Կարտոֆիլի օսլան ընդդեմ բոտոքսի. տարեց մաշկի համար նախատեսված լավագույն դիմակը
ՖՈՏՈԴեմքի տարիքային փոփոխություններն ամենևին էլ չեն ուրախացնում կանանց և ծերության առաջին իսկ ախտանշանները նկատելու դեպքում նրանք շտապում են ուղղել այդ խնդիրը, ինչի համար կանայք, ինչպես նշում է the-fun.tv-ը, դիմում են բոտոքսի կամ ավելի վատ՝ պլաստիկ վիրաբույժության:
Սակայն վստահ եղեք, որ հնարավոր է ազատվել նյարդային վիճակից ու մանր կնճիռներից նաև առանց այդ միջոցների: Այդ հարցում կարող է շատ օգտակար լինել օսլայով դիմակը: Այն հիանալի համապատասխանում է հոգնածության ախտանշանով հասուն մաշկին:
Այն պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ կլինի՝
- 1-1.5 ճ/գ կարտոֆիլի օսլա,
- 5 ճ/գ գազարի հյութ,
- 1ճ/գ թթվասեր,
- ջուր
Պատրաստման եղանակը՝
Կարտոֆիլի օսլան ավելացրեք ամանի մեջ ու տրորեք, ավելացնելով 0.5 բաժակ ջուր: Ստացված խառնուրդը լցրեք կաթսայի մեջ: Այնուհետև վրան ավելացրեք 0.5 լ եռացրած ջուր ու եփեք այն մինչև որ թանձրանա, ավելացրեք գազարի հյութն ու թթվասերը:
Լավ խառնեք ու թողեք սառչի, ապա բարակ շերտով քսեք դեմքին ու թողեք 20-25 րոպե:
Լվացեք տաք ջրով ու քսեք սնուցող նրբաքսուք, իսկ մնացած մասը պահեք սառնարանում:
Երեք օր շարունակ, ամեն երեկո դրեք այդ դիմակը և նույն պրոցեդուրան կրկնեք նաև 1 շաբաթ հետո:
Դիմակի օգտագործումից հետո դուք կզգաք, թե ինչքան է փափկել ու խոնավացել ձեր մաշկը և բացի այդ դարձել ավելի առողջ: