Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բացահայտենք թանգարաններն ամռանը. գործող ժամանակավոր ցուցահանդեսների ազդագիր

ՄՇԱԿՈՒՅԹ

Հայաստանի թանգարաններն ամառվա արձակուրդային օրերը հետաքրքիր և հագեցած դարձնելու ինքնատիպ առաջարկներով են ներկայանում՝ մեր երկիր այցելող զբոսաշրջիկների, հյուրերի և քաղաքացիների համար: Մշտական ցուցադրություններին զուգահեռ՝ թանգարաններում գործում են տարբեր թեմատիկ ուղղություններով ժամանակավոր ցուցահանդեսներ, որոնք ներկայացնում են ուշագրավ պատմություններ՝ բացառիկ էքսպոզիցիաների միջոցով:

Ռուսական արվեստի թանգարան. «Դիմակը՝ կերպար և գաղափար»

Օգոստոսի 1-ին՝ ժամը 17:00-ին, Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆ․ Ա. Աբրահամյանի հավաքածու) կբացվի «Դիմակը՝ կերպար և գաղափար» խորագրով ցուցահանդեսը, որը կգործի մինչև սեպտեմբերի 24-ը:

Ցուցադրությունն իրականացվում է Գյումրու Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի և Հայաստանի ազգագրության և ազգային-ազատագրական պայքարի պետական թանգարանի հետ համագործակցությամբ։

Ներկայացվելու են Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի նատյուրմորտները՝ ստեղծված 1960-80-ականներին, որոնցում պատկերված են արևելյան ու աֆրիկյան դիմակներ՝ որպես պատմական տարբեր ժամանակաշրջանների, ծեսերի, էթնիկական ինքնության և մշակութային երկխոսության խորհրդանիշներ։

Ասլամազյանների կոմպոզիցիաները կցուցադրվեն Հայաստանի ազգագրության և ազգային-ազատագրական պայքարի պետական թանգարանի հնագիտական բաժնի աֆրիկյան դիմակների ու քանդակների հավաքածուի հետ միասին՝ ներառելով Նիգերիայից, Կոնգոյից, Գվինեայից և Տանզանիայից բերված ավանդական արվեստի գործեր՝ 20-րդ դարի կեսերից։

Այս ցուցադրության առանցքում դիմակը ոչ միայն տեսողական ու մշակութային արտահայտչամիջոց է, այլև հավատքի, հիշողության, բարոյականության և ընտանեկան արժեքների խորհրդանիշ, տարբեր ազգերի մշակութային ժառանգություններն ու ավանդույթներն արձանագրող վկայություն։ Ցուցադրության համադրող՝ Գոհար Սմոյան:

Հայաստանի ազգային պատկերասրահ. «Ժանսեմ. Կենդանի գծի վարպետը»

Հայաստանի ազգային պատկերասրահում Ժան Ժանսեմի 105-ամյակին նվիրված «Ժանսեմ. Կենդանի գծի վարպետը» ցուցադրությունը կգործի մինչև հոկտեմբերի 25-ը: Ֆրանսահայ նշանավոր նկարիչ Ժան Ժանսեմի (Հովհաննես Սեմերջյան, 1920–2013) ստեղծագործական ուղին մարդկային ու սոցիալական տարրերով խորապես հագեցած պատմություն է, որն անկրկնելի հետագիծ է թողել 20-րդ դարի երկրորդ կեսի ֆրանսիական և սփյուռքահայ մշակույթի վրա։ Իր աշխատանքներում Ժանսեմը կենտրոնացել է հասարակության առավել խոցելի խմբերի պատկերման վրա։ Ցուցադրությունը ներկայացնում է Ժան Ժանսեմի 120-ից ավելի աշխատանք, որոնք ի մի են բերում նկարչի 1960-80-ականների գրաֆիկական ստեղծագործության հիմնական թեմաները։ Աշխատանքներն ընտրված են Ժանսեմի՝ Հայաստանին նվիրաբերած հարուստ հավաքածուից՝ ընդգծելով արվեստագետի կապը հայրենի մշակույթի ու Հայաստանի հետ։ Ցուցահանդեսի համադրողներ՝ Նունե Թադևոսյան, Վիգեն Գալստյան։

Հայաստանի ազգային պատկերասրահ. ցուցադրվում է Փարաջանովի հովանոցը

Հայաստանի ազգային պատկերասրահը շարունակում է «Վերականգնված ցուցանմուշի պատմություն» նախագիծը և այս տարի ներկայացնում է կինոարվեստի աշխարհում ամենաինքնատիպ և առեղծվածային կերպարներից մեկի՝ Սերգեյ Փարաջանովի սիրելի հովանոցի վերականգնման պատմությունը։ Ցուցահանդեսը կգործի մինչև հոկտեմբերի 30-ը:

Լեգենդար արվեստագետը սիրում էր ամեն տեսակի հնություն․ պաճուճազարդ գլխարկներն ու հովանոցները, տիկնիկներն ու կենցաղային այլազան իրերը նա հավաքում, վերափոխում, վերածում էր արվեստի գործերի և դարձնում իր կախարդական ու հրաշքներով լի աշխարհի կենդանի դերակատարներ։ Իր կյանքի և ստեղծագործության խորհրդանշական «հերոսներից» մեկն էլ հովանոցն էր, որի հետ կապված՝ արվեստագետն այսպիսի գրառում ունի.«Ես ապրում եմ Թիֆլիսում՝ իմ ծնողների հին տանը, և երբ անձրև է գալիս, ես քնում եմ հովանոցով և երջանիկ եմ, որովհետև դա նման է Տարկովսկու ֆիլմերին»։

Արվեստագետի թաիլանդական նրբագեղ հովանոցը Սերգեյ Փարաջանովի թանգարանից Ազգային պատկերասրահի վերականգնման բաժին է հանձնվել 2022 թվականին խիստ անմխիթար վիճակում։ Փուլային բարդ վերականգնումից հետո այն ներկայացվում է այցելուին։ Փարաջանովի հովանոցի կողքին ցուցադրվում են վերականգնման երկարատև ընթացքը ներկայացնող ամփոփ տեսանյութն ու աշխատանքային լուսանկարներն իրենց բացատրագրերով, ինչպես նաև թեմատիկ ցուցանմուշներ, ռեժիսոր Նաիրա Մուրադյանի «Կարմեն» անիմացիոն ֆիլմը, հատված ռեժիսոր Պատրիկ Կազալսի «Ըմբոստ Փարաջանովը» վավերագրական ֆիլմից և պատմական-գեղարվեստական կարևոր արժեք ունեցող լուսանկարներ Սերգեյ Փարաջանովի թանգարանի հավաքածուից: Ներկայացված են նաև Սերգեյ Մեչիտովի հեղինակային լուսանկարները։

Էքսպոզիցիոն առաջին սրահը վերարտադրում է վերականգնման արվեստանոցի մի անկյուն՝ կիրառված գործիքներով ու նյութերով։ Երկրորդ սրահում ցուցադրվում են վերականգնված հովանոցը և դրա զարդանախշերն ու դետալները վերարտադրող անիմացիան (հեղինակ՝ Աշոտ Մարաբյան, անիմացիա՝ Նարեկ Նազարյան): Ցուցահանդեսն ունի նաև ինտերակտիվ բաժին, որի շրջանակում այցելուները կարող են ստեղծել «փարաջանովյան» հովանոցի իրենց տարբերակը՝ կոլաժային կամ նկարազարդ։ Նախագծի ղեկավար և ցուցահանդեսի համադրող՝ Մարինա Հակոբյան, ցուցահանդեսի համակարգող՝ Ամալյա Հովսեփյան:

Հայաստանի ազգային պատկերասրահ. «Անհայտ նպատակակետ» ցուցահանդես՝ նվիրված իրանական կինոյին

Հայաստանի ազգային պատկերասրահում «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում բացվել է իրանական կինոյի լեգենդ Աբբաս Քիառոստամիի լուսանկարների ցուցահանդեսը, որը կգործի մինչև սեպտեմբերի 15-ը: Լուսանկարների հավաքածուն Աբբաս Քիառոստամին անձամբ է նվիրաբերել կինոփառատոնին 2004 թվականին՝ Հայաստանում իր ֆիլմերի առաջին հետահայաց ցուցադրության ժամանակ։

«Անհայտ նպատակակետ» խորագրով ցուցադրությունը ներկայացնում է 28 սև-սպիտակ բնապատկեր, որոնք արվեստագետը ստեղծել է տարիների ընթացքում՝ ֆիլմերի նկարահանման վայրեր փնտրելիս։ Վերնագրերից ու տարեթվերից զերծ՝ այս լուսանկարներում պատկերված են ճանապարհներ, որոնց շուրջ տարածվող բնական միջավայրը և մարդկային հետքերը վերածվում են այլաբանական խորհրդանիշների։

Ցուցահանդեսի համադրող՝ Վիգեն Գալստյան։

Հայաստանի ազգային պատկերասրահ. «Շնչող էջեր»

Հայաստանի ազգային պատկերասրահում մինչև օգոստոսի 30-ը կգործի «Շնչող էջեր» ժամանակավոր ցուցադրությանը՝ նվիրված 20-րդ դարի երկրորդ կեսի հայկական գրաֆիկայի առանցքային դեմքերից մեկի՝ նկարիչ Հենրիկ Մամյանի ծննդյան 90-ամյակին։

«Շնչող էջեր» ցուցադրությունը միավորում է արվեստագետի ստեղծագործական ժառանգության ամենախոսուն նմուշները՝ գրքային նկարազարդումները, գծանկարները, ինչպես նաև կրոնական թեմաներով մոնումենտալ գործերը, որոնք հավաքագրվել են Հայաստանի ազգային պատկերասրահի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի և ընտանիքի մասնավոր հավաքածուներից:

Հենրիկ Մամյանի գրքային գրաֆիկայի ժամանակագրական զարգացումն արտացոլող՝ չորս սրահի տրամաբանությամբ կառուցված «Շնչող էջեր» ցուցահանդեսը հնարավորություն է տալիս դիտարկելու արվեստագետի գրաֆիկական ժառանգությունը ոչ միայն որպես պատկերազարդման բարձրարվեստ նմուշ, այլև ինքնուրույն գեղարվեստական մտածողության դրսևորում և մշակութային վավերագիր։ Ցուցահանդեսի համադրող՝ Մարգարիտա Խաչատրյան։

Հայաստանի պատմության թանգարան. «Հին աշխարհի զուգահեռներում Հայաստան-Նիդերլանդներ»

Հայաստանի պատմության թանգարանում մինչև օգոստոսի 30-ը գործում է «Հին աշխարհի զուգահեռներում․ Հայաստան-Նիդերլանդներ» ցուցադրությունը, որի շրջանակում ներկայացված է 15 բնօրինակ ցուցանմուշների ընտրանի Ասսենի Դրենց թանգարանից՝ համադրված Հայաստանի պատմության թանգարանի նմուշների ընտրանիով։

Դեռևս 2022թ․ Նիդերլանդների Դրենց թանգարանում կազմակերպված «Արարատի հմայքի ներքո» ցուցադրությունից հետո պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանում պատասխան ցուցահանդեսի կազմակերպման վերաբերյալ: Այս համատեղ ցուցադրությունը բացահայտում է Հյուսիսային Եվրոպայի նոր քարեդարի, ուշ բրոնզեդարի և վաղ երկաթեդարի ժամանակաշրջանների հարուստ պատմությունն ու մշակույթը և այցելուին զուգահեռներ անցկացնելու հնարավորություն է տալիս։

Հավաքածուները համադրվել են պատկերային և անիմացիոն նյութերով։ Ցուցադրությունը եզրափակվում է հայ-հոլանդական առնչությունների ներկայացմամբ․ առանցքում կլինեն հայերի մասին հիշատակությունները Նիդերլանդներում՝ սկսած դեռևս 4-րդ դարից, 18-րդ դարում հայերի կողմից Ամստերդամում հիմնադրված տպարանը, ինչպես նաև առևտրական կապերը։

Հայաստանի պատմության թանգարան. «Դեղին գետի հիշողությունը» ցուցադրություն՝ նվիրված չինական մշակույթին

Հայաստանի պատմության թանգարանում մինչև օգոստոսի 30-ը կգործի «Դեղին գետի հիշողությունը» խորագրով միջազգային ժամանակավոր ցուցադրությունը, որը կազմակերպվել է Չինաստանի Շանսի թանգարանի և «Հայ-չինական գործընկերության կենտրոն» ՀԿ-ի համագործակցությամբ։

Գոյատևումից մինչև կենսակերպ, առօրյա գործածությունից մինչև հոգևոր և բարձրաշխարհիկ դրսևորումներ. ցուցադրությունն արտացոլում է նեֆրիտե գտածոների դերն ու արժեքը չինական մշակույթի զարգացման պատմության մեջ։

Ցուցադրությունում առաջին անգամ Շանսի թանգարանից ներկայացվում է 50-ից ավելի բրոնզեդարյան բնօրինակ հնագիտական արժեքավոր նեֆրիտե առարկաների հավաքածու՝ նեֆրիտե բի սկավառակներ, մատանիներ, ցոնգ խողովակներ, հուանգ կախազարդեր և այլ ուշագրավ ցուցանմուշներ։

Ժողովրդական արվեստների թանգարան. «Մետաքսի ժառանգությունը» ցուցադրություն՝ նվիրված չինական մշակույթին

Ժողովրդական արվեստների թանգարանում մինչև սեպտեմբերի 23-ը կգործի «Մետաքսի ժառանգությունը» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը՝ Չինաստանի Հենան թանգարանի և «Հայ-չինական գործընկերության կենտրոն» հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ:

Ներկայացված են Հենան թանգարանից բերված ցուցանմուշներ, մասնավորապես՝ տարազներ, որոնք կրկնում են գարնան և աշնան, Հանի, Թանգի, Սոնգի և Մինգ դինաստիաների ոճերը՝ փոխանցելով դինաստիաների յուրահատուկ էսթետիկան, ժամանակակից նկարներ, որոնք վերաիմաստավորում են ավանդույթը և Ֆու Հաո Օուլի «Զուն» կոչվող բրոնզե լայնածավալ կրկնօրինակը, որը գրավում է իր արխայիկ ոճով:

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան. Հեբեյի ավանդական նկարչական արվեստի ցուցահանդես

Օգոստոսի 2-ին՝ ժամը 16:00-ին, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում կբացվի «Հեբեյի ավանդական նկարչական արվեստի ցուցահանդեսը», որը կգործի մինչև հոկտեմբերի 23-ը:

Չինաստանի Հեբեյի նահանգային թանգարանի հետ համագործակցությամբ կազմակերպված ցուցադրությունը եզակի հնարավորություն է ծանոթանալու Չինաստանի հնագույն մշակութային ժառանգության մի հատվածին՝ Ուցյանի փայտափոր ամանորյա նկարներից մինչև Հենգշույի շշի ներսում արված գունեղ ու նուրբ պատկերներ։

Չինական քաղաքակրթության օրրանում՝ Հեբեյում (կրճատ՝ նաև «Ջի»), ձևավորված այս արվեստի տեսակները 2006 թվականին ընդգրկվել են Չինաստանի ազգային ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում՝ ձեռք բերելով լայն միջազգային ճանաչում։

Ցուցահանդեսում կներկայացվեն նաև Մ. Սարյանի տուն-թանգարանի հավաքածուում պահվող չինական կիրառական արվեստի արժեքավոր նմուշներ։

Ցուցադրությունը կազմակերպվում է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի, Հեբեյի նահանգային թանգարանի և համագործակցությամբ։ Չինաստանի Հեբեյի թանգարանի ցուցանմուշներն այս ձևաչափով առաջին անգամ են ներկայացվում Հայաստանում։

57-ամյա Շիոն ընտրվել է Վրաստանի նոր պատրիարք Մաhացու hանտավիրուսով վարակվածների թիվը շարունակում է աճել Վտանգավոր թեյնիկներ են հայտնաբերվել հայկական շուկայում Բախվել են Վանաձոր-Սպիտակ-Լեռնավան երթուղին սպասարկող «Գազել»-ը ու «ՈւԱԶ»-ը․ կա 6 վիրավոր Ժամանակն է, որ բրիտանական կողմն իր համար սանիտարներ հրավիրի․ Զախարովա Որպես անհետ կորած որոնվում է 89-ամյա Ժորժիկ Սիմոնյանը Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր Ուկրաինական պատվիրակությունն ԱՄՆ-ում քննարկել է պատերազմի դադարեցման հարցը Եկեղեցին մեկ այցով խուճապի մատնեց իշխանությանըՄաhացել է Տիգրան Վարդանյանը Կիևի հռչակավոր «Սուրբ Սոֆիա» տաճարը գործարկել է հայալեզու աուդիոէքսկուրսիա Սպառնալի՞ք, թե՞ զգուշացում Մոսկվայից ՆԳՆ-ն առաջարկում է 16 տարին լրացած անձանց համար պարտադիր դարձնել նույնականացման քարտ ունենալը Խոշոր ավտովթար՝ Երևանում. վարորդներից մեկը ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել Քրեական հետապնդում 4 անձանց նկատմամբ, որոնցից 2-ը Նոր Նորքի ղեկավարի աշխատակազմի պաշտոնյաներ են Սպասվում է անձրև և կարկուտ«Հայաստան. Կողմ և դեմ» Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջյան հատվածում․ կա տուժած Ծանոթ ու միաժամանակ անհայտ … գինու շշի խցանում Լիտվայի պետական արխիվի կայքէջում վերականգնվել են Հայոց gեղաuպանnւթյան մասին արխիվային հրապարակումները Mövenpick-ը գալիս է Հայաստան1-ին դասարան ընդունվող երեխաների համար նախատեսված ժամանակացույց. ինչ պետք է անել Ինչու է Վրաստանը տեղափոխում Հայաստան եկող գազատարի մի հատվածը. մանրամասներ Ադրբեջանը բացահայտ աջակցություն է ցուցաբերում Նիկոլ Փաշինյանին Turkish Airlines ավիաընկերության ինքնաթիռը վայրէջք կատարելու ժամանակ բռնկվել է«Երրորդ պարտադրված պատերազմը» կնշանավորի Ամերիկյան կայսրության վերջը Մերձավոր Արևելքում․ Վելայաթի Քարոզարշավ առանց հավասար պայմանների Բարսելոնան Էլ Կլասիկոյում հաղթեց Ռեալին և ժամկետից շուտ հռչակվեց Իսպանիայի չեմպիոն «Ընտրություն, որը Ռուսաստանի օգտին չէ. Ինչպես և ինչու Հայաստանը «հավատարմության երդում տվեց» Մեծ Բրիտանիային» Հրդեհ է բռնկվել Նոր Արեշ 14-րդ փողոցի տներից մեկումԱդրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սոթքի և Վարդենիսի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ պատմության այս օրը (11 մայիս)Մոսկվայի ուղերձը՝ Երևանի ընտրություններից առաջ Ռուբլին ու դոլարը թանկացել ենՏասնյակ հասցեներում ջուր չի լինիՊլանային անջատումներ՝ մայիսի 11-ինԿիևի ռեժիմը երբեք պայմանագրաունակ չի եղել․ Լավրով «Ինտեր Մայամին» հաղթեց «Տորոնտոյին»․ Մեսսին դարձավ գոլի ու գոլային փոխանցումների հեղինակԶելենսկին Հայաստանում մեր հանդիպման ժամանակ ասաց, որ պատրաստ է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ ցանկացած ձևաչափով․ ՖիցոՀայաստանում կան մարդիկ, ովքեր ունեն ռևшնշիստական հայացքներ․ դա չի կարող դրական արդյունքների հանգեցնել․ ԲայրամովՁեր առաջադրանքը՝ ըստ հորոսկոպի Քուչակում բшխվել են «Mercedes»-ը և «Opel»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրшվորԵրևանը պետք է հնարավորինս շուտ հստակեցնի՝ ցանկանում է անդամակցել ԵՄ-ին, թե ԵԱՏՄ-ին, այդ դեպքում հնարավոր կլինի քաղաքակիրթ ապահարզանի գնալ․ ՊուտինՆանուլը նոր տեսահոլովակ է ներկայացրել Արտաշատում 57-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 6-ամյա աղջնակի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համարԵրևանում «Toyota»-ն վրшերթի է ենթարկել հետիոտնին և բախվել խանութի ապակե ցուցափեղկին․ 2 վիրավnրից մեկն անչափահաս էՀռոմի պապն ընդունել է Իտալիայի նորընծա չեմպիոն «Ինտեր»-ի ֆուտբոլիստներին և մարզչական կազմինԵվրոպան իսկապես ցանկանում է ՆԱՏՕ-ն կենդանի պահել. Ֆրիդրիխ Մերց Մադրիդի «Ռեալը» Մբապեին չի ընդգրկել «Բարսելոնայի» հետ խաղի հայտացուցակում․ հայտացուցակում բացակայում է նաև Վալվերդեն Համակարգը խիստ ծանրաբեռնված է աշխատում. ԳԹԿ-ն արձագանքել է դիմորդների բողոքներին Տարադրամի փոխարժեքները մայիսի 10-ին
Ամենադիտված