տրամադրության հանդեպ և հարմարվում են դրան:

Առյուծ տղամարդ
Առյուծ տղամարդու սիրո մասին գուշակություններ անել հարկավոր չէ, նա բավականին ակնհայտ և գեղեցիկ կերպով ձեզ կհայտնի դրա մասին: Ի դեպ՝ ձեր մյուս երկրպագուներն ամենայն հավանականությամբ անգամ չեն փորձի մրցակցել նրա հետ: Հիմնականում նրանք իրենց սիրելիի վրա ուզում են գործել ինքնավստահ, շքեղ տղամարդու տպավորություն, ով չունի խնդիրներ և չի հաշվում փողերը: Նա կգործի բազում գեղեցիկ ժեստեր՝ մի փոքր չափազանցված թատերականությամբ:

 

Առյուծ կին
Առյուծ կինն իր համակրանքն արտահայտում է իրական թագուհուն վայել կերպով: Եթե դուք նրան դուր եք գալիս, նա թույլ կտա, որ մոտ գնաք իրեն, ցուցաբերեք հոգատարություն: Նրանք երբեք ոչինչ չեն խնդրում, կարող են շատ գեղեցիկ և նուրբ ակնարկներ անել: Օրինակ, եթե նա ասում է, որ ցուրտ է, ապա դուք պետք է հասկանաք, որ հարկավոր է նրա ուսերին գցել ձեր բաճկոնը, կամ էլ, եթե ասում է, թե դրսում մութ է, ապա դուք պետք է գլխի ընկնեք, որ պետք է նրան ճանապարհել: Հանրության առջև նա ձեզ լավագույնս կներկայացնի: Հաճախ Առյուծ կանայք օգնում են իրենց տղամարդկանց առաջընթաց և հաջողություններ ունենալ կարիերայի հարցում: Որքան ավելի հաջողակ եք դուք, այնքան ավելի համակրելի եք նրա համար դառնում:

Կույս տղամարդ
Կույս տղամարդը չի շտապում իր զգացմունքները բացահայտել ոչ միայն ձեր, այլև իր իսկ առջև: Նա բավականին երկար ժամանակ ձեր մասին տեղեկություններ կհավաքի, հարց ու փորձ կանի, կուսումնասիրի: Բացի այդ՝ կփորձի անձամբ ձեզ հետ շփվել՝ պարզելու՝ արդյոք դուք այնպիսին եք, ինչպիսին թվում եք: Իրո՞ք իդեալական եք: Միայն դրանում համոզվելուց հետո Կույս տղամարդը կխոստովանի իր զգացմունքները: Ոչ միայն կբացահայտի, այլև միանգամից ամուսնության առաջարկություն կանի:

 

Կույս կին
Կույս կնոջից երբեք չես հասկանա՝ սիրում է նա ձեզ, թե ոչ: Նա զուսպ և կոռեկտ է թե՛ սիրելի մարդու հետ, թե՛ ոխերիմ թշնամու: Դրա հետ մեկտեղ ինքը շատ լավ գիտակցում է, որ սիրում է ձեզ, սակայն չի կարողանում հաղթահարել սեփական զսպվածությունը: Պարզապես արեք առաջին քայլը: Կարող եք առանձնակի համարձակություն ցուցաբերել և նրան թանկարժեք նվեր անել. եթե ընդունեց, ապա հաստատ սիրում է ձեզ:

Կշեռք տղամարդ
Կշեռք տղամարդիկ շատ գեղեցիկ կերպով են արտահայտում իրենց սերը: Նրանք անում են բազում ռոմանտիկ քայլեր և իրենք էլ են դրանից մեծ բավակություն ստանում: Նրանց դուր է գալիս այդ պրոցեսը: Սակայն լուրջ քայլեր անելուց խուսափում են: Բացի այդ՝ չեն սիրում, երբ իրենց ինչ-որ բան հրամայական տոնով են ասում, ուստի եթե ձեզ ինչ-որ բան է հարկավոր, խնդրեք, նա չի մերժի խնդրանքը:

 

Կշեռք կին
Կշեռք կանայք ցանկացած տղամարդու դիտարկում են որպես պոտենցիալ ամուսին: Եթե դուք նրան համապատասխանում եք, ապա նա ձեզ գրանցում է իր ցուցակում: Եթե իր կարծիքով դուք ունակ չեք լինի լավ ամուսին լինելու իր համար, նա պարզապես ձեզ չի սիրահարվի: Իսկ այ եթե հավանեց ձեզ, ապա բռնվեք: Նա իր ողջ հմայքը գործի կդնի, որ դուք նրան համակրեք և առաջին քայլն անեք: Դե իսկ հետո էլ ամուսնության առաջարկություն:

Կարիճ տղամարդ
Կարիճ տղամարդու սերն այնքան կլանող է, որ դուք չեք կարողանա դիմակայել: Եթե նա ձեզ ընտրել է, ապա դուք միանգամից կիմանաք դրա մասին: Նրա հայացքը մագնիսի պես ձեզ իր կողմ կձգի: Կարիճ տղամարդիկ լավ հոգեբաններ են, գիտեն ինչ և ինչպես ասել: Չեն անում ծեծված կոմպլիմենտներ: Նրանք սեփականատերեր են և հենց սկզբից ձեզ այնպես կվերաբերվեն, ասես դուք իրենցն եք: Եվ դուք հաստատ իրենցը կլինեք, քանի որ Կարիճ տղամարդիկ միշտ իրենց ուզածին հասնում են:

 

Կարիճ կին
Կարիճ կանանց դուր են գալիս ուժեղ տղամարդիկ, ովքեր կարող են իրենց համար արժանի հակառակորդ լինել: Նա կարող է իր խոսքով կամ վարքով հենց սկզբից մարտահրավեր նետել՝ ստուգելու համար: Եթե դուք վախենաք ընդունել մարտահրավերը, ապա այլևս չեք հետաքրքրի նրան: Եթե լինեք անհամարձակ, նա ձեզ չի հարգի: Եթե դուք նրան դուր չեք գալիս, ապա նրա «չէ»-ն իսկապես «չէ» է: Եթե ուզում եք գրավել Կարիճ կնոջը, եղեք համարձակ և ուղիղ ասեք ձեր զգացմունքների մասին:

Աղեղնավոր տղամարդ
Աղեղնավոր տղամարդը շարունակ պտտվում է իր սիրո օբյեկտի կողքին: Նա անկառավարելի է դառնում. անդադար խոսում է, լայն ժպտում, ծիծաղում: Նա անգամ կարող է առանց երկար մտածելու ասել «Ես քեզ սիրում եմ» կամ էլ «Արի ամուսնանանք»: Եթե դուք էլ իրեն եք համակրում, ապա մի հապաղեք և ասեք նրան դրա մասին, քանի դեռ Աղեղնավոր տղամարդն այլ սեր չի գտել իր համար:

 

Աղեղնավոր կին
Նա հատկապես զրնգուն է ծիծաղում ձեր կատակների վրա՞: Միշտ ուրախ է ձեզ տեսնե՞լ, ժպտո՞ւմ է, կատակո՞ւմ: Սա դեռ ոչինչ չի նշանակում: Աղեղնավոր կանայք ունակ են սիրահարվելու առաջին հայացքից: Եվ դա նրանց հետ պատահում է բազում անգամներ: Դուք միակը չեք, ում նա խոստացել էր միասին նվաճել Էվերեստի գագաթը: Վայելեք նրա ներկայությունը, բավականություն ստացեք կյանքից: Դուք ստիպված կլինեք շատ հաճախ համաձայնել նրա հետ: Նրանից շատ բան մի պահանջեք:

Այծեղջյուր տղամարդ
Այծեղջյուր տղամարդիկ սիրահարվում են տանջվելով: Նրանք չեն կարողանում ընդունել, որ սիրահարվել են, ամեն կերպ փորձում են խեղդել այդ զգացմունքը, իրենց ձեզ հետ սառն են պահում: Նրանց ժամանակ է հարկավոր այդ զգացմունքի հետ համակերպվելու համար: Երբեմն նա սկսում է ձեզ փորձել: Օրինակ՝ նա կարող է առաջին ժամադրության ժամանակ ձեզ իր ծնկներին նստեցնելու փորձ անել, եթե դուք համաձայնեք, ապա վերջ, նա ձեզ վրա խաչ կքաշի: Թեթևամիտ կինն իր կնոջ իդեալին խիստ հակասում է:

 

Այծեղջյուր կին
Այծեղջյուր կանայք կոկետության մեջ իմաստ չեն տեսնում: Սակայն հարկավոր չէ միանգամից ուղիղ հարց տալ նրան: Առաջարկեք տուն ճանապարհել, եթե նա համաձայնեց, ապա ձեզ համակրում է: Եթե ձեզ մոտ ամեն բան լուրջ է, նա երկար չի սպասի և անգամ ինքը գուցե առաջարկի միավորվել: Դե իսկ ի՞նչ իմաստ կա ձևեր թափելու: Սակայն սա չի նշանակում, որ ռոմանտիկան նրան լիովին խորթ է: մի գեղեցիկ ծաղկեփունջը կջերմացնի նրա հոգին:

Ջրհոս տղամարդ
Ջրհոս տղամարդու սիրո խոստովանությունը կլինի ամենառոմանտիկ և օրիգինալ կերպով: Դուք կարող եք պարզապես շրջել, զբոսնել և մեկ էլ հանկարծ անսպասելի մի պահի նա որոշի, որ պահը հասունացել է, և ձեզ սեր խոստովանի: Ջրհոս տղամարդկանց պարագայում ընկերությունը գեղեցիկ և սահուն կերպով կարող է վերաճել սիրո: Սակայն, ցավոք, առկա է և հակառակ պրոցեսը: Ամեն դեպքում նրա հետ դուք երբեք չեք ձանձրանա, այնպես որ, վայելեք պահը:

 

Ջրհոս կին
Ջրհոս կանայք ազատ են և ապրում են սեփական կանոններով: Սիրահարված ժամանակ նա լինում է տատանողական, պահում է իրեն այնպես, ինչպես զգում է այդ պահին: Մի գեղեցիկ օր նա կարող է ճամպրուկները հավաքած հայտնվել ձեր տան դռան մոտ՝ մտածելով, որ անիմաստ է ձևականությունների հետևից ընկնել և տանջվել: Սակայն մեկ այլ, ոչ պակաս գեղեցիկ օր, նա կարող է պարզապես անհետանալ ձեր կյանքից, քանի որ դուք այլևս նրա համար հետաքրքիր չեք:

Ձուկ տղամարդ
Սկզբում սիրահարվելով Ձուկ տղամարդը ամաչում է, քաշվում: Նա երկար ժամանակ տառապում է իր սիրուց, պոեմներ ձեզ ձոնում և չի համարձակվում ձեզ մոտ գալ: Երբ վերջապես համարձակությունը ներում է, նա սկսում է պատմել, թե որքան միայնակ և դժբախտ է իրեն զգում առանց ձեզ: Նա սկսում է փոքրիկ, ոչ թանկարժեք նվերներ անել և ամոթխած հայացքով ձեզ նայել: Անհամարձակությունն ու մեժման վախը նրան շատ են խանգարում, ուստի մի պահ դուք նախաձեռնությունը պետք է ձեր ձեռքը վերցնեք:

 

Ձուկ կին
Ձուկ կանայք միշտ հաճույքով են ընդունում հակառակ սեռի ուշադրության նշանները: Սակայն երբ սիրահարվում են, սկսում են ամաչել, շփոթվել: Նրանք չեն կարողանում իրենց վերահսկել սիրելիի ներկայությամբ: Այնպես որ, եթե ձեր ներկայությամբ Ձուկ կինը ամոթխում է, լռում, հայացքը փախցնում, ապա նա, անկասկած, ձեզ համակրում է: Պարզապես համարձակություն ցուցաբերեք և ասեք նրան ձեր զգացմունքների մասին:

Հրշեջ-փրկարարները մարել են հրդեհն ու կանխվել կրակի տարածումը Լոռու մարզում 26 դրվագ գործողությամբ գnղություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Եվրոպական ֆոնդային ինդեքսները շաբաթն ընդհանուր առմամբ ավարտել են աճով Ոսկու մեկ ունցիայի գինը նվազել է 4250 դոլարից Իրաքը վերահսկողություն է հաստատել Բաղդադի միջազգային օդանավակայանում գտնվող ԱՄՆ ուժերի գլխավոր շտաբի նկատմամբ Կրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան էՎթար՝ Կոտայքում, 49-ամյա վարորդը «Mitsubishi»-ով կողաշրջված հայտնվել է ծառերի մեջՆիդեռլանդները 10 միլիոն եվրո կհատկացնի ուկրաինացի զինվորականների վերապատրաստման համար Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Սաուդյան Արաբիան վերսկսել է նավթի արտահանումը հարձակման ենթարկված խողովակաշարով Նմուշառված մրգերում հայտնաբերվել են միջատաuպան նյութի մնացորդներ․ վերահսկողություն կիրականացվի պտուղ-բանջարեղենի վաճառակետերում. ՍԱՏՄ Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Իրազեկում. գործարկվելու է էլեկտրաշչակ Տավուշում հերթափոխից հետո նոր զորք չի տեղակայվե՞լ Ներկայացվել է «Հայկական տոնածիսական մշակույթ» մեթոդական ձեռնարկը Ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են ավիացիոն շուկայի զարգացմանը վերաբերող հարցեր Դատախազական ներգործության արդյունքում՝ Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 11-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը Սպասվում են բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ և կարճատև անձրև Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Գազ չի լինելու սեպտեմբերի 29-ին մինչև 18:00-ն Կալասը ԵՄ երկրներին կոչ է արել Patriot հրթիռների մնացած պաշարները փոխանցել Ուկրաինային Տավուշի մարզի Բերդ համայնքին է վերադարձվել 5.9 հա մակերեսով 3 հողամաս. Գլխավոր դատախազություն ՀՀ դեսպանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են բեռնափոխադրման ոլորտում առկա խոչընդոտները Հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր. Հանրային հեռուստաընկերության անդրադարձը Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 28-ին ԵՄ-ում կքննարկեն Patriot-ի խափանման հրթիռները սեփական պաշարներից Ուկրաինա տեղափոխելու հնարավորությունը Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ՄետաքսաԻրանը մնում է «անսասան» և պատրաստ է նույնիսկ «ապոկալիպտիկ պատերազմի». Արաղչի Իսպանիայի կանանց հավաքականը՝ Մ20 ԱԱ չեմպիոն Երևան-Սևան ավտոճանապարհին 25-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և կողաշրջված հայտնվել ձորակում․ կա վիրավnր Հարավային Կորեան պարզաբանում է պահանջում Կիևից հյուսիսկորեացի ռազմшգերիներին փոխանցելու մասին լուրը հրապարակայնացնելու համար Ռուսաստանի զինվшծ ուժերը գիշերը հարվшծներ են հասցրել Ուկրաինայի նավերին, լոգիստիկ և կապի կենտրոններին, ինչպես նաև նավահանգստային ենթակառուցվածքի օբյեկտներին. ՌԴ ՊՆ Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց հավաքականներն առանձին ենթախմբերում դարձել են մեդալակիրներ Զելենսկին խոստացել է կրճատել ՌԴ նավթավերամշակման գործարանների վրա հարվածները. Թրամփ «Հայաստանի պաշտպանության նախկին նախարար. Պաշտոնապես հայտարարում եմ. Փաշինյանը կոպտորեն ստում է ՀԱՊԿ-ի մասին»«Մանչեսթեր Սիթի»-ն կարող է հեռացվել Անգլիայի բոլոր լիգաներից Թրամփը հայտարարել է Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո մեծ առաջընթացի մասին «Էներգետիկ հսկան համեստ բնակարանի գնով. Փաշինյանը ձեռնամուխ է եղել «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի բռնագրավմանը»Թրամփ․ Նավթի գները կնվազեն, երբ ԱՄՆ-ը հաղթի Իրանի դեմ պատերազմում Վաղարշապատում բացվել է Գևորգյան Հոգևոր Ճեմարանը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 28) Աշխարհի ամենահարուստ ֆուտբոլիստը մնացել է առանց ակումբի Նեթանյահուն գաղտնի այցելել է Աբու Դաբի՝ ԱՄԷ նախագահի հետ հանդիպելու համար Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել Վթար է․ ջուր չի լինելու Եթե դու հայրենիքի պաշտպանի նահատակnւթյունն ու առաքելությունը չես հարգում, ապա դու քո երկրի դեմ թշնամnւթյուն իրականացնող սուբյեկտ ես. Տիգրան Աբրահամյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Բերդավանի հարակից մարտական դիրքերը հանձնելու մասին տեղեկությունը հերքվում է Մինչև 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ալմա Աթայում Թրամփը արհեստական ​​բանականության վերաբերյալ հայտարարությամբ հանդես կգա
Ամենադիտված