Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի «խաղաղության ուղերձը»․ նախընտրական մանիպուլյացիա և պետականության քայքայման վտանգ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վաշինգտոնում Նիկոլ Փաշինյանի, Դոնալդ Թրամփի և Իլհամ Ալիևի մասնակցությամբ կնքված համաձայնագրից ընդամենն օրեր անց Փաշինյանը դիմեց հայ հասարակությանը՝ հայտարարելով, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև «արդեն խաղաղություն է տիրում»։ Սակայն նրա ուղերձը լի էր խեղաթյուրումներով ու մանիպուլյացիաներով։

Նախաստորագրված փաստաթուղթը չի ապահովում Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչումը, որևէ քարտեզով սահմաններ չի ամրագրում և չի պարտադրում Ադրբեջանին դուրս բերել իր զորքերն օկուպացված տարածքներից։ Փոխարենը, Փաշինյանը փորձեց արդարացնել տարածքային զիջումները՝ խոսելով «բանակցություններով լուծվող հարցերից», ինչպես նաև խոսեց անկլավների հնարավոր փոխանակման մասին։

Ամենաաղմկահարույց կետը Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ հայտարարությունն էր․ Փաշինյանը հայտարարեց, թե այն վերջնականապես փակված է, իսկ տեղահանված արցախցիների վերադարձը՝ անհնար։ Փաստացի նա քաղաքացիներին հեգնեց՝ ասելով, թե «ժողովուրդը հեղափոխություն չարեց, որովհետև հասկացել է՝ առանց Ղարաբաղի հարցը փակելու խաղաղություն չի լինի»։

Խաղաղության անվան տակ ընտրական օրակարգ

Փաշինյանի ուղերձը փաստացի նախապատրաստություն է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին։ Խաղաղության մասին խոստումները և «ապաշրջափակման» քարոզչությունն իրականում ծառայում են իշխանության վերարտադրմանը։

Սակայն որևէ փաստարկ չներկայացվեց Սյունիքի անվտանգության մասին, մինչդեռ հենց այնտեղ են թանձրանում ամենալուրջ վտանգները։ Փաշինյանի շեշտած «անխոչընդոտ հաղորդակցություն» արտահայտությունը բացահայտում է, որ խոսքը հենց ադրբեջանա-թուրքական պահանջած միջանցքի մասին է, ինչը Հայաստանի ինքնիշխանությանն ուղղակի հարված է։

Ճնշումներ ընդդիմության և եկեղեցու դեմ

Նույն օրերին շարունակվում են քաղաքական հետապնդումները․ կալանավորված են ոչ միայն ընդդիմադիր գործիչներ, այլև եկեղեցականներ։ Խորհրդանշական է, որ ազգային բարերար Սամվել Կարապետյանն իր 60-ամյակը դիմավորեց «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում։

Դատարանը կրկին երկարաձգեց նրա կալանքը, չնայած որ գործն իրավական հեռանկար չունի։ Նրան շնորհավորեցին ընդդիմադիր գործիչներ, Ամենայն Հայոց կաթողիկոսը, ինչպես նաև Սփյուռքի թեմերի առաջնորդները։ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը դատապարտեց արքեպիսկոպոսների կալանքը և զգուշացրեց, որ վաշինգտոնյան համաձայնագիրը լի է վտանգավոր երկդիմի կետերով ու կարող է լուրջ սպառնալիք դառնալ Հայաստանի համար։

Տնտեսական հարվածներ և ՀԷՑ-ի գործը

Հատուկ կարևոր է նաև ՀԷՑ-ի բռնի պետականացման գործընթացը։ Ստոկհոլմյան արտակարգ արբիտրաժի որոշումը պարտադրում է դադարեցնել Փաշինյանի` կառավարիչ նշանակելու մասին որոշումը։ Սակայն իշխանությունը հրաժարվում է կատարել միջազգային իրավական պահանջները՝ վտանգելով Հայաստանի ներդրումային դաշտը։

Ակնհայտ է․ օտարերկրյա ներդրողներն այս իրադարձություններից հետո Հայաստան չեն գա։ Հայաստանի հեղինակությունը միջազգային ասպարեզում լրջորեն վնասված է, իսկ Փաշինյանի համար տնտեսական հետևանքները երկրորդական նշանակություն ունեն։

Փաշինյանի ուղերձը ոչ թե խաղաղության, այլ իշխանության պահպանման ծրագիր է։ Ղարաբաղի հարցի փակման հայտարարությունը, Սյունիքի անվտանգությանը չանդրադառնալը, ընդդիմության և եկեղեցու դեմ ճնշումները, Սամվել Կարապետյանի և ՀԷՑ-ի գործերը վկայում են մեկ բան․ գործող իշխանությունը պատրաստ է ցանկացած զիջման և քայլի, եթե միայն դա երաշխավորի իր վերարտադրությունը։

Հայաստանի առջև կանգնած են պետականության, ինքնիշխանության և տնտեսության քայքայման իրական վտանգներ։

Բալթյան երկրները Եվրամիությանը կոչ են արել հնարավորինս շուտ ներկայացնել ռուսական նավթից լիակատար հրաժարվելու ծրագիրը․ FTՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Արարատի մարզում. 4 անձ է ձերբակալվելՈչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄԱդրբեջանական լրատվամիջոցները հիստերիայի մեջ են ընկել ռուսական հեռուստաալիքի ռեպորտաժում Արցախի դրոշով թևանշանի պատճառովԻնչպես է Զիգմունդ Ֆրոյդի թոռը հոգնած պետական ծառայողին վերածել 39 միլիոն դոլար արժողությամբ գլուխգործոցի Վրաստանում թմրամիջոցների մաքսանենգության և իրացման գործով Թուրքիայի և Ճապոնիայի քաղաքացիներ են ձերբակալվելՊայծառ կապույտ մազեր և փիրսինգ. Նորթ Ուեսթը զարմացրել է Փարիզի նորաձևության շաբաթվա հանդիսատեսինՄեսսին Հորդանանի դեմ խաղը կսկսի պահեստայինների նստարանից ԱՄՆ ԶՈւ-ն հայտնել են Իրանին hարվածելու մասին Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին ՀՀ ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչի մոտ ախտորոշվել է հաստ աղիքի քաղցկեղ Ս. Տրդատ թագավորի, Աշխեն թագուհու և Խոսրովիդուխտ կույսի հիշատակության օրն է այսօր TRIPP նախագծի իրականացման արժեքը․ ֆինանսների փոխնախարարը մանրամասնում է Արենիի ավագ սերնդի ներկայացուցիչներն այսուհետ ունեն ժամանցի նոր վայր. դռներն է բացել «Գտնված երազ» երկրորդ ակումբը Հային հայո՞վ․ Կրասնոդարը որոշել է Սպերցյանի հավանական փոխարինողին Փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են ավտոմեքենա և տղամարդու դի Արտակարգ դեպք՝ Երևանում. հաջողվել է փրկել 3 քաղաքացիների կյանքըՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգումը կավարտվի դեկտեմբերին. նախարար Պուտինը ստորագրել է միգրանտների համար տուրքերը 5-12 անգամ բարձրացնելու մասին օրենքը Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով մաhացել է առնվազն 920 մարդ Իրանը պնդում է, որ ԱՄՆ-ն խախտել է հակամարտության կարգավորման վերաբերյալ հուշագրի 2 կետ Անձրևները կլինեն հորդառատՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Արարատի մարզումՂրիմում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել Հարավային Կորեան հայտարարել է, որ իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է 10 ռուսական և չինական ինքնաթիռներ Փոխվել է դրոշմանիշային վճարի ավելի վճարված գումարի վերադարձի կարգը. ի՞նչ է փոխվումՍահմանադրական դատարանը միաձայն մերժել է «Միասնության թևեր»-ի դիմումը Սյունիքում «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին. փրկարարները հատուկ ճոպանների միջոցով փորձում են դուրս բերել ափ Ուկրաինայում նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը Գերմանիան ու Ֆրանսիան իմացել են իրենց մրցակիցներին ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆում Տարադրամի փոխարժեքները` այսօրԽոշոր ավտովթար Լոռու մարզումՆախկին պատգամավոր. Լատվիան չի փոխարինի Ռուսաստանի շուկան Հայաստանի համար Հայերը պնդում են, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման պատճառով իրենց երկիրը վերածվում է թուրքական բենզալցակայանիԳալիս են «փրկելու». գործող իշխանությունը կշարունակի՞ հակառուսական ուղղությունը. «Փաստ»Վրաստանի համար ի՞նչ կնշանակի Ռուսաստանի և Հայաստանի միջև բեռնափոխադրումների կրճատումըԱրևմտյան աջակցության արդյունքը՝ ժողովրդավարության ոչնչացում, բռնաճնշումներ, հետապնդումներ. «Փաստ»Արդյո՞ք Էրդողանը կգրավի Հայաստանը Եվրոպայի փոխարեն. Փաշինյանին չեն ներելու. Ռուսաստանից հեռանալը թանկ կարժենաՄահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա ՄկրտչյանըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ «Մեր ապրելու ուժը Նարեկին ապրեցնելն է». հրետանավոր Նարեկ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 26-ին Մարտունիում. «Փաստ»Արցախյան առաջին պատերազմի ժամանակ հայկական զինված ուժերը գրավել են Մարտակերտ քաղաքը. պատմության այս օրը (27 հունիս)Հստակեցումներ կարվեն արտադպրոցական ծրագրերի իրականացման գործընթացում. ի՞նչ գործնական խնդիրներ են ի հայտ եկել. «Փաստ»ՔՊ-ն ամենաբարձր արդյունքը գրանցել է Վայոց Ձորի մարզում. «Ժողովուրդ» Ամառային զորակոչից առաջ Էդվարդ Ասրյանը ստուգել է հանրապետական հավաքակայանի պատրաստվածությունը Նիկոլ Փաշինյանը մամուլի նոր խոսնակ կունենա. «Հրապարակ» ՔՊ-ում պաշտոնների կռիվ է․ «Հրապարակ» «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ»Պայմանագրային զինծառայող է մահացել
Ամենադիտված