Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը համաձայնել է զիջել Սյունիքն ԱՄՆ-ին. Periodista Digital

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ներկայիս աշխարհաքաղաքական համատեքստում, Ֆրանսիայում Հայաստանի կողմից նկատում են մի միտում. Նիկոլ Փաշինյանի առաջնորդության ներքո՝ Երևանը հեռանում է Ռուսաստանից և մոտենում Եվրոպական Միությանը, և ավելի կոնկրետ՝ Ֆրանսիային։ Կարևոր է նշել, որ այս ընկալումը սխալ է։ Իրականում Փաշինյանն ընդհանրապես չի դիրքավորվում որպես «եվրոպական» քաղաքական դերակատար։ Իրականում, նա խամաճիկ է՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի և Թուրքիայի կառավարության՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ձեռքերում։ Այս մասին գրում է իսպանական Periodista Digital թերթը:

Թերթը նշում է, որ Ֆրանսիայում հայկական սփյուռքի անանուն ներկայացուցիչներին, որոնք կարողացել են ակտիվացնել իրենց կապերը Հայաստանի Հանրապետության կառավարության շրջանակում, և թերթի խմբագրական թիմին հաջողվել է ձեռք բերել մի գաղտնի փաստաթուղթ, վերնագրված՝ «Փոխըմբռնման հուշագիր՝ Թրամփի կամրջի տրանսպորտային միջանցքի ստեղծման վերաբերյալ»։ Թերթի աղբյուրների համաձայն՝ այս տեքստն արդեն հաստատվել է Հայաստանում, Ադրբեջանում և Միացյալ Նահանգներում։

Հուշագիրը, թերթի պնդմամբ, սահմանում է «Թրամփի կամուրջ» երկկողմանի տնտեսական միջանցքի և տարածաշրջանային պաշտպանական դարպասի նախագծի իրականացումը։ Այս տրանսպորտային միջանցքը, որի երկարությունը 42 կիլոմետր է, կանցնի Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզով։

«Հուշագիրը, որը հասանելի է դարձել հայկական սփյուռքին, սահմանում է, որ Հայաստանը շարունակում է պահպանել ինքնիշխանությունը Սյունիքի նկատմամբ։ Այնուամենայնիվ, հստակեցվել է, որ տրանսպորտային միջանցքը կառավարվելու է ԱՄՆ մի մասնավոր ընկերության կողմից, որը ստացել է համապատասխան արտոնագիր։ Միջանցքի օգտագործումից ստացված եկամուտների բաժանումը ցույց է տալիս այս համաձայնագրի թաքնված շահերը։ ԱՄՆ կառավարող ընկերությունը կստանա եկամուտների 40%-ը, մինչդեռ Հայաստանը միայն 30%-ը։

Այսպիսով, Հայաստանը զրկվում է իր տարածքից նվազագույնը 99 տարի ժամկետով։

Հատկանշական է, որ հուշագիրը նախատեսում է ԱՄՆ ուժերի տեղակայումը Հայաստանի տարածքում։ Գաղտնի տեղեկություններով՝ դրանք չեն լինի ԱՄՆ կանոնավոր բանակի զինվորներ, այլ ԱՄՆ մասնավոր ռազմական ընկերության ուժեր՝ շուրջ 1000 մարտիկ, որոնք պատասխանատու կլինեն միջանցքի անվտանգության ապահովման համար։

Մասնավոր ռազմական ընկերությունների օգտագործումը թույլ երկրներն օկուպացնելու համար ԱՄՆ-ի կողմից նոր նախաձեռնություն չէ։ ԱՄՆ-ի զինված ուժերին պաշտոնապես ոչ կից կառույցները կիրառել են խիստ վերահսկողության մեթոդներ տեղական բնակչության նկատմամբ Իրաքում, Աֆղանստանում և ԱՄՆ-ի համար ռազմավարական այլ տարածքներում։ Այս մոտեցմամբ ԱՄՆ-ն խուսափել է մարդկային կորուստների պատասխանատվությունից և մասնավոր ռազմական ընկերությունների զոհերը չի հաշվել որպես իր իսկ ռազմական կորուստներ։

Փաստորեն, Հայաստանը պարտադրվում է հրաժարվել իր սուվերեն տարածքի մեծ մասից, որը դրվում է ամերիկյան ուժերի վերահսկողության և կառավարման տակ, և ընդունել այնպիսի նախագիծ, որը մեծապես ձեռնտու է Ադրբեջանին ու Թուրքիային՝ առանց որևէ փոխհատուցման։

Պարզ է, որ ԱՄՆ-ն ու Թուրքիան կլինեն հուշագրի դրույթների իրականացման գլխավոր շահառուները։

Թուրքիայի համար շահույթները կարող են տնտեսական լինել, մինչդեռ ԱՄՆ-ն՝ որպես իր ռազմավարական շահերի մաս, հիմնականում ձգտում է ամրապնդված վերահսկողություն հաստատել Հայաստանի և Իրանի սահմանին։

Սկզբնական շրջանում սահմանը կհսկվի զինված, սակայն ծանր սպառազինություն չունեցող զինվորների կողմից։ Սակայն բանակի համար սա կնշանակի, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև այլևս որևէ տարածքային սահման չի լինի, իսկ ԱՄՆ-ն համարվում է Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր թշնամին։ Սա սպառնում է մեծ պատերազմի բռնկմամբ՝ տարածաշրջանում։

Հայ-ամերիկյան հուշագիրն աղետ է Հայաստանի համար։ Այն զրկում է նրան ամբողջական ինքնիշխանությունից։ Այս ամերիկյան օկուպացիան չի լուծելու փոքր երկրի խնդիրները։ Միայն ԱՄՆ-ն ու Թուրքիան կշահեն դրանից։ Եվրոպան ևս կկորցնի Հայաստանը։ 

Հատկանշական է նշել, որ հուշագրի ստորագրության հետևանքները դիվանագիտական ոլորտով չեն սահմանափակվի։ Ֆրանսիայի համար ԱՄՆ-ի ներկայության զգալի ամրապնդումը Հայաստանում և երկրի նկատմամբ ԱՄՆ-ի ուժերի էական վերահսկողությունը կնշանակի դիվանագիտական լուրջ ձախողում։

Ֆրանսիայի ռազմավարական դիրքորոշումը Հայաստանում հիմնված է ամուր պատմական հիմքերի վրա, հատկապես՝ հայկական կարևոր սփյուռքի առկայության վրա, որը Եվրոպայի ամենամեծ հայկական համայնքն է։

Ֆրանսիան, հայկական ծագումով իր քաղաքացիներին դարձնելով առաջնահերթություն, ամրապնդել է իր գլոբալ ազդեցությունը որպես տարածաշրջանային խաղաղության գործընթացի հիմնական դերակատար... Փաստորեն, ԱՄՆ-ն ստեղծում է նոր քաղաքական իրավիճակ, որտեղ Հայաստանը զրկվում է քվեարկելու իր իրավունքից, իսկ Ֆրանսիան՝ իր շահերը պաշտպանելու հնարավորությունից տարածաշրջանում», - ասված է հոդվածում։

Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմեբերի 18/22-ինՆոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար ՀՀ–ում կգործեն 14, իսկ հաջորդ տարեսկզբին՝ 23 գրասենյակներԱլյասկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելԽաչանովը կարծում է, որ կարիերայի լավագույն մարզավիճակում էՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 18/19-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՁորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբԱՄԷ-ի իշխանությունները դուրս են բերել անհետ կորած համարվող ռուս նավաստու մարմինըՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»Ինձ պայքարից դուրս մնացած համարող ծաղրածուներին ասում եմ, որ ես այստեղ եմ․ ՏոպուրիաԹուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանըՈսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամԿԳՄՍ փոխնախարարը ծանոթացել է երիտասարդական կենտրոնների գործունեությանը Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը և «Լանգ Լանգ» միջազգային հիմնադրամը հրավիրում են դաշնակահարներին դիմելու Lang Lang Young Scholars հեղինակավոր ծրագրինԿյանքից հեռացել է բիաթլոնի օլիմպիական խաղերի և աշխարհի կրկնակի չեմպիոն Սերգեյ Չեպիկովը Ստեփանավանի ԲԿ–ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է. 25 մլն դրամ հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է ԱՄՆ-ն ու Եվրոպան շահագրգռված են Ռուսաստանի և Իրանի դիրքերի թուլացմամբ և Հարավային Կովկասում սեփական կանոնների հաստատմամբ. Շոյգու Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Խուլիգանություն «Դելիս» գիշերային ակումբում, 4 անձ ձերբակալվել էՍահմանազատման գործընթացը պետք է ցույց տա՝ կա՞ Քյարքիի հարցով հանրաքվեի անհրաժեշտություն. Փաշինյան Արևմուտքն անամnթաբար միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին. Շոյգու «Երևանը վազում է դեպի Արևմուտք». Ինչպես է Ռուսաստանը կորցնում Հարավային Կովկասի ճարտարապետի իր դերըՓորձագետ. Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները կարող են դառնալ անբարյացակամԺամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև Քաղաքագետ Դուդչակ. ԵՄ-ի հետ մերձեցումը սպառնում է Հայաստանին գազի գների վեցապատիկ աճովՌԴ ԶՈւ-ն գիշերվա ընթացքում խnցել է 641 ուկրաինական ԱԹՍ. ՌԴ ՊՆ Փաշինյանը կպառկի Էրդողանի տակ. Ինչպես է Հայաստանի վարչապետը պատրաստում իր ժողովրդին Թուրքիային ծառայելու համարՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 9 գոլ, 3 նշանակված 11-մետրանոց մեկ խաղում, «Բարսելոնա»-ն հաղթել է «Ռասինգ»-ին Պետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ»Իրանը ձգտում է ԱՄՆ-ի հետ գործարքի, բայց դեռ պատրաստ չէ դրան. Թրամփ Իշխանությունն ասում է, որ հանուն ադրբեջանական քմահաճության՝ սրա տակ հասկանալ իշխանության երկարաձգումը, պատրաստ ենք շարունակաբար զիջել, կորցնել և nւրանալ. Տիգրան Աբրահամյան Միավորված Ազգերի Կազմակերպության և Հայաստանի միջև Նյու Յորքում պայմանագիր է ստորագրվել․ պատմության այս օրը․ սեպտեմբեր 17Ի՞նչ է հուշում վրացական փորձը. «Փաստ»Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ»Վթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 17/18-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Հայաստանի հավաքականները վստահ հաղթանակներով են մեկնարկել 2026 թվականի շախմատի համաշխարհային օլիմպիադան «Եղբայրս աշխույժ էր, ճարպիկ, ընկերասեր ու շփվող». Վահագն Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ»«Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ»Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ»Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ»Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ»Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ»Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ»Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանում
Ամենադիտված