Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հինգ տարի չէ, ուզում է հարյուր տարի էլ անցնի, նույն կարոտի զգացումն է ուղեկցելու». կամավոր Ալբերտ Խառատյանն անմահացել է հոկտեմբերի 6-ին Վարանգաթաղի բարձունքում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տղաների մասին մեր զրույցներում քիչ է պատահում, որ նրանց մասին պատմողները, նրանց ներկայացնողները, այսինքն՝ մեր զրուցակիցները միանգամից երկուսն են լինում։ Ալբերտի մասին, մեկը մյուսին լրացնելով, պատմեցին նրա մայրիկն ու հայրիկը։ Անթաքույց էր հուզմունքը, որը բնորոշ է մեր՝ նմանատիպ բոլոր զրույցներին, բայց այս պարագայում մայրիկի հուզմունքը քողարկողը դառնում էր հայրիկը՝ լրացնելով ու ամբողջացնելով որդու դիմանկարը։ «Ալբերտը մանկուց շատ խելացի, կշռադատված երեխա էր։ Պարզ ու մաքուր բնավորություն ուներ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Հասմիկը՝ Ալբերտի մայրիկը։

Ալբերտը ծնվել է Երևանում։ Նա մեկ տարեկան էր, երբ ընտանիքը տեղափոխվեց Կոտայքի մարզի Պռոշյան գյուղ: 2002-2010 թթ. սովորել է գյուղի Պետրոս Ղևոնդյանի անվան միջնակարգ դպրոցում: Դպրոցից հետո ուսումը շարունակել է Երևանի զարդարվեստի պետական քոլեջում՝ որպես մանրանկարիչ: Մայրիկն ասում է՝ դպրոցում որդին շատ լավ է սովորել։ «Տղաներս զույգ եղբայրներ են, երկուսն էլ դպրոցում լավ են սովորել։ Ալբերտս ստեղծագործ միտք ուներ, շատ լավ նկարում էր։ Ձեռքի աշխատանքներ էր ստեղծում, մասնավորաբար՝ գունագեղ ապակիների հոյակապ նմուշներ է պատրաստել։ Ալբերտս նաև խոհարար էր»։

Մայրիկը որդուն ոչ միայն որպես աշխատասեր երիտասարդ է նկարագրում, այլև բազմակողմանի զարգացած։ Ասում է՝ աշխատանքային իր բոլոր ուղղություններն էր սիրում և նվիրվածությամբ ու պատասխանատվությամբ կատարում աշխատանքի հետ կապված ամեն մանրուք։

2014-2016 թթ. Ալբերտը ծառայել է Հայկական բանակում՝ Դիլիջանի զորամասում։ Եղել է տանկի վարորդ-մեխանիկ։ Օրինակելի և կարգապահ զինվորական ծառայության համար արժանացել է կրտսեր սերժանտի կոչման։ Դեռևս ժամկետային զինծառայության ժամանակ Ալբերտին տրված ծառայողական բնութագիրը ներկայացնում է նրա կարգապահ ու բարեխիղճ զինծառայող լինելը։ Ծառայողական բնութագրում ասվում է. «Կրտսեր սերժանտ Ալբերտ Արմենի Խառատյանը ծառայողական պարտականությունները կատարում է բարեխղճորեն, հավատարիմ է զինվորական երդմանը, հետևողական՝ ռազմական գիտելիքների ձեռքբերման և մասնագիտական վարպետության կատարելագործման հարցերում, ցուցաբերում է նախաձեռնություն ու կատարողական բարձր կարգապահություն: Զինծառայողն օժտված է հայրենիքի պաշտպանին անհրաժեշտ բարոյական ու հոգեբանական հատկանիշներով, պատվախնդիր է, պաշտպանում է սեփական ու միաժամանակ հարգում այլոց արժանապատվությունը, պատվով է տանում զինվորական ծառայության դժվարությունները, անվերապահորեն կատարում օրենքների, զինվորական կանոնադրությունների և հրամանատարների հրամանների պահանջները: Կրտսեր սերժանտ Ալբերտ Խառատյանը բնավորությամբ զուսպ է, անշեղորեն պահպանում է զինվորական բարեկրթության կանոնները, ազնիվ է ու ընկերասեր, նրբազգաց և ուշադիր ծառայակիցների, քաղաքացիական անձանց հանդեպ»:

Ժամկետային զինծառայության ժամանակ Ալբերտը մասնակցել է «Շանթ 2015» զորավարժությանը։ Ալբերտի հայրիկը՝ պարոն Արմենը, ասում է՝ բարձր մասնագիտական գիտելիքներ ցուցադրելու համար որդին ստացել է արժեքավոր նվեր զորամասի հրամանատարի կողմից։ Իսկ ժամկետային ծառայության ընթացքում մարտական պատրաստության մեջ աչքի ընկնելու համար զորամասի հրամանատարի կողմից ստացել է «Քաջարի մարտիկ» կրծքանշան, բարեխիղճ և կարգապահ ծառայության համար՝ «Հայոց բանակի գերազանցիկ» կրծքանշան: 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի կողմից շնորհակալագրի են արժանացել նաև Ալբերտի ծնողները։

Տիկին Հասմիկն ասում է՝ երբ որդին զորացրվում էր, իրենց տեղեկացրել էին, որ նա կարող է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում ուսանելուց հետո սպայական կոչումով շարունակել իր ծառայությունը, բայց նա չհամաձայնեց։ «Նա սիրում էր իր ձեռքի աշխատանքները։ Բայց երբ պատերազմը սկսվեց, նա գյուղի այն տղաներից էր, ով առաջինն արձագանքեց ռազմի դաշտ մեկնելու կոչին»։

Մայրիկը պատահական չի համարում որդու՝ պատերազմին կամավորագրվելը։ Նշում է՝ որդին մարդկանց շատ էր սիրում, և հայրենիքի համար դժվարին պահին չէր կարող չմեկնել Արցախ։ «Չկարողացանք իրեն հետ պահել մարտադաշտ մեկնելուց։ Իր հայրիկն էլ է զինծառայող եղել, 2016 և 2020 թվականների պատերազմների միջով է անցել։ Ալբերտս ասում էր՝ եթե մենք չգնանք, բա ո՞վ պետք է գնա։ Փոքրուց էր հայրենասեր։ Դպրոցական իր բոլոր շարադրությունները հայրենիքի ու զինվորի մասին էին»։

Պռոշյանի ջոկատի կազմում հոկտեմբերի 2-ին Ալբերտը մեկնում է Արցախ։ Հայրիկն ասում է՝ տղաները եղել են Մատաղիսում։ «Ալբերտն իր ջոկատի հետ զոհվել է հոկտեմբերի 6-ին՝ կյանքի գնով վերադարձնելով Վարանգաթաղ (Լուլ յասազ) բարձունքը: Հոկտեմբերի 10-ին առաջին զինադադարն էր։ Այդ օրը տղաների մարմիններն իջեցրել են բարձունքից»։ Հավելում է՝ այդ օրերին որդու հետ կապ չի ունեցել։ «Ես տան հետ էլ կապ չեմ ունեցել։ Միայն մարտի դաշտ մեկնելու օրն է մայրիկի հետ խոսել ու վերջ»։

Իսկ վերջում ապրելու ուժի մասին։ «Մեկս մյուսիս ուժ ենք տալիս։ Թոռնիկներս են մեր ուժի աղբյուրը։ Տղա թոռնիկս Ալբերտիս անունն է կրում։ Իրեն շատ ենք նմանեցնում։ Իրարով ենք ապրում, շնչում, օր օրի ավելի ենք կարոտում Ալբերտիս։ Հինգ տարի չէ, ուզում է հարյուր տարի էլ անցնի, նույն կարոտի զգացումն է ուղեկցելու մեզ։ Ալբերտս անփոխարինելի է։ Իմ տղաները զույգ են, բայց անգամ իրենք իրար չեն փոխարինում, ու դա այնքան բնական է։ Տղաներիցս յուրաքանչյուրն իր տեղն ունի»։

Հ. Գ. Ալբերտ Խառատյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական ծառայություն» և ԱՀ «Արիության համար» մեդալներով։ Հուղարկավորված է Պռոշյանի «Զորաց» պանթեոնում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց Վթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին «Ոչ մի զիջում». Զատուլինը բացահայտել է այն, թե ինչպես կփոխվի Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Վճարե՛ք, կամ հեռացե՛ք. Փաշինյանն ակնարկում է Հայաստանում ռուսական ռազմակայանից եկամուտ ստանալու ցանկության մասինԱլիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Իրանը Զանգեզուրի հարցում լարվածություն է ստեղծում, սակայն պայմանավորվում Հայաստանի հետ. Ո՞րն է Իրանի նպատակը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով 6 տարի առաջ այս օրը սկսվեց 44–օրյա պատերազմը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 27)Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՌшզմական հանցագnրծների տեղը ՄԱԿ-ի ամբիոնը չէ, այլ դատարանի դահլիճը․ Էրդողանը՝ Նեթանյահուի մասին Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր ՀԱՊԿ զորակազմերը զորավարժությունների համար ժամանել են Ռուսաստան «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդը չի կարողանա սեփական նախաձեռնությամբ հեռանալ ակումբից Կոնգոյի զինված ուժերի սպաներին տեղափոխող ինքնաթիռ է կործանվել, զոհվել է առնվազն 17 մարդ
Ամենադիտված