Դրական դինամիկա չկա․ մանրամասներ՝ պայթյունի հետևանքով տուժածների մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեւանում նախօրեին տեղի ունեցած ավտոմեքենայի պայթյունի հետևանքով տուժածների այրվածքներն ընդգրկում են բավականին մեծ մակերես։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել են ԱՆ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնից»՝ նշելով, որ այս պահին նրանց առողջական վիճակում դրական դինամիկա չկա։
«Առաջին օրերին հիմնականում պայքարում ենք այրվածքային շոկի դեմ։ Տուժածների այրվածքներն ընդգրկում են բավականին մեծ մակերես՝ դեմք, իրան, մարմնի այլ հատվածներ»,- նշել են բուժհաստատությունից։
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ տուժածներից երեքը անչափահասներ են, ինչը մի փոքր ավելի լարված է դարձնում աշխատանքային գրաֆիկը։