Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պարզ քաղաքական գործընթաց՝ նախընտրական «տրամադրություններով». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչպես հայտնի է, Փաշինյանի իշխանությունը նպատակադրվել է «իրենով անել» «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն, խոսվում է պետականացման կամ ազգայնացման մասին: Առայժմ իշխանությունը բավարարվել է ընկերության ժամանակավոր կառավարիչ նշանակելով ու կադրային ջարդով: Սեփականատիրոջ փոփոխության հարց դեռ բացահայտ չի դրվել: Մյուս կողմից՝ սեփականատերերը դիմել են Ստոկհոլի Առևտրի պալատի արբիտրաժի ինստիտուտ, որը միջանկյալ որոշում է կայացրել՝ կառավարությանը պարտադրելով ձեռնպահ մնալ ընկերության դեմ կամայական քայլերից, այդ թվում՝ ընկերության կառավարման կազմը փոփոխելուց: Փաշինյանի կառավարությունը գործնականում դիրքավորվել է այնպես, որ միջազգային արբիտրաժի որոշումը «չորով» չի կատարելու, և՝ վերջ: Չնայած, շատ մասնագետներ պնդում են, որ չկատարել չեն կարող, պարզապես փորձելու են ձգձգել: Սա, ինչպես ասվում է՝ հակիրճ նախապատմությունը:

Եվ ահա, օրերս արդարադատության նախարարը հայտարարել է. «Եթե բանը հասնի պետականացմանը կամ ազգայնացմանը, կամ գերակա շահ ճանաչելու հիմքով որևէ գույքի սեփականության իրավունքի փոխանցմանը, միանշանակ դա հատուցելի է լինելու: Եվ որևէ անգամ, անգամ քաղաքական սուր հայտարարությունների պարագայում, խոսք չի գնացել այն մասին, որ հատուցում չի տրվելու»:

Հասկանալի է՝ խոսքը ՀԷՑ-ի սեփականատերերին հատուցում տալու մասին է: Ինչ կարելի է ասել այս առնչությամբ: Առաջինը. բնականաբար, սեփականատիրոջը (սեփականատերերին) պետք է տրվի փոխհատուցում, եթե իշխանությունը վերցնում է նրա սեփականությունը: Ու դա, կներեք, «լավություն անել» չէ: Դա հստակ պարտավորություն է: Սահմանադրորեն պաշտպանված սեփականատիրության իրավունքի իրացման ապահովում: Այսինքն, հատուցում ցանկացած պարագայում չեն էլ կարող չտալ: Բայց այստեղ նախ՝ հարցն այն է, թե ինչպիսի փոխհատուցում կառաջարկվի իշխանության կողմից, ու դրան ինչպես կվերաբերվի սեփականատերը:

Ի վերջո, իշխանություններն իրենք էլ շատ լավ հասկանում են, որ իրենք ՀԷՑ-ը խլում են: Եվ «խլելու» դեպքում, էլի՝ բնականաբար, միջազգային դատարաններ, արբիտրաժներ է հարցը գնալու, իսկ դրա հետևանքով խոշոր հատուցումների վճարումներ են մնալու պետության վզին, ավելի կոնկրետ՝ պետական բյուջեի վրա: Նույնիսկ փոխհատուցման դեպքում, եթե սեփականատերը համարի, որ առաջարկված փոխհատուցումը լիարժեք չէ, կամ գնահատի որպես սեփականության իրավունքի խախտում (ինչն ակնառու է), էլի դատական պրոցես է գնալու, կանխատեսելի՝ գործարքներն անվավեր ճանաչելու կամ առնվազն լիարժեք հատուցման պահանջի բավարարմամբ:

Այսինքն, ցանկացած պարագայում, պարզ է երկու բան.

-Առաջինը՝ լինելու է դատական պրոցես, որը, մեծ հավանականությամբ, ավարտվելու է փոխհատուցման պահանջի բավարարմամբ:

-Երկրորդը՝ դրա դիմաց ծախսը, ֆինանսական բեռը մնալու է պետական բյուջեի, պարզ ասած՝ հարկատուների վրա:

Իսկ դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանի քմահաճույքները բավարարելու համար վճարելու է «հպարտ քաղաքացին»: Սրա մասին են զգուշացնում բազմաթիվ փորձագետներ, սրա մասին են զգուշացնում տնտեսագետներ, իրավաբաններ, ոլորտի մասնագետներ:

Ի լրումն՝ արդարադատության նախարարը խոսում է այն մասին, որ արբիտրաժի որոշումը կարող են և չկատարել՝ հղում անելով Նյու Յորքի կոնվենցիային, որը ներպետական դատարաններին «թույլ է տալիս մերժել նման որոշման կատարումը, եթե այն «հակասում է հանրային կարգին»»: Ի դեպ, իրավաբանները կարծիք են հայտնում, որ նախարարն ըստ էության այս հայտարարությամբ նախապես ուղղորդում է «ներպետական դատարանին», թե ինչ հիմքով մերժեն մյուս կողմին, եթե հայց ներկայացնեն՝ արբիտրաժի որոշումը կատարելու պահանջով:

Բայց դա դեռ մի կողմ:

Նախարարի խոսքում մեկ այլ՝ ոչ պակաս կարևոր հանգամանք կա: Նրա խոսքի թեականությունը, վերը մեջբերված նախադասության սկզբում հնչող «եթե»-ն:

Ասել կուզի՝ չի բացառվում, որ ՀԷՑ-ը վերցնելու այդ գործընթացը մինչև վերջ չի գնա, ավելին՝ ինչ-որ մի պահի այն կարող է դադարեցվել: Հնարավոր կամ ենթադրելի է, որ այդ «ինչ-որ մի պահը» սպասվող ընտրություններից հետո վրա կհասնի:

Ու սա ամենահավանականն է, քանզի ակնհայտորեն գործ ունենք բացառապես քաղաքական պրոցեսի հետ, իսկ Նիկոլ Փաշինյանի բոլոր քայլերն ուղղված են առաջիկա ընտրություններին: Տեսեք, օրերս ՀԷՑ «ժամանակավոր կառավարչի գրասենյակը» հաղորդագրություն տարածեց ՀԷՑ-ի «աղետալի վիճակի» մասին: Բառացի. «ՀԷՑ ՓԲԸ-ի էլեկտրատնտեսությունն այս պահին գտնվում է տեխնիկապես բավականին վատթար վիճակում և ֆիզիկական մաշվածության մեջ, իսկ որոշ դեպքերում անգամ՝ հետագա շահագործման համար հիմնականում ոչ պիտանի վիճակում»: Պարզ է, որ սա արվում է հենց Փաշինյանի քաղաքական քմահաճույքները բավարարելու, այսինքն՝ վերը նշված նախընտրական տրամադրությունների համատեքստում: Իշխանությունը վտանգ է տեսնում ի դեմս Սամվել Կարապետյանի, որ կարող է ընդդիմադիր դաշտի մերանի դեր կատարել: Ուստի, Փաշինյանին պետք է ՀԷՑ-ի պրոցեսն օգտագործել՝ Սամվել Կարապետյանին, «Տաշիր գրուպին» վարկաբեկելու համար, ցույց տալու համար, թե տեսեք՝ որքան վատ կառավարիչ են եղել, ոնց են «թալանել», ոնց են «ավիրել»: Այստեղ հետաքրքիր է, որ այդ հայտարարությունը տարածվել է ժամանակավոր կառավարիչ նշանակելուց ընդամենը 2 օր անց: Հարց է ծագում՝ երկու օրվա մեջ այդ ի՞նչը ու ինչպե՞ս հասցրեցին ուսումնասիրել, վիճակը պարզել ու ամփոփել, «էլեկտրատնտեսության» ո՞ր մասին ծանոթացան, որ մի հատ էլ նման՝ «արցունք քամող» հայտարարություն են տարածում: Այսինքն, ակնհայտ է, որ իշխանության կողմից ի սկզբանե խնդիր է դրված սևացնել, հակաքարոզչություն իրականացնել Սամվել Կարապետյանի ու «Տաշիր գրուպի» դեմ: Դրա համար էլ այս ամբողջ «բոլոլան» սարքեցին, ու սպասելի է, որ առաջիկայում «ահասարսուռ» այլ «բացահայտումներ» կանեն, որոնց գերակշիռ մեծամասնությունը կա՛մ համարյա թե իրականության հետ որևէ աղերս չի ունենա, կա՛մ պարզապես հնարածին, կեղծ տեղեկություն կլինի, ինչը բնորոշ է այս իշխանությանը:

Մյուս կողմից՝ «արագի մեջ» իրականացվում է կադրային կոտորած. աշխատանքից հեռացվում են փորձառու կադրերը, նշանակվում են քպականներ, որոնք ոչ մի կապ չունեն համակարգի հետ: Դե, ինչպես բոլոր դեպքերում. փողոցից պատահական մեկին դնում են պաշտոնի, կարևորը՝ քպական կամ «նիկոլական» լինի: Թե ինչ կլինի տվյալ ոլորտի հետ, Նիկոլ Փաշինյանը թքած ունի: Ինչպես և երկրի ու ժողովրդի վրա: Սա ևս խոսում է քաղաքական, նախընտրական տրամադրությունների մասին. մի կողմից՝ քպականներին գործով են ապահովում՝ «Տաշիրի» հաշվին, մյուս կողմից՝ ղեկավար պաշտոններում «սվոյների» դնելով՝ հույս ունեն ընտրություններում արդյունք ապահովել:

Մի խոսքով, ամեն օր ամեն քայլով իշխանություններն ապացուցում են (արդեն չեն էլ թաքցնում), որ գործ ունենք բացառապես քաղաքական գործընթացի հետ. որը տեղավորվում է առաջիկա ընտրությունների «տրամադրությունների» մեջ, բայց չի տեղավորվում օրենքի և օրինականության դաշտում...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վրաստանի համար ի՞նչ կնշանակի Ռուսաստանի և Հայաստանի միջև բեռնափոխադրումների կրճատումըԱրևմտյան աջակցության արդյունքը՝ ժողովրդավարության ոչնչացում, բռնաճնշումներ, հետապնդումներ. «Փաստ»Արդյո՞ք Էրդողանը կգրավի Հայաստանը Եվրոպայի փոխարեն. Փաշինյանին չեն ներելու. Ռուսաստանից հեռանալը թանկ կարժենաՄահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա ՄկրտչյանըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ «Մեր ապրելու ուժը Նարեկին ապրեցնելն է». հրետանավոր Նարեկ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 26-ին Մարտունիում. «Փաստ»Արցախյան առաջին պատերազմի ժամանակ հայկական զինված ուժերը գրավել են Մարտակերտ քաղաքը. պատմության այս օրը (27 հունիս)Հստակեցումներ կարվեն արտադպրոցական ծրագրերի իրականացման գործընթացում. ի՞նչ գործնական խնդիրներ են ի հայտ եկել. «Փաստ»ՔՊ-ն ամենաբարձր արդյունքը գրանցել է Վայոց Ձորի մարզում. «Ժողովուրդ» Ամառային զորակոչից առաջ Էդվարդ Ասրյանը ստուգել է հանրապետական հավաքակայանի պատրաստվածությունը Նիկոլ Փաշինյանը մամուլի նոր խոսնակ կունենա. «Հրապարակ» ՔՊ-ում պաշտոնների կռիվ է․ «Հրապարակ» «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ»Պայմանագրային զինծառայող է մահացել Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ»Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ»Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ»Կառավարության նախաձեռնությամբ հուլիսի 2-ին ԱԺ արտահերթ նստաշրջան կգումարվի. օրակարգում թեժ հարցեր են Թվային տոտալ վերահսկողություն քաղաքացիների նկատմամբ. իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ»ՔՊ-ում սպասվում են փոփոխություններ նաև խմբակցության ղեկավար կազմում. «Ժողովուրդ» Իշխանությունները հետընտրական հաշվեհարդար են սկսել. «Հրապարակ» Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ»Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ»Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգըԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը Ձերբակալել են սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողիՇիրակի մարզում Mitsubishi-ն բախվել է բետոնե սյանը և հայտնվել ձորակում․ մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՍբ Պողոս-Պետրոս եկեղեցին հայտնվել է ջրի տակ ՅՈՒՆԻՍԵՖ-ը Վենեսուելա կուղարկի 48 տոննա մարդասիրական օգնություն Արարատի և Արմավիրի համայնքային ոստիկանները թմրամիջnց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել«Ռիհաննա, փախիր նրանից». Սոցցանցերը պահանջում են երգչից հրաժարվել A$AP Rocky-ից՝ Արիզոնայում նրա հակասական պոռթկումից հետո ԵՄ խորհուրդը մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջnցներըՄեյվեզերն ընդդեմ Թայսոնի. բռնցքամարտի լեգենդների ցուցադրական մենամարտի ամսաթիվը հայտնի էԻրանի ապասառեցված ակտիվները կուղղվեն ԱՄՆ-ից ցորեն և եգիպտացորեն գնելուն. ԹրամփԿասեցվել է կեղծ uիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը Մեյվեզեր ընդդեմ Թայսոնի. բռնցքամարտի լեգենդների ցուցադրական մենամարտի ամսաթիվը հայտնի է Վանաձորում հաց և հացաբուլկեղենի արտադրամասի գործունեություն է կասեցվել Բասկետբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը ԵԱ կիսաեզրափակչում է Եվրահանձնաժողովի նախագահը կժամանի Հարավային Կովկաս՝ քննարկելու խաղաղության գործընթացը Թեհրանը պնդում է, որ Հորմուզի նեղուցով անցումը հնարավոր չէ ապահովել առանց Իրանի հետ համաձայնեցման Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում ՍԴ-ի կողմից ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշման վերջնաժամկետը հուլիսի 4-ն է Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը Աբովյանի սկզբնամասում բախվել են Mercedes-ն ու «ՎԱԶ 2107»-ը. վերջինս էլ բախվել է կամրջի հենապատին. կա վիրավորՆորայր Նիկոյանի առաջին հրապարակումը քույրիկի ողբերգական մшհից հետո Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ նոր հետապնդում է հարուցվել Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին Հայտնի է հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱդրբեջանից Հայաստան է ուղարկվել բենզինով լի 18 և դիզելային վառելիքով լի 8 վագոն Քննարկվել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորություններին առնչվող հարցեր
Ամենադիտված