Իտալիայում Աֆրիկայից ներթափանցած վտանգավոր հիվանդություն է հայտնաբերվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻտալիայի Լացիոյի շրջանում հայտնաբերվել է Արևմտյան Նեղոսի տենդի գրեթե 30 դեպք, գրում է Stampa թերթը։
«2025 թվականին հաստատված դեպքերի թիվը հասել է 28-ի», - գրում են հրապարակման հեղինակները։
Նշվում է, որ միայն Լացիոյում գրանցվել է Արևմտյան Նեղոսի տենդի վարակի յոթ նոր դեպք։
Վարակիչ հիվանդության օջախները գտնվում են Աֆրիկայի, Ամերիկայի, Եվրոպայի և Ասիայի ավելի քան 90 երկրներում։
Վարակվածների մեծ մասը (80%) ախտանիշներ չի ունենում։ Այլ դեպքերում հնարավոր են ջերմություն և գլխացավեր, հոգնածություն և մկանային ցավեր, իսկ հազվադեպ դեպքերում՝ ծանր նյարդաբանական բարդություններ։