Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Տավուշ» ՋՕԸ-ի աշխատակիցները գործադուլ են հայտարարել և պահանջում են ղեկավարի հրաժարականը (տեսանյութ, ֆոտոշարք)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հունվարի մեկից՝ Ջրօգտագործողների միության կոմիտեի որոշմամբ, հանրապետության 43 ՋՕԸ-երը միավորվել են՝ դառնալով 14-ը: Այս գործընթացում ներառվել է նաև «Տավուշ» ՋՕԸ-ն, որն ստեղծվել է նախկին 3՝ «Ուտիք»,  «Նոյեմբերյան» և «Իջևան» ՋՕԸ-երի միավորման արդյունքում: 

Նորաստեղծ ՋՕԸ-ի ղեկավար է նշանակվել Յուրի Որսկանյանը, ում աշխատանքից դժգոհ աշխատակիցներն այսօր գործադուլ են հայտարարել՝ պահանջելով խորհրդի նիստ հրավիրել, որում կքննարկվի վերջինիս հեռացման հարցը:

Տեղամասի պետ Գագիկ Վերանյանի՝ աշխատանքից ազատվելը դարձել է աշխատողների համբերության բաժակի վերջին կաթիլը, և նրանք դադարեցրել են 14 ջրային կայանների ջրամատակարումը, ինչը թեկուզ մեկ օր շարունակվելու դեպքում կարող է հանգեցնել ոռոգվող այգիների չորացմանը:

«Իր վերաբերմունքով, իր մարդկային գծերով մեր ղեկավարը պառակտել է համակարգը, փորձում է ճամբարների բաժանել: Փաստն այն է, որ մենք 37 թիվն ենք տեսնում այս պահին՝ ահաբեկում, շանտաժ, զրպարտանք: Անհիմն պատճառներով մեր տեղամասի հարգելի պետին՝ պարոն Վերանյանին, ով 25 տարվա ներդրում ունի այս հիմնարկում, ազատել են իր աշխատանքից՝ նշանակելով ավելի՝ չնայած ոչ պակաս պատասխանատու, ցածր պաշտոնում: Այսինքն՝ ուզում են օգտագործել այս մարդու փորձն ու գիտելիքները, բայց ազատում են տեղամասի պետի պաշտոնից:

Խոշորացումը հերթական փորձ էր, որը մեր գլխին իսկապես փորձանք դարձավ: Տնտեսական ոչ մի շահ առայժմ չենք տեսնում, միայն վնասներ»,- Past.am-ի հետ զրույցում նշեց ՋՕԸ-ի աշխատակից Սերգեյ Զալինյանը՝ հավելելով, որ իրենք դեմ չեն, որ իրենց «դրսից եկածը», «ոչ տեղացին» կառավարի, եթե նա մարդկային վերաբերմունք ցուցաբերի աշխատողների հանդեպ:

«Մինչև մեր ղեկավար նշանակվելը, Որսականյանը Շամշադինում ինչ-որ փոքր տեղամասի պետ է եղել, չաշխատելու պատճառով հեռացրել են համակարգից, իր քրոջ տղան էլ, ով մեր կոմիտեի նախագահի խորհրդականն է, լավություն է արել քեռուն:

Ես բոլորի անունից եմ ասում՝ մենք կատեգորիկ չենք ուզում այդ մարդու հետ աշխատել: Ասում են՝ ցախավելը հատ-հատ կոտրելը հեշտ է. մի ամբողջ օր նա հերթով կանչել, ճնշել է բոլորիս, բայց հիմա մենք հայտարարում ենք, որ մինչև նա չհեռանա, չենք աշխատելու:

Մեզ պետք է հրատապ խորհրդի նիստ, որ ժողովուրդը չտուժի, մենք էլ աշխատենք այնպես, ինչպես մինչև հիմա ենք արել: 40 տարի մենք հաշվապահությունում աշխատակից ենք ունեցել, ով սուղ պայմաններով մեր փոխարեն կատարել է թղթաբանության հետ կապված բոլոր աշխատանքները. մենք երբեք դիմում չենք գրել, չենք ուղարկել, ամեն ինչ ինքն է արել մեր փոխարեն, մենք միայն ստորագրել ենք ու վերջ: Հիմա այդ կնոջն էլ է ազատել աշխատանքից՝ օպտիմալացման անվան տակ»,- նշեց ՋՕԸ-ի աշխատակից Սաշա Զալինյանը: 

Զալինյանի հիշատակած՝ օպտիմալացման հիմքով աշխատանքից հեռացվողը կադրերի տեսուչ Գայանե Աբովյանն է.

«Ղեկավարն ինձ ապրիլին է տեղեկացրել, որ ցանկանում է ազատել աշխատանքից, ես խնդրեցի մինչև մայիս մնալ: Ինքն ինձ ասում է՝ դիմում գրի, քո դիմումի համաձայն ազատվի, բայց ես չեմ հասկանում՝ ինչի համար: Եթե ինձ օպտիմալավման հրամանով են ազատում, ինչու՞ պետք է դիմում գրեմ: Հիմա էլ արձակուրդ է ուղարկել, երբ թոշակի անցնելուս ընդամենը 2 տարի է մնացել»,- նշում է Աբովյանը:

Գործադուլի վայրում են նաև անհանգստացած ջրօգտագործողներից մի քանիսը, ում այգիները չորացման վտանգի տակ են.

«Եթե այսօր-վաղը ջրամատակարարումը չվերականգնվի, կոնկրետ իմ 3 հեկտար այգին կչորանա: Ես բոլոր ջրօգտագործողների անունից եմ ասում, որ այս հիմնարկը, լավ, թե վատ, միշտ համագործակցել է ժողովրդի հետ, երբեք այսպիսի խնդրի առաջ չենք կանգնել: Եղել է՝ ջուրը մի օր շուտ կամ ուշ են տվել, բայց ոչ մի անգամ խնդիր չի եղել: Պայմանագիրն ինձ մոտ է, ես կանխավճարը մուծել եմ», - նշում է ջրօգտագործող Սևակ Միրզոյանը՝ հավելելով, որ այն ահռելի աշխատանքը, որ կատարում են ՋՕԸ-ի աշխատակիցները, պարզապես անհամատեղելի է ստացած 60 հազարի դրամի հետ:

Դեռ նախորդ տարվանից ընկերությունն աշխատողներից շատերին բավականին մեծ չափերի հասնող գումարներ է պարտք, սակայն նույնիսկ դա չի խանգարում վերջիններիս աշխատել, եթե, իհարկե, «նորմալ վերաբերմունք» ստանան: Նոր ղեկավարը խոստացել է վճարել պարտքերը և դա անում է, աշխատողների խոսքով, «իրենց գրպանի» հաշվին. նրանց 100 հազար դրամ աշխատավարձը կրճատվել է մինչև 59 հազար: 

Աշխատողները չեն ստացել նաև ապրիլի աշխատավարձը, ինչը, նրանց խոսքով, մեկնաբանվում է տնտեսումներով: Սակայն վերջիններս չեն հասկանում իրենց հաշվին տնտեսում անելու իմաստը, մանավանդ այն դեպքում, երբ ղեկավարի ամսական աշխատավարձը, ըստ նրանց, կազմում է ամսական 350 հազար դրամ, որը պոմպավարի՝ մեկ տարվա աշխատավարձից ավելի է:

Past.am-ը կապ հաստատեց նաև Որսկանյանի հետ՝ լսելու վերջինիս մեկնաբանությունը ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Պարզվում է՝ ղեկավարը «ինչ-որ բան լսել է, բայց կոնկրետ գործադուլից տեղյակ չէ».

«Ես տեղյակ եմ, որ ոռոգումներն իրականացվում են. Բերդավանի ջրային կայաններն աշխատում են, Կոթիի ընդհանուր ջրագիծն աշխատում է, ինքահոս ջրամատակարարման գիծը՝ նույնպես: Իսկ ինչ վերաբերում է չաշխատող ջրագծերին, պատճառն այն է, որ պահանջարկ չի եղել. երեկ աշխատել են, վաղն էլ են աշխատելու»:

Դիտարկմանը, թե աշխատողներն ուրիշ բան են պնդում, Որսկանյանը պատասխանեց.

«Խորհրդի նիստ են ուզում, կհրավիրենք, ի՞նչ խնդիր կա: Ես ինչու՞ պետք է դեմ լինեմ: Մոտավորապես գիտեմ, որ պատճառը տեղամասի պետի ազատման դիմումն է: Նա խնդրել է, որ իրեն աշխատանքից ազատենք, մենք էլ տեղամասի նոր պետ ենք նշանակել, այսօր ենք հրամանագրել: Վերանյանն իր կամքով է ազատվել աշխատանքից, դիմումի պատճենը կա»:

Գայանե Աբովյանի՝ աշխատանքից հեռացվելու վերաբերյալ Որսկանյանը նշեց.

«Մենք անմասն չենք օպիմալացման գործընթացից, դա ամբողջ հանրապետության մասշտաբով է: Հնարավոր չափով աշխատողները կենտրոնացվում են, և միատեսակ հանձնարարությունները դրվում են մի մարդու վրա:

Գայանեի հաստիքը չի վերացվելու, այդ աշխատանքը համատեղության կարգով հանձնարարելու ենք հիմնական միջոցների գործավարություն կատարողին: Այս վերջին աշխատանքը մասնագիտական կրթություն է պահանջում, որը Գայանեն չունի»:

Հարցին, թե ինչու աշխատողներն ապրիլի աշխատավարձը չեն ստացել, ղեկավարը պատասխանեց.

«Վերակազմակերպվելուց հետո մեր հիմնարկը հսկայական պարտքեր ունի, որոնք մնացել են 2016 թվականից: Մենք մաս-մաս վճարումներ ենք կատարում, իսկ աշխատողների նշած՝ իրենց աշխատավարձերը կրճատելու միջոցով, մենք չենք կարող 21 մլն դրամ պարտքը վճարել:

Իսկ ինչ մնում է ապրիլի աշխատավարձերին, ովքեր այդ ամիս մեզ մոտ աշխատանք են կատարել, բոլորի աշխատավարձը վճարվել է, մենք չունենք կարգագրված այնպիսի մարդ, ով աշխատավարձ չի ստացել: Եթե մարդիկ չեն աշխատել, մենք չենք կարող նրանց աշխատավարձ տալ. գոյություն ունի օրենք, կարգ, որով էլ մենք առաջնորդվում ենք: Հաշվապահությունում բոլոր փաստերը կան»:

Չնայած տեղամասի արդեն նախկին պետ Գագիկ Վերանյանի հորդորներին՝ ամեն դեպքում վերականգնել ջրամատակարարումը, քանի որ գյուղացին է տուժում, ՋՕԸ-ի աշխատակիցները խորհրդի նիստ հրավիրելու վերջնաժամկետը վաղն են սահմանել, հակառակ դեպքում՝ շարունակելու են գործադուլը: Ընդ որում, նրանք չեն ցանկանում քննարկել տնօրենի՝ հեռանալ-չհեռանալու հարցը, այլ միանգամից պահանջում են նրա հրաժարականը:

Իսկ ղեկավարը զարմանում է.

«Ինչու՞ են պահանջում իմ հրաժարականը, ես աշխատանքս պատշաճ կատարում եմ: Կարծում եմ՝ մարդկանց օպտիմալացում կատարելն անընդունելի չէ: Ես գործում եմ օրենքի սահմաններում»: 

 

Մարիամ Նալբանդյան

16-ամյա աղջիկը հնարավոր է ինքնասպան է եղել․ հարևանները շոկի մեջ են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը կժամանի Մոսկվա․ ՌԴ ԱԳՆ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագ Ռոյ Քինը կանխատեսել է Անգլիա-Արգենտինա զույգի հաղթողին Ռուսաստանը պատրաստ է շուտով ստորագրել Ուկրաինայում կարգավորման համաձայնագիրը. Թրամփ Ինչպես է սկսվել Վաղարշյանի կրակոցներըԵրևանում «BMW»-ն բախվել է բնակչի քարե շինությանը. վարորդը մաhացել է Դանի Օլմոն ֆանտաստիկ խաղացող է իր դիրքում, իսկական հանճար է. Դե լա Ֆուենտե Տարադրամի փոխարժեքները հուլիսի 15-ին 2026 թվականի հունվար-հունիս ամիսներին Ադրբեջանը Հայաստան է արտահանել ավելի քան 17 մլն դոլարի ապրանք ԵԹԿՊԻ-ում մեկնարկել է հայ-ֆրանսիական ստեղծագործական արվեստանոցը Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում փլուզում է եղել. քաղաքացիները փլատակներից դուրս են բերել 2 տուժածի «Վարդաշեն» ՔԿՀ այցելած փաստաբանի մոտից հայտնաբերվել են թաքցված արգելված իրեր «Ռազբորկա»՝ Երևանում Վարդավառի օրը․ ի՞նչ է եղել Վահագն Խաչատուրյանը Կատարի էմիրի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները ԱՄՆ-ը պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կշարունակվի Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբ. Թուրքիայի ԱԳՆ 105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել Կիլիան Մբապեն մեկնաբանել է աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Իսպանիայի ընտրանուց կրած պարտությունը Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ԴաջվածքՀնարավոր է կարկուտ․ եղանակն այս օրերին Նավթի գներն աճել են Ռուսաստանը գիշերը hարվածներ է հասցրել Ուկրաինայի մի շարք մարզերի. կան զnhեր «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են վթարից տուժած 5-ամյա աղջկա կյանքը Ուկրաինայի ԶՈւ-ն Սև ծովում խnցել է 20 նավ, այդ թվում՝ 17 լցանավ. Ուկրաինայի ԶՈւ ««Այդ սպառնալիքը չի կարելի թերագնահատել». Ինչպես է ԵՄ-ն ընդլայնում իր ազդեցության ցանցը Հայաստանում»Իրանում ԱՄՆ-ի hարվածների hետևանքով զnhվել է 30 խաղաղ բնակիչ Եվրոպական խորհրդարանը վերահաստատում է իր հստակ դիրքորոշումը հայ գերիների հարցում. ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ Ջուր չի լինի մինչեւ 20:00-ն․ հասցեներ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում «Հայաստան – Ռուսաստան. Արդյո՞ք կշարունակվեն Հարավկովկասյան երկաթուղու վրա «ռեյդերը»»Ոսկու շուկայում կտրուկ թանկացում է գրանցվել Հայաստանը դարձել է 2011 թվականի շախմատի աշխարհի թիմային առաջնության չեմպիոն. պատմության այս օրը (15 հուլիս) Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ը և Իրանը փոխադարձ hարվածներ են hասցրել միմյանց Բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմինԻրաքը խաղադրույք է կատարում ԱՄՆ-ի վրա. Ալեքսանդր Ցինկեր ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել ԱԱ-2026. Իսպանիան 2։0 հաշվով պարտության մատնեց Ֆրանսիային՝ 16 տարի անց դուրս գալով եզրափակիչ Փարիզի մերձակայքում hրդեհի մարումը կարող է մի քանի շաբաթ տևել. Ֆրանսիայի hրշեջ-փրկարարական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Ամենայն հարգանքով, բայց հայերը «Սպարտա»-ն չեն․ «Ռիգա»-ի ավագ Հարավային Կորեայում ցանկանում են նվազեցնել քրեական պատասխանատվության տարիքը մինչև 13 տարեկան Մյասնիկյան պողոտայի մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես կվերադասավորվի Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունները վերսկսվել են Իրանին ԱՄՆ-ի hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով Հնդկաստանը Իրանին բnղոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավերի վրա hարձակnւմներից հետո 19-ամյա Յամալը նշել է իր երազանքի նվերը ԱԱ-2026-ի կիսաեզրափակչից առաջ Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է Դավթյանը զգուշացրել է ԱՄՆ շահերի պատճառով Հայաստանում ռեսուրսների գաղութացման ռիսկի մասինՈւկրաինան մեկ գիշերում 11 ռուսական նավ է խոցել ԻՀՊԿ-ն hարձակվել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարող երկու լցանավի վրա
Ամենադիտված