Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խոշոր ու ողբերգական վթար․ կա 1 զոհ 2 վիրավոր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ՝ օգոստոսի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 23:30-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Արմավիր-Երևան ավտոճանապարհի Մեծամոր քաղաքի վարչական տարածքում՝ «Արև» հանդիսությունների սրահի մոտ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին, ապա՝ հողաթմբերին, մոտ 150 մետր մի քանի պտույտ շրջվելով գլխիվայր հայտնվել է դաշտում։Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների հայտնածի՝  օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ու ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության փրկարարները։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության  քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային քրեական վարչության պետ Արթուր Բդոյանը։

Դեպքի մասին ՊԾ Արմավիրի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը։

Քրեական ոստիկանները զենքի գործադրմամբ խուլիգանության և զենք-զինամթերք ապօրինի պահելու մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերելՖրանսիան այլ տարածաշրջաններում ռազմական բազաներ տեղակայելու մտադրություն չունի. ՄակրոնԻրանի շուրջ ճգնաժամը հարվածել է Գերմանիայի տնտեսությանը․ երկրում գնաճը կրկին աճում էԱՄԷ-ն սկսել է գաղտնի հարվածներ հասցնել Իրանին․ The Wall Street JournalԿրասնոդարի երկրամասում դեռահասը կրակ է բացել դպրոցում. տուժել է երկու աշակերտՔիմ Քարդաշյանը և նրա դուստր Նորթ Ուեսթը ցուցադրել են իրենց համապատասխան ադամանդե գրիլզները Դեմբելեն՝ Ֆրանսիայի առաջնության լավագույն խաղացող Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Շիո III-ը բազմել է պատրիարքական գահին Հորմուզի նեղուցի շարունակական շրջափակումը մեծ ճնշում է գործադրում համաշխարհային տնտեսության և էներգետիկ անվտանգnւթյան վրա. ՖիդանԻրանը հնարավոր է համարում ԱՄՆ-ի հետ բանակցությունների վարումը. Փեզեշքիան Իսրայելը ապրիլի 8-ից ի վեր Լիբանանում hարվածել է Հեզբnլլահի 1,100 թիրախի Բաքվի պահեստներից մեկում խnշոր hրդեհ է բռնկվել ՌԴ-ն Հայաստանին է փոխանցել Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի վերաբերյալ անհրաժեշտ պարզաբանումները Փաշինյանի վախվորած արձագանքը Ռուսաստանի նախագահին Համբուրգում աhաբեկչության գործով ձերբակալվել է 17-ամյա սիրիացի Հայտնի են Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների 13-րդ մրցույթի մասնակիցները Ռուսաստանը պատրաստ է զարգացնել համագործակցությունը Վրաստանի հետ. ՌԴ ԱԳՆ Ներքին գործերի նախարարի գլխին մութ ամպեր են կուտակվումՄեր տնտեսական զարգացումը լճացման մեջ է առնվազն յոթ տարի․ Գերմանիայի կանցլեր Ռուսաստանը ակնարկում է ատոմակայանի մասինՓաշինյանը ցնցումների մեջ է կաթողիկոսի այցից Ադրբեջանական բանակում կորուստներ կան Spotify-ում Ռոզա Լինի Snap հիթը 2-րդն է «Եվրատեսիլի» պատմության մեջ ՆԳՆ-ն զգուշացնում է Վեճ և ծեծկռտուք՝ ԵրևանումԱրմավիրի համայնքային ոստիկանները հայտնաբերել են շանը մեքենային կապած վարորդին․ նա ձերբակալվել է Լիբանանի հարավում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել Խնամքի նպաստի մասինՍլովակ պատգամավորը սուր ելույթ է ունեցել Եվրախորհրդարանում. «Թշնամին Բրյուսելն է, ոչ թե Ռուսաստանը» ԵԱՏՄ շրջանակներում առևտրաշրջանառությունը 2025-ին գերազանցել է 95 միլիարդ դոլարը․ ՌԴ ԱԳ փոխնախարար Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացելՋուր չի լինելու մի քանի ժամ «Բեռլինից կոչ են արել Հայաստանին «ընդունել իրականությունը և շարժվել առաջ»»Ինչո՞ւ է ձախողվել «մեղմ ուժը», և ի՞նչ կպատահի Հայաստանի հետ. «Փաստ»Բոլոր ընտրություններից ամենա... «աշխարհաքաղաքականը». «Փաստ»Մոսկվայի կոշտացող ուղերձները և Հայաստանի առջև կանգնած ռիսկերը «Վաճառեցին՝ զվարճացան, հաշվեցին՝ արցունքներ թափեցին». Փաշինյանը փոխել է Հայաստանի աշխարհագրական դիրքը «Հովհաննեսից հետո մեր մխիթարությունն ու ուժը մեր մյուս երեխաները դարձան». Հովհաննես Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... մոտ երեք ամիս անց. «Փաստ»Հումքից դեպի պատրաստի արտադրանք․ Սամվել Կարապետյանը ներկայացրել է գյուղատնտեսության զարգացման իր տեսլականը Մակրոնի և Փաշինյանի նպատակների մասին. Վտարել բոլոր ռուսներին և վաճառել Հայաստանը Թուրքիային Աշտարակի գյուղերից մեկում 5-ամյա երեխան ծանր այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոցԵվրոպան՝ «պատի» առջև. մարտահրավերներ ու հակասություններ. «Փաստ»Պլանային անջատումներ՝ նշված հասցեներում «Նիկոլի՝ Հայաստանում իշխանության մնալը օդ ու ջրի նման անհրաժեշտ է թուրք-ադրբեջանական տանդեմին». «Փաստ»Ադրբեջանցիները Վարդենիսի Վերին Շորժա բնակավայրի մոտ առաջ են շարժվել 3 կիլոմետր խորոնալով Հայաստանի տարածքի և սկսել խրամատներ փորել․ պատմության այս օրը (12 մայիս)Հայաստանում YouTube-ի մոնետիզացիան այսօրվանից հասանելի է․ Մխիթար Հայրապետյան Սպասվում է անձրև և ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազիՄեր՝ էությամբ հայ քրիստոնյաներիս խնդիրն է ձևավորել ազգային իշխանություն. «Փաստ»Տավուշում վագոն-տնակ է այրվել Կտրուկ շրջադարձի առարկայական վտանգները. «Փաստ»
Ամենադիտված