Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևը, Էրդողանը և Փաշինյանը մոտ են նրան, որ Պուտինը զիջումների գնա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի ներսում և Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությունները մեկ պատճառ ունեն՝ դա Հարավային Կովկասի քաղաքական քարտեզը վերաձևելու փորձն է։ Օրինակ Հայաստանում Նիկոլ Փաշինյանին հակառակ ընդդիմադիր ուժերը փորձում են խաթարել Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը։ Սա է թուրքական հրատարակությունների ընդհանուր տրամադրությունը, որոնք շատ են գրում հետխորհրդային տարածքում ստեղծված իրավիճակի մասին, գրում է svpressa.ru–ն։

Քաղաքական մեկնաբան Յունուս Էմրե Էրդելիենն ազդեցիկ լիբերալ «Serbestiyet» («Ազատություն») հրատարակության հոդվածում ուղղակիորեն գրել է, որ Թուրքիա–Ադրբեջան տանդեմը տարածաշրջանում ավելի ու ավելի կարևոր դեր է խաղում, և եթե Ռուսաստանը սկզբում ստիպված էր հանդուրժել դա, ապա այժմ այլևս չի ենթարկվում շանտաժի։

Ադրբեջանի կողմից հաղթած երկու պատերազմների միջև ընկած ժամանակահատվածում՝ 2020 և 2022 թվականներին, Փաշինյանը հաղթեց արտահերթ ընտրություններում հավաքելով ձայների 54 %-ը։ Չնայած ազգայնականների, օլիգարխների, բանակի և եկեղեցու կատաղի դիմադրությանը Փաշինյանը հրադադարի համաձայնագիր ստորագրեց Ադրբեջանի հետ, և հիմա քննարկում է խաղաղության պայմանագրի կնքումը։ Ավելին, ինչպես գրում է «Serbestiyet»-ը, դա կլինի քայլ դեպի Հայաստանի դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնումը նախ Ադրբեջանի, ապա Թուրքիայի հետ: Էրդելիենը մանրամասն նկարագրում է այդ քայլի տնտեսական հետևանքները.

- Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանի բացում, տարածաշրջանային առևտրի վերականգնում: Հայաստանն արդեն 2,5 միլիոն դոլար է ծախսել փակ Մարգարա սահմանային անցակետի վերակառուցման վրա:

Միևնույն ժամանակ, թուրք պահպանողականներն ու ազգայնականները ոգևորությամբ են արձանագրում Ադրբեջանի կողմից Ռուսաստանին հասցվող հարվածներին: «Baran Dergisi» («Բարանի օրագիր») հրատարակությունը գրել է, որ Ադրբեջանի պետական ​​հեռուստատեսությունն արդեն իսկ թույլ է տալիս իրեն ուղղակի և անձնական հարձակումներ Վլադիմիր Պուտինի վրա:

Միլի Մեջլիսի պատգամավոր Թուրալ Գենջելին բացահայտ մեղադրել է Ռուսաստանին «շովինիզմի, խտրականության և իսլամաֆոբիայի» մեջ:

- Բաքուն միտումնավոր սրում է լարվածությունը Մոսկվայից զիջումներ կորզելու, Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի և, մասնավորապես, Զանգեզուրի միջանցքի հարցերում,– գրել է «Baran Dergisi»–ին:

Հրատարակությունը, հղում անելով իր աղբյուրներին, գրել է, որ Թուրքիան, Ադրբեջանը և Հայաստանը մոտ են համաձայնագրի, որը թույլ կտա նրանց վերահսկողություն հաստատել այդ տրանսպորտային միջանցքի նկատմամբ բացառելով Ռուսաստանին։

Պատահական չէ, որ Թուրքիան այդքան աջակցում է երկու երկրների միջև խաղաղությանը, և նախագահ Ռեջեփ Էրդողանն անցյալ ամիս Ստամբուլում հյուրընկալել էր վարչապետ Փաշինյանին։

- Զանգեզուրը գտնվում է բազմաթիվ երկրների համար հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանում։ Այս շատ բարդ հավասարման ամենակարևոր կողմերն են Իրանը, Հայաստանը, Ադրբեջանը, Ռուսաստանը և Թուրքիան,– գրել է թուրքական «Hurriyet» («Ազատություն») հրատարակությունը, - քանի որ Զանգեզուրի միջանցքի նախագծի շատ պոտենցիալ մասնակիցներ ունեն տարբեր շահեր, նրանց բախումը հանգեցրել է աշխարհագրական լարվածության աճի»։

Թուրքական «Иран Para Analiz» հրատարակությունն էլ գրել է, որ Զանգեզուրի միջանցքի խոչընդոտներից մեկը Իրանն է, որը կտրականապես դեմ է այդ միջանցքի բացմանը, քանի որ դա կարագացներ երկկողմ արտաքին առևտրի, բայց շրջանցելով Իրանի տարածքը։ Սակայն Իրանը թուլացած է Միացյալ Նահանգների և Իսրայելի հարձակումներից, և նրա ներկայիս թուլությունը նոր հնարավորությունների պատուհան է բացել Թուրքիայի և Ադրբեջանի համար, գրել է հրատարակությունը։

Ավելին, Ադրբեջանն ու Թուրքիան ամրապնդում են ոչ միայն տնտեսական, այլ նաև ռազմական կապերը։ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Էլդար Նամազովը հայտարարել է, որ երկիրը ճնշման տակ է Իրանի և Ռուսաստանի կողմից։ Նա հիշեցրել է 2021 թվականի հունիսին ստորագրված Շուշայի հռչակագիրը, որը նախատեսում է համատեղ պաշտպանություն կողմերից մեկի վրա հարձակման դեպքում։

— Մոտ ապագայում պետք է որոշում կայացվի տարածաշրջանում ամենամեծ թուրքական ռազմաբազան Ադրբեջանում տեղակայելու վերաբերյալ,- Նամազովի խոսքերն է մեջբերել «Baran Dergisi»–ին։

Թուրքական «Ozgur Politika» հրատարակությունն էլ կարծում է, որ թուրքական ռազմաբազայի տեղակայումը Ադրբեջանում հայելային քայլ է Ռուսաստանի հանդեպ։ Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանում հիմնականում կապված է ոչ թե քաղաքական կամ տնտեսական գործոնների, այլ նրա ռազմական ներկայության հետ (ռազմական բազա Շիրակում)։ Միևնույն ժամանակ, Բաքուն ամրապնդում է պաշտպանական կապերը տարբեր երկրների, մասնավորապես՝ Իսրայելի, Թուրքիայի և Իտալիայի հետ, մինչդեռ Ռուսաստանի ռազմական ազդեցությունը Ադրբեջանում լրջորեն նվազել է։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված մարմինՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնՍոխումի՝ Սոչիի փոխարեն. ՌԴ ավիաընկերությունը փոխում է թռիչքուղինՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմեբերի 18/22-ինՆոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար ՀՀ–ում կգործեն 14, իսկ հաջորդ տարեսկզբին՝ 23 գրասենյակներԱլյասկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելԽաչանովը կարծում է, որ կարիերայի լավագույն մարզավիճակում էՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 18/19-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՁորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբԱՄԷ-ի իշխանությունները դուրս են բերել անհետ կորած համարվող ռուս նավաստու մարմինըՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»Ինձ պայքարից դուրս մնացած համարող ծաղրածուներին ասում եմ, որ ես այստեղ եմ․ ՏոպուրիաԹուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանըՈսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամԿԳՄՍ փոխնախարարը ծանոթացել է երիտասարդական կենտրոնների գործունեությանը Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը և «Լանգ Լանգ» միջազգային հիմնադրամը հրավիրում են դաշնակահարներին դիմելու Lang Lang Young Scholars հեղինակավոր ծրագրինԿյանքից հեռացել է բիաթլոնի օլիմպիական խաղերի և աշխարհի կրկնակի չեմպիոն Սերգեյ Չեպիկովը Ստեփանավանի ԲԿ–ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է. 25 մլն դրամ հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է ԱՄՆ-ն ու Եվրոպան շահագրգռված են Ռուսաստանի և Իրանի դիրքերի թուլացմամբ և Հարավային Կովկասում սեփական կանոնների հաստատմամբ. Շոյգու Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Խուլիգանություն «Դելիս» գիշերային ակումբում, 4 անձ ձերբակալվել էՍահմանազատման գործընթացը պետք է ցույց տա՝ կա՞ Քյարքիի հարցով հանրաքվեի անհրաժեշտություն. Փաշինյան Արևմուտքն անամnթաբար միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին. Շոյգու «Երևանը վազում է դեպի Արևմուտք». Ինչպես է Ռուսաստանը կորցնում Հարավային Կովկասի ճարտարապետի իր դերըՓորձագետ. Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները կարող են դառնալ անբարյացակամԺամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև Քաղաքագետ Դուդչակ. ԵՄ-ի հետ մերձեցումը սպառնում է Հայաստանին գազի գների վեցապատիկ աճովՌԴ ԶՈւ-ն գիշերվա ընթացքում խnցել է 641 ուկրաինական ԱԹՍ. ՌԴ ՊՆ Փաշինյանը կպառկի Էրդողանի տակ. Ինչպես է Հայաստանի վարչապետը պատրաստում իր ժողովրդին Թուրքիային ծառայելու համարՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 9 գոլ, 3 նշանակված 11-մետրանոց մեկ խաղում, «Բարսելոնա»-ն հաղթել է «Ռասինգ»-ին Պետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ»Իրանը ձգտում է ԱՄՆ-ի հետ գործարքի, բայց դեռ պատրաստ չէ դրան. Թրամփ Իշխանությունն ասում է, որ հանուն ադրբեջանական քմահաճության՝ սրա տակ հասկանալ իշխանության երկարաձգումը, պատրաստ ենք շարունակաբար զիջել, կորցնել և nւրանալ. Տիգրան Աբրահամյան Միավորված Ազգերի Կազմակերպության և Հայաստանի միջև Նյու Յորքում պայմանագիր է ստորագրվել․ պատմության այս օրը․ սեպտեմբեր 17Ի՞նչ է հուշում վրացական փորձը. «Փաստ»Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ»Վթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 17/18-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Հայաստանի հավաքականները վստահ հաղթանակներով են մեկնարկել 2026 թվականի շախմատի համաշխարհային օլիմպիադան «Եղբայրս աշխույժ էր, ճարպիկ, ընկերասեր ու շփվող». Վահագն Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ»«Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ»Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ»Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ»Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ»Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ»Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ»Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնա
Ամենադիտված