Ադրբեջանը Ուկրաինային կմատակարարի հրետանային արկեր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանը կարտադրի 122 մմ և 152 մմ տրամաչափի հրետանային արկեր Ուկրաինային մատակարարելու համար, հաղորդում է EADaily-ն:
«Այժմ կատարվում է թուրքական ընկերության կողմից մատակարարված Lasko-1000 և Lasko-350 արդյունաբերական մամլիչների մոնտաժում և կարգավորում», - ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ տվյալների՝ Ադրբեջանը բանակցություններ է վարում բուլղարական կողմի հետ՝ հրետանային արկերի կորպուսների պատրաստման համար երկու ժամանակակից կայանքների ձեռքբերման, տեղափոխման և աշխատանքի կարգավորման շուրջ: