Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալյասկայի հանդիպումը Զելենսկու համար պատերшզմի ընթացքում ամենավտանգավոր պահն է. The Telegraph

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշակի առումով արդեն հաղթել է, քանի որ նա վաղուց էր երազում ԱՄՆ նախագահի հետ անձնական հանդիպման մասին։ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումը Ռուսաստանի նախագահին տալիս է լեգիտիմություն և նպաստում է նրա ներքին հեղինակության բարձրացմանը. այս մասին գրում է  The Telegraph պարբերականը՝ Ալյասկայի հանդիպումը Զելենսկու համար պատերազմի ընթացքում ամենավտանգավոր պահն է վերտառությամբ հոդվածում:

«Խորհրդանշական հաղթանակ տանելով՝ Պուտինը հույս կունենա, որ Ալյասկայում ուրբաթ օրվա հանդիպումը շատ ավելին կբերի՝ իր կողմից Ուկրաինայի տարածքների բռնազավթման օրինականացում: Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու համար սա, թերևս, պատերազմի ամենավտանգավոր պահն է՝ այն պահը, երբ իր երկրի ճակատագիրը կարող էր որոշվել այնպիսի հանդիպման ժամանակ, որին նա հրավիրված չէ... Զուգահեռներ  են արդեն տարվում 1945 թվականի Յալթայի հետ, երբ Ստալինը ստիպեց Չերչիլին և Ռուզվելտին վերաձևավորել Լեհաստանի սահմանները և այն հանձնել խորհրդային կառավարմանը, և 1938 թվականի Մյունխենի հետ, երբ Չեմբեռլենը Սուդետյան երկրամասը տվեց Հիտլերին՝ որոշումներ, որոնք կայացվել են առանց շահագրգիռ երկրների ներկայության», - նշել է հոդվածագիրը:

Դա կանխելու համար Զելենսկին լարված դիվանագիտական բանակցություններ է վարում եվրոպացի դաշնակիցների հետ, այն բանից հետո, երբ Թրամփի դեսպան Սթիվ Ուիթքոֆը վերադարձել է անցյալ շաբաթ Մոսկվայում կայացած հանդիպումից՝ հայտարարելով անսպասելի առաջընթացի մասին: Նա Թրամփին հայտնել է, որ Պուտինը պատրաստ է դադարեցնել ռազմական գործողությունները՝ Ուկրաինայի արևելքում տարածքների հանձնման դիմաց։

«Այս հայտարարությունն այնքան ցնցող էր, որ Թրամփը հրաժարվեց Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու ծրագրերից և փոխարենը համաձայնվեց անցկացնել մեծ գագաթնաժողով», - նշել է հոդվածի հեղինակը։

Դիվանագետները, իրենց հերթին, կարծում են, որ Թրամփի վրա հաճախ ազդում է վերջին մարդը, որի հետ նա խոսում է: Ավելին, ռիսկը մեծանում է, երբ այդ մարդը Պուտինը է:

«Հարցն այն է, թե ով կլինի սենյակում, որը կօգնի Թրամփին բռնացնել Պուտինին, երբ վերջինս սկսի ստել։ Եվ ես վախենում եմ, որ պատասխանն է՝ ոչ ոք», - պարբերականի հետ զրույցում նշել է արևմտյան մի դիվանագետ։

Հոդվածի հեղինակը կանխատեսում է, որ Պուտինը, ամենայն հավանականությամբ, կշողոքորթի և կհամոզի Թրամփին։ Մասնավորապես, նա կարող է կրկին պնդել, որ Ուկրաինան ինքն է հրահրել ներխուժումը։ Բացի այդ, նա կարող է ԱՄՆ նախագահի բարեհաճությունը ստանալ՝ աջակցելով Գրենլանդիայի նկատմամբ նրա տարածքային ոտնձգությանը։

«Եթե նա հաջողության հասնի, գագաթնաժողովը կարող է ավարտվել նրանով, որ Թրամփը կրկնի Կրեմլի քարոզչական կետերը և աջակցի Ուկրաինայի բաժանմանը, ինչը կխորացնի Արևմտյան դաշինքի պառակտումը։ Այդ դեպքում Զելենսկին կկանգնի տհաճ ընտրության առաջ՝ ընդունել վատ գործարքը կամ մերժել այն և Վաշինգտոնի կողմից ագրեսոր պիտակավորվել՝ վտանգելով կորցնել ԱՄՆ-ի կենսական աջակցությունը», - եզրափակել է հոդվածագիրը:

Սոխումի՝ Սոչիի փոխարեն. ՌԴ ավիաընկերությունը փոխում է թռիչքուղինՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմեբերի 18/22-ինՆոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար ՀՀ–ում կգործեն 14, իսկ հաջորդ տարեսկզբին՝ 23 գրասենյակներԱլյասկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելԽաչանովը կարծում է, որ կարիերայի լավագույն մարզավիճակում էՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 18/19-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՁորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբԱՄԷ-ի իշխանությունները դուրս են բերել անհետ կորած համարվող ռուս նավաստու մարմինըՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»Ինձ պայքարից դուրս մնացած համարող ծաղրածուներին ասում եմ, որ ես այստեղ եմ․ ՏոպուրիաԹուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանըՈսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամԿԳՄՍ փոխնախարարը ծանոթացել է երիտասարդական կենտրոնների գործունեությանը Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը և «Լանգ Լանգ» միջազգային հիմնադրամը հրավիրում են դաշնակահարներին դիմելու Lang Lang Young Scholars հեղինակավոր ծրագրինԿյանքից հեռացել է բիաթլոնի օլիմպիական խաղերի և աշխարհի կրկնակի չեմպիոն Սերգեյ Չեպիկովը Ստեփանավանի ԲԿ–ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է. 25 մլն դրամ հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է ԱՄՆ-ն ու Եվրոպան շահագրգռված են Ռուսաստանի և Իրանի դիրքերի թուլացմամբ և Հարավային Կովկասում սեփական կանոնների հաստատմամբ. Շոյգու Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Խուլիգանություն «Դելիս» գիշերային ակումբում, 4 անձ ձերբակալվել էՍահմանազատման գործընթացը պետք է ցույց տա՝ կա՞ Քյարքիի հարցով հանրաքվեի անհրաժեշտություն. Փաշինյան Արևմուտքն անամnթաբար միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին. Շոյգու «Երևանը վազում է դեպի Արևմուտք». Ինչպես է Ռուսաստանը կորցնում Հարավային Կովկասի ճարտարապետի իր դերըՓորձագետ. Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները կարող են դառնալ անբարյացակամԺամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև Քաղաքագետ Դուդչակ. ԵՄ-ի հետ մերձեցումը սպառնում է Հայաստանին գազի գների վեցապատիկ աճովՌԴ ԶՈւ-ն գիշերվա ընթացքում խnցել է 641 ուկրաինական ԱԹՍ. ՌԴ ՊՆ Փաշինյանը կպառկի Էրդողանի տակ. Ինչպես է Հայաստանի վարչապետը պատրաստում իր ժողովրդին Թուրքիային ծառայելու համարՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 9 գոլ, 3 նշանակված 11-մետրանոց մեկ խաղում, «Բարսելոնա»-ն հաղթել է «Ռասինգ»-ին Պետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ»Իրանը ձգտում է ԱՄՆ-ի հետ գործարքի, բայց դեռ պատրաստ չէ դրան. Թրամփ Իշխանությունն ասում է, որ հանուն ադրբեջանական քմահաճության՝ սրա տակ հասկանալ իշխանության երկարաձգումը, պատրաստ ենք շարունակաբար զիջել, կորցնել և nւրանալ. Տիգրան Աբրահամյան Միավորված Ազգերի Կազմակերպության և Հայաստանի միջև Նյու Յորքում պայմանագիր է ստորագրվել․ պատմության այս օրը․ սեպտեմբեր 17Ի՞նչ է հուշում վրացական փորձը. «Փաստ»Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ»Վթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 17/18-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Հայաստանի հավաքականները վստահ հաղթանակներով են մեկնարկել 2026 թվականի շախմատի համաշխարհային օլիմպիադան «Եղբայրս աշխույժ էր, ճարպիկ, ընկերասեր ու շփվող». Վահագն Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ»«Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ»Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ»Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ»Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ»Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ»Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ»Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելու
Ամենադիտված